—
Ալլո,
միացրեք Վեհափառի հետ:
Քիչ
հետո լսափողում լսվեց Ամենայն
հայոց կաթողիկոսի ձայնը.
—
Լսում
եմ, պարոն նախագահ, —
նկատելի
էր, որ Վեհափառի քունը խանգարվել
էր, —
ինչպե՞ս
եք, պարոն նախագահ, հո բան չի՞
պատահել այս ուշ ժամին, —
անհանգստացավ
Վեհափառը:
—
Չէ,
Գարեգին ջան, բան չի պատահել, ուղղակի
վատ երազ եմ տեսել, ասացի զանգեմ
քեզանից մի բան հարցնեմ:
—
Պարոն
նախագահ, հանգիստ քնեք, հուսով եմ,
որ ոչինչ էլ չի պատահի, լույսը
կբացվի, բարին էլ հետը: Առավոտյան
ձեզ համար կաղոթենք ու ամեն ինչ
լավ կլինի:
—
Է՜հ,
Գարեգին, դու գիտե՞ս, որ ես այդպիսի
բաների չեմ հավատում:
Հեռախոսում
լսվեց Վեհափառի ծիծաղի ձայնը.
—
Պարոն
նախագահ, քո կարծիքով մենք մեռել
ենք հավատալով, —
նախագահը
սկսեց ծիծաղել:
—
Էդ
չլինի՞ թե դու էլ ես աթեիստ
դարձել, —
կատակեց
նա:
—
Չէ,
պարոն նախագահ, ինչ աթեիստ, ինչ
բան: Կարգն է, սովորույթն է պիտի
պահպանենք չէ:
—
Գարեգին,
էս չլինի՞ թե գլխիս մի բան եք
ուզում սարքել, —
կատակով
հարցրեց նախագահը, Վեհափառը ամիջապես
լրջացավ:
—
Պարոն
նախագահ, ինչ է ինձ չե՞ք վստահում,
—
նեղացած
տոնով հարցրեց նա:
—
Չէ,
Գարեգին վստահելը վստահում եմ, բայց
դե գիտես, զգուշությունը լավ բան
է: Մոռանում ես, որ չեկիստ եմ` доверяй,
но проверяй․․․
—
Չէ,
պարոն նախագահ, երեխեքիս արև եմ
երդվում, որ նման բան չկա, դուք
գիտեք թե որքան եմ հարգում ու
սիրում ձեզ:
—
Հա,
գիտեմ Գարեգին, Վազգենին էլ էիր
երևի նույն խոսքերը ասում, —
կատակեց
նախագահը:
—
Պարոն
նախագահ, Վազգենին մոռացեք, նա արդեն
անցած գնացած է, ինչ եղել եղել է,
ինչու հինը փորփրենք:
—
Գարեգին,
դու գիտե՞ս, որ հինը նորի
շարունակությունն է:
—
Այսինքն
ի՞նչ եք ուզում ասել պարոն նախագահ:
—
Ուզում
եմ ասել, որ երկու տիրոջը ծառայելը
դա հանցագործություն է, մեկ անգամ
ուրացողը կարող է երկրորդ անգամ
ուրանալ, մեկ անգամ դավաճանողը կարող
է երկրորդ անգամ դավաճանել:
—
Պարոն
նախագահ, դուք գիտե՞ք որ բացի
ձեզանից ես ուրիշ տիրոջ չեմ ծառայում,
դուք ինչ ասում եք, իմ համար դա
օրենք է:
—
Ո՞նց
թե բացի ինձանից ուրիշին չե՞ս
ծառայում, —
խիստ
տոնով հարցրեց նախագահը:
—
Այո,
հենց այդպես, պարոն նախագահ, —
Վեհափառի
ձայնը դողաց, —
դուք
եք մեր տերը:
—
Գարեգին,
բա Աստվա՞ծ, ժողովուրդը՞, —
կատակեց
նախագահը:
Վեհափառը
խուճապի մեջ էր, ինչու էր նախագահը
այդ ուշ ժամին զանգահարել, երևի
ինչ որ բան է պատահել քանի որ
նախագահը իր քաղցր քունը չէր թողի
ու զանգի իրեն որպեսզի խոսի
այսպեսի բաներից, որը իրեն հաճելի
չէ:
—
Հա՜,
Աստված, —
կմկմաց
նա, —
այո՛,
պարոն նախագահ Աստծուն և ժողովրդին
նույնպես ծառայում ենք: Ինչպես որ
դուք եք ասում:
—
Լավ,
Գարեգին արդեն ուշ է գնա՛ քնիր, —
քմծիծաղեց
նախագահը,—
բայց
տես հա, չմոռանաս որ վաղը առավոտյան
իմ համար աղոթեք: Մարդ եմ ուղարկելու
որպեսզի ստուգեն:
—
Հա,
իհարկե, պարոն նախագահ, կարող եք
չկասկածել, անպայման վաղը առավոտյան
կկարգադրեմ, որպեսզի Հայաստանի
բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ
անեն և աղոթեն ձեր ողջության ու
առողջության համար` անգամ սփյուռքում,
—
ավելացրեց
վերջում:
—
Դե,
դա լավ է, մի քիչ հանգստացա, —
ուրախ
ասաց նախագահը: —
Դե,
բարի գիշեր:
—
Բարի
գիշեր, պարոն նախագահ, Աստված ձեզ
պահապան:
Նախագահը
դրեց լսափողը:
—
Սերժիկ
ջան, ի՞նչ կարիք կար այս ուշ ժամին
Գարեգինին զանգահարել, խեղճ մարդը
երևի քնած էր, —
ասաց
Ռիտան:
—
Ոչինչ,
էլ ոնց կլիներ, արթնացավ, համ էլ
Ռիտա ջան հոգևորականը պիտի արթուն
մնա, ճրագը միշտ վառ պահած, ինչպես
ասվում է «
Տաս
կույսերի »
առակում` Հիսուսի ամենահայտնի առակներից
է։ Այնպես որ Գարեգինը ոչ թե
ճրագով պետք է սպասի այլ ջահով
պետք է պատրաստ լինի Քրիստոսի
երկրորդ գալստյանը, ինչպես ասվում
է Աստվածաշնչում` «
Ուրեմն
արթո՛ւն կեցէք, որովհետեւ գիտէք
ո՛չ օրը, ո՛չ ժամը»:
Այսինքն
«
Արթուն
մնացեք` կրակը միշտ վառ պահած,
այնպես չլինի, թե որ տերը գա ու
ճրագը հանգած լինի »
Մաթևոս
25.1-13
—
Վա՜յ,
Սերժիկ ջան, չգիտեի, որ Աստվածաշունչը
այդպես անգիր գիտես, —
զարմացավ
կինը:
—
Հա,
գիտեմ կնիկ ջան, կարդացել եմ ուսանող
ժամանակ, բայց որ Գարեգինից լավ
գիտեմ, դա հաստատ է:
—
Դե,
Գարեգինը մեծ մարդ է, Սերժիկ ջան,
հիշողությունից թույլ է:
—
Ի՞նչն
է մեծ մարդ, ինձանից ջահել է
երևում, —
կատակեց
նախագահը, —
նրա
հիշողությանն ինչ է եղել որ, ամեն
օր մեղր ու կարագ է ուտում: Հա,
Ռիտա լավ հիշեցի, հիմա որ մի բան
ասեմ ուշքդ կգնա, —
նախագահը
սկսեց բարձրաձայն ծիծաղել, —
անցած
շաբաթ Գարեգինն էր զանգահարել ու
գիտես թե ինչ էր հարցնում:
—
Ի՞նչ
Սերժիկ ջան, —
հետաքրքիր
դեմք ընդունեց կինը:
—
Գարեգինը
հարցնում էր, թե ցողունապատվելը
ցավալի է, թե` ոչ:
—
Ինչպե՞ս
թե, —
զարմացավ
կինը, նրանք սկսեցին ծիծաղել, —
չլինի՞
թե Գարեգինը ուզում է երիտասարդանալ:
Ծիծաղը
բորբոքվեց.
—
Դե,
եթե հարցնում էր, ուրեմն մի բան
ուզում է անել, —
նախագահի
աչքերից հոսում էին արցունքները, —
պատկերացնում
ես Գարեգինին ջահել, ասա այ
հոգևորական կոչեցյալ, ջահելանում ես
որ ինչ անես:
—
Ես
մեռա, Սերժո, —
կինը
ծիծաղում էր` չկարողանալով զսպել
արցունքները:
—
Երևի
ուզում է ձեռնաշարժությամբ զբաղվել,
—
հազիվ
արտասանեց նախագահը, ծիծաղը թեժացավ:
Ամուսինների
քունը փախել էր, ննջասենյակից չէր
դադարում ծիծաղի ձայնը, նախագահը
քիչ գինովցած էր, սակայն գիտակցում
էր և կատակում:
—
Սերժո,
բայց Գարեգինը այդքան փող ունի՞,
—
հարցրեց
կինը:
—
Այ,
Ռիտա ինչու չունի որ, Երևանում ու
Փարիզում հյուրանոց կառուցելու գումար
ունի, իսկ ջահելանալու համար փող
չունի: Անցած անգամ ինձ զեկուցել
են, որ մի սփյուռքահայ բարերար է
կպցրել Արգենտինայից, ուզում է նոր
եկեղեցի կառուցել Երևանում, երևի
այդ փողերով է ուզում գնալ Կորեա
—
Ռիտան
սկսեց ծիծաղել, —
լսի,
չբռնեմ զանգեմ Կորեա ու ասեմ
Գարեգինի գլխին մի խաղ խաղան:
—
Ի՞նչ
խաղ, Սերժո ջան, —
հետաքրքրվեց
կինը:
—
Դե,
որ գնա Կորեա, պիտի նարկոզ տան,
որպեսզի փոխպատվաստեն, կասեմ քանի
նարկոզի տակ է ձվերը կտրեն, նարկոզից
կհելնի ու կտեսնի ձվերը չկա, —
նախագահի
ծիծաղը նորից բռնկվեց, —
պատկերացնում
ես Ռիտա, նա նարկոզից ելնում է ու
տեսնում առանց ձվերի:
—
Վա՜յ,
Սերժո ջան, ամոթ է, խայտառակ կլինենք,
—
քրջքջաց
կինը, —
չեմ
պատկերացնում Գարեգինին առանց
ամորձների:
—
Չհասկացա՛,
էդ Գարեգինի ձվերը ե՞րբ ես տեսել
որ, —
լրջացավ
նախագահը,
—
Է՜հ
Սերժո ջան, խոսք էր ասացի, —
կատակեց
կինը,
—
Չէ՛,
հաստատ Գարեգինը առանց ձվերի է
մնալու, —
լուրջ
ասաց նա,
—
Սերժո՛
էդ խանդու՞մ ես, —
ուրախացավ
կինը, —
ա՛յ
տղա վերջացրու, հո ջահել աղջի՞կ
չեմ քո համար, որ չես վստահում:
—
Չէ,
վստահում եմ, —
ժպտաց
ամուսինը, —
բայց
որ ճիշտն ասեմ Գարեգինի ինչին են
պետք ձվերը, միևնույնն է նա:
—
Լավ
, բավական է կախվենք նրա ամորձներից,
եկ թեման փոխենք, —
համոզեց
կինը, —
լույսը
կբացվի ու ամեն ինչ լավ կլինի:
—
Լավ,
ճիշտ ես ասում Ռիտա ջան, լավ
ծիծաղեցինք ուրախացանք, այդ մղձավանջից
հետո գոնե մի քիչ լիցքաթափվեցինք:
Դե, բարի գիշեր:
Նախագահը
մտավ վերմակի տակ, կինը անջատեց
սեղանին դրված լամպը:
Առավոտյան
ամեն ինչ խաղաղ էր, նախագահը բացեց
աչքերը, շոշափեց` կինը կողքին չէր:
Գլուխը պայթում էր ցավից, հազիվ
նստեց, պառկած տեղից նայեց պատին
կախված ժամացույցին` ժամը տասն անց
էր:
Բացվեց
ննջարանի դուռը և ներս մտավ Ռիտան`
բարի ժպիտը դեմքին:
—
Սերժիկ
ջան, արթնացա՞ր, —
ուրախ
հարցրեց նա:
—
Ռիտա,
տեսնում եմ ժամը տասն անց է, երկա՞ր
եմ քնել:
—
Սերժիկ
ջան հա, չուզեցա քունդ խանգարել, —
ասաց
կինը, —
ես
արդեն զանգահարել եմ քո աշխատակազմի
ղեկավարին ու ասել, որ այսօր գործի
չես գնալու, այնպես որ մի շտապիր,
այսօր կմնաս տանը:
—
Վա՜յ,
Ռիտա ջան, առանց քեզ ի՞նչ էի անելու,
—
ժպտաց
նա:
—
Սերժիկ
ջան, այսօր քեզ համար անակնկալ
եմ պատրաստել, կարծում եմ գիշերվա
մղձավանջիցդ հետո շատ օգտակար կլինի
—
Ի՞նչ
անակնկալ է, —
ուրախացավ
նախագահը:
—
Չէ,
Սերժիկ ջան, չեմ ասի, էլ ինչ
անակնկալ է, եթե ասեմ:
—
Լավ,
կսպասեմ, —
համաձայնվեց
ամուսինը:
—
Սերժիկ
ջան, քիչ առաջ կաթողիկոսն էր
զանգահարել, ասաց , որ Էջմիածինում
քեզ համար պատարագ են անում:
—
Ինչու՛
ես մեռե՞լ եմ, որ պատարագ են անում,
—
կատակեց
նա:
—
Սերժո,
այդպես մի ասա, —
զվարճացավ
կինը, —
խեղճ
մարդը անհանգստանում է քեզ համար,
աղոթում է քո ողջության համար:
—
Է՜հ,
Ռիտա, դու՛ հավատացի՞ր քո ասածին,
—
զարմացավ
նա:
—
Սերժո
ջան, կաթողիկոսը վախեցած էր երևում,
գիշերվա խոսակցությունը երևի վրան
ազդել էր:
—
Ոչինչ,
Գարեգինը վախ բռնող շատ ունի, —
կատակեց
նա, —
Ռիտա,
ճիշտն ասած, կուզենայի վարչապետին
տեսնել:
—
Լավ
էլի՜, Սերժիկ ջան, թող մնա վաղը, —
խնդրեց
կինը:
—
Չէ՛,
Ռիտա, շատ շտապ է, —
անհանգստ
ասաց ամուսինը:
—
Լավ,
ուզու՞մ ես նրան կանչիր, թող
այստեղ գա, ինչ ասելու ես, այստեղ
կասես, —
համաձայնվեց
կինը:
—
Լավ
միտք է, Ռիտա, հենց այդպես էլ
կանեմ:
—
Սերժիկ
ջան, մինչև տեղերիցդ ելնես, ես
կպատվիրեմ, որպեսզի նախաճաշի սեղանը
պատրաստեն:
—
Գիտես,
ավելի լավ կլինի անվտանգության
խորհրդի նիստ անեմ, գիշերվա մղձավանջը
հանգիստ չի տալիս:
—
Ինչպես
կասես, Սերժիկ ջան, —
համաձայնվեց
կինը:
Մի
քանի ժամից անվտանգության խորհրդի
ողջ կազմը այնտեղ էր, բոլորը լուռ
նստած սպասում էին նախագահին,
բացվեցին աշխատասենյակի դռները, և
նախագահը մտավ ներս, բոլորը ոտքի
կանգնեցին` խոնարհավելով ողջունեցին
նրան:
—
Նստե՛ք,
—
խիստ
տոնով ասաց նա:
Բոլորը
սարսափած էին նախագահի խիստ տոնից`
երևում էր, որ ինչ որ բան է պատահել:
Առավոտ շուտ այդպիսի անակնկալ
նիստի գումարումը նրանց զգաստացել
էր, և այն էլ նախագահը առաջին
անգամ էր որոշել այդպիսի
շտապողականությամբ նիստ անցկացնել,
և այն էլ իր առանձնատան աշխատասենյակում:
Ինչում էր պայմանավորված այդպիսի
շտապողականությունը` այդ փաստը նրանց
վախ էր ներշնչում: Նախագահի
առանձնատան դիմաց հայտնված
զրահամեքենաները ու զինված պահակազորը
վատ տպավորություն էին թողել նրանց
վրա` չհաշված, որ ներս մտնելուց
առաջ ոտքից - գլուխ ստուգեցին, անգամ
մերկացրեցին և նոր թողեցին խորհրդի
նիստին: Այդ տարօրինակ
խուզարկությունից հետո նրանք վախենում
էին ինչ որ բառ արտասանել: Անվտանգության
խորհրդի անդամների մոտից նույնիսկ
առգրավեցին գրիչներն ու մատիտները:
Նախագահի անվտանգության ծառայության
պետի խիստ տոնից երևում էր, որ
շատ լուրջ բան է պատահել, սակայն
ոչ մեկ համարձակություն չէր ունենում
հարցնել նրան թե` ինչ:
Նախագահը
բարկացած էր երևում, բացվեցին
աշխատասենյակի դռները և ներս մտավ
Սաշիկ Սարգսյանը և նրա որդին.
