Հիշիր ինչ անում են քո մեջքի ետևում, անում են Աստծո աչքերի առաջ
ՀԱՏՈՒՑՈՒՄ
Ամեն
ինչ ողողվեց լույսով, Ճերմակ ամպերի
մեջ երևաց երկինք տանող
աստիճանները: Աստիճաններն ավարտվում
էին ոսկեզօծ, բարձր դարպասների մոտ:
Այդ ճերմակ լույսը կարծես այնտեղից
էր ճառագում:
Նա զարմացած նայում
էր շուրջը, կարծես թե չէր պատկերացնում,
թե ինչպես հայտնվեց այդ լույսի
մեջ, նա դանդաղ քայլերով բարձրացավ
աստիճաններով, դարպասներին դեռ չէր
հասել, երբ հանկարծ իր առջև բացվեցին
ոսկեզօծ դարպասները, ասես թե նրան
ներս էին հրավիրում: Նա նկատեց
լույսերի մեջ բազմած ճերմակահեր մի
ծերունու, որի ոտքերի տակ ամպի
ճերմակ քուլաններն կարծես խաղ էին
բռնել: Ծերունու ձեռքի գավազանից
էր ճառագում լույսը, ջերմացնելով
շրջապատը
—
Վա՜յ,
բարև ձեզ, — ողջունեց նա,
—
Բարև,
— պատասխանեց ծերունին, նրա ձայնը
արձագանքեց լուսավորության մեջ:
—
Ի՞նչ
է, ես դրախտու՞մ եմ, — հարցրեց նա,
ծերունին սկսեց բարձր ձայնով ծիծաղել,
նրա ձայնը արձագանքում էր երկնքում:
—
Դու՛ք
Աստվա՞ծն եք, — եղավ հաջորդ հարցը,
ծերունին ավելի բարձր սկսեց ծիծաղել,
կարծես թե նրան զվարճացնում էին
այդ հարցերը:
—
Ո՛չ,
ես Գաբրիել հրեշտակն եմ, — վերջապես
խոսեց ծերունին,
—
Ուրեմն
ես դրախտու՞մ եմ, հրեշտակների մո՞տ,
— ուրախացավ նա,
—
Ո՛չ
տղա ջան, դու հիմա երկնքի և երկրի
արքայությունում ես, այսինքն
Քավարանում, — ասաց ծերունին, — այստեղից
ուղևորվում են կամ դրախտ, կամ էլ
դժողք, — ծերունին ձեռքով արեց,
հանկարծ ցրվեցին ճերմակ ամպերը, և
երևաց մեծ վերելակի դռները, — ահա
այս վերելակն է, որը կարող է քեզ
բարձրացնել երկնքի արքյություն, կամ
էլ իջեցնել դժոխք՝ հավերժական
կրակների թագավորություն:
—
Բայց
ինչու՞ եմ ես այստեղ, — միամիտ ասաց
նա, — իսկ կարո՞ղ եմ վերելակով
բարձրանալ դեպի հրեշտակների
թագավորություն․․․
—
Ո՛չ,
չես կարող, — խոսեց ծերունին, — քանի
որ այստեղ պետք է կշռենք քո գործած
մեղքերը և հանցանքները, ըստ գործածդ
մեղքերի կգնաս այնտեղ, որտեղ պետք
է․․․
—
Բայց
ես կյանքում ոչ մի մեղք չեմ գործել,
— ասաց նա,
—
Իսկ
հիմա ասա քո անուն ազգանունը,
որպեսզի տեսնենք, արդյոք ի՞նչ մեղքեր
ունես գործած, — ասաց ծերունին, մեր
համակարգչային արխիվում գրանցվում
է ցանկացած մարդու մեղքերը, այդ թվում
նաև բարի գործերը,
—
Վազգեն
Զավենի Սարգսյան, — միամիտ, հեզ
ձայնով ասաց նա, Գաբրիել հրեշտակապետը
նշան արեց, որպեսզի ավագ հրեշտակը
արձանագրի նրա խոսքերը: Գաբրիել
հրեշտակապետի աջ կողմում բացվեցին
ամպերը և երևաց ճերմակ զգեստով
հրեշտակը, որը թուղթ ու փետուրը
ձեռքին գրի էր առնում նրա խոսքերը:
—
Հրեշտակապե՛տ,
այսօրվա ամսաթվով գրանցեմ, թե՞
վաղվա, — ընդհատեց ավագ հրեշտակը,
Գաբրիել
հրեշտակը նայեց ձեռքի ժամացույցին
ու ասաց,
—
Առաքել,
կարող ես արձանագրել այսօրվա
ամսաթիվը...
