Չկա
ոչինչ առավել կարծանարար, քան
անձնական շահերի ազդեցությունը
հասարակական գործերի վրա: Ժան Ժակ
Ռուսո
Սենյակում
նա մենակ
էր,
հանկարծ
ինչ-որ
մեկը բարևեց,
նա շրջվեց,
բայց ոչ
մեկը չկար,
կարծես,
թե իրեն
թվաց:
Նորից
խորասուզվեց
մտքերի մեջ:
Նորից
ողջունեցին:
Նա
սթափվեց,
սկսեց
փնտրել,
թե ով
կա սենյակում:
—
Այդ
ես եմ,
հեռու
մի փնտրի,
այնպես
ես զարմանում,
կարծես
առաջին անգամ
ես լսում,
— ասաց
ձայնը,
—
Հա՛,
առաջին
անգամ եմ
լսում,
— զարմացած
ասաց նա,
—
Լսի՛ր,
այ միամիտ
ունկնդիր,
հլա մի
հիշողությանդ
զոռ տուր,
մեկ էլ
տեսար հիշեցիր․․․
—
Չեմ
հիշում,
— զարմացած
ասաց նա:
—
Հիշու՞մ
ես 88
թվականը:
—
Հա՛,
լավ եմ
հիշում,
բայց քեզ
չեմ հիշում․․․
—
Բա
ոնց կհիշես
որ,
ա՛յ տղա,
հո դու
ուտող ուրացող
չե՞ս,
մի հատ
ուղեղիդ զոռ
տուր,
մենակ
ստամոքսով մտածել
գիտեք․․․
—
Չէ,
չեմ
կարողանում
հիշել․․․
—
Լսի՛ր,
այ
հիշողությունդ
կորցրած ապերախտ
եսասեր,
հիշու՞մ
ես գոնե,
որ
կոմունիստ ես
եղել․․․
—
Հա՛,
էդ մեկը
հիշում եմ,
հլա
պարտիական տոմսս
էլ պահել
եմ․․․
—
Ըհը՜,
այդ մեկը
լավ է,
որ
հիշեցիր,
— ծիծաղեց
ձայնը,
— իսկ
հիշու՞մ ես
ՀՀՇ-ը,
մշշը․․․
—
Հա՜,
ոնց չեմ
հիշում,
— ուրախացավ
նա,
—
Իսկ
չե՞ս հիշում,
թե քեզ
ով խորուրդ
տվեց,
որ
կոմունիստ հորդ
ու մորդ
ուրանաս,
— ասաց
ներքին ձայնը:
—
Ճիշտն
ասած՝ չեմ
հիշում,
ի՞նչ
ուրանալ,
ինչ
բա՜ն․․․
—
Լսիր,
որ ելար
ու էդ
կոտրած ոտքով
գնացիր,
Լևոնի
ձեռը պաչեցիր
ու կզեցիր,
որ մի
հատ դոմփեն,
էդ էլ
մոռացա՞ր․․․
—
Հա՜,
էդ մեկը՜,
— մտաբերեց
նա:
—
Հա՛,
հենց է՛դ
մեկը,
— կրկնեց
ներքին ձայնը,
— ա՛յ
տղա,
դոմփելու
անունը որ
չտայի,
երևի
չհիշեիր,
— սկսեց
ծիծաղել ձայնը:
—
Հա՜,
հիշեցի․․․
—
Հիշու՞մ
ես,
որ քեզ
են ժամանակ
խորհուրդ էի
տվել,
որպեսզի
պառտբիլետիցդ
հրաժարվես ու
դառնաս
ՀՀՇ-ական․․․
—
Հա՜,
լավ եմ
հիշում,
— ասաց
նա.