—
Բարև,
ժողովուրդ, —
ուրախ
ողջունեց Սաշիկը:
—
Սաշիկ,
նստի՛ր, մի երկարացրու, —
խիստ
տոնով սաստեց նախագահը, Սաշիկը առանց
խոսք ասելու ամիջապես նստեց ազատ
աթոռին, Սաշիկ Սարգսյանի ու նրա
որդու Նարեկ Սարգսյանի ներկայությունը
շատ տարօրինակ էր, քանի որ նրանք
Անվտանգության խորհրդի անդամ չէին
և չէին կարող խորհրդի նիստին
մասնակցել, բայց ներկաները լռում
էին` չկարողանալով ձայն հանել, —
ուրեմն,
ժողովուրդ, անվտանգության ծառայությունը
պարզել է, որ Հայաստանում հեղաշրջում
է պատրաստվում, հիմա խիստ միջոցներ
են ձեռք առնվում: Այդ դավադրության
մեջ խառնված են բարձրաստիճան
զինվորականներ ու պաշտոնյաններ,
այնպես որ եթե պարզվեց, որ ձեզանից
որևէ մեկը դրա հետ կապ ունի, ապա
ինձանից չնեղանաք:
—
Ո՞նց
թե Սերժիկ ջան, ասա ո՞վ է հիմա
դրան ոտքերիս տակ կսատկացնեմ, —
ոգևորվեց
Սաշիկը:
Անվտանգության
խորհրդի անդամները ահաբեկված էին,
չէին փորձում ձայն հանել, քանի որ
հենց ինքն էլ կարող էր դառնալ
առաջին զոհը:
—
Սաշի՛կ,
հանգի՛ստ, երբ պետք լինի կասեմ,
—
Հոպար
ջան, մենակ դու ասա, թե ով է:
—
Ուրեմն,
այսօրվանից անվտանգության խորհրդի
նոր ղեկավարը կլինի Սաշիկի որդին՝
Նարեկը:
Արթուր
Բաղդասարյանի դեմքի գույնը փախել
էր, սառը քրտինքը պատել էր ողջ
մարմինը, կարծես թե նա կասկածյալի
դերում լիներ, նախագահը նայեց նրա
դեմքին, —
Բաղդասարյա՛ն
հո դու դեմ չե՞ս, — խիստ տոնով
հարցրեց նա:
—
Չէ,
իհարկե դեմ չեմ, —
կմկմաց
նա, —
ինչպես
ճիշտ կգտնեք, այնպես էլ արեք:
—
Պաշտպանության
նախարար, անմիջապես զորքերը
պատրաստության ես բերում, ազատամարտիկները,
որոնք ծառայության մեջ են, գործից
հեռացնում եք ամիջապես:
—
Բա՜յց,
պարոն նախագահ, —
հազիվ
կմկմաց Օհանյանը:
—
Օհանյան,
ի՞նչ բա՛յց, —
խիստ
տոնով ասաց նա:
—
Ինչպես
հրամայե՛ք, պարոն նախագահ, —
ամիջապես
համաձայնվեց նա:
—
Օհանյա՛ն
բոլորին հեռացնում եք առանց
թոշակավորման, թող ինչպես ուզում
են գլուխները պահեն: Ազատամարտիկների
ու պատերազմի վետերանների, բոլոր
հասարակական կազմակերպություններին
գործնեությունը արգելե՛լ, ակտիվիստներին
ձերբակալել առանց զգուշացնելու:
Գորի՛կ, քեզ առայժմ բան չեմ ասում,
դու գիտես քո անելիքը:
—
Լսու՛մ
եմ, պարոն նախագահ, —
զգաստացավ
Գորիկ Հակոբյանը:
—
Պարոն
նախագահ, հանրության մոտ կարող է
դժգոհություն առաջացնել ազատամարտիկների
ձերբակալությունները, —
հազիվ
խոսեց Օհանյանը:
Նախագահը
խիստ դեմք ընդունեց`
—
Օհանյա՛ն,
եթե չես կարող, այդպես էլ ասա, քո
փոխարեն ուրիշները կանեն:
—
Ո՜չ,
ինչ եք ասում պարոն նախագահ, ես
կարող եմ, սակայն ես ավելի լավ
առաջարկ ունեի: Եթե թույլ կտա՞ք,
կարող եմ ներկայացնել:
—
Դե՛,
տեսնեմ ի՞նչ առաջարկ ունես, —
համաձայնվեց
նախագահը:
—
Պարոն
նախագահ, կարող ենք մոբիլիզացիա
և եռամսյա հավաքներ կազմակերպել,
կասենք, որ սահմանի վրա իրավիճակը
վատ է, եթե պետք լինի կարող ենք
կեղծ բախումներ բեմադրել մամուլի
համար: Ազատամարտիկներին կհավաքենք
ու կտանենք սահմանային գիծ, հրաժարվողներին
էլ կհայտարարենք դասալիք ու քրեական
գործ կսարքենք: Ներքին գործերն էլ
թող հետախուզում հայտարարեն ու
ձերբակալեն նրանց, ովքեր խուսափում
են սահման գնալ: Դե, իսկ գնացողներին
կտանենք սահմանամերձ տարածք թող
թուրքի դիպուկահարների համար թիրախ
ծառայեն:
—
Լավ
առաջարկ է, Օհանյան, բայց դու գիտե՞ս
որ ազատամարտիկներին զենք տալը
արդեն իսկ վտանգավոր է, —
հարցրեց
նախագահը:
—
Գիտեմ,
պարոն նախագահ, նրանց զենք չենք
տա, ամենավտանգավորներին կվնասարզերծենք
հենց ճանապարհին, մի քանի ական
բավական կլինի, որպեսզի շարասյունը
հօդս ցնդի:
—
Լա՜վ
Օհանյան, դու այս ծրագիրը իրականացրու
քո ուժերով, միայն տես հա, անաղմուկ
և գեղեցիկ, հարկ լինի ԱԱԾ և
ոստիկանությունը քեզ կօգնեն, գործը
կանես ու կզեկուցես: Հուսով եմ`
հուսախաբ չես անի:
—
Ի՞նչ
եք ասում, պարոն նախագահ, ինչ
հուսախաբ` ամեն ինչ կանենք բարձր
մակարդակով, —
խոստացավ
նա:
—
Իսկ
ոստիկանության ծառայությունն իր
անելիքը գիտի, —
շարունակեց
նախագահը, —
Գասպարյա՛ն,
հարկն եղած դեպքում կաջակցեք
Օհանյանի ծրագրի երկրորդ մասին,
հետախուզումը կհայտարարեք եռամսյա
հավաքներից խուսափող ազատամարտիկներին:
—
Լսու՛մ
եմ, պարոն նախագահ, —
զգաստացավ
Վովա Գասպարյանը:
—
Վարչապետի՛ն,
ամիջապես կազմակերպում եք երիտասարդական
տոնակատարություններ, փողոցային
համերգներ, թատերական ներկայացումներ`
այդպիսով ակտիվիստներին կարող եք
վռնդել հրապարակներից և բողոքի
երթերից: Կասեք, թե հասարակական
տոնակատարությունները խոչընդոտելու
համար է արվում, վարչական տուժերի
փոխարեն կօգտագործեք քրեական տույժ
և կալանք:
Նախագահը
առանձին-առանձին կարգադրություններ
էր տալիս անվտանգության խորհրդի
անդամներին` փորձելով մնալ խիստ տոնի
մեջ: Մղձավանջը կարծես թե նախագահի
համար դարձել էր իրականություն, նա
փորձում էր միջոցներ ձեռք առնել`
խուսափելու նման իրավիճակում
հայտնվելուց:
Ինչ
լավ էր, որ դա մղձավանջ էր, հիմա
նա գիտի իր անելիքը, ինչպես պետք
է գործել և ումից պետք է զգուշանալ
և ինչպես պետք է ապահովել իր
ընտանիքի անվտանգությունը: Այդ
մղձավանջի պատկերը այնքան պարզ էր,
որ իրականից չէր տարբերվում, նա
անգամ հիշում էր հաստափոր գնդապետի
և այն ինքնակոչ գեներալի դեմքերը,
նրանց ազգանունները:
Հարկավոր էր ֆոտոռոբոտի օգնությամբ
վերականգնել նրանց պատկերները և
աnմիջապես ձերբակալել:
Այդ
մղձավանջը Աստծո կողմից ուղարկված
մի « մեսիջ
»
էր, որպեսզի ես զգուշանամ, հիմա ես
պետք է կազմակերպեմ իմ ընտանիքի
անվտանգությունը: Իսկ ինչ կլինի եթե
Ռիտային երեխանների հետ ուղարկեմ
Կիպրոս կամ Իսպանիա, այնտեղ նրանք
ապահով են, իսկ ես այստեղ սկսած
մաքրությունը պիտի ավարտին հասցնեմ:
Պուտինին
կարելի է հասկացնել, որ ես տեղյակ
եմ ամեն ինչից` թող նա զգուշանա ու
իմ դեմ դավեր չգործի, նա կարծում
է, թե ես իր համար երեխա եմ,
մոռանում է, որ ես էլ նույն «
շկոլան
»
եմ անցել: Ալիևի հետ պետք է առանձին
հանդիպել, հարկավոր է նրան ասել,
որ մենք տեղյակ ենք, որ Ադրբեջանում
հեղաշրջում է կազմակերպվում և
մենք ուզում ենք իրեն օգնել այն
կանխելու համար: Կարծում եմ` Ալիևը
այդ լավությունը չի մոռանա, անպայման
կփոխհատուցի: Նրան կասեմ Օհանյանի
ծրագրի մասին, թող իրենք նմանատիպ
միջոցառումներ կազմակերպեն, նրան
էլ է ձեռնատու ազատվելու ավելորդ
մարդկանցից: Անվտանգության խորհրդի
անդամները լքեցին նախագահի նստավայրը:
Սաշիկը
վերցրեց սեղանին դրված կոնյակի
շիշը և լցրեց գավաթները:
—
Սերժո
ջան, իրո՞ք լուրջ բան է պատահե՞լ,
—
հարցրեց
նա` գավաթներից մեկը մեկնելով եղբորը:
—
Սաշիկ,
վատ երազ եմ տեսել, կարծես իրական
լիներ:
—
Յա՜,
Սերժիկ ջան, այդպես ուրեմն:
—
Հա՛,
Սաշիկ ջան, Լյովիկին էլ եմ իմաց
տվել, հեսա ուր որ է կգա:
—
Հա,
Սերժիկ ջան, նա զանգեց ու ինձ
ասաց, որ կանչել ես, հիմա նա ճանապարհին
է:
—
Սաշիկ
ջան, երազիս մեջ մեզ բոլորիս մահվան
էին դատապարտել՝ քեզ, Լյովիկին,
ինձ, մեր երեխաներին:
—
Ո՞նց
թե, —
զարմացավ
Սաշիկը, —
ո՞վ
Սերժիկ ջան:
—
Ժողովուրդը,
Սաշիկ ջան, ժողովուրդը:
—
Հա
բա հիմա ի՞նչ պիտի անենք, Սերժո
ջան:
—
Հիշու՞մ
ես, թե մի տարի առաջ ինչ էի ասում:
—
Ո՞ր
մեկը, Սերժիկ ջան:
—
Է՛ն
նախագահական ընտրությունների ժամանակ,
որ ասում էի, որ եթե ժողովուրդը
ինձ չընտրի, դրանց քթերից եմ բերելու:
—
Հա՛,
բայց արեցինք չէ՞, Սերժիկ ջան, ինչ
որ պետքն էր արեցինք, հլա մի բան
էլ ավելի: Պատժեցինք, ինչպես ասել
էիր: Թանկացումնե՛ր, նոր նշանակումնե՛ր,
բարոյական ու քաղաքական ճնշումնե՛ր:
Էլի այդքանից հետո ուզում են գլուխ
բարձրացնել:
—
Հա՛,
Սաշիկ ջան այդ վրեժից հետո ավելի
են կատաղել:
—
Սերժո
ջան, հիմա լավ ժամանակն է դրանց
պատին դեմ տալու, դու գիտես, որ
պետք լինի կարող եմ մի 2000 վարձկան
բերել, թող սատկացնեն դրանց, ստեղ
ժողովուրդ չկա: Համ էլ ինչի՞ց ես
վախենում` Եվրոպան ու Ամերիկան մեր
մեջքին են:
—
Չէ,
Սաշիկ ջան, հռե կոպալի հարց չի, որ
այդպես հեշտ լուծես:
—
Լսի՛ր,
Սերժո, դու այդ թող իմ վրա, ես
ամեն ինչ կլուծեմ:
—
Էդ
ո՞նց Սաշիկ ջան:
—
Սերժո,
տղերքին կասեմ, որ հանցագործ աշխարհի
ավտարիտետների «
սխոտկա
»
կազմակերպեն Երևանում` նարկո
դիլլերներից ու զակոնի գողերից
սկսած, կհավաքենք նրանց այստեղ,
միայն պետք է ապահովվենք այդ
հավաքույթի անվտանգությունը, թող
իրար մեջ խորհրդակցեն ու որոշեն,
նրանք կլինեն մեր երաշխիքը,
թող իրենց կանալներով մեր
անվտանգությունը ապահովեն, դու գիտես,
որ հանցագործ աշխարհը ավելի հզոր
է, քան մեր բանակն ու МВД․․․
—
Հա՛,
էդ մեկը հաստատ այդպես է, —
քմծիծաղեց
նախագահը, —
դե
դու տես, ինչ որ պետքն է արդեն
գիտես:
—
Սերժո
բա Լովիկին ի՞նչ գործ ես տալու:
—
Լյովիկին
առանձին հանձնարարական եմ տալու,
այնպես որ Անվտանգության խորհուրդը
