четверг, 12 сентября 2024 г.

ԵՍ եմ ժողովուրդը

  ԵՍ եմ ժողովուրդը 


«Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,

Զգույշ եղեք, չխաբվեք: Շատերը կգան իմ անունով և կասեն. «Ես եմ Քրիստոսը», կամ՝ «Ժամանակը հասել է»: Բայց մի՛ հետևեք նրանց: (Ղուկասի ավետարան, 21:8)

« Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19)

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):


среда, 18 сентября 2019 г.

Վանեցյանի հրաժարականի պատճառը ես չուզեցի սուր ձևակերպել, ասացի՝ փոխադարձ...


Երբ խոսում են հայ սպայի արժանապատվության մասին, ակամայից հիշեցի տարիներ առաջ իմ գրառումներից մեկը։ Չնայած, որ ինքս ռազմական բժիշկ եմ և սպա, այնուամենայնիվ արժանապատվությունս ստիպում է ասել, որ հայ սպաների մի հսկա բանակ անթասիբ է ու արժանապատվությունից զուրկ։ Փաստերը բազմաթիվ են ու դժվար կլինի թվարկել բոլորը, սակայն կառանձնացնեմ մի քանիսը։ Երբ 2012թ « Հարսնաքար » ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին սպանեցին, այն էլ խոշտանգելով, հայ սպաները լռեցին, միայն մի քանիսը խոնարհեցին իրենց գլուխները, ի հիշատակ սպայի։ Հետո այդ անթասիբ սպաներից շատերը լռեցին, երբ 2013 -ին փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին, որը հենց այդ սպաների իրավունքների համար էր ելել պայքարի։ Հետո պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի ձերբակալությունը, Ժիրայր Սեֆիլյանի ու մյուս սպաների ձերբակալությունները անցան այդ սպաների անտարբերության ներքո։ Այդ նույն սպաները լռեցին, երբ Ազգադավների բանակը 2016 թվականին 800 հեկտար « անպետք » տարածքը հանձնում էր թուրքերին։ Այդ նույն սպաները լռեցին, երբ 2015 թվականին Ազգային հերոս գեներալ Անդրանիկ Օզանյանի հիշատակն էին ծաղրում ու անպատվում, այն էլ փնթի կռազի շոֆեռի կողմից։ Ո՛չ մի սպա ձայն չհանեց ու չասեց այս ի՞նչ եք անում, ա՛յ բարբարոսներ, ինչպե՞ս եք Ազգային հերոսին դասալիք մոլագարի անունով մեդալ շնորհում։ Անգամ այդ արժանապատվություն չունեցող սպաները չիմացան էլ , թե ինչպես 1992 թ-ի մարտի 30-ին, կրկնակի անգամ պղծեցին Ազգային հերոս Գարեգին Նժդեհի հիշատակը, երբ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացման որոշում կայացվեց։ Կարծես թե Գարեգին Նժդեհը գերեզմանում այդ հանցագործների որոշմանն էր սպասու՞մ։ Հայ սպաները ամեն օր պղծում են ո՛չ միայն իրենց ուսադիրներն ու արժանապատվությունը, այլև որդեկորույս մայրերի տառապանքն ու ցավը։ Ամեն մի սպանված զինվորի հետ գերեզման է մտնում իրենց արժանապատվությունը ու սպայի պատիվը։ Երբ հայ սպան կհասկանա, որ իր կողքին նույն ուսադիրներ կրողը հանցագործ է, և նրա տեղը բանակի շարքերը չէ, պետք է հպարտություն ունեն ո՛չ միայն ասելու, այլև բարձրաձայնելու։ Հանցագործը իրավունք չունի ուսադիր կրել, ու սպայի արժանապատվության հետ խաղալ։ Մինչդեռ ԱԱԾ ում ու ոստիկանության համակարգում այդպես կոչված քրեականամետ սպաների պակաս չունենք, նույնիսկ ավելին՝ ավելցուկ ունենք։ Որոնք թաղված են պետական դավաճանության մեջ, այդ ուսադիր կրողներից շատերը գեներալ են, սկսած ԱԱԾ ի վերջացրած ՊՆ ի ու Դատախազության, ԴԱՀԿ ծառայություն բարձրաստիճան սպաներից։ Մի խոսքով, սպաների արժանապատվությունը հիմա իրենց ձեռքին է, կամ ոտքերի տակ, եթե հասկանան և կարողանան այն բարձր հպարտությամբ կրել, կամ էլ պետք է թողնեն գետնին՝ ոտնակոխ ուրիշների ոտքերի տակ։