—
Ա՛յ
տղա,
բայց
ես ասել
էի չէ,
որ էդ
պառտբիլետդ
կվառես,
բա ինչի՞
ես պահել․․․
—
Դե,
ես
մտածեցի,
թե մերոնք
էլի ետ
են գալու,
դրա համար
պահեցի,
— արդարացավ
նա,
— բայց
իսկապե՞ս դու
իմ ներքին
ձայնն ես,
— հարցրեց
Գագիկ Հարությունյանը:
—
Այո,
չես
ջոկու՞մ:
—
Իսկ
ինչու՞ է
իմ ներքին
ձայնը
կանանցի ձայնով
խոսում,
— հարցրեց
նա:
—
Եթե
քեզ հաճելի
չի,
կարող
եմ տղամարդու
ձայնով խոսել,
— ասաց
ներքին ձայնը:
—
ՉԷ՜,
այդպես լավ
է,
— համաձայնվեց
նա:
—
Գոնե
հիշու՞մ ես,
որ
Հայաստանում
հարյուր իշխանություն
փոխվեց,
ու դու
միշտ մնացիր
վերևներում առանց
դժվարության,
և դրա
հեղինակը ո՞վ
էր:
—
Դէ՜,
ի՞նչ
ասեմ․․․
—
Ոնց
թե,
ինչ
ասեմ․․․,
— զարմացավ
ձայնը,
— ասելու
ոչինչ չունե՞ս,
գոնե մի
դատարկ
շնորհակալություն
ասեիր,
թե՞
մտածում ես,
շնորհակալություն
ասացիր
գրպաններդ
կդատարկվի․․․
—
Չէ
չեմ մտածում:
—
Ա՛յ
տղա,
մտածելու
համար ուղեղ
է պետք,
իսկ քո
ուղեղի տեղը
միայն դատարկություն
է...
Ով ասում
է, բանս խիարա, աղն առնում ես ու
վազում մոտը...
—
Բայց
լսի՛ր, արդեն ինձ վիրավորում ես...
Վերջապես ես արժանապատվություն
ունեմ...
—
Տո՜,
ա՛յ արժանապատվություն ունեցող, էդ
որ հազար շապիկ փոխեցիր, հազար դիմակ
դրեցիր, ժողովուրդը էս քսան տարուց
ավելի թքում է դեմքիդ, էդ
արժանապատվության մասին մի օր չեղավ,
որ մտածեիր:
—
Չհասկացա՜...
Դու իմ ներքին ձա՞յնն ես, թե՞ իմ
թշնամին, —դժգոհեց նա:
—
Լսի՛ր,
անուղե՛ղ անդամ, քեզ չասացի՞, որ
քո ներքին ձայնն եմ, բայց քո կարծիքով
ներքին ձայնը իրավունք չունի՞ ճիշտ
բան ասել, թե՞ արդեն սովոր եք
լռեցնել... Նստել ես պաշտոնիդ ու
մոռացել ես ձայնի ազատության մասին...
Թե մոռացա՞ր, որ ժամանակին կուրծք
էիր ծեծում, արդարությու՜ն անկախություն
էիր գոռում:
—
Բայց
ես այդպիսի բաներ չեմ արել, —
զարմացավ Գագիկը:
—
Գիտեմ,
որ չես արել, — ասաց ներքին ձայնը,
— դե, խոսք էր, ասեցի էլի, քո կարծիքով
ներքին ձայնը սխալվելու իրավունք
չունի՞:
—
Ինչ
իմանամ:
—
Չէ,
ունի, շատ լավ էլ ունի, — քմծիծաղեց
ներքին ձայնը, — ճիշտն ասած՝ դու էն
տպերից չես, որ գոռաս, կուրծք ծեծես,
դու լպրծուն սողունի պես, պլստալով
մտնում ես սրա նրա հետույքը, մենակ
որ տաք ու ապահով լինի:
—
Դէ՜,
դէ՜, դե՜... Չափդ ճանաչի՛ր:
—
Թե
չէ ի՜նչՙ Կարողա՞ լռեցնես: էդ որ
խեղճ ժողովրդին ես քսան տարի է
լռեցնում եք, սովահար արեցիք ու
հացից զրկեցիք, որ չկարողանա անգամ
խոսալ:
—
Լսիր,
ես ի՞նչ կապ ունեմ լռեցնելու հետ,
— դժգոհեց նա, — դու չգիտե՞ս, որ է՛ս
երկրում նախագահը կամ թագավորը
չեմ, որ հարցեր լուծեմ:
—
Ոնց
թե, հլա մի հիշիր թե՞ որտեղ ես
աշխատում, — բղավեց ներքին ձայնը:
—
Դե,
Սահմանադրական դատարանում:
—
Ա՛յ
տղա, դրանից ուրիշ բարձր պաշտոն
կա՞ Հայաստանում:
—
Հա,
կա, նախագահն է, — միամիտ ասաց նա:
—
Լսի՛ր,
սահմանադրական դատարանում դռնապան
հո չե՞ս:
—
Չէ,
Սահմանադրական դատարանի դատավորն
եմ:
—
Իսկ
էդ Սահմանադրական դատարանի դատավորի
պարտականությունները ինչու՞մն է:
—
Դե,
որ պաշտպանի սահմանադրության
դրույթները, — իրենից գոհ ասաց նա:
—
Ու՜
միայն դա՞....