պետք չի որ իմանա, նրան արտերկրում
մի քանի կարևոր առաքելություններ
ունի, նա պետք է արտասահմանում
խորացնի մեր հարաբերությունները,
որպեսզի ազատամարտիկների «
չիստկան
»
առանց աղմուկի անցկացնենք: Ես վստահ
եմ, որ ազատամարտիկներին հենց կպանք
մեծ աղմուկ կբարձրացնեն, առանց այն
էլ նրանցից մի քանիսը շատ են
ոգևորված, ինձ զեկուցել են մի կին
ազատամարտիկի մասին, անունը Սուսաննա
Մարգարյան է:
—
Հա՜,
նրա մասին, —
ուրախացավ
Սաշիկը, —
ես
էլ եմ շատ լսել այդ կնոջ մասին,
դու իմացե՞լ ես, որ այդ կինը մուկ
ու կատու էր տարել կառավարություն:
Գիտե՞ս, Մուկն էր զանգել, դժգոհում
էր այդ կնոջից, ինձ հարցնում էր
ինչ անի, քանի որ արդեն համբերության
բաժակը լցվել է:
Նրանք
սկսեցին ծիծաղել.
—
Իսկ
դու ի՞նչ խորհուրդ տվեցիր:
—
Ես
էլ կես լուրջ կես կատակով ասացի,
որ Ավստրալիայի տոմս առնի ու
ուղարկի այնտեղ, համ ինքը կհանգստանա,
համ էլ այդ կինը:
—
Ու
ինչ, Մուկը համաձայնվե՞ց, —
հարցրեց
նախագահը:
—
Հա՛
ոնց չհամաձայնվեց, նույնիսկ ուրախացավ
առաջարկիս վրա, ասաց, որ հենց վաղվանից
այդ հարցով կզբաղվի:
Նրանք
ծիծաղեցին:
—
Սաշիկ
ջան, մտիցս դեռ այդ մղձավանջն է,
ամեն վարկյան աչքիս առաջն էին այդ
դիմակավորված զինվորները, Սաշիկ
ջան, է՛ս ժողովուրդը իր լավն ու
վատը չգիտի դրա համար պիտի է՛ս
ժողովրդին կենդանի-կենդանի թաղենք`
մեծից փոքր պիտի սատկեն: Հիշու՞մ
ես չէ, որ ասում էր, որ վրեժ եմ
լուծելու է՛ս ապերախտ ժողովդից,
բարոյապես պիտի սատկացնեմ, ինչից որ
դժգոհում են պիտի ավել խրախուսվի:
Երբ դժգոհում են ղեկավարից, պիտի
այդ ղեկավարի պաշտոնը ավելի
բարձրացնես` համ նա կոգևորվի նոր
պաշտոնից ու կսկսի ժողովրդին սեղմել
ու արյունաքամ անել, միայն բավական
է խրախոսել ու ընդառաջել այդպիսի
մարդկանց, նրանք իրենց պաշտոնի
համար հարազատ հորն ու մորը կուրանան:
Սաշիկ ջան, ինչքան մարդ վատ է
աշխատում այնքան մեզ օգուտ, ժողովրդին
պիտի ազատություն չտաս, անգամ
ազատության հոտը պիտի քթները չընկնի,
պիտի սեղմես նրանց բռիդ մեջ,
որպեսզի հնազանդ լինեն: Սաշիկ ջան,
ազատությունը մենք պիտի մեր
զավակներին տանք, որպեսզի անեն այն
ինչ ուզում են, դա ժողովրդին
կզգաստացնի, նրանք կիմանան, որ մեզ
կպնելով իրենց ընտանիքների գլխին
փորձանք է գալու, որ մեզ զավակներին
կպնելով, իրենց հացին են վայիս
լինում: Մեզ պետք է խոնհարվեն ու
վախենան, իրենց գլուխը պիտի մեր
կրունկի տակ լինի, երբ պետք լինի
պիտի սեղմես, որպեսզի շնչահեղձ լինեն,
անհնազանդ են պիտի սեղմես, բողոքավոր
են պիտի սեղմես, ազատություն են
ուզում պիտի սեղմես: Այնպես որ Սաշիկ
ջան, ինչքան շատ վախենան, այնքան
ավելի լավ կլինի մեզ համար: Պիտի
հասկանան, որ մեր դեմ խաղ չկա`,
սամասուդ արեք ցանկացածին, թող դաս
լինի մնացածին, չի հնազանդվում
ուղիղ ճակատին` թող գնան ու խառնվեն
հազար տարվա մեռելներին:
Սաշիկ
ջան, ինչքան շատ նեղենք ժողովրդին,
այնքան հեշտ կլինի նրան ենթարկել,
վախը գիտե՛ս ինչ հզոր ուժ է, հարազատ
հայր ու որդի կարող են վախից իրար
միս ուտել, պետք է ժողովուրդը հասկանա,
որ մենք շատ հզոր ենք` ոչ այնքան
որքան կանք, այլ նույնիսկ չափազանցնելով
ու ֆանտազիայով պետք է վախենան
այդ հզորությունից: Ինչքան դաժան
ու խիստ եղանք, այնքան ավելի շատ
կհարգեն ու կվախենան: Պետք է
մրցակցություն ստեղծել, որպեսզի միայն
մեր միջոցով կարողանան հաջողությունների
հասնել, պետք է նրանց իրար դեմ
հանել, բայց աննկատ, նրանք իրար ոտքի
տակ պիտի քանդեն, մեկը մյուսից պետք
է վախենա, որպեսզի մեզ հեշտ լինի
նրանց կառավարել ու հնազանդեցնել:
Փող, պաշտոն, հնարավորություններ տալով`
նրանց պետք է հանենք ժողովրդի դեմ,
թող իրար միս ուտեն, միևնույն է
վերջում օգտվելու է երրորդը` այսինքն`
մենք: Սաշիկ ջան, հիմա ժամանակները
փոխվել են, բավական է որդին իմացավ,
որ իր հայրն է պատճառը, որ չի
կարողանում առաջ գնալ, ապա վստահ
եղիր նա սեփական հորը իր ձեռքերով
խեղդամահ կանի, միայն մնում է նրան
մղել դրան, նրան շահագռգռել, որպեսզի
հանուն սեփական շահի գնա նրան
ինչին, որ դու ես ուզում: Սաշիկ
ջան, պիտի իմանաս, որ թշնամիդ ով է,
արտաքին թշնամինների հետ կարող ես
լեզու գտնել, քանի որ կարող ես
բանակցել փոխզիջումների գնալ, սակայն
ներքին թշնամիդ վատն է, որովհետև
քո ծոցից է ելնում, նրա պատիժը ավելի
սարսափելի է ու դաժան: Այնպես որ
չպետք է թույլ տանք, որպեսզի մեր
ոտքի տակ քանդեն, ինչքան շատ բան
իմացանք նրանց մասին, այնքան հեշտ
կլինի կառավարել: Եթե ժողովուրդը
ազատություն է ուզում, պիտի բռնանաս
ու ճնշես, եթե ժողովուրդը գումար
ու հնարավորություններ է ուզում,
պետք է սնունդի և երթևեկության
գները բարձրացնես: Եթե ժողովուրդը
ղեկավարից դժգոհ է, պիտի բարձրացնես
նրա պաշտոնը` հնարավորություն չտաս`
անես այն ամենի հակառակը, ինչ
ժողովուրդն է պահանջում: Սոված մարդը
միայն իր օրվա հացի մասին է
մտածելու, նա ժամանակ չի ունենա
հեղափոխության մասին անգամ մտածել,
ժողովուրդը վախենում է, երբ խփում
ես իր գրպանին, Սաշիկ ջան, նրանք
գիտեն, որ տուգանքներով միայն
վնասելու են իրենց ընտանիքին: Մենք
օրենքի ուժով հաստատել ենք մեր
իշխանությունն ու անվտանգությունը,
սակայն ինչպես տեսնում ես ժողովրդի
մեջ կան կոտոշավորներ, որոնք պոզերը
ցցած գալիս են, ուրեմն մենք նրանց
հետ պիտի ավելի դաժան լինենք:
Գիտես, Սաշիկ ջան, կաշառակեր ղեկավարին
ավելի բարձր պաշտոն տալով դու
շատ մեծ գործ ես անում, առաջինը, որ
նա հավատարիմ շան պես ծառայում է
քեզ, երկրորդը` ժողովրդին հասկացնում
ես որ իրենց բողոքներն ու
դժգոհությունները քո տանձին չեն:
Բայց միևնույն է, ով ուզում է լինի,
ընկերդ կամ բարեկամդ, միևնույնն է,
թոկը ձեռիցդ բաց չթողնես, հաճախակի
պիտի « քսի
»
տաս ժողովրդի վրա, որպեսզի հասկանան,
որ իր գլխին տեր ունի: Սաշիկ ջան,
երբ որ ժողովուրդը զգաց, որ տերը
թույլ է, ապա կփորձի ուրիշ տեր
փնտրել, քեզանից ուժեղ կամ էլ
վատագույն դեպքում կարող է ինքն
իրեն հռչակել որպես իր գլխի տեր:
Մեր գործում պիտի միշտ լինենք իրենց
համար «
Տեր
»
որպեսզի հասկանա, որ իր պարանոցը
քո ոտքի տակ է, կարող ես փակել նրա
բոլոր ճանապարհները ու նա կդառնա
ԲՈՄԺ: Գիտես, Սաշիկ ջան, մեր ժողովուրդը
բոմժ դառնալուց սարսափում է, այնպես
որ նրանք միայն երկու տարբերակ
ունեն` կամ պետք է ենթարկվեն մեզ,
կամ էլ` բոմժ ու ընչազուրկ դառնան:
Սաշիկ ջան, մենք Հայաստանով չպետք
է սահմանափակվենք, քանի որ սփյուռք
ունենք, դա մեծ եկամուտի միջոցներ
է, պետք է այդ հնարավորությունից
օգտվել, քարոզչական մեքենան շատ բան
է անում, գիտես, երբ գնում եմ օտար
երկրներ, սփյուռքահայերը միշտ
ծաղիկներով ու աղ ու հացով են
դիմավորում, դա նշանակում է, որ
պիտի խոստումներով շռայլես, գայթակղես
նրանց, որ Հայրենիքը իրենց կարոտում
է, և միշտ պատրաստ է նրանց ընդունել
հայրենիքում, բայց գիտես Սաշիկ
ջան, երբեք պիտի թույլ չտանք, որպեսզի
Հայաստանը և Սփյուռքը միավորվեն,
քանի որ դա շատ վտանգավոր է մեզ
համար, բավական է` նրանք միավորվեն
մեկ գաղափարի ու նպատակի շուրջ ու
գնա՜ց, նրանց չես կարող երբեք
կանգնեցնել: Սփյուռքում ապրած մարդը
գիտի ազատությունը ինչ բան է և
կարիք չկա, որպեսզի իր իմացածը
գործածի հայրենիքում, նրանց մտավոր
կարողությունները մեզ հարկավոր չեն,
մեզ միայն նրանց գումարներն է
պետք, այնպես որ չպետք է թողնենք,
որ իրենց ազատության քարոզներով
փչացնեն Հայաստանի մթնոլորտը: Այնպես
որ Սաշիկ ջան մենք պետք է անընդհատ
սփյուռքի ու հայրենիքի միջև պատնեշ
սարքենք, որպեսզի խուսափենք ավելորդ
քաշքշուկներից: Սփյուռքում պետք է
ոգևորենք, որ մեր նպատակը հայոց
ցեղասպանության հարցն է, նրանք այդ
թեման սիրում են, այնպես որ թող
իրենց համար անիմաստ պայքարեն,
այսպիսով իրենց ուշադրությունը
կշեղենք Հայաստանից, Իսկ հայաստանցիներին
էլ պիտի հասկացնենք, որ տեսեք
սփյուռքահայի սոցիալական վիճակը շատ
լավ է բայց նրանք չեն ուզում
օգնել Հայաստանի իրենց հայրենակիցներին:
Երկու դեպքում էլ օգուտը մնում է
մեզ, ամենակարևորը` պետք է օգտագործել
եկեղեցին և կրոնը, Սփյուռքում այդ
խայծը հեշտ են կուլ տալիս, իսկ
Հայաստանում էլ հեշտ է, ավելի հեշտ
է ժողովրդին մասնատել օրենքով. մենք
արդեն ճանաչել ենք աղանդների ու
համասեռամոլների ազատության օրինագիծը,
քանի որ դրանք ոչ թե փոքրամասնություն
են, այլ` մեծամասնություն: Համասեռամոլներից
ու աղանդներից մեզ օգուտից բացի
վնաս չկա, Եվրոպական կառույցները
մեծ գումարներ են հատկացնում մեզ
նրանց պաշտպանելու համար, մենք պետք
է շահավետ օգտագործենք այդ գումարները`
փողը մեզ օրենքներն էլ գենդերներին
ու աղանդավորներին: Միևնույն է,
Սաշիկ ջան, է՛ս ժողովուրդը գեյերի
ու աղանդավորներին դեմ է, իսկ եթե
դեմ է, ուրեմն` ի՞նչ ենք անում...
