—
Առաքե՛լ,
Առաքե՛լ, արթնացի՛ր... Առաքելը բացեց
աչքերը և զարմացած շուրջը նայեց,
սենյակը ողողված էր ծիրանագույն
լույսով:
Առաքելը
տեսավ լույսի մեջ ողողված մարդուն:
—
Ես
եմ, Առաքե՛լ, մի վախեցիր...
—
Ես
չեմ վախենում, — նա ճանաչեց դիմացը
նստած զորավարին, — Զորավար Դու՞ք եք...
—
Այո՛,
տղաս ես եմ, տեսնում եմ ճանաչեցիր...
—
Այո
Զորավար, ինչպե՞ս կարող եմ չճանաչել,
երբ Ձեր ասածի պես, ամեն անգամ գլուխս
բարձին դնելուց առաջ մտածում եմ մեր
ժողովրդի, մեր երկրի ու Ձեր մասին...
—
Գիտեմ
որդիս, դրա համար էլ եկա քեզ մոտ, —
զորավարը ժպտաց, — Առաքել թուղթ ու
մատիտ ունե՞ս, կարո՞ղ ես մի նամակ
գրել...
—
Այո
Զորավար, կարող եմ...
—
Դե
պատրաստվիր, կասեմ,
թե
ինչ գրես:
Առաքելն
արագ վեր կացավ, վերցրեց թուղթն ու
գրիչը:
—
Պատրաստ
եմ, Զորավար...
—
Դե՛
գրիր, « Զորավար Անդրանիկ Օզանյանի
նամակը հայ ժողովրդին », — Առաքելը
սկսեց արագ-արագ գրի առնել, — գրիր, որ
ես` Անդրանիկս, նվիրված լինելով
հայրենիքիս ու ժողովրդիս, նույնիսկ
մեռած ժամանակ անարգվում եմ այս ապերախտ
ժողովրդի կողմից: Դեռևս 1920 թվականին
էր, երբ Հայաստանի Ազգադավ իշխանությունները
սկսեցին դավեր նյութել, հետապնդել և
հալածել ինձ և իմ զինակիցներին, նրանց
դավադրությունն ու թշնամությունը
ստիպեցին ինձ`
իմ
մարտիկների հետ հեռանալ հայրենիքից:
Այդ նույն ազգադավների ժառանգները իմ
հանգիստը խանգարելով` իմ աճյունը Պեր
Լաշեզից բերեցին Հայաստան... Այդ նույն
ազգադավները ոճրագործի մարմինը
ամփոփեցին իմ և հերոս նահատակների
կողքին, և ահա այդ ոճրագործ սրիկաները
ծաղրում են Եռաբլուրի սուրբ նահատակներին
ու մեր հերոսներին:
—
Զորավա՛ր,
իսկ այս նամակը ու՞մ պիտի տամ, —
ընդհատեց նա:
—
Ժողովրդին
տղաս... Ապերախտ ժողովրդին...
—
Բայց
Զորավար, ոչ ոք չի հավատա, որ իմ ձեռքով
գրված նամակը Ձեր նամակն է:
—
Գիտեմ
տղաս, դու գրիր, այդ անհավատ ժողովուրդը
երբեք էլ չի հավատացել ճշմարտությանը`
ոչ ինձ, ոչ Խորենացուն, ոչ Նժդեհին,
ոչ էլ Գաղափարի մարտիկներին, որոնք
աղաղակում են այսքան տարի... Առաքել,
տղաս, ես գիտեմ քո գրած « Ազգադավի »
մասին: Դու կարողացար ժամանակի մեջ
տեսնել այն ամենը, ինչ բոլորն են
տեսնում, սակայն լռում են, դա ամենամեծ
հանցանքն է. տեսնել ու լռել... Այնպես
որ, տղաս, գիտեմ, որ չեն հավատալու,
բայց դու գրիր, գոնե այս նամակս դառնա
վիրավոր սրտիս սփոփանք, որ մի գուցե
այս նամակից ծնունդ առնեն Թեհլերյաններ
ու Նաիրի Հունանյաններ...
—
Շարունակենք
Զորավար:
Զորավարը
սկսեց թելադրել:
—
Գրիր՛,
ո՞վ էր ձեզ խնդրում, որ իմ աճյունը
Պեր Լաշեզից տեղափոխեք, ես իմ կտակում
գրել էի, որ կուզենայի հանգչել Ազատ
ու Անկախ Հայաստանում, ոչ թե ճորտերի
ու ստրկամիտ մարդկանց երկրում, երկիր,
որտեղ նվաստացնում են ու ահաբեկում,
որտեղ խոշտանգում են կենդանի ու
նահատակված հերոսներին, դեռ քիչ էր,
որ հաշմանդամներին ու ողջ մնացածներին
են նվաստացնում, հիմա էլ անցել են
նահատակներին, մի՞թե մենք դրան էինք
արժանի... Ես ազգադավներին չեմ մեղադրում,
նրանք միշտ էլ եղել են: Ես մեղադրում
եմ ժողովրդին, որ լռությամբ հանդուրժում
է այս ամենը... Լուռ ու խոնարհ ծեծվում
են ու բռնաբարվում, լռությամբ` տանելով
ստրկության լուծը, ես չեմ կարող հանգիստ
ննջել, որովհետև ոճրագործը շարունակում
է հերոսների կողքին մնալ... Ամեն անգամ
գալիս են մարդիկ ու խոնարհվում նրա
գերեզմանին, փառաբանում են նրա
հերոսությունն ու մեծությունը:
Մանուկները գալիս են ու երդվում նրա
գերեզմանին` նրա գործը շարունակելու
համար, նրանք անգամ չգիտեն, որ այդ «
սպարապետ » կոչված տականքը արդեն վաղուց
դժոխքում է և իրենց երդումներն ու
մեծարումը չի լսում:
—
Կներեք
Զորավար, որ ընդհատում եմ, եթե Վազգենը
դժոխքում է, ապա ո՞վ է խանգարում Ձեր
հանգիստը...
