ՀՐԱՆՈՒՇ



Քարտուղարուհին    մտավ ներս.
— Տիկին Հակոբյան, դուք տեղու՞մ եք:
— Ինչու՞, ի՞նչ է պատահել,
— Կառավարական կապով Սահմանադրական դատարանից` Գագիկ Հարությունյանն է զանգահարել, ուզում է ձեզ հետ խոսել, — բացատրեց քարտուղարուհին:
— Էլի դա... Կամ աղն է պակաս կամ մաղը... Լա՜վ, միացրու տեսնեմ ինչ փորացավ ունի...
Քարտուղարուհին հեռացավ, քիչ հետո միացրեց ներքին գիծը, տիկին նախարարը լուրջ դեմք ընդունեց, սեղմեց բարձր կապի կոճակը:
— Բարև Հրանուշ ջան, ինչպե՞ս ես, — հարցրեց Գագիկը, — Հրանուշ ջան, քեզ մոտ արտասովոր ոչինչ չի կատարվու՞մ...
— Չէ, ի՞նչ արտասովոր բան, — զարմացավ Հրանուշը:
— Օրինակ առողջապահական փոփոխություններ կամ հոգեկան խնդիրներ:
— Հա՜, այդպիսի բաներ նկատի ունես, ճիշտն ասած, Գագիկ ջան, չգիտեմ ինչու, դաշտանիս ցիկլն է ուշանում, — լուրջ ասաց նա:
— Չէ, Հրանուշ ջան, խոսքը դրա մասին չի, — ծիծաղեց Գագիկ Հարությունյանը, — օրինակ քո ներքին ձայնը քեզ բան չի՞ ասում...
Հրանուշը սկսեց ծիծաղել:
— Գագիկ ջան, որ մի բան ասեմ, երևի չհավատաս, — ասաց նախարարը, — ճիշտն ասած՝ մի հինգ տարի առաջ էր, ներքին ձայնս թքեց ու հեռացավ, դրանից հետո լռություն է, ձայն չկա,
— Հա դե, պարզ է... Լավ Հրանուշ ջան, էլ հարցեր չունեմ, այդքանն էի ուզում իմանալ։
— Գագիկ, չլինի՞, թե ինչ- որ բան է պատահել, — հարցրեց նախարարը։
— ՉԷ, Հրանուշ ջան, բան էլ չի պատահել, ուղղակի մի քիչ նեղված էի, մտածեցի քեզ զանգել, քո ձայնը հենց լսում եմ, լիցքաթափվում եմ;
Նրանք հրաժեշտ տվեցին, նախարարը անջատեց կապը:
— Ապու՜շ է է՛ս մարդը, իմ ձենի վրա է լիցքաթափվում... Տո՛ ասա ա՛յ հոգնած, գնա կնգադ ձենի վրա լիցքաթափվի, իմ ձենից ես պրծնու՞մ...
Նա բարկացած վերցրեց հեռախոսը, միացավ քարտուղարուհուն։
— Լսում եմ տիկին Հակոբյան,
— Միացրու Վեհափառի հետ,
Քիչ հետո հեռախոսափողում լսվեց վեհափառի ձայնը,
— Գարեգին, դու՞ ես, — հարցրեց նա, — ա՛յ տղա, ձայնդ չճանաչեցի, երևի հարստանալու ես, — կատակեց նա,
Գարեգինի ձայնը չէր լսվում, սակայն երևում էր, որ քաղցր, մտերիմ զրույց էր գնում: — Գարեգին, վաղը առավոտյան դու գալու՞ ես « Հարսնաքար » Վահան Հովհաննիսյանի նոր նշանակումը պիտի նշենք: Վահանը խաշի սեղան է գցել, այնպես որ կնեղանա, որ չգաս, ինձ հատուկ զանգեց, որպեսզի քեզ ասեմ, շատ է խնդրել, որ սեղանները պիտի օրհնես... Ես էլ կատակով ասացի, որ այ տղա, Գարեգինը իր ծանր տեղը չի թեթևացնի, հո մի սեղան օրհնելու համար այդքան տեղ հելինի ու գա... Վահանը, թե մաղարիչը իմ վրա, քեզ դիլխոր չի թողնի, ասաց, որ գիտի Եվրոյով ես գործ անում... Այնպես որ՝ բոլոր գործերդ հետաձգում ես...
Գարեգինը ինչ-որ բան ասաց, կարծես թե ժամերը հարմար չէին իր համար, — Լա՜վ էլի Գարեգին, չեմ հասկանում պատարագը էդքան կարևո՞ր է, — համոզեց նախարարը, — դե կասես, որ շտապ գործերով Ղարաբաղ ես մեկնում, կասես որ պիտի սպաների ու զինվորների համար բարեգործություն անես, էնպես որ, դա չքննարկվող հարց է... Օհանյանին ես կզանգեմ կզգուշացնեմ, եթե իրեն լրագրողները հարցնելու լինեն ինքը կհաստատի;
Գարեգինը ինչ-որ բան ասաց, նախարարը սիրալիր ժպտաց: — Հա բա ոնց, բա առանց նախագահի՞: Նախագահն էլ է այնտեղ լինելու, Քոչարյանն էլ: Վահանը իզուր չի լավ պատրաստություն տեսել. Այնպես որ պատրաստվի, լավ տժժալու ենք: Վահանը ասեց, որ ստրիպտիզ էլ է լինելու, Արթուր Բաղդասարյանի « կլուբի » աղջիկներն էլ են գալու, էնպես որ, կարծում եմ չես փոշմանի... Կճոյանն էլ է այնտեղ լինելու, այնպես որ դու միակ հոգևորականը չես... Հա, ասեմ որ անակնկալի չգաս, Տեր Հուսիկն ու Լևոնը նույնպես գալու են, էնպես որ՝ մենք մերոնցով,
Գարեգինը ինչ-որ բան ասաց: Նախարարը ուշադիր լսում էր, դեմքին քարացել էր մոնալիզյան արտասովոր ժպիտը: — Գարեգին ջան, շնորհակալություն. Աստված էլ քո բալեքի առաջը բերի, շատ զգացված եմ ջերմ խոսքերի համար... Գիտես, ես կարգադրել եմ, որ մեր նախարարության գովազդային բուկլետները ձեր` Էջմիածնի տպարանում պատրաստվի, այնպես որ ավելի լավ է այդ փողը դուք աշխատեք, քան թե Գագիկ Հարությունյանը... Հա, մոռացա ասել, որ քիչ առաջ ինքն էր զանգել, չիմացա, թե ինչ էր ուզում, երևի ձեռնաշարժություն էր անում, ձայնս լսեց պրծավ:

Գեհենի Առաքել 14/09/2014


ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ   ՀԱՄԱՐ   ՍԵՂՄԵԼ   ՀՂՈՒՄԸ     

Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:Էջում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով 
GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

Комментариев нет:

Отправить комментарий