—
Դե՜,
եթե դեմ է, ուրեմն` անում ենք դրա
հակառակը, —
գուշակեց
Սաշիկը:
—
Ապրե՛ս,
Սաշիկ ջան, հենց այդպես էլ անում
ենք, գենդերներին պաշտպանում ենք
ժողովրդից, միևնույն է, դրանց
բախումներից էլի մեզ է օգուտ մնում,
թող իրար միս ուտեն, մինչև վերջանան:
Ժողովրդին պիտի բաժանենք շերտերի,
մասերի, կուսակցությունների, աղանդների
ու համասեռամոլների... Սաշիկ ջան,
Աստված Բաբելոնի աշտարակը կործանելու
համար ժողովրդին լեզուններ տվեց,
մենք էլ պիտի նույնը անենք` բաժանենք
կուսակցությունների, սոցիալական և
դասակարգային շերտերի, որպեսզի նրանց
ջուրը մի առվով չհոսի: Սաշիկ ջան,
հենց կարողացանք նրանց զատել իրարից,
ապա համարիր, որ գործի կեսն արված
է` անհրաժեշտության դեպքում նրանց
կարող ես իրար դեմ հանել, իսկ
նրանք էլ իրենց հերթին իրենց համար
հովանավորյալ են փնտրելու ու ուզեն
թե չուզեն գալու են մեզ մոտ, քանի
որ մենք հզոր ենք ամեն ինչով` և
գումարով և օրենքով: Մենք, Սաշիկ
ջան, բոլորին պիտի պաշտպանենք, որպեսզի
հասկանան, որ մենք ենք իրենց գլխի
տերը, առանց մեզ նրանք կորած են,
մենք պետք է կարգավորողի դերում
լինենք: Սաշիկ ջան, մենք շուտվանից
օրենքով ամրագրել ենք մեր իշխանությունը,
այնպես որ օրենքից ուժեղ բան չկա,
մեռնեմ օրենքին... Մեր դեմ ելնողներին
պետք է օրենքով պատժենք` անկախ
նրանից թե դա արդար է, թե` ոչ...
Սկզբում գործի ենք դնում վարչական
տույժերը, հետո` կալանք ու
ձերբակալություն... Ժողովրդի գրպանին
հենց որ խփում ես նրանք իսկույն
զգաստանում են ու հնազանդվում,
այնպես որ, Սաշիկ ջան, շարունակիր
նույն ոճով:
Սաշիկ
ջան, երեկոյան Քոչարյանի հետ
հանդիպում ունեմ, չնայած նրան առավոտյան
էի սպասում, պարզվում է գնացել է
Ամերիկա, ասաց, որ երեկոյան այստեղ
կլինի:
Բացվեց
աշխատասենյակի դուռը, ու ներս մտավ
նախագահի մյուս եղբայրը` Լևոն
Սարգսյանը, եղբայրները ողջագուրվեցին:
—
Է՛ս
խե՞ր լինի Սերժո ջան, —
Սաշիկի
դեմքի լրջությունը Լևոնին անհանգստացրեց,
—
կներեք,
շուտ չկարողացա գալ...
—
Չէ,
Լևոն ջան լավ էլ ժամանակին ես
եկել, չէի ուզում որ քեզ տեսնեին
այստեղ:
—
Ինչու՞,
լուրջ բան է պատահե՞լ...
—
Լևոն
ջան, որ ասեմ չես հավատա, —
խոսեց
նախագահը:
—
Տղե՛րք
լուրջ բան է պատահե՞լ, —
անհանգստացավ
նա, —
դե՛
խոսեք ի՞նչ եք բերաններդ ջուր
առել...
—
Լևոն
ջան, մեզ դատապարտել են մահվան, —
ասաց
նախագահը:
—
Ինչպե՞ս...
Ո՞վ, —
Լևոնի
թուքը չորացավ բերանում: Նախագահի
առանձնատան ուժեղացված հսկողությունը
և ռազմական տեխնիկայի ներկայությունը
նրան անհանգստացրել է, և հիմա եղբոր
կցկտուր բացատրությունը:
—
Լևոն
ջան, վիճակը շատ լուրջ է, —
Լևոնի
դեմքը այլայլվել էր` հարցական նայում
էր մեկ Սաշիկի դեմքին, մեկ` Սերժիկի,
—
Բա
հիմա ի՞նչ պիտի անենք, —
խառնվեց
նա:
—
Ես
արդեն հրահանգել եմ ինչ որ պետքն
է, —
հանգստացրեց
նախագահը, —
քիչ
առաջ Անվտանգության խորհրդի նիստ
էր, Անվտանգության խորհրդի նոր
նախագահ եմ նշանակել Նարեկին...
—
Ո՞ր
Նարեկին, —
զարմացավ
նա, —
մեր
Նարեկին...
—
Հա,
մեր Նարեկին, —
բացատրեց
Սաշիկը,
Ուրեմն
իսկապես հարցը ավելի լուրջ էր, քան
կարելի էր պատկերացնել, Լևոնը
եղբորը` Սերժիկին լավ էր ճանաչում,
այնպես որ նա անիմաստ ու առանց
հաշվարկի որոշում չէր կայացնի: Սաշիկի
որդու` Նարեկի նոր նշանակումը
համոզում էր, որ Սերժիկը ոչ մեկին
չի վստահում, այդ նշանակումը միայն
ձևական է, քանի որ Նարեկը այդպիսի
բաներից շատ հեռու է: Սերժիկը
կարծես ծերացել էր, ինչով էլ
պայմանավորված այդ լուրի լրջությունը:
—
Սերժ
իսկ որտեղի՞ց իմացաք, ի՞նչ ո՞վ,
և ինչու՞ են ուզում մեզ սպանել, —
անհանգստացավ
Լևոնը:
—
Լևոն
ջան, հիմա կարևոր չի թե ով է
հայտնել այդ լուրը, կարևորը, որ պետք
է զգուշանալ ու խիստ միջոցներ ձեռք
առնել հեղափոխությունը կամ հեղաշրջումը
կանխելու համար:
—
Սերժո,
իսկ ես ի՞նչ կարող եմ անել, ես
վստահ եմ, որ քո ծրագիրը կաշխատի...
—
Դե,
փորձում ենք, Լևոն ջան, իսկ քեզ
համար հստակ ծրագիր ունեմ, —
բացատրեց
նախագահը:
—
Այսօր
կմեկնես Դուբայ և կհանդիպես Իլհամ
Ալիևի հետ, նրան կասես ինչ որ հիմա
քեզ կփոխանցեմ, տես պետք է դերիդ
մեջ մտնես և կարողանաս համոզել
նրան... Այն ինֆորմացիան ինչ որ
պատրաստել եմ...
—
Սերժո
ջան դու գիտես, որ ինչ որ պետքն
է ես կանեմ, մի՛ անհանգստացի:
—
Լևոն,
ամեն ինչ բանավոր ես ասելու Ալիևին,
ոչինչ չկա գրավոր նախապատրաստած`
այնպես որ ուշադիր կլսես, ոչինչ բաց
չթողես...
—
Հարց
չկա, Սերժիկ ջան, ինչպես պետքն է
կարվի...
—
Լևոն,
սա ոչ պաշտոնական հանդիպում է, խիստ
գաղտնի, այնպես որ կզանգես անձամբ
Ալիևին ու նրա հետ կպայմանավորվես...
Ալիևին կփոխանցես որ շատ շտապ է
ձեր հանդիպումը, ասա որ իր ընտանիքի
անվտանգության մասին է խոսքը, վստահ
եմ նա առանց երկարացնելու կգա
հանդիպմանը:
—
Ինչպես
որ կասես, Սերժո ջան. —
համաձայնվեց
Լևոնը, —
վստահիր
ինձ` հանդիպումը կլինի...
—
Ուրեմն,
Ալիևին կասես, որ Եվրոպայից
պաշտոնյաններ էին եկել Հայաստան և
առաջարկում էին մեզ համագործակցել...
Բանը նրանումն է, որ Ադրբեջանում
կազմակերպվում է ռազմական հեղաշրջում,
մեզ խնդրել են, որպեսզի մենք ձեռնպահ
մնանք Ադրբեջանի ներքին քաղաքական
խառնաշփոթից, կասես որ դեռ մենք
Եվրոպացիներին պատասխան չենք տվել,
ցանկանում էինք ձեզ տեղյակ պահել`
նոր: Եվրոպացիների ասելով` Ալիևի
աշխատակազմի բարձրաստիճան զինվորականների
միջոցով է արվելու հեղաշրջումը: Դե,
մենք որպես վստահելի գործընկերներ,
մեր պայմանավորվածության համաձայն
նրան տեղյակ ենք պահում մոտալուտ
վտանգի մասին... Լևոն ջան, Ալիևին
կասես, որպեսզի միջոցներ ձեռք առնի
իր ընտանիքի անվտանգությունն
ապահովվելու համար, հարկն եղած
դեպքում մենք կարող ենք օգնել ինչով,
որ հարկ լինի...
—
Սերժո
ջան, սա շատ լավ միտք է, հոյակապ
գաղափար է... Կեցցես... Այնպես որ մի
անհանգստացի, կմատուցեմ ասածներդ
ինչպես հարկն է...
—
Լևոն
ջան, Ալիևին կասես, որ մենք լավ
առաջարկություն ունենք, եթե կցանկանա
լսել առաջարկությունը, ուրեմն կասես
նրան այն ինչ կասեմ հիմա...
—
Եղավ,
Սերժիկ ջան, —
համաձայնվեց
Լևոնը, Սաշիկը կոնյակի գավաթները
ձեռքին մոտեցավ Լևոնին և տվեց նրան,
նա վերցրեց գավաթը ու մեկ կում
արեց, ֆրանսիական կոնյակը քիչ
թարմություն տվեց, առանց այն էլ
վախից չորացել էր բերանը:
—
Լևոն
ջան, Ալիևը թող եռամսյա ռազմական
հավաքներ կազմակերպի, պատճառաբանելով,
որ Ադրբեջանա- Ղարաբաղյան սահմանագծին
լարվածություն կա, նույն բանն մենք
կանենք, որպեսզի կասկածելի չթվա
այդ ներկայացումը, թե չէ լրատվական
ծառայություններին ավելորդ
մեկնաբանությունների առիթ են փնտրում:
Իսկ սահմանագծի լարվածությունը
հասարակական ուշադրությունը կշեղի,
այդ ժամանակ ներքին քաղաքական
գզվրտոցը կարող է մեկնաբանվել որպես
պետական դավաճանություն ու
ռազմադաշտային տրիբունալով կարելի
է գնդակահարել ցանկացածին նրան
դարձնելով հայրենիքի դավաճան: Հարկն
եղած դեպքում թող նրանց ուղարկի
ճակատային գիծ, մեր դիպուկահարների
կամ հրետանային մարտկոցների կրակի
տակ կչեզոքացնենք նրանց, այդպիսով
նա զերծ կմնա ավելորդ դատավարություններից:
—
Սերժո
ջան, ճիշտն ասած, այս վերջին ասածդ
լավ չեմ կարողանում պատկերացնել, —
ընդհատեց
Լևոնը:
—
Լավ
, բացատրեմ ավելի պարզ, որպեսզի
հասկանաս... Այս ամենը ինչ ասացի
իրականացնելու ենք մենք, սակայն
ադրբեջանցիներին նույնպես պետք է
դարձնենք գործի մասնակից, այնպես որ
քո առաքելությունը շատ կարևոր է...