—
Այդպես
ուրեմն, Հոկտեմբերի 27-ը 1999 թվական,
— ասաց ավագ հրեշտակը, և սկսեց գրանցել
թղթի վրա,
—
Ուրեմն
Վազգեն, ասում ես, թե ինչ է եղել,
և ինչու՞ այդպիսի վիճակում հայտնվեցիր
այստեղ, — հարցրեց Գաբրիել հրեշտակապետը,
—
Հրեշտակապետ,
ճիշտն ասած նիստի էի, մի ժամ չէր
անցել, հանկարծ լսեցի կրակոցներ,
ու դահլիճ մտան մի քանի լակոտ, միայն
հասցրեցի ասել․ ես ձեր մերը... Ու
դրանից հետո աչքերիս դեմը սևացավ,
հետո աչքերս բացեցի ու տեսա այստեղ
եմ: Այնպես որ ոչինչ չեմ հիշում:
—
Ո՞նց
թե տղա ջան ոչինչ չես հիշում...
—
Հա՛
հրեշտակապետ, հո՜րս արև ոչինչ չեմ
հիշում,
—
Ա՛յ
տղա սկի ոչինչ չես հիշու՞մ, —
կրկնեց ծերունին,
—
Որտեղի՞ց
հիշեմ, որ ոչինչ չեմ հիշում, —
միամիտ դեմք ընդունեց նա:
—
Ա՛յ
տղա, հապա մի գլխիդ նայի միգուցե
հիշե՞ս, — ասաց ծերունին: Հանկարծ
շուրջը դարձավ հայլեպատ և նա
կարողացավ իրեն տեսնել բոլոր կողմերից,
գլուխը կարծես դարձել էր ճզմված
սպունգ, այնքան տրորված ու ճմրթված
էր, որ անգամ ինքն իրեն չճանաչեց:
—
Վա՜յ
մամա ջան, է՛ս ո՞վ ա, — սարսափեց
նա,
—
Դա
դու՛ ես... Չճանաչեցի՞ր, — եղավ
հրեշտակապետի պատասխանը,
—
Բա
ինչու՞ են է՛ս օրը գցել, — զարմացավ
նա,
—
Այդ
դու՛ ես ինձ հարցնու՞մ տղա ջան, —
զարմացավ հրեշտակապետը, — փոխարենը
դու՛ քեզ հարցնես, թե ինչու՞, ո՞նց
ե՞րբ, ինչի՞ համար... Ճզմված գլխով
եկել ես, ու շտապում ես հրեշտակների
արքայություն գնալ...
Հրեշտակապետը
նորից սկսեց ծիծաղել, ծիծաղի ձայնը
թնդում և արձագանգում էր ճերմակ
լուսավորության մեջ:
—
Բայց
պարոն Գաբիրել հրեշտակապետ, ախր ես
ոչ մի վատ բան չեմ արել... Կյանքումս
անգամ մի մրջյուն սպանած չկամ, —
ծիծաղի ձայնը ավելի թունդացավ:
Հրեշտակապետը
այնպես էր ծիծաղում, որ երկինքը
դղրդում էր:
—
Առաքել,
հիմա տես սա ճի՞շտ է ասում, —
կարգադրեց հրեշտակապետը ավագ հրեշտակին,
Ավագ
հրեշտակը մի կողմ դրեց թուղթն ու
գրիչը, և սկսեց տնտղել համակարգչում,
փորձելով գտնել ինչ-որ բան:
—
Հրեշտակապետ,
բավականին շատ ինֆորմացիա կա սրա
մասին, — ասաց ավագ հրեշտակը, — Սա՛
բարի պտուղներից չի...
—
Ա՛յ
տղա, բա չես ամաչու՞մ, — նախատեց
Գաբրիել հրեշտակապետը, — քեզ նայե՜մ,
սուտ ասելդ նայե՜մ, չե՞ս հասկանում
որ այն աշխարհում խաբեցիր, այս
աշխարհում էլ հո քո սուտը չի
անցնելու...
—
Վա՜յ
ինչ եք ասում, մամայիս արև սուտ
չեմ խոսում, — արդարացավ նա, — կյանքումս
զենք չեմ վերցրել, անգամ բանակ չեմ
ծառայել, հանկարծ չմտածեք, թե ծանր
հանցանք եմ գործել...