—
Այո՜
միայն դա:
—
Բա
լավ, իսկ մարդկությունը ուր մնաց,
բարոյականությունը: Գագիկը սկսեց
ծիծաղել:
—
Լսիր,
ինչ մարդկությու՜ն, ինչ բարոյականությու՜ն,
էս որ դարն է, որ մարդկությունով
ու բարոյականությամբ փոր կշտացնես:
—
Այդ
դեպքում ինչու՞ ես մոռանում, որ
սահմանադրության հենց առաջին հոդվածն
է ասում` մարդկություն ու
բարոյականություն, ու դու պարտավոր
ես պաշտպանել սահմանադրությունը, —
ասաց ներքին ձայնը:
—
Հա,
բա ես էլ պաշտպանում եմ, — դժգոհ
ասաց նա:
—
Լսի՛ր,
որ եթե պաշտպանում ես, ժողովրդին
պատկանող հարստությունը, ինչպե՞ս ես
թույլ տալիս, որ վաճառեն օտարներին,
էդ էլ հո չե՛ս կարող մերժել:
—
Դե,
դու գիտես, որ ես է՛ս երկրում
հարցեր չեմ լուծում:
—
Բա
որ չես կարող լուծել, վեր կաց ու
սիկտիր եղիր, թող քո փոխարեն գա
մեկը, որ կարող է հարցեր լուծել:
—
Քո
կարծիքով, որ ես գնացի, էդ եկողը
ինձանից լա՞վն է լինելու, — քմծիծաղեց
նա:
—
Հնարավոր
է, որ լավը չլինի, բայց քեզանից
հաստատ վատը չի լինի:
—
Դու
գիտես, որ ողջ համակարգն է այդպիսին,
ես գնացի մեկ ուրիշն է գալու, ավելի
դաժան ու անկուշտ, այնպես որ դեռ
պիտի ուրախ լինեն որ ես էստեղ եմ:
—
Լսի՛ր,
ինչ ուրախանան, ուրախանան, որ դարձել
ես հրեշ ու ոճրագո՞րծ:
—
Լսի՛ր,
չափդ ճանաչի՛ր, ոճրագործս որն է՞,
— բարկացավ Գագիկ Հարությունյանը:
—
Լսի՛ր,
դու՛, ա՛յ ծաղրածու, ա՛յ կլոուն,
էհ որ հարյուր դիմակ ու շապիկ ես
փոխում, դա մոռացա՞ր: Քո ոճրագործ
ընկերների գործերը ով է պարտակում
ու փակում, դու, միայն դու... Հլա
մի հիշի՛ր, քանի հոգի ցմահ դատապարտյալ
ունեք էս մի փոքր երկրում, ու դրանց
90% անմեղ մարդիկ են, իսկ ոճրագործ
գեներալներն ու արյունախում
պատգամավորներդ ազատ ֆռֆռում են, դա
դեռ քիչ է, անձեռնմխելիության
մանդատները տվել եք ձեռները ու
խրախուսում եք, որ ժողովրդին հոշոտեն,
— բարկացած ասաց ներքին ձայնը:
—
Բայց
ես ինչ կապ ունեմ դրանց հետ, —
արդարացավ նա:
—
Այ,
լա՜վ ասացիր, որ գործ չունես, —
քմծիծաղեց ներքին ձայնը, — դե հենց
քո գործ չունենալն է, որ էս վիճակին
ենք, որ գործ ունենայիր ու անեիր
ապա մի գուցե այս անարխիան չլիներ,
որպեսզի հանցագործը հասկանա, որ իր
հանցանքի համար կարող է պատժվել,
այլևս նա չէր փորձի օրենքը խախտել,
ինչպես ասում են՝ «
չդատապարտված
հանցանքը, ավելի մեծ հանցանք է
ծնում...»