Լևոն ջան, մեզ սպասվող վտանգը
ազատամարտիկների կողմից է լինելու,
Ազատամարտիկները ուզում են ռազմական
հեղաշրջում անել, և միակ միջոցը
այդ աղետը կանխելու համար, նրանց
ոչնչացնելն է` առանց դատավարության
ու առանց մեկնաբանությունների: Հիմա
Օհանյանը հայտարարելու է, որ
սահմանագծին վիճակը լարված է,
հայտարարելու է եռամսյա զինվորական
հավաքներ, որպեսզի ազերիների համար
դա մարտահրավեր չթվա, պետք է Ալիևին
ներկայացնես իմ բեմադրությունը
նույն երանգավորությամբ... Իսկ Ալիևը
կարող է առիթից օգտվել ու ազատվել
իր թշնամիներից...
—
Ահա
թե ինչ, նոր հասկացա, —
ուրախացավ
Լևոնը, —
ուրեմն,
մենք պետք է ասենք Ալիևին, որ
միայն իրեն օգնելու համար ենք
կազմակերպում այդ միջոցառումները...
—
Այո՛,
Լյով ջան, հե՛նց այդպես, մեր մոտի
այս իրավիճակը խիստ գաղտնի պետք
է մնա, մենք այդ ամենը անում ենք
միայն մեր գործընկերոջ անվտանգության
համար...
—
Պա՜րզ
է, Սերժիկ ջան...
—
Ուրեմն,
Ալիևը իր եռամսյա հավաքը կուղարկի
մարտական հենակետեր, ու մեզ կտա
նրանց կոորդինատները, այնպես որ մեր
հրետանին իր կրակով կոչնչացնի
նրանց: Իսկ որպեսզի դա միջազգային
լրատվամիջոցների կողմից չպարզաբանվի
մեկ այլ ձևով, մեր դիրքերի
ուղղությամբ կարող են փոխադարձ
կրակ բացել, մենք նրանց կտանք
համապատասխան կոորդինատները... Այնպես
որ ազատամարտիկների հարցերը մեկընդմիշտ
կլուծենք...
—
Բայց
Սերժո ջան իսկ եթե ազատամարտիկները
հրաժարվեն մասնակցել եռամսյա
հավաքներին, —
հարցրեց
Լևոնը:
—
Չէ՛,
Լևոն ջան, չեն հրաժարվի, —
ուրախ
ասաց Սաշիկը, —
Սերժոն
դրա ելքը գտել ա...
—
Լևոն
ջան, հրաժարվողներին կհամարենք
դասալիք և հետախուզում կհայտարարենք,
—
բացատրեց
նախագահը, —
հետո
էլ տուգանային գումարտակների հետ
կտանենք որտեղ հարկն է, ու այնտեղ
էլ կավարտեն իրենց պայքարը...
—
Սերժո
ջան, դա հիանալի գաղափար է` անձայն
ու անաղմուկ... Գիտես, ազերինները
ուրախ կլինեն, որ մի այդպիսի
գումարտակ նվիրենք իրենց` թող ինչ
ուզում են անեն, համ իրենք կզվարճանան,
համ էլ մեզ օգուտ կլինի...
—
Հենց
այդպես, Լևոն ջան, մնում է, որ դու
Դուբայում հանդիպես Ալիևին ու
բացատրես իր անելիքը, այնպես որ նա
պետք է կուլ տա մեր պատրաստած
խայծը...
—
Անհոգ,
Սերժո ջան, դա իմ գործն է կանեմ,
ինչպես հարկն է, —
խոստացավ
եղբայրը:
Եղբայրները
իրար հրաժեշտ տվեցին և դուրս եկան
աշխատասենյակից: Նախագահը վերցրեց
սեղանին դրված կոնյակի գավաթը ու
մեկ կում արեց.
—
Օ՜ֆ,
ինչ ծանր գործ է, հոգնեցի...
Բացվեց
դուռը և Ռիտան մտավ ներս.
—
Սերժի՜կ
ջան, կարելի՞ է...
—
Հա՛,
Ռիտա եկ, —
կինը
ժպիտը դեմքին մոտեցավ և փարվեց
ամուսնու պարանոցին.
—
Սերժիկ
ջան, չե՞ս մոռացել անակնկալի մասին...
—
Ռիտա
ջան, չեմ մոռացել... Բայց լավ կլիներ
քիչ ուշ, Ռոբիկի հետ պիտի հանդիպեմ,
վերջացնենք նոր...
—
Լավ,
ինչպես որ ասես... Բայց Սերժիկ ջան,
Ռոբիկի հարսը այս երկու օրը պիտի
ազատվի, չե՞ս գտնում, որ ավելորդ
էր նրան անհանգստացնել, ինչքան չլինի
մարդը առաջին անգամ պապիկ է
դառնում...
—
Չէ՛
Ռիտա ջան, ընդհակառակը թող գա,
որպեսզի ապագայում իր թոռնիկը բոմժի
կարգավիճակում չհայտնվի...
—
Լավ
էլի, Սերժիկ, այդպես մի ասա... Աստված
չանի, որ այդպիսի բան պատահի: Համ
էլ Ռոբիկի թոռնիկը Ամերիկայի
քաղաքացի է, տնով-տեղով ապահովված,
այնպես որ այդպիսի փորձանքներից
Ռոբիկը արդեն ապահովագրել է իր
զավակներին:
—
Չէ,
Ռիտա ջան սխալվում ես, ոչ մեկ
ապահովվագրված չի, ես էլ մինչ երեկ
այդպես էի մտածում, սակայն երեկվա
մղջավանջս այնպես հստակ ու պարզ
էր, որ կարծես իրական լիներ. Եթե
չարթնացնեիր երևի կաթվածահար լինեի...
—
Սերժո
ջան, դա միայն երազ էր, —
հանգստացրեց
կինը,
—
Ռիտա,
բայց կարծես իրական պատկեր լիներ,
ու հիմա նստել ու սպասել նման
վախճանի ես չեմ պատրաստվում:
Թակեցին
աշխատասենյակի դուռը, Ռիտան շտապեց
բացել դուռը, սպասուհին շշուկով
ինչ որ բան ասեց տանտիրուհուն:
—
Սերժո՛,
Ռոբերտն է ժամանել, —
դռան
մոտից ձայն տվեց կինը,
—
Հա՛,
թող ներս գա...
Ռիտան
Ռոբերտին հրավիրեց ներս:
—
Բարև,
Ռիտա ջան, քեզ համար գեղեցիկ նվեր
եմ բերել, կարծում եմ կհավանես, —
ասաց
Ռոբերտը, —
Ռիտա
ջան մուտքի մոտ անվտանգության
աշխատողները վերցրեցին...
—
Լավ,
շնորհակալություն, Ռոբերտ ջան, ես
կվերցնեմ, ներս եկ, Սերժիկը վաղուց
քեզ է սպասում:
Քոչարյանը
մոտեցավ և գրկեց ընկերոջը.
—
Սերժ
ջան, էս ի՞նչ է պատահել, տեսնում
եմ խառն ես, զրահամեքենաները ինչու
են այստեղ...
—
Ռոբերտ
ջան, շատ վատ բան է կատարվել, այնպես
որ քեզ չասելը սխալ կլիներ... Մեր
ընտանիքների անվտանգության հարցն
էր, դրա համար մտածեցի քեզ կանչել...
—
Չէ,
լավ ես արել որ իմաց ես տվել, դու
գիտես որ իմ համար առաջինը ընտանիքն
է` նոր մնացածը...
—
Հա,
դրա համար էլ շտապեցի քեզ իմաց
տալ:
—
Դե,
ասա տեսնենք ի՞նչ է պատահել, —
հարցրեց
ընկերը:
—
Ռոբերտ
ջան, երեկ ինձ զեկուցել են, որ
մոտակա օրերս մեզ մոտ ռազմական
հեղաշրջում են պատրաստում և նրանց
առաջին թիրախը իմ ու քո ընտանիքներն
են, այնպես որ պետք է միջոցներ
ձեռք առնենք կանխելու վտանգը:
—
Ահա
թե ինչ, ուրեմն դրա համար էր
առանձնատան այս զրահատեխնիկան, —
ասաց
Քոչարյանը, —
Սերժ
ջան, մի բան ասեմ չես հավատա, մի
քանի օր առաջ մի սարսափելի երազ
տեսա, մեզ կենդանի-կենդանի այրում
էին կրակի վրա, սարսափից վեր թռա,
սիրտս ինչ որ վատ բան էր կանխագուշակում,
ասացի զանգեմ քեզ պատմեմ երազս,
Բելլան չթողեց, ասաց քո մղձավանջով
Սերժիկին մի անհանգստացրա, առանց
այն էլ խեղճ մարդը ծանրաբեռնված է
աշխատում... Դրա համար չուզեցա քեզ
անհանգստացնել... Գիտես, Սերժ ուրեմն
հենց պատահական չէր այդ երազը:
—
Ինչպես
տեսնում ես, պատահական չէր, —
ասաց
նախագահը:
—
Սերժ,
այնպես պարզ էի տեսնում այդ ամենը,
որ կարծես իրական լիներ...
—
Հա՜,
պատկերացնում եմ, Ռոբերտ ջան, —
խորամանկ
ժպտաց նախագահը, —
գիտես,
երբ ինձ զեկուցեցին այդ մասին,
հավատալս չէր գալիս, սակայն հետո
համոզվեցի, քանի որ հեղաշրջումի
մանրամասն ծրագիրը իմ աչքով տեսա...
—
Սերժիկ
ջան, իսկ ի՞նչ է հայտնի, —
հարցրեց
Ռոբերտը,
—
Գիտես,
չեմ ուզենա այդ սարսափելի ծրագիրը
ներկայացնել, քանի որ մուրազի վրա
ես, պապիկ ես դառնալու, այնպես
ավելորդ գլխացավանք է, միայն կասեմ,
որ քո երազի նման մի բան էր...
—
Լավ,
ճիշտ ես, դա կարևոր չի, ես վստահ
եմ, որ դու քո անելիքը գիտես, և
վստահ եմ, որ համատատասխան միջոցներ
արդեն ձեռք ես առել...
—
Հա,
այսօր առավոտյան Անվտանգության
խորհրդի նիստ էի գումարել, մեր
Նարեկին նշանակել եմ անվտանգության
խորհրդի ղեկավար...
—
Ո՞ր
Նարեկին, —
զարմացավ
ընկերը,
—
Դե,
Սաշիկի տղուն` Նարեկին...
—
Բայց
Սերժիկ ջան, Նարեկը դրանից գլուխ
կհանի՞, —
զարմացավ
նա:
—
Չէ,
իհարկե գլուխ չի հանի, սակայն ուրիշ
մարդ չկա վստահելի, այնպես որ բոլոր
գործերը ինքս կանեմ. այդպես ավելի
ապահով է:
—
Սերժ
ջան, դե դու գիտես քո անելիքը,
սակայն եթե ինչ որ բանով կարող եմ
օգնել ասա` ես պատրաստ եմ թե
ֆինանսապես, թե բարոյապես...
—
Ռոբերտ
ջան, հա դրա համար էլ այստեղ ես...
Ուրեմն, այս ամեն խառնաշփոթի
հեղինակները ազատամարտիկներն են,
այնպես որ պիտի դրանցից ազատվենք...
Ռոբերտը
սկսեց ծիծաղել.
—
Սերժ,
հիշու՞մ ես չէ Վազգենը ինչ էր
ասում...
—
Չէ,
ո՞ր մեկը Ռուբիկ ջան, —
հարցրեց
նախագահը:
—
Վազգենն
ասում էր, որ ազատամարտիկները
պատերազմից հետո դառնալու են մեզ
համար մեծ գլխացավանք, այնպես որ
նրանցից ինչքան շուտ ազատվենք
այնքան լավ, քո կարծիքով նա ինչու
հենց հանցագործ Մանվելին նշանակեց
5 -րդ կամավորական բրիգադի հրամանատար,
նա հենց այդ կամավորներին էլ
պիտի ոչնչացներ մինչև պատերազմի
ավարտը: 1994-ին Մարտակերտի Տոնաշեն
գյուղի ճակատային գծի ականների
վրա վարի տվեց բրիգադի կեսը: Սերժ
ջան, Վազգենը սրա մասին կանխագուշակում
էր, գիտեր որ կամավորականների ու
մահապարտների թիկունքի ետև հարստություն
դիզելը վտանգավոր է, շուտ, թե ուշ
նրանք հասկանալու են ու նրանց
վրեժից խուսափել չէր լինի...
—
Հա՛,
այդ մեկին համաձայն եմ, —
քմծիծաղեց
նախագահը, —
Վազգենը
երևի կանխագուշակում էր, որ ավտոմատի
կոթով են գլուխը փշրելու...
Նրանք
ծիծաղեցին:
—
Սերժ
ջան, Վազգենի թալանածն անխղճություն
էր, —
ասաց
Քոչարյանը, —
ընկերների
արյան հաշվին միլիոններ դիզելուց
թող մտածեր, որ պատասխան է տալու...