—
Ա՛յ
տղա էս միամիտ ես, թե՞ մեզ ես էշի
տեղ դրել, — բարկացավ Առաքյալ հրեշտակը,
—
Ազնիվ
խոսք, ու՞մ անունով եք ուզում
երդվեմ, կարող եմ երդվել — հարցրեց
նա,
—
Գիտե՞ս
տղա ջան, կարևոր չի որ դու քո
ձեռքերով սպանես, — խոսեց Գաբրիել
հրեշտակապետը, — բավական է այն, որ քո
հրամանով են սպանել ու խոշտանգել
անմեղ մարդկանց:
—
Հա
բայց դրա մասին ոչ մեկ չգիտեր
չէ՞, — միամիտ ասաց նա,
—
Ա՛յ
տղա դու՛ բու՛թ ես, թե՞ տհաս, —
միջամտեց Առաքել հրեշտակը, — չե՞ս
հասկանում, որ քո հրամանով են սպանել
ու խոշտանգել...
—
Հա՜,
բայց իմ ձեռքերը մաքուր են, արյունոտ
չեն... — փորձեց արդարանալ նա:
—
Տղա՛
ջան կարողա ձեռքերդ արյունոտ չեն,
բայց հոգի՛դ ու խի՛ղճդ է արյունոտ,
— բացատրեց Գաբրիել հրեշտակապետը, —
դա ամենամեծ հանցանքն ու մեղքն է,
բավական չէ որ հանցանք ես գործել,
զղջալու ու ապաշխարհելու փոխարեն
փորձում ես քողարկել հանցանքներդ ու
արդարանալ...
—
Հա՜
բայց իմ հայրենիքի համար եմ չէ՞
արել, որպեսզի իմ ժողովուրդը լավ
ապրի, չտանջվի ու չտառապի...
—
Լսի՛ր,
ա՛յ ազգի մասին մտածո՛ղ, — խիստ
տոնով ասաց Առաքել հրեշտակը, — քո
կարծիքով մենք այստեղ մուկն ու
կատու՞ ենք խաղում: Մեր համակարգչում
ամեն ինչ գրանցվում է, ամեն ինչ,
քո շնչածի ու արտաշնչածի մասին էլ
կա այստեղ,
—
Վա՜յ
Առաքել եղբայր, իսկապե՞ս, ձեր
համակարգիչը այդքան հզոր է, — թեման
փոխեց նա, — իսկ թույլ կտա՞ք, որ
սկայպով մամայիս հետ խոսեմ, շա՜տ եմ
կարոտել...
—
Գրետա
մայրիկի հե՞տ ես ուզում խոսել, —
միամիտ ասաց Առաքյալ հրեշտակը,
—
Հա՛
հենց իրա, — ուրախացավ նա,
—
Ա՜յ
տղա, լավ է որ հիշեցիր նրան, —
քմծիծաղեց Գաբրիել հրեշտակապետը, — բա
մոռացե՞լ ես, որ ազգովին մամաիդ
էին հիշում, երփներանգ խոսքերով
համեմելով նրան,
—
Դե
ինչ անեմ, պարոն Գաբրիել, հիմա ինչ
եղել, եղել է, անցյալը ետ չես բերի.
— փիլիսոփայեց նա,
—
Ա՛յ
տղա անցյալը ի՞նչ կապ ունի...
—
Ո՞նց
թե կապ չունի, — զարմացավ նա, — բա
Աստվածաշնչում չի ասվու՞մ, որ ներում
խնդրի և տերը քեզ կների... Դե հիմա
էլ ես էլ ներում եմ խնդրում, հիմա
ինչա՛, պիտի մերժե՞ք, — հեգնանքով
հարցրեց նա,
—
Բալի՜կ
ջան, իսկ քո գործած մեղքերի համար,
ո՞վ պիտի պատասխան տա, — հարցրեց
Առաքել հրեշտակը,
—
Դե՜
Առաքել եղբայր, ի՞նչ մեղք, եղած
չեղածը մի երկու մեղք է, էն էլ
ասացի, որ զղջում եմ...
—
Լսի՛ր,
ո՞նց թե երկու՛ մեղք է, — զարմացավ
Առաքյալ հրեշտակը, — ա՛յ տղա համակարգիչը
քիչ է մնում պայթի քո գործած
մեղքերից, դու ասում ես, թե երկու
հատ է...