—
Բայց
ես սահմանադրականի դատարանի դատավորն
եմ, ես պաշտպանում եմ միայն
սահմանադրությունը, — արդարացավ նա:
—
Տո՛,
ա՛յ պաշտպան, չե՞ս հասկանում
հայերեն, թե քեզի ինչ եմ ասում, —
բարկացավ ներքին ձայնը, — իսկ էդ քո
ասած սահմանադրության մեջ կա՞
գրված, որ ժողովուրդը պետք է ծառայի
իշխանություններին, ոչ թե հակառակը,
որ հարուստ պատգամավորը կարո՞ղ է
օրը ցերեկով գնդակահարել մարդուն
ու անպատիժ մնալ, երկրի նախագահը
կարող է ժողովրդին թալանել ու
կողոպտել:
—
Չէ՛,
չկա...
—
Բա
որ չկա գրված, ինչու ես ասում թե
պաշտպանում ես սահմանադրությունը...
Սահմանադրությունը ասում է չէ՝
արդար ու ազատ ընտրություններ:
—
Այո,
ասում է:
—
Բա
դու ինչու՞ ես հակառակը անում:
—
Բայց
ես քեզ ասացի չէ, որ ես էս երկրում
հարցեր չեմ լուծում, ես միայն
պետական պաշտոնյա եմ, ինչ կարգադրում
են վերևից, այն էլ անում եմ:
—
Լսիր,
այդ դեպքում ինչ խեռիս սահմանադրություն,
ինչ Սահմանադրական դատարան, միանգամից
անունը դնեիք կառափնարան ու վերջ:
—
Ես
չեմ հասկանում, թե ինչ ես ասում:
—
Դե,
եթե քեզ ձեռնատու չէ, չես հասկանում,
— քմծիծաղեց ներքին ձայնը:
—
Լսի՛ր,
քո կարծիքով մենակ ե՞ս եմ այդպիսին,
որ հիմա եկել ես, կպել ես ու պոկ
չես գալիս, — դժգոհեց նա:
—
Չէ,
ո՛վ ասաց, թե մենակ ես, էնքա՜ն
քեզպեսները կան, կեսը սատկեցին կամ
սատկացրեցին, իսկ մի մասն էլ տզրուկի
պես կպել է ժողովրդին ու արյունն
եք ծծում, մինչդեռ ուրիշ բան պիտի
ծծեիք:
—
Ես
փոքր մարդ եմ, չես հասկանում:
—
Լավ
էլ հասկանում եմ, գիտես այդ
ընդունակությունները, որ դու ունես,
մի քիչ օգտագործեիր ի օգուտ ժողովրդի:
Գագիկը
փքվեց հաճոյախոսությունից:
—
Շնորհակալություն,
որ կարողանում ես գնահատել
ընդունակություններս, — ասաց նա:
—
Հա,
քո ընդունակությունների համար ասացի
արդեն` լպրծուն ու սողացող, — կատակեց
ներքին ձայնը, — հա, մեկ էլ դիմակներ
փոխող:
—
Գիտե՞ս
ինչ, ներքին ձայն էս, ինչ ե՜ս, —
բարկացավ նա:
—
Գագիկ,
գիտես, ցավը այն է, որ դու մենակ
չես այդպիսին, քեզ պես շատ կան, կարող
եմ թվարկել, քո խնամիներից սկսած,
բոլորն էլ իրար բերան թքած գիշատիչներ
են՝ Լևոն, Բագրատյան, Խոսրով ու
Վանո, Վազգեն ու Դեմիրճյան, Ծառուկյան
ու Քոչարյան, դե, վերջին խնամիդ էլ
վրադիր, էլ անունը չտամ: Բոլորը
մեկ կապույտ դարձան, մեկ էլ կարմիր,
գնում էին էն կողմ, կարմրում էին,
գալիս էին ես կողմ, կապտում էին,
ու էդպես մի օր գառան դիմակ, մի
օր էլ՝ գայլի: Բոլորդ դիմակներ փոխող,
կարծես թե դիմակահանդես էր: Նախագահները
ընտրությունից ընտրություն էին