Լավ, դու այն ասա, ես ինչպե՞ս կարող
եմ քեզ օգնել...
—
Ռուբիկ
ջան, առայժմ հարկավոր չի, բայց եթե
ֆինանսական հարցեր առաջանան, կարծում
եմ` ձեռք կգցես...
—
Այդ
մեկը հարց չկա, դու գիտես, որ
ինչքան պետք լինի, երբ պետք լինի
գումարները կլինեն. ինձ վրա կարող
ես հույս դնել...
—
Դե,
դա լավ է, առայժմս պետական միջոցները
բավարար են նման միջոցառումներ
իրականացնել, եթե պետք լինի կասեմ...
Ռուբիկ ջան, իսկ վատը այն է, որ
կարծում եմ` Պուտինը կանաչ լույս
է վառել դրանց առաջ, այնպես որ ես
ռուսներին չեմ վստահում, մեր
պայմանավորվածությունները կարծես`
հօդս է ցնդում: Ես հանձնարարականներ
եմ տվել Մոսկվայի մեր մարդկանց,
որպեսզի Կրեմլում կատարված մութ
գործերի մասին տեղեկություն հավաքեն,
իմ կարծիքով Կրեմլը ֆինանսական
օգնություն է հատկացնում այդ
հեղաշրջման կազմակերպիչներին... Հիմա
ձեռքերս կապված են, քանի որ
ապացույցներ չկան, Պուտինը երևի ինձ
փոխարինող է գտել, ուստի, հարկավոր
է պարզել մանրամասները:
—
Ահա՜,
ուրեմն ասում ես ռուսները մեզ
դե՞մ են...
—
Ռոբերտ
ջան, ես ասացի, որ դա իմ կարծիքն
է, բայց երբ Մոսկվայի մեր ընկերները
պարզեցին, ապա` կզեկուցեն ամիջապես...
—
Սերժ
ջան, միևնույն է, թե ինչ կզեկուցեն,
կարևորը, որ ձեռքերդ ծալած չնստես...
Լսի՛ր, ինչու՞ Եվրոպացիների հետ
չես լավացնում հարաբերություններդ...
—
Ահա
դա է հարցը, ինչու... Դու գիտե՞ս
որ վերջին Մաքսային միության
անդամակցելու պատճառով, մեր ու
Եվրոպացիների հարաբերությունները
վատացան, այնպես որ հիմա նրանք մեզ
չեն վստահում, և նրանցից ինչ որ
բան ակնկալելը անիմաստ կլինի...
—
Սերժ
ջան, կարող եմ ասել թե ինչպես
փոխել իրավիճակը, —
առաջարկեց
Քոչարյանը, —
այնպես
որ շատ մեծ ջանքեր հարկավոր չէ,
դու միայն հիմա ասա թե բացի
ֆինանսական օգնությունից ինչպե՞ս
կարող եմ գործին օգնել:
—
Դե
լավ, ուրեմն այդպես, —
խոսեց
նախագահը, —
Ռուբիկ
ջան, ավելի լավ է դու մնաս
ստվերում, այսինքն, կարող ես մամուլում
հարցազրույցներ տալ, փորձել լինել
ընդիմադիր դաշտում, եթե հանկարծ
տեսնենք, որ իրավիճակը մեզ համար
դառնում է անկառավարելի, դու կգաս
նորից քաղաքական դաշտ, ժողովուրդը
քեզ սիրում է, հիմա աշխատիր, որպեսզի
շատ գովազդեն քեզ ու քո ընտանիքը,
դե հարսիդ` Սիրուշոյին ժողովուրդը
սիրում է, մանավանդ որ, թոռնիկ
ունենաս դա կլինի ամենալավ գովազդը:
Մի խոսքով, երբ տեսնենք, որ հնարավոր
չէ ինչ որ բան անել, դու կգաս ու
կլինես նախագահ, որպեսզի կառավարելի
դարձնենք կատաղած ամբոխին: Շատ
կարևոր է, որ Եվրոպայի մեր ընկերները
լուրեր տարածեն, որ Եվրոպամետ
Քոչարյանը նախընտրելի է, քան որևէ
մեկը: Գիտես, ես Լևոնին Տեր-Պետրոսյանին
այլևս չեմ վստահում, այնպես որ
միակ հույսս դու ես...
—
Սերժ
ջան, այդ մասի մի մտածի, ինչ որ
պետքն է կարվի... Հա, իմիջիայլոց
Տեր-Պետրոսյանի տղան արդեն երկրորդ
կազինոն է գնում Լաս-Վեգասում, դու
դրա մասին գիտե՞ս...
—
Հա՛,
Սաշիկի տղերքի միջոցով է գնել, —
քմծիծաղեց
նախագահը, —
միևնույն
է ես Լևոնին չեմ վստահում, առանց
այն էլ այդ ապուշը՛ մեր վրա թանկ
է նստում... Ոնց գցում - բռնում ենք,
դրանել ենք մարտադաշտ ուղարկելու...
Նրանք
ծիծաղեցին:
—
Հա՛,
Սերժ ջան իսկապես, գիտես, Լևոնին
հրացանով կրակելը հեշտ կլինի, մի
աչքը քոռ է, ուզի թե չուզի մի
աչքով է նշան բռնելու...
Ծիծաղը
բորբոքվեց, ներս մտավ Ռիտան.
—
Կներեք,
որ ընդհատում եմ, —
քաղաքավարի
ասաց նա, —
Սերժիկ
ջան, ճաշն պատրաստ է, առավոտյանից
հաց չես կերել, կգաք ճաշելու թե՞
պատվիրեմ, որ ճաշը այստեղ մատուցեն:
—
Չէ՛,
Ռիտա ջան, շատ գործեր ունենք, ավելի
լավ կլինի ճաշը այստեղ բերեն, —
համաձայնվեց
ամուսինը:
Ռիտան
դուրս գնաց, մատուցողները քիչ անց
սկուտեղները ձեռքին մտան
աշխատասենյակ, Ռիտան նորից մտավ ներս.
—
Ռոբերտ
ջան, երկար ճանապարհ ես եկել, սոված
կլինես, —
բարեհամբույր
ասաց տանտիրուհին, —
Սերժիկը
անընդհատ իր գործերով քեզ
անհանգստացնում է:
—
Չէ,
Ռիտա ջան, շատ կարևոր է գործերը,
այնպես որ օդանավում ես ճաշել եմ,
շնորհակալություն մի անհանգստացեք:
—
Ես
ժանգյալով հաց եմ պատվիրել ձեզ
համար, այնպես որ տնական ձևով, —
Քոչարյանը
ժպտաց, —
Ռոբերտ
ջան, բերածդ նվերը տեսա, շատ
շնորհակալություն գեղեցիկ անակնկալ
էր:
—
Իմիջիայլոց
Ռիտա ջան, «
Դոչե-Գաբանան
»
ադամանդներով ժամացույց չի պատրաստում,
—
ասաց
Ռոբերտը, —
դա
հատուկ մեր պատվերով են պատրաստել,
անհատական անվանումով, այնպես որ
իրենք շատ գոհ էին այդ պատվերից,
նույնիսկ որոշել են, քո ժամացույցից
հետո նոր բրենդ թողարկեն:
—
Վա՜յ,
Ռոբերտ ջան, շատ շնորհակալություն:
—
Ռիտա
ջան, քեզ եմ շնորհակալ, որ իմ ախպորը
այսպես լավ ես պահում, —
հաճոյախոսեց
Քոչարյանը: Ռիտան շոյված զգաց Ռոբերտի
ջերմ խոսքերից:
—
Ռոբերտ
ջան, իսկ մեր հարսը՝ Սիրուշոն ե՞րբ
է ազատվելու, —
հարցրեց
տանտիկինը:
—
Շուտով
Ռիտա ջան, քիչ մնաց, անհամբեր սպասում
եմ պապիկ դառնալ, գիտե՞ս չէ, որ
աշխարհի ամենաերանելի բալիկն է
լինելու, մանավանդ, որ որոշել են
իմ անունով կոչել:
—
Վայ,
Ռոբերտ ջան, թող հարսդ բախտավոր
ազատվի, մի լավ ուրախանալու ենք:
—
Հա՜,
Ռիտա ջան, այդպես էլ լինելու է,
ես արդեն օդանավ եմ պատվիրել, որպեսզի
հյուրերը գան Ամերիկա, —
ոգևորվեց
Քոչարյանը, —
այնպես
որ կգաք, միասին լավ կուրախանանք:
Ռիտա ջան, Բելլան պաչիկներ էր
ուղարկում, չկարողացավ գալ, քանի որ
շատ զբաղված էր: Մենք մի անակնկալ
ենք պատրաստել Սիրուշոյին ու
թոռնիկիս, մի նոր հսկայական առանձնատուն
ենք գնել Մայամի Բիչում, սպասում
ենք ծննդաբերությունից հետո նրանց
հայտնել այդ նվերի մասին, այնպես
որ թոռնիկս միանգամից նոր տանը
կապրի, նա ոչնչի կարիք չի ունենա:
Կարևորը` առողջ բալիկ լինի:
—
Հա՜,
Ռուբիկ ջան, կարևորը, որ առողջ
բալիկ լինի: Քեզ պես պապիկ ունեցողը
ոչնչի կարիք չի ունենա, —
բարեխոսեց
Ռիտան:
—
Այնպես
որ, Ռիտա ջան այս քանի օրը սպասեք,
որ գալու եք մեզ մոտ հանգստանալու,
կգաք մի քանի ամիս կմնաք, մինչև
այս խառնաշփոթը անցնի, Բելլային էլ
ընկերուհի է պետք, խեղճը մենակ է
մնացել, թոռնիկիս տան համար
կահ-կարասին է դասավորում, ինքն էլ
շատ է խառնված, մտածում է հարսին
ու թոռնիկի անակնկալը ճոխ լինի:
—
Ռուբիկ
ջան, թոռնիկից քաղցր բան չկա այս
աշխարհում, —
սրամտեց
տանտիրուհին:
—
Հա,
Ռիտա ջան, երևի ամենաշատը ես եմ
սպասում այդ սպասված բալիկին, այնպես
որ աշխարհի ամենաերջանիկ մարդը ես
եմ:
Ռիտան
բարեմաղթանքներ շռայլեց և լքեց
աշխատասենյակը:
Ճաշի
սեղանին դրված էին աշխարհի
ամենահամեղ ուտեստները և խորտիկները:
Տղամարդիկ խոսակցությունը շարունակեցին
ճաշի սեղանի շուրջ:
—
Ռոբերտ
ջան, թոռնիկիդ ծնունդը շատ լավ
առիթ է, այնպես որ մերոնց կտանես
հետդ, թող այնտեղ մի քանի ամիս մնան,
մինչև ես կարգավորեմ այստեղ այս
ամենը: Ճիշտն ասած, ես անհանգիստ եմ,
որ նրանք այստեղ են... Գոնե կգան
Ամերիկա, համ իրենք կհանգստանան համ
էլ ես ավելի ազատ կգործեմ:
—
Հարց
չկա, Սերժ ջան, մեր տանը ամենաապահով
տեղն է, թող ուտեն - խմեն, վայելեն`
Ամերիկան իրենց ոտքի տակն է...
—
Ռոբերտ
ջան, ճիշտն ասած, Սաշիկը մեկ շաբաթ
առաջ Ռիտայի անունով տուն է առել
Մայամիում, իմ անակնկալն է, այնպես
որ Ռիտան դեռ չգիտի այդ մասին,
կգնա իր աչքով կտեսնի, երբ հավանեց
նոր կասեմ, որ իմ անակնկալն է,
չհավանի մեկ ուրիշը կառնենք, միևնույն
է ես Հայաստանի բանկերին չեմ
վստահում, այնպես որ փողերս կարող
են մեկ օրվա մեջ ջուր դառնալ...
Քոչարյանը
սկսեց ծիծաղել.
—
Սերժ
դա նշանակում է, որ իմ բանկերին էլ
չե՞ս վստահում, —
կատակեց
նա, նրանք ծիծաղեցին:
—
Լավ,
Ռուբիկ ջան, գործից խոսենք, դու
արդեն քո անելիքը իմացար, միայն, որ
ետ գնաս, խնդրում եմ իմաց տուր,
որ մերոնց ուղարկեմ...
—
Սերժիկ
ջան, ինչու՞ կանչեմ, —
զարմացավ
նա, —
միանգամից
իմ օդանավով կտանեմ, այնպես որ
կարիք չի լինելու իմաց տալ...
—
Չէ՛,
Ռոբերտ ջան, ես վստահ եմ, որ Ռիտան
չի համաձայնվի գալ, գիտի որ այստեղ
այս վիճակում եմ, ինձ չի ուզենա
մենակ թողնել...
—
Ոչինչ,
ես կհամոզեմ, —
հանգստացրեց
ընկերը, —
կզանգեմ
Բելլային թող Ռիտային համոզի, այնպես
որ մի անհանգստացի, —
տե՛ս
եթե Սաշիկի ու Լյովիկի ընտանիքները
գալու են միանգամից բոլորին
կտանեմ... Այնպես որ, մեր «
Բոյինգում
»
բոլորի համար էլ տեղ կգտնվի, —
կատակեց
նա:
—
Հա՛,
շատ լավ կլինի, —
ուրախացավ
ընկերը, —
Ռոբերտ
ջան . դու սկզբում ասացիր, որ
հակապուտինյան ինչ որ առաջարկ ունես,
եթե խորհրդով օգնես, շնորհակալ
կլինեմ...
—
Հա՛,
իսկապես, Սերժ ջան, դու ասացիր որ
Մաքսային միության անդամակցումը
վնասել է Եվրոպական մեր գործընկերներների
հարաբերությունների վրա, և անվստահություն
է ստեղծել մեր նկատմամբ...