—
Հաստատ
երկու հատ է, մամայիս արև, — արդարացավ
նա,
Հանկարծ
լսվեց հեռախոսի զանգի ձայնը, երկնքի
արքայությունում այդ ձայնը այնքան
քաղցր ու անուշ էր հնչում, կարծես
նման էր զուլալ առվակի քչքչոցի:
Ավագ հրեշտակը վերցրեց լսափողը:
—
Այո՛
լսում եմ, — խոսեց նա, — այո մեզ մոտ
է, — ասաց նա: Նա ուշադիր լսում էր
և գլխով տմտմբացնում, կարծես թե
հեռախոսի մյուս ծայրից ինչ-որ կարևոր
լուր էին հայտնում: Նա միայն լուռ
լսում էր և անընդհատ նայում էր
համակարգչի էկրանին: Բավականին երկար
տևեց լռությունը, լսափողում խոսացողի
ձայնը չէր լսվում, այդ լռության մեջ
ամպի փոքրիկ քուլաները սահելով գալիս
ու շրջապատում էին նրա ոտքերը:
Առաքյալ
հրեշտակը վերջացրեց խոսակցությունը,
բարին մաղթեց և դրեց լսափողը:
Գաբրիել
հրեշտակապետը բազմել էր լույսերի
մեջ, լուռ սպասում էր, կարծես թե
շտապելու ոչինչ չուներ: — Ասում ես
թե միայն մեկ-երկու մեղք ունե՞ս, —
շարունակեց Առաքել հրեշտակը, — հանկարծ
նորից լսվեց հեռախոսազանգը: Ավագ
հրեշտակը նույն հանգստությամբ վերցրեց
լսափողը, — Այո՛, ես եմ: Այստեղ է, —
նա ոչինչ չասաց, նույն ձևով ուշադիր
լսում էր, նույն կերպ էլ տմտմբացնում
գլուխը, սկսեց նշումներ անել
համակարգչում, նույն տարօրինակ լռությունն
էր: Առաքելի դեմքին երևում էր ժպիտը,
աչքերը փայլում էին, կարծես թե
հետաքրքիր լուր էին հայտնում: Նա
վերջացրեց և դրեց լսափողը: — Ասում
ես թե՞ քիչ են մեղքերդ, — կրկնեց
Առաքելը,
—
Հա՛
քիչ են, եղածն էլ ժողովրդի ու ազգիս
համար եմ արել, որ մարդիկ լավ
ապրեն... Իմ արած լավությունը ավելի
շատ է, քան վատությունը: Գիտե՞ք քանի
մարդու եմ հացի տեր դարձրել, քանի՞
սոված մարդու եմ պաշտոն տվել, որ
լավ ապրեն՝ հարուստ անհոգ կյանքով...
Բա դրա՛նք հաշիվ չե՞ն...
Գաբրիել
հրեշտակապետը և Առաքյալ հրեշտակը
սկսեցին ծիծաղել, նորից սկսեց դղրդալ
երկինքը,
—
Առաքել,
է՛ս տղեն միամի՞տ է, թե՞ իրեն է
միամիտ ձևացնում, — խոսեց Գաբրիել
հրեշտակապետը, — Առաքել, ասա՛ սրան, թե
ովքեր էին զանգահարել, թող իմանա...
—
Տղա
ջան, առաջին զանգը գիտե՞ս, թե որտեղից
էր, — քմծիծաղեց Առաքել հրեշտակը,
—
Որտեղի՞ց,
— միամիտ հարցրեց նա,
—
Երկնքի
արքայությունից տղա ջան, — շարունակեց
Առաքել հրեշտակը,
—
Վա՜յ,
երևի ինձ այնտեղ սպասողնե՞ր ունեմ,
— ուրախացավ նա,
—
Ընդհակառակը...
Այնտեղից հարցնում էին քո մասին:
Գիտե՞ս ինչքան անմեղ ու միամիտ կանանց
ու երեխանների հոգիներ կան քո
խղճին...
—
Ի՞նչ
կին, ի՞նչ երեխա, — զարմացավ նա,
—
Ո՞նց
թե չկան, — բարկացած վրա տվեց Առաքյալ
հրեշտակը, — բա շահումյանցի կանայք
ու երեխաները, որոնք քո թեթև ձեռքով
հանձնեցիր մահվան, իսկ Արծվաշենը
մոռացա՞ր, հարյուրավոր այն որբ
մանուկներին, որոնք սովամահ եղան քո
ագահության պատճառով: Քո՛ ու քո
ընկերների՛... Այնքան դժբախտություն ու
չարիք գործեցիք, որ նրանց հոգինները
անգամ դրախտում հանգստություն
չունեն, անընդհատ նզովվում են քեզ
ու սպասում որ կհատուցես վերջապես
գործածդ մեղքերի համար... Նրանք էին
զանգել ու խնդրում էին քեզ արժանի
պատիժ, իրենք վստահում էին, որ իրենց
անմեղ հոգիները քո ձեռքով են
հայտնվել դրախտում:
—
Բայց
ես ոչինչ չեմ արել, պատերազմն էր
այդ չարիքը, պատերազմի զոհերը իմ
գլխին ինչու՞ եք բարդում, — դժգոհեց
նա,
—
Ա՛յ
տղա պատերազմը ի՞նչ կապ ունի, —
բարկացավ Առաքել հրեշտակը, — պատերազմում
փոխանակ պաշտպանես կանանց երեխաներին,
դու մահվան ես դատապարտում... Դու՛
ես նրանց կյանք տվե՞լ... Քո՛ ագահության
պատճառով գիտե՞ս ինչքան ընտանիքներ
զոհվեցին, մի ամբողջ շրջան իր մեծով
ու մանուկով, Արծվաշենն էլ վրան
գումարած, գոնե հիմա խիղճ ունեցիր
խոստովանիր մեղքերդ:
—
Բայց
լավություն էլ եմ արել չէ՞ շատերին,
— հանկարծ հիշեց նա,
—
Ա՛յ
տղա լավություն ու՞մ ես արել, —
բարկացավ Առաքել հրեշտակը, — քո՛ նման
անճոռնի անտաշների՞ն, որ գոմաղբից
ելան ու սկսեցին հոշոտել անմեղներին,
ոչնչացնելով արդար ու բարի մարդկանց...