Ռազմական բժիշկ՝ ավագ լեյտենանտ Գ․ Ա


вторник, 17 сентября 2019 г.

Գնդևազցի տղամարդկանց ծանուցում է եկել՝ 10 օր պետք է ծառայություն իրականա...

Սեփական հողի վրա ՊՈՍՏ են դնում, որ հայրենի հողն ու ջուրը պաշտպանեն ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ։ Ի՞նչ ՀԱՅՐԵՆԻՔ այդ հրեշների համար, դրանք հայրենիք չունեն, դրանք հողի գինը չգիտեն, դրանք հողագործի ու ռանչպարի քրտինքի գինը չգիտեն։ Արդյոք դրանք կարո՞ղ են հայրենիք ու պետություն կառուցել։ Պոստը հայրենիքի սրտում լինելու վարչապետ Փաշինյանի խարանը, ո՞վ է տեսել մի երկու բաշիբոզուկի պատճառով մի ամբողջ ազգը տնից տեղից կտրեն ու պոստերում պահապան կարգեն։ Հիմա ասացեք ո՞րն է մեր թշնամին, այն որ ժողովրդի անունից է խոսում ու երկիրն է քանդում արդարացնելով իր հանցանքը։ Հայրենիքի հողն ու ջուրը, դա ազգային արժեք է, ով ազգային արժեքն է պղծում նա թշնամի է անկախ իր պաշտոնից ու իր դավանանքից։ Մեր պապերը այս սրբության՝ հողի ու ջրի համար արյուն թափցին, որ այդ ենիչերիները գան ու հողն պղծե՞ն, հողն ու ժողովրդին ծախե՞ն․․․ Հայաստանի իշխանությունները Նիկոլի հետ միասին գետինը պետք է մտնի, որ սեփական ժողովրդի կյանքի հաշվին արդարացնում է ոչ միայն նախորդների հանցանքները այլև ինքն է գործում մի մեժ ոճիր։ Նրանց սերունները դառնալու են ժողովրդի ոչ միայն անեծքի թիրախը, այլև ինքնադատաստանի։ Հայրենի հողը անգամ ապիկարների իր գիրկը չի ընդունում, ու հավատացեք դատաստանն ու ինքնադատաստանը գտնելու է հողի գինը չիմացողին։ Ծոծրակները կնեսնեն սակայն Ամուլսարի հանքը չեն տեսնի, դա ժողովրդի ընտրությունն է և նա վաղուց իր ընտրությունը արել է։ Հարյուրավոր բարբարոսներ եկան ու ասպատակեցին մեր հայրենիքը, սակայն հողմերի պես էլ հեռացան ինչպես կասեր Շիրազը։ Փաշինյանը ու իր սմբակավորները նույնպես կանցնեն կգնան սակայն նրանց հանցանքները կմնա ժողովրդի սրտում։ ԵՎ թող մտածեն հիմա, որ հայ ժողովուրդը թմբիրից դուրս է եկել ու հակահարվածը դեռ կտեսնեն իրենց դեմքներին։


https://www.youtube.com/watch?v=W4lQ2tJfCc8





суббота, 6 июля 2019 г.

ՄԵԶԱՆՈՒՄ ՄԻ ՏԵՍԱԿ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ԿԱՆ․․․

https://www.youtube.com/watch?v=W4lQ2tJfCc8


   Ներել մեկ անգամ իմաստություն է, երկրորդ
անգամ՛ մեծահոգություն, երրորդ անգամք
հիմարություն