փոխում դիմակնեը, իսկ դու էլ նախագահից
նախագահ, չհաշված, որ տանեցիները
անգամ չէին հասցնում սովորել մեկ
դիմակին, ու հոփ նորից փոխվեց, ու
այդպես քսաահնիգ տարի միշտ ջրի վրա,
դու գիտես, թե ջրի վրա ինչն է
մնում... Դու էլ այդ կառնավալի կամ
ձեր գրականով ասած, դիմակահանդեսի
արքայազն էիր, որը փայլում էր իր
դիմակի ճոխությամբ... Հա, չմոռանամ ասել,
որ այդ դիմակահանդեսի արքայադուստրն
էլ քո կոմսոմոլ ընկերուհին էր`
Հրանուշ Հակոբյանը: Դու ու Հրանուշը
երկուսդ էլ նույնը, որտեղ կեղտ էր,
աղբ, դուք ճանճի պես այնտեղ էիք,
գիտե՞ս, ժամանակը ձեզ երևի իրար
համար է ստեղծել, ելել եք մրցակցության,
պատգամավորից սկսեցիք նախարար -
վարչապետ, բոլոր աթոռներին նստեցիք,
որտեղ նստեցիք, ապականեցիք, որտեղ
շրջապատում մեկ կամ երկու դիմակ
էին փոխում, դուք հարյուրն էիք փոխում,
ու էդպես կոմսոմոլի փոխանցիկ դրոշի
պես՝ նա քեզ էր փոխանցում, դու էլ
իրան: Իրար պաս
տալով՝ գնացիք առաջ... Բայց ասեմ,
որ ես էլ զզվել եմ քեզանից էլ ու
քո դիմակներից էլ, այնպես որ եկել
էի, որպեսզի ասեի, որ հեռանում եմ,
սրանից հետո հույսդ չդնես ներքին
ձայնի վրա, քանի որ իմ փոխարեն քո
դիմակնենրն են անում, ինչ պետք է,
քեզ ուղեղ էլ պետք չի, քո փոխարեն
որոշում են, դե մնաս բարով չեմ
ասում, որովհետև դրան արժանի չես, ես
եկա, որ դեմքիդ ասեի այս ամենը,
որոշել էի ավելին ասել, բայց դրան
էլ արժանի չես...
Ու
հանկարծ լռություն տիրեց, դատարկություն,
ձայն չկար, կարծես հանդերձյալ աշխարհի
լռությունը տեղափոխվեց աշխատասենյակ:
Գագիկը ձայնեց մի քանի անգամ,
լռություն էր, չկար ներքին ձայնը, նա
հեռացավ առանց հրաժեշտ տալու:
Գագիկը
վերցրեց հետախոսը ու հավաքեց
հեռախոսահամարը:
—
Լսում
եմ, — լսվեց քնքուշ աղջկա ձայնը:
—
Սփյուռքի
նախարարությունի՞ց է, — հարցրեց նա:
—
Այո՜,
— ասաց օրիորդը:
—
Ասացեք
տիկին Հակոբյանին, որ Սահմանադրական
դատարանից Գագիկ Հարությունյանն է
զանգում:
Կեղծ մեծությունը սոսկ ոչնչություն է,
ինչպես կեղծ առաքինությունը` երեսպաշտություն (Լաբրյուեր):
ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՏԵՔ http://ru.scribd.com/doc/239645753/ՆԵՐՔԻՆ-ՁԱՅՆ
ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՏԵՔ http://ru.scribd.com/doc/239645753/ՆԵՐՔԻՆ-ՁԱՅՆ
Հեղինակային
իրավունքների իրավունքները պատկանում
են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:
Էջում տեղ գտած նյութերը
պաշտպանված են Հեղինակային իրավունքով
GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

Комментариев нет:
Отправить комментарий