Նրանց դարձրեցիր բարձր պաշտոնի տեր,
որ լափեն ու լափեն անկուշտի պես...
Քե՛զ պես... Դա՛ էր քո լավությունը՞։
Իսկ
գիտե՞ս թե երկրորդ զանգը որտեղից
էին զանգում, նստած տեղից բարձրացավ
նա,
—
Որտեղի՞ց,
— խեղճ դեմքով ասաց Վազգենը,
—
Դժոխքի՛ց
էին զանգում, դժոխքի՛ց ու գիտե՞ս
թե ովքե՛ր էին զանգում...
—
Ովքե՞ր,
— հազիվ խոսեց նա,
—
Ում
հացի տեր ես դարձրել, Խոռխոռունին
ու մնացած գազանները, որոնց բուծեցիր
ու գցեցիր ժողովրդի ջանին, — բակացած
ասաց Առաքել հրեշտակը, — նրանք էին
զանգահարել ու գանգատվում էին, թե
դու ես նրանց այդպիսին դարձրել,
թե դու՛ ես նրանց հրամայել, թե դու՛
ես նրանց ներքաշել քո կեղտոտ
գործերի մեջ, իրենց օգտագործել ես
հետո էլ դավաճանել... Այնպես որ
իրենք դժողքում քեզ են սպասում, քո
հետ հաշիվներ ունեն փակելու... Այնպես
որ սպասի սկզբից նրանց ձեռքի տակով
պետք է անցնես...
—
Բայց
ես ի՞նչ մեղք ունեմ, որ նրանք
անկուշտ էին, ու փողի մեռած, ես հո
զոռով նրանց այդպիսին չդարձրեցի՞,
իրենք թող իրենց արածների համար
պատասխան տան, ես էլ իմ, — դժգոհեց
նա,
—
Լսի՛ր
ա՛յ միամիտ « հերո՛ս » — բարկացավ
Գաբրիել հրեշտակապետը, — հրաման տվողն
էլ կատարողն էլ նույն ոճրագործն
են, ոչինչ չի փոխվում, անգամ, եթե
դու էլ հրամանը չտայիր, ապա բավական
էր այն փաստը, որ իմացել և թաքցրել
ես հանցանքը: Միևնույն է ոճրագործության
մասնակից ես եղել և մի փորձիր
արդարանալ...
—
Ես
չեմ արդարանում, — խեղճացած ասաց
նա, — ուղղակի ես ասում եմ, որ իմ
գործած մեղքերը, դրանց գործած մեղքերից
քիչ է, ինչու՞ պետք է նրանց հավասար
կիսեմ պատիժը...
—
Միևնույն
է սաղ էլ սատկած էլ դու նույնն
ես, — քմծիծաղեց Առաքել հրեշտակը, — չես
կարող փոխվել, գիտես որ ուրիշ
ճանապարհ չկա, գոնե այսքանից հետո
եկել հասել ես այստեղ զղջաս ու
խոստովանես գործածդ հանցանքը, որպեսզի
քո փոխարեն հարազատներդ պատասխան
չտան...
—
Ընչի
չտան ո՞ր, — խուճապի մեջ ընկավ նա,
— ախպերներս ինձի հետ հավասար լափել
են, թող իրենք էլ իմ պես պատժվեն...
Բա մամաս ու պապա՞ս... Բոլորն էլ մեղք
են գործել իմ պես, թող իրենք էլ
պատասխան տան...
—
Տղա՛
ջան, մենք գիտենք, թե ով ինչքան
մեղք է գործել, հանգիտս, մի՛ շտապիր,
— խոսեց Գաբրիել հրեշտակապետը, — ամեն
մեկը իր չափով պատասխան է տալու,
և հայրդ, և՛ մայրդ, և՛ եղբայրներդ
և՛ գեներալ ընկերներդ ու սանիկներդ...