—
Այո՛,
Ռուբիկ ջան հենց այդպե՛ս... Չհաշված,
որ Պուտինը սկսել է մեր դեմ դուրս
գալ, մի քանի հռթիռներ է վաճառել
ադրբեջանցիներին, նրանք հռթիռներից
երկուսը տեղադրել են Նախիջևանում,
դրա մասին հայտնել են ամերիկացի
մեր գործընկերները... Գիտե՞ս, բավական
է այդ հռթիռները կրակ բացեն, էլ
չեմ պատկերացնում թե Երևանում ինչ
կլինի, էլ չեմ ասում որ..
—
Ինչպե՞ս
թե, նրանք արդեն տեղադրե՞լ են
հռթիռները Նախիջևանում...
—
Ցավոք
սրտի, այո՛ Ռուբիկ ջան, —
հաստատեց
նա, —
մենք
առայժմս ձայն չենք հանում, քանի
որ գիտես. բավական է մեր մամուլը
իմացավ, բերանները չենք կարող փակել...
Հայաստանում կարող է մեծ իրարանցում
և խուճապ սկսվել, հետո ուշ կլինի,
չենք կարող այդ խառնաշփոթից դուրս
գալ, դու գիտես, որ մեր արտասահմանյան
գործընկերները կարող են դադարեցնել
իրենց ակտիվների հոսքը Հայաստան,
ներդրումային բոլոր ծրագրերը հօդս
կցնդեն, իսկ այդ ամենից հետո
կհայտնվենք ֆինանսական կռախի առջև..
Դու գիտե՞ս, որ եթե այդ գումարները
չլինեն, մենք ինչ վիճակում
կհայտնվենք...
—
Սերժ,
դա նորություն էր ինձ համար, իսկ
ինչու՞ շուտ չասացիր այդ դրա
մասին, —
վիրավորվեց
ընկերը:
—
Հիմա
եմ ասում, —
կատակեց
նախագահը:
—
Սերժ,
դու գիտե՞ս, որ իմ գումարները և
ակտիվների մի զգալի մասը Հայաստանում
է շրջանառվում, —
դժգոհ
ասաց Ռոբերտը, —
հանկարծ
մի հռթիռ ընկավ Երևանի վրա, այդ
ամբողջ գումարներն ու ակտիվները
մեկ օրում դառնալու են ջրի գին...
—
Մի
նեղացիր, Ռուբիկ ջան, դրա համար էլ
քեզ կանչել եմ, որպեսզի զգուշացնեմ
այս մասին, —
խորամանկեց
նա:
—
Լա՜վ,
ես այսօրվանից կկարգադրեմ, որպեսզի
գումարների շրջանառությունը դադարեցնեն
Հայկական բորսայում, կսկսեմ արտերկում
կրկնապատկել գումարների պտույտը...
—
Բայց
Ռոբերտ քո ֆինանսական ակտիվի
պտույտը շատ մեծ է, երբ դադարեցնես
դրանց շրջանառությունը, նկատելի
կլինի ու արտասահմանյան մեր
պարտնյորները կդադարեցնեն իրենց
ֆինանսական մուտքերը...
—
Սերժ,
դու գիտե՛ս որ ես չեմ կարող
վտանգել իմ կարողությունները, այնպես
որ մի նեղացի՛ր, —
դժգոհեց
ընկերը, —
բայց
միայն քեզ օգնելու համար, կարող
եմ գումարների 15%-ը թողնել Հայաստանում,
կարծում եմ դա բավական կլինի
ստաբիլ պահել իրավիճակը:
—
Այո՛,
ես էլ եմ այդպես կարծում, որ
բավական է...
—
Սերժ
ջան, տղաս` Լևոնը, վերջերս Մոնակոյում
աուկցիոնով մի դղյակ է գնել, շատ
թանկ նստեց մեզ վրա, այնպես որ
մենք ֆինանսական նեղության մեջ ենք,
չհաշված, որ մի քանի ամիս առաջ
մեծ տղաս` Սեդրակը Հունաստանում
մեկ կղզի է գնել, իմիջիայլոց, քեզ
նույնպես խորհուրդ կտայ այնտեղ
նույնը անել. Հունաստանում տնտեսական
խորը ճգնաժամի պատճառով Էգեյան
ծովում գտնվող կղզիներից մի քանիսը
վաճառքի են հանել, այնպես որ դրանք
հետագայում մեծ կապիտալ են: Եթե
ցանկություն ունես գնելու Սեդրակին
կսեմ թող քեզ համար պայմանավորվի:
—
Այո՛,
Ռոբերտ ջան, լավ միտք է, —
ուրախացավ
նախագահը, —
արդեն
ժամանակն է մտածելու արժանապատիվ
թոշակի մասին, —
կատակեց
նա:
—
Գիտես,
ապագայում կարող ես այդ կղզու
վրա մի հյուրանոց կամ առողջարան
կառուցել, ծերությունդ կարող ես
այնտեղ անցկացնել, կլիման էկզոտիկ
է` ողջ տարին այնտեղ ծաղիկ ու
ծաղկունք է... Իսկական դրախտավայր...
—
Հա՜,
Ռոբերտ ջան, իսկապես Հայաստանի
գաղջից ու գորշությունից հետո, միայն
դրախտը մեզ կփրկի, —
կատակեց
նա, —
որ
իմանաս ինչքան եմ զզվել, ամեն անգամ
գալիս են ու զեկուցում իրավիճակը,
գլուխս պայթում է, քիչ է մնում
հրամայեմ, որ տանկերի թրթուրների
տակ ճզմեն է՛ս ժողովրդին... Գիտես,
ինչ կեղտոտ ու ապերախտ ազգ են
հայերը...
—
Է՜հ,
Սերժո ջան խնայիր առողջությունդ,
կարևորը մի քանի տարի է դիմացիր,
մի բան կմտածենք, —
հանգստացրեց
ընկերը, —
եթե
ուզում ես իմանալ, մենք մեր զավակների
համար արեցինք ամեն ինչ, հիմա էլ
իրենք թող խելացի լինեն, որպեսզի
պահեն իրենց ունեցածը...
—
Հա՛,
այդ մեկը ճիշտ ասեցիր Ռոբերտ ջան,
բայց դեռ անելու շատ բան ունենք,
կիսատ չթողնենք ու փախնենք... Թե չէ
Նիկոլայ Չաուշեսկու պես պատի տակ
կսատկացնեն...
—
Չէ՛,
Սերժո ջան, սխալվում ես, ժամանակները
փոխվել ինչքան Վանոյին ու Բուդոյին
կգտնեն, այնքան էլ մեզ:
Նրանք
ծիծաղեցին:
—
Այդ
մեկը հաստատ…
—
Լսի՛ր,
Վանո ասեցի, մի բան հիշեցի, —
շարունակեց
Քոչարյանը, —
մեկ
ամիս առաջ Վանոյին տեսա, գնացել
է Մոնակո հանգստանալու, կազինո եմ
մտնում ու տեսնում եմ Վանոն
աղջիկների հետ նստած զվարճանում
է, մեռածը ջահելացել էր... Հետաքրքիրն
այն էր, որ մեր վարձած հյուրանոցում
ասացին, որ ՎԻՊ համարներից մեկը
վարձել է Իրանի արքայազնը: Հետո
պարզվեց, որ այդ արքայազնը Վանոն
է:
Նրանք
սկսեցին ծիծաղել:
—
Ուրեմն,
Վանոն ներկայացել է որպես Իրանի
շահի որդի, —
հազիվ
խոսեց նախագահը:
—
Այո՛,
ասում էին շատ առատաձեռն արքայազն
է:
—
Վա՜յ
Վանո՛, Վանո՛, իրեն երբեք չի
կորցնում:
—
Սերժ
ջան, Վանոն ինձ որ տեսավ շատ
ուախացավ, նույնիսկ առաջարկեց ընթրել
իր հաշվին, դե մենք էլ չմերժեցինք,
Բելլան զարմացած էր մնացել: Ասեմ,
որ Վանոն հեչ չէր փոխվել, առաջվա
քեֆչի Վանոն էր: Քեզ էլ ջերմ
բարևներ էր ուղարկում:
—
Ռոբերտ
ջան, գոնե պարզեցի՞ր, թե ինչով է
զբաղված կամ որտեղ է ապրում:
—
Հա՛,
հեռախոսի համարը վերցրել եմ, այնպես
որ կապի մեջ ենք, —
բացատրեց
Քոչարյանը, —
Սերժո
ջան, պարզվում է Վանոն «
Ջեներալ-
Մոթորսում »
բաժնետոմսեր ունի, նստած տեղը գումարը
գալիս է ու լցվում գրպանը, Վանոն
ասաց, որ Չինաստանում բջջային
հեռախոսների գործարան ունի,
համակարգիչների արտադրություն ևս
կա, այնպես որ ցանկություն ունի իր
գործարաններ արտադրանքը բերել
Հայաստան:
—
Թող
գա, աչքներս լույս, ուրախ կլինենք,
—
համաձայնվեց
նախագահը, —
այնպես
որ Ռուբիկ ջան, կարող ես զանգահարել
ու ասել, ճիշտն ասած, հիմա նրա
կարիքը շատ ունենք, եթե կուզենա
կարող ենք նորից Երևանի քաղաքապետ
նշանակել:
—
Լա՛վ,
Սերժիկ ջան, անպայման կհաղորդեմ:
—
Ռուբիկ
ջան, նորից Պուտինի թեման մոռացանք:
—
Հա՜
Պուտինի՜… Չէ, Սերժո ջան Պուտինը
հիմա առաջվանը չէ, վատ վիճակում է
հայտնվել. Ղրիմի դեպքերից հետո չորս
կողմից գզում են: Հիմա կարող ես
խելացի քայլեր անել, նա ուզի, թե
չուզի, քեզ հետ հաշվի է նստելու:
—
Ռոբերտ
ջան, երևում է հստակ ծրագրեր
ունես:
—
Այո՛,
ունեմ Սերժո ջան, բայց պետք է
ամեն ինչ իրականացնել ինչպես կասեմ,
եթե ոչ, ապա հնարավոր չի լինի
խուսափել աղետից: Բանը այն է որ «
Հարավ-Կովկասյան
երկաթուղում
»
պետք է մի վթար ստեղծել, որպեսզի
շատ զոհեր լինեն, կամ Ռուսաստանին
պատկանող որևէ ընկերությունում,
լավ կլինի որ միաժամանակ լինի մի
քանի վթարներ բազմաթիվ զոհերով,
կրկնում եմ զոհերը՛ պետք է շատ
լինեն, որպեսզի միջազգային
լրատվամիջոցների ուշադրության
կենտրոնում հայտնվի: Կարող եք անգամ
ռուսական ռազմաբազաներից մեկում
մի պայթյուն կազմակերպել: Դե, դուք
էլ պետք է մեղադրեք Ռուսական
կողմին` պահանջելով փոխհատուցում:
Եվրոպացիներին պետք է ներկայացնել,
որ ռուսները կանխամտածված են
իրականացրել վթարները։ Դե, եվրոպացիներին
էլ առիթ է պետք Պուտինի վրա
հարձակվել, Ազգային ժողովում կհաստատեք,
որ չեղյալ եք համարում Ռուսաստանի
հետ բոլոր պայմանագրերը և
պարտավորությունները, անգամ կպահանջեք
ռուսական զորքերի դուրս բերումը
ՀՀ տարածքից: Դա Ռուսաստանին կզգաստացնի,
քանի Անդրկովկասում նրա միակ
ռազմական հենակետը Հայաստանն է: Դրա
համար կփակվի ճանապարհը դեպի Իրան:
Այնպես որ, Պուտինը ուզի, թե չուզի
համաձայնվելու է քո պահանջների
հետ:
—
Բայց
Ռուսաստանից եկող ֆինանսական
դադարեցումը կարող է մեզ նեղել, —
ասաց
նախագահը:
—
Չէ՛,
Սերժ ջան, դա ժամանակավոր բնույթ
է, —
հանգստացրեց
Քոչարյանը, —
հարկ
եղած դեպքում «
Հայ-Ռուս -Գազարդի
»
պայմանագիրը չեղյալ կհամարես և
Իրանից գազը կգնես ավելի էժան գներով:
Բավական է, այդ ամենից հետո
օգնություն խնդրել` պատճառաբանելով,
որ դադարեցնում ես Ռուսաստանի հետ
դիվանագիտական հարաբերությունները
և ցանկություն կհայտնես, որ ուզում
ես անդամակցել ՆԱՏՕ-ին: Հիմա Եվրոպան
և Ամերիկան դրան են սպասում,
ամիջապես քեզ օգնության ձեռք կմեկնեն:
—
Ռոբերտ
ջան, բայց ռուսները կարող են
Ադրբեջանին խառնել պատերազմի մեջ`
փորձելով ճնշել մեզ:
—
Չէ՛,
չեն կարող, —
հանգստացրեց
ընկերը, —
Ադրբեջանին
հիմա պատերազմը կարող է խանգարել:
Ալիևը հիմա իր շրջապատում շատ
թշնամիներ ունի, անցած շաբաթ նրա
հետ էինք Լաս-Վեգասում, դժգոհում
էր` ասելով, որ թշնամիներով շրջապատված
է, ամեն վարկյան պատրաստ են իրեն
հոշոտել:
—
Իսկապես,
Ռոբերտ ջան, ինչ լավ բան ասացիր,
—
ուրախացավ
նախագահը, —
քիչ
առաջ եղբորս՝ Լյովիկին հանձնարարական
եմ տվել, որպեսզի Ալիևին հանդիպի
ու ասի, որ իր դեմ դավադրություն
է կազմակերպվում, կարծում եմ քո
պատմածից հետ, նա մեր պատրաստած
խայծը կուլ կտա, այնպես որ ամեն
ինչ լավ է:
—
Սերժո,
ինչ որ բան ես ծրագրե՞լ, —
զարմացավ
ընկերը,
—
Այո՛,
Ռոբերտ ջան, բայց թողնենք դա, հետո
կբացատրեմ, —
խոստացավ
նա, —
ուրեմն
ասում ես, որ կարող ենք Պուտինի
գլխին սարքել, որպեսզի համաձայնվի
մեր պայմաններին:
—
Այո՛,
Սերժ ջան, բավական է իրականացնել
այն միջոցառումները, որոնք ասեցի,
ամիջապես կնկնի Ռուսաստանի վարկանիշը:
Դե, դու գիտես, որ Ռուսաստանը
Օսեթիան ու Աբխազիան չմարսած` Ղրիմի
ու Ուկրանիայի հարցն իր վզին
վերցրեց, Հայաստանը նրա համար սառը
ցնցուղի ազդեցություն կթողնի:
Ռուսները գիտեն` եթե մենք անդամակցենք
Եվրոպային, ապա իր զորքերը այստեղից
հեռանալու են, այնպես որ նրանց
արդեն Անդրկովկասից վռնդել են
վրացիներն ու Ադրբեջանը: Այնպես որ,
Պուտինը չի ցանկանա կորցնել
Հայաստանի իր վերջին հանգրվանը:
Այս անգամ դու կարող ես դաշնակցի
պես խոսել, «
Գազպրոմի
»
հետ պայմանագրերը չեղյալ կհայտարարես
ու նրա վրա տուգանք կդնես, Իրանը
պատրաստ է գազը տասնապատիկ անգամ
էժան վաճառել մեզ, քան ռուսները:
Չհաշված, որ մենք տրանզիտային գազը
կհասցնենք Վրաստան:
—
Ռուբերտ
ջան, ի՞նչ ես կարծում ես այդ
վարկածը կաշխատի՞, — տարակուսանքով
հարցրեց նախագահը:
—
Իհարկե՛,
կաշխատի, բավական է մի պայթուն
լինի և բավականին զոհեր, այդ ժամանակ
վստահ եղիր, որ կլինի այնպես, ինչպես
ես ասացի, —
հուսադրեց
ընկերը:
—
Դե,
լավ, Ռոբերտ ջան ես հաշվի կառնեմ,
—
ասաց
նախագահը, —
այնպես
որ շնորհակալություն խորհրդի համար,
շատ օգնեցիր...