—
Տղաս,
մի կարծիր, որ մարդիկ մեռնում են և
դրանով ավարտվում է կյանքը, մենք
շարունակում ենք ապրել և լսել հանդերձյալ
կյանքում, դա իհարկե ոճրագործներին
ու հանցագործներին չի վերաբերում,
որովհետև նրանք խավարի թագավորությունում
են, նրանք ո՛չ լսում են, ո՛չ տեսնում,
նրանք այրվում են այնտեղ... Իսկ ես չեմ
կարող հանգիստ ննջել, երբ Եռաբլուրի
հարյուրավոր հերոսների հառաչանքներն
եմ լսում, երբ լսում եմ խոշտանգված
ժողովրդի լացը: Խանգարում է խաբված
սերնդի ներկայությունը, ովքեր գալիս
են ու երդվում մարդասպանի գերեզմանին,
չիմանալով անգամ, որ նա ազգի ամենամեծ
թշնամին է... Ինչքան գիտեմ, այդ ոճրագործին
կենդանության ժամանակ ասել են Փռչոտ,
ոջլոտ...
—
Այո՛,
Զորավար այդպես են ասել...
—
Ա՛յ,
տեսնում ես, նա կենդանության ու մեռած
ժամանակ մնաց նույն փնթի ոջլոտը, ոչինչ
չփոխեց, միայն մարդիկ փոխվեցին` իրենց
հիշողություններից ջնջելով նրա իրական
կերպարը, նրանք սկսեցին երկրպագել
տականքին...
—
Հասկանալի
է Զորավար, շարունակենք, — առաջարկեց
նա:
—
Գրիր
տղաս, որ իմ կենդանության օրոք շատ
տառապանքներ ու դավաճաններ տեսա, սակայն
հիմա տեսնում եմ հազարապատիկը, որովհետև
այդ ազգադավները շատացան բարենպաստ
պայմաններում: Երբ ննջում էիր
Ֆրանսիայում` Պեր Լաշեզում, ուրախ էի,
որովհետև շիրիմիս այցելում էին միայն
հայրենասեր մարդիկ, իսկ այստեղ գալիս
են գեներալներ ու զինվորականներ, որոնք
թշնամու բանակին ավելի են օգնել, քան
թե սեփական ժողովրդին... Նրանք այցելում
են իրենց ոճրագործ քավորին, երկու
թասով օղորմաթաս խմում ու փառաբանելով
նրա մեծությունը` հեռանում են: Ու ես
մեծ ցավ եմ ապրում, տեսնում եմ խաբված
մանուկներին ու պատանիներին, ցավ եմ
ապրում, որովհետև ժողովուրդը լռում է,
փոխարենը խոսում են տականքները, որոնք
հերոսացնում են ոճրագործին, սրիկաները
բարձրանում հարթակ: Քի՞չ էր, որ
մարդասպանի ներկայությամբ խանգարեցին
մեր անդորրը, հիմա էլ ծաղրում են մեզ՝
նահատակներիս: Ոճրագործի պատկերով
մեդալով տալով ինձ, ժողովուրդը անարգեց
իրեն, ո՛չ թե ինձ, իրենց լռության
ներքո կատարվեց այդ ամենը... Մի ազգ,
որը չգիտի գնահատել իր արժեքները`
լինելու է դատապարտված հավիտյանս
հավիտենից... Եռաբլուրի նահատակված
հերոսների նզովքը ծանր է նստելու
ժողովրդի վրա: Տղաս, գրիր թող ժողովուրդն
իմանա, որ ես այսօրվանից հրաժարվում
եմ Զորավար ու Ազգային հերոս տիտղոսներից,
ինձ հարկավոր չէ այն ազգի հերոսը
լինել, որը անարգում է իր հերոսներին,
իր պատմությունը, բարոյականությունն
ու արժեքները... Նահատակներին անարգելը
ամենամեծ ոճրագործությունն է...
Առաքել, գրիր ամիս ամսաթիվը և ավելացրու.
« Անդրանիկ Օզանյան, Երևան »: Զորավարը
հրաժեշտ տվեց Առաքելին և հեռացավ`
առանց որևէ պատգամ թողնելու, նա
հիասթափված էր։
Գեհենի
Առաքել 27/02/2015
ԳՀ © ԱՌ
Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:Էջում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով GEHENI ARAQEL © 2015
geheniaraqel@gmail.com

Զորավար, նամակդ, Առաքելի ձեռքով, հասավ և ինձ:
ОтветитьУдалить