Այնպես որ, բոլորիդ էլ մի կաթսա է
սպասվում:
—
Բա՜յց
ինչ ճիվաղն ես, — նախատեց Առաքել
հրեշտակը, — տո՛ քեզանից ի՞նչ մարդ,
մարդու շնորք էլ չկա վրադ, դրա համար
էսպես գլուխդ ջարդուփշուր արեցին...
Ա՛յ ապերախտ զավակ, գոնե մարդկություն
ունենաիր չխոսեիր, դու գնում ես
դժողքների կրակների մեջ այրվելու,
նրանց էլ քաշում ես տանում ես
հետդ...
—
Հա՛
բա ի՞նչ անեմ, որ մենակ վառվե՞մ...
Ընկերովի մահը հարսանիք է, — սրամտեց
նա,
—
Ա՛յ
ապուշ ի՞նչ ընկերովի, ինչ բան, դու
արդեն մեռել ես հիմա պիտի գեհենական
հրերում այրվես, գիտե՞ս չէ, որ չես
այրվելու մոխրանաս, այլ անընդհատ
պիտի այրվես, գիշերները պիտի այրվես,
իսկ ցերեկները բռնաբարվես... Ու այդպես
միշտ ու հավերժ:
—
Վա՜յ
մամա ջան, — սարսափեց նա,
—
Ա՛յ
տղա նոր ուզում էիր, որ մայրդ էլ
այդ կաթսայում այրվի, հիմա մամաջան
ես ասում, — քմծիծաղեց Գաբրիել
հրեշտակապետը:
—
Չեմ
ուզում որ այրվի, — խոսքը փոխեց նա,
—
Արդեն
ուշ է՜, — ուրախ ասաց Առաքել հրեշտակը,
— բավական է այն, որ քեզ պես
պոռնկորդիներ է ցփնել այս աշխարհ,
այնպես որ հավերժական կրակները ձեզ
են սպասում, ձեր գերդաստանի ողջ
սերունդների վրա արդեն ծանրացել է
ձեր գործած մեղքերը, քանի որ նրանք
պաշտելու են քեզ ու թաքցնեն ձեր
գործած ոճիրները, պետք է վառվեն
հավիտենիս հավիտենից...
—
Ա՛յ
տղա իսկ դու գիտե՞ս, թե հայրենիքի
զինվորի վրա ձեռք բարձրացնելը ի՞նչ
մեծ հանցանք է, — խոսեց Գաբրիել
հրեշտակապետը, — էլ չասեմ թիկունքից
նրանց խփելը...
—
Հա՜,
բայց իրենք գնում էին պատերազմ,
միևնույն է մեռնելու էին, ի՞նչ կարևոր
է, թե ո՞վ կխփեր, — վրա տվեց նա,
—
Նրանք
գնում էին ժողովրդին պաշտպանելու,
որպեսզի քեզ պես ոճրագործների զոհը
չդառնան, բայց դու ի՞նչ արեցիր,
դավաճանեցիր, ուրացար ու նրանց
արյունով դղյակներ կառուցեցիր, — ասաց
Գաբրիել Հրեշտակապետը:
—
Բայց
դե հո ես մենակ չէի, ինչու՞ եք
մենակ ինձ ասում, — մանկան անմեղությամբ
ասաց նա,
—
Ա՛յ
թերաճ « զորավար », քեզ անհասկացողի
տեղ մի դիր, — բարկացավ Առաքյալ
հրեշտակը, — քո հանցանքներդ ուրիշի
գլխին մի բարդի, ամեն մեկը պատասխան
է տալիս իր հանցանքի համար: Այստեղ
երկրի նման չի, որ քո հանցանքի
համար, պատասխան տա մեկ այլ մարդ:
Այնպես որ, մեր համակարգիչում գրանցված
է քո գործած հանցանքների սանդղակը,
իսկ քոնը ինչպես միշտ վերին
հորիզոնականից չի իջնում, ամեն
հանցանքից հետո ավելի մեծ ու ծանր
հանցանք ես գործել, մնալով միշտ
անպատիժ...
