Մի
աղջիկ է լինում, անունը Անգինա
Մեկմատունի: Այդ աղջիկը միշտ երազում
էր սպարապետ դառնալ, բայց իրեն
խանգարում էին կրծքերը: Մեկմատունին
խնդրում է Տիրոջը, որպեսզի իրեն
սպարապետ դարձնի: Տերը լսում է նրա
ձայնը ու հարցնում.
— Աղջիկ
ջան ուզու՞մ ես սպարապետ դառնալ,
— Այո՛,
իմաստուն Տեր, — ասում է աղջիկը,
Տերը երկրորդ անգամ է նույն հարցը
տալիս,
— Աղջիկ
ջան, երկրորդ անգամ եմ հարցնում,
ուզու՞մ ես սպարապետ դառնալ,
— Այո՛,
տեր իմ, — պատասխանում է աղջիկը:
Տերը երրորդ անգամ է հարցնում նույնը,
աղջիկը նորից պատասխանում է, որ
ցանկանում է լինել սպարապետ:
— Լավ
աղջիկ ջան, ես քեզ կդարձնեմ սպարապետ
քո կամքին համաձայն, — ասում է Տերը,
— բայց պետք է իմանաս, որ սպարապետի
հետ միասին տրվում է նվեր-ակցիա,
որից չես կարող հրաժարվել,
— Ինչ
լա՜վ է , — ուրախանում է Անգինա
Մեկմատունին, — իսկ ի՞նչ նվեր ակցիա
է դա, — հարցնում է նա,
— Նաիրի
Հունանյանն է իր ավտոմատի խզակոթով,
— ասում է Տերը:
Առակս
ինչ կցուցանե, որ ծովը մտնելուց
առաջ մտածի՛ր, որ թրջվել էլ կա...
Գեհենի
Առաքել 29/10/2014
Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:Էջում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

Комментариев нет:
Отправить комментарий