—
Ծանրամարտիկ
տղա ես երևում, — քմծիծաղեց Գաբրիել
հրեշտակապետը,
—
Հա
ֆիզկուլտ ինսիտուտն եմ ավարտել, —
թեման փոխեց նա,
—
Ա՛յ
տղա որ այդքան հանցանք գործում
էիր, չէի՞ր մտածում որ ուժդ չի
պատելու այդքան մեծ բեռ վերցնել
ուսերիդ վրա, — ծաղրեց Առաքել հրեշտակը:
—
Հա՜,
մտածում էի դրա համար ընկերներիս
ջանը սաղ, իրենք կարող էին այդ բեռը
տանել, — խորամանկ ժպտաց նա,
—
Լսի՛ր,
երևի դու պատկերացնում էլ չունես,
թե որտեղ ես ընկել, — քմծիծաղեց
Առաքել հրեշտակը, — ա՛յ տղա էդ
անկուշտի պես թալանեցիր, գողացար քո
կարծիքով դա վայելելու՞ էիր... Բա
չգիտեի՞ր, որ եղածն այսօր թաքցրիր,
բա վաղը ինչպե՞ս ես թաքցնելու,
միևնույն էր շուտ թե ուշ արածներիդ
բացահայտվելու էր ու գլուխդ
ջարդուփշուր էին անելու հանցանքներդ
համար:
Նրանք
սկսեցին ծիծաղել, երկինքը դղրդում
էր նրանց ծիծաղից, կայծակը կարծես
պոկվելով լույսից ճառագում էր ճերմակ
ամպերի մեջ: Վազգենը սարսափած էր,
կարծես զգացել էր անդրշիրիմյան
սառնությունը, որը թափանցել էր
ոսկորների մեջ: Նա ոչինչ չէր զգում
միայն սառնություն, չէր զգում մատները,
ձեռքերը, անգամ սպունգի պես ճզմված
գլխի ցավը:
—
Բա
լավ, հիմա ի՞նչ անեմ, — մտքում ասաց
նա, — բայց դե ամեն ինչ հաշվարկել
էի, թշնամիներիս ոչնչացրել էի,
բարեկամներս ինձանից վախենում էին
ու խոնհարվում... Բա լավ ինչպե՞ս
եղավ, որ այս մասին լավ չէի հաշվարկել,
հիմա սրանք հերթով կսկսեն թվարկել
իմ զոհերին, բավական չէ իմ զոհերին,
նրանց ընտանիքներին էլ հետը... Ա՜յ
քեզ փորձանք, հիմա սրա տակից ինչպե՞ս
եմ դուրս գալու: Բա լավ էդքան
հարստությունս ու փողս ու՞մ է մնալու,
ո՞վ է վայելելու եղած -չեղածս, սարքած
պալատներս, իզուր չեն ասում մեռնելուց
հետո ոչինչ չես տանելու գերեզման...
Բայց
չէ ես դեռ տանելու շատ բան ունեմ,
կտանեմ է՛ն պիղծ ու նզովյալ ժողովրդին,
որը ուրացավ ինձ ու իմ գործերը,
դավաճան ու ուրացող ընկերներիս, դրոնք
դավաճանեցին ինձ ու իմ գաղափարը...
—
Հա՜
հա՜ հա՜, — բարձր լսվեց Գաբրիել
հրեշտակապետի ձայնը, — ա՛յ տղա լավ
էլ ճիշտ ասացիր, գաղափարը՛...
—
Բայց
ես ոչինչ չասացի, — զարմացավ նա,
—
Ինչպե՞ս
թե չասացիր, բա քո զոհերի՛, ու
նրանց ընտանիքերի մասին էլ բան
չասացի՞ր, — զարմացավ Գաբրիել
հրեշտակապետը:
—
Ահա՜
թե ինչ, ուրեմն նրանք կարդում են
իմ մտքերը, — նրա մտքովը անցավ իսկույն,
—
Այո՛,
ոչ միայն կարդում ենք, այլև
արձանագրում, — ուրախ ասաց Առաքել
հրեշտակը, — ցանկացած մարդու լավ ու
վատ մտքերը տիեզերական օրենքի համաձայն
գրանցվում է երկնքում` մեր համակարգիչում,
անգամ ոճրագործության միտքը մտքում
բավական է, որպեսզի լինես դրա
մասնակիցը, այնպես որ դու արդեն իսկ
ոճրագործ ես, ոչ միայն կատարածիդ
համար, այլև մտածածիդ:
—
Բայց
մարդիկ կան, որոնք ավելի հրեշավոր
գործեր են արել, ինչու՞ իրենց չեք
պատժել, ու հիմա ինձ եք մեղադրում
ոճիրների մեջ, — դժգոհեց նա:
—
Ի՞նչ
ոճրագործների նկատի ունես, որոնց
չենք պատժել, — բամբ ձայնով որոտաց
Գաբրիել հրեշտակապետը, կարծես թե
հարցը բարկացրեց նրան:
—
Օրինակի
համար, սուլթան Համիդը, կամ Թալիաթն
ու Էնվերը, նրանք կոտորեցին մի ողջ
ազգի, թողեցին միայն մի բուռ
ժողովուրդ...
—
Ա՛յ
ճիվաղ, լավ է որ դու՛ քո բերանով
ասացիր, — քմծիծաղեց Գաբրիել
հրեշտակապետը, — դու քեզ համեմատեցիր
քո ավագ եղբայրների հետ, մի շտապիր
կգնաս ու կտեսնես, թե ինչպես են
տառապում նրանք ու կկիսես նրանց
տառապանքների բաժինը, քանի որ նրանց
թողած մի բուռ ժողովրդին, հասցրեցիր
ոչնչացնել և՛ բարոյապես և՛ հոգեպես,
ֆիզիկական ոչնչացրածներիդ մասին էլ
չեմ ասում...
—
Բայց
ինչու՞ եք ինձ համեմատում այդ
դահիճների հետ, — դժգոհեց նա,
—
Ա՛յ
տղա, իրոք դու՛ ապուշ ես, — բարկացավ
Առաքել հրեշտակը, — նոր դու քո
բերանով չասացի՞ր, քեզ չհամեմատեցի՞ր
նրանց հետ, այդ ո՞նց եղավ նրանց
անվանում ես դահիճ, իսկ քեզ` ոչ...
—
Դե
լավ ժամանակը սպառվում է, — խոսեց
Գաբրիել հրեշտակապետը, — Առաքել, եթե
հարցեր չկան ավարտենք, առանց այն էլ
իզուր ժամանակ կորցրեցինք,
—
Հա
հրեշտակապետ, մանավանդ որ զանգահարել
էին ու շտապեցնում էին, — պատասխանեց
Առաքել հրեշտակը,
Հանկարծ
բացվեցին ամպերը ու երևաց վերելակի
բացված դռները:
—
Բայց
ես չեմ ուզում իջնել դժոխք, — աղերսեց
նա,
—
Արդեն
ուշ է, քեզ անհամբեր սպասում են
այնտեղ, — կատակեց Առաքել հրեշտակը,
—
Տղա
ջան, սովորաբար մեզ մոտ՝ Քավարանում
մնում են քառասուն օր, — խոսեց
Գաբրիել հրեշտակապետը, — այստեղ նրանք
պետք է անցնեն փորձության 40 օրը,
այսինքն մահից հետո պետք է ծանոթանան
երկու աշխարհների` Աստծո` լույսի
թագավորության, այսինքն դրախտի,
մյուսը՝ դա հավերժական խավարի ու
մթության, այսինքն սատանայի
թագավորության, ձեր ասելով` դժոխքին:
Այնպես որ քո փորձության 40 օրը
չի լինելու, քանի որ ինչպես ասաց
Առաքել հրեշտակը, քեզ վաղուց այնտեղ
սպասում են, իրենց գավազանները
սրած, ուստի քեզ ցանկանում ենք այն,
ինչ ցանկացել են քո զոհերը...
Երկու
հաղթանդամ հրեշտակներ լույսից դուրս
ելան մտնելով թևերը քաշ տվեցին դեպի
վերելակի բաց դռները: Վերելակի
դռները փակվեց, ամեն ինչ կորավ
մթության մեջ, խավար էր ու լռություն:
Վերելակը գահավիժեց խավարի մեջ,
որտեղից լսվում էին ոռնոցի ու աղաղակի
ձայներ, նրան սպասում էին այնտեղ:
—
Սրիկանե՜ր...
Դավաճաննե՜ր, — բղավեց նա, — անիծվե՜ք
դուք...
Նրա
ձայնը հեռվացավ և նորից տիրեց
անդորր:
—
Առաքել,
գիտե՞ս ինչքան թեթևացա, — խոսեց
Գաբրիել հրեշտակապետը, — երևի սատանան
սրան նախանձի, քանի որ իրենից ավելի
հրեշավոր արարածներ էլ կան երկրի
վրա: Գիտե՞ ս սրա հանցանքները
թաքցնողներին նույն պատիժն է սպասվում,
ինչքան մարդիկ են մոլորվել սրա սուտ
պատմությունների ծանծաղուտում,
չիմանալով, որ իրենք դառնալու են
նույն կրակի բաժինը:
22/08/
2014 GEHENI ARAQEL ԳԵՀԵՆԻ
ԱՌԱՔԵԼ
«
Երբ հերոսները հեռանում են, ասպարեզ են դուրս գալիս ծաղրածուները » Հենրիխ Հայնե
«
Դժոխքը դատարկվել է... Բոլոր հրեշներն այստեղ են... » Շեքսպիր
GEHENI ARAQEL ԳԵՀԵՆԻ
ԱՌԱՔԵԼ
ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՏևՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ
Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:Էջում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:
ОтветитьУдалитьԵվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. « Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»: http://surhandak.wordpress.com/2014/10/19/դատաստանի-տունը․-օսկար-ուայլդ/