—
Բայց
Սերժ ջան, դու չասացիր թե ի՞նչ ես
նախաձեռնել, միգուցե գաղտնի՞ք է,
որը ես չպետք է իմանամ, —
կատակով
հարցրեց ընկերը:
—
Ռոբերտ
ջան, այդպես մի ասա, դու գիտես որ
քեզանից գաղտնիքներ չունեմ, այնպես
որ կարող եմ ասել, —
արդարացավ
նախագահը, —
գիտես,
Ռոբերտ ջան ճիշտն որ ասեմ,
ազատամարտիկները կոկորդիս են մնացել,
ամեն անգամ պատմություն են սարքում,
չհաշված որ մամուլն ու լրատվական
միջոցները նրանց արձագանքում են:
Մի խոսքով, նրանք պատերազմ են
հայտարարել մեզ...
—
Այո՜,
հասկանալի է, դե դա այդպես էլ
պիտի լիներ, —
չզարմացավ
Քոչարյանը, —
Սերժ
ջան, դու պետք է Վազգենի ծրագիրը
գործի դնես, սուսուփուս վերջները
տաս, այնպես որ գլխներին սարքի
պատահական միջադեպեր, ավտովթարներ,
այնպես որ ազատամարտիկների տեղը
ինքդ էլ գիտես, որ Եռաբլուրն է:
—
Ես
արդեն կարգադրություններ եմ տվել
ուժային կառույցների ղեկավարներին,
Գորիկին ասել եմ, որպեսզի միջոցներ
ձեռք առնի... Դրանց աչքը եթե լավ
վախեցնենք, տեղներից չեն շարժվի:
Հենա մի ակտիվիստ ազատամարտիկի
արդեն փակել ենք, ինչ արեցինք չի
հրաժարվում իր պայքարից, դե թող
հիմա գնա ու պայքարի ճաղերի ետևում.
Տեսնեմ ինչի է հասնելու:
—
Այդ
մեկը ճիշտ ես որոշել, լավ ազատամարտիկը
մեռա՛ծ ազատամարտիկն է, —
սրամտեց
Քոչարյանը:
—
Հիմա
արդեն ակտիվ պայքար ենք մղելու
դրա՛նց դեմ, —
բացատրեց
նախագահը, —
ծեծկռտուքներ
դանակահարություններ, ավտովթարներ,
միջադեպեր, պետք է նաև քրեականներին
օգտագործենք, որպեսզի դրանց բերանները
փակենք: Դե, դու գիտե՞ս, որ ես
Մուկին վարչապետ եմ նշանակել,
կարգադրել եմ նրան, որպեսզի
քրեականներին հրահանգի ազատամարտիկ
որսան: Ազատամարտիկները այս վերջերս
քրեականներին ևս կպել են, դե դա
առիթ կլինի օգտագործել: Վարչապետը
խոստացել է կարճ ժամանակահատվածում
այդ գործը փակել, դե տեսնենք, ինչպես
կկատարի իր խոստումը:
—
Ոչինչ,
Սերժ ջան, ազատամարտիկը այսօր կա
վաղը չկա, դու կարևորը նյարդերդ
խնայի, դրանց հարցը համարիր լուծված,
—
հանգստացրեց
ընկերը, —
Գիտես,
Վազգենը մի անգամ ինձ խորհուրդ
տվեց, ասում էր, որ ազատամարտիկներին
պիտի իրավունքներ ու ազատություն
չտաս, քանի ազատություն տվեցիր,
հետո չես կարող դրանց դեմն առնել:
Եթե ուզում ես իմանաս, Մոնթեի
վերացնելու հրամանը իմ ներկայությամբ
է տվել, ես զարմացել էի, ա՛յ նոր
հիմա եմ հասկանում, թե Վազգենը
ինչու էր ուզում ժամ առաջ նրանց
ոչնչացնել: Գիտես, նա իր կենդանության
ժամանակ չփորձեց դրանց օգնել,
ուրեմն մի բան գիտեր, որ այդպես էր
վարվում: Շահումյանի ու Արծվաշենի
դեպքերից հետո նա ազատամարտիկների
վրա ավելի էր կատաղել, պարզվում
է ազատամարտիկներից մի քանիսը մտել
են մոտը ու զենքը դրել են ճակատին
ու սպառնացել են, որ կսպանեն, եթե
միջոցներ ձեռք չառնի այդ երկու
տարածքները ետ բերել: Վազգենն էլ
խոստացել էր, թե Շահումյանը և
Արծվաշենը ետ կվերցնենք, տղաներին
ճանապարհ է դնում ու հրահանգում է,
որպեսզի նրանց խփեն...
—
Եվ
ի՞նչ, խփեցի՞ն, —
հարցրեց
նախագահը,
—
Հա՜,
խփեցին, տղերքի գլխին սարքել էր,
հակատանկային ականի վրա պայթեցին
Լաչինի միջանցքում, այնպես որ
պատահական միջադեպ էր...
—
Ռոբերտ,
այդ մասին ես չգիտեի...
—
Դե՜
այդ ժամանակ ամեն ինչ շատ խառն
էր, մենք շատ բան չգիտեիննք, եթե
ուզում ես ճիշտը իմանալ Վազգենն
էլ չգիտեր, թե ինքն ինչ է անում,
միայն գիտեմ որ նա ամեն ինչ
ձեռնարկում էր, որպեսզի Շահումյանի
ծախելու պամությունը չբացահայտվի,
դրա համար էլ շտապեց Շահեն Մեղրյանի
գլուխը ուտել...
—
Հա՛
այդ մասին ես տեղյակ եմ, —
հաստատեց
նախագահը, —
հիշում
եմ այդ դեպքերից հետո Վազգենը
կատաղել էր, ազատամարտիկները նրան
մեղադրում էին դավաճանության մեջ:
Ռուբիկ ջան մի անգամ Վազգենենց
տանը ուտում - խմում էինք, նա էլ քիչ
հարբած էր, բերանից թռցրեց, որ մի
քանի հոգի վստահելի տղա ունի «
ազատամարտիկ
որսացող են »:
Հետո մի քանի տարի անց իմացա որ
Արտաշատի քրեականներից են եղել, այդ
էլ Մուկը պատմեց, դու մի ասա դրանք
Վազգենի հրահանգով մարտադաշտում և
թիկունքում խփում էին նրանց:
Դու
տեղյա՞կ ես, որ Մովսես Գորգիսյանը
Վազգենի առաջին զոհն է եղել:
—
Բայց
այդ ժամանակ Վազգենը ՀՀՇ-ի հետ
կապ չուներ, և չէր կարող պատվիրել
նրա սպանությունը, —
զարմացավ Քոչարյանը:
—
Այդ
քեզ է թվում, որ կապ չի ունեցել,
— քմծիծաղեց
նախագահը: — ԿԳԲ-ի
արխիվի փաստաթղթերի մեջ կար Վազգենի
ДОСИЕ-ն,
այն իմ ձեռքի տակով է անցել,
պարզվում է, որ КГБ-Ի
այն ժամանակվա կադրերի բաժնի
պետը՝ Պարանյանը, Վազգենի մասին
զեկուցել է իր ղեկավարությանը,
զեկուցագրում ասված էր Արարատի
կոմսոմոլի ակտիվիստի եռանդուն
գործունեության մասին, որին էլ
հանձնարարականներ էր տրված Մովսես
Գորգիսյանին չեզոքացնելու վերաբերյալ,
հենց այդ հանձնարարականը նրա առաջին
քննությունն էր: Զեկուցագրում
նշվում էր, որ ԽՍՍՀ Կոմկուսի
ղեկավարները Վազգենին պատրաստել էին
ապագա ՀՀՇ-ի մեջ ներարկելու համար,
Վազգենը այդ ժամանակ լավ
հարաբերությունների մեջ էր Արարատի
և Արտաշատի քրեական հեղինակությունների
հետ, մանավանդ արտաշատցի
հեղինակություններից մեկի՝ «
Կծան Միշիկի »
Միշա Խուդավերդյանի
հետ: Վազգենի առաջարկով այդ քրեականներից
ստեղծվում է Ֆիդայական ջոկատ, որը
և զուգահեռ պետք է իրականացներ
ֆիդայական ջոկատների լիկվիդացման
ծրագիրը: Վազգենին ամիջապես նշանակում
են ՀՀՇ-ի Ռազմական խորհուրդի ղեկավար,
Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը
գիտեին, որ Վազգենը ԿԳԲ-ի լրտեսներից
է, դրա համար ճանապարհ էին բացել
նրա համար։ Այդ բոլոր ներկայացումների
գլխավոր դիրիժորը գեներալ Կառլոս
Բագրատիչն էր, հենց ինքը՝ Կառլոս
Ղազարյանը, նա Վազգենին «
проход »
տվեց, որպեսզի կարողանա
իր լծակներով կառավարել Ազգային
շարժումը, սակայն հետագայում Վազգենը
ամրացրեց դիրքերը և սկսեց ինքնուրույն
գործել: Կառլոս Բագրատիչը չկարողացավ
կառավարել Վազգենին, քանի որ ԽՍՀՄ
փլուզվեց և ամեն ինչ մնաց ինքնահոսի,
իսկ հետո արդեն եղավ ինչպես դու
գիտես:
—
Փաստորեն,
ազատամարտիկներին ոչնչացնելու
Վազգենի ծրագիրը սեփական նախաձեռնությունը
չէ՞ր, — հարցրեց
Քոչարյանը:
—
Կարելի
էր ասել` այո և ոչ, քանի որ ծրագիրը
առաջ էր քաշվել ԽՍՀՄ ղեկավարների
կողմից, որպեսզի ոչնչացվի Հայաստանում
ծագած ազգային շարժումը, բայց դե
հետո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վազգենը
գործեց ինքնուրյուն, սեփական շահից
ելնելով, — բացատրեց
նախագահը:
—
Դե,
դա հասկանալի էր, քանի որ Վազգենը
գիտակցում էր, որ պատերազմի տարիներին
իր թալանածը չի կարող մարսել, —
համաձայնվեց ընկերը, —
այդ ազատամարտիկները
շուտ թե ուշ նրա առջև հարցեր էին
դնելու, թե որտեղից այդ հարստությունը,
դրա համար Վազգենը ցանկանում էր
օր առաջ ազատվել դրանցից:
—
Գիտե՞ս,
Ռոբերտ ջան, Վազգենը չէր սխալվում,
նա ճիշտ ճանապարհին էր, —
համաձայնվեց նախագահը,
— այնպես
որ չպետք է շեղվենք նրա առաջարկած
տարբերակից:
—
Սերժ
ջան, ես վստահ եմ, որ ամեն ինչ
լավ կլինի, — հանգաստացրեց
ընկերը, — այնպես
որ, երբ հասա Ամերիկա քեզ կուղարկեմ
Վազգենի ծրագրերի մի մասը, կտեսնես
և կգործես, ինչպես ինքն էր արել,
վստահ եմ, որ այդ փաստաթղթերը քեզ
շատ օգտակար կլինեն:
—
Չհասկացա՛,
Ռոբերտ, դու՛ Վազգենի ծրագրերը
որտեղի՞ց ես գտել, —
զարմացավ նախագահը:
Քոչարյանը
սկսեց ծիծաղել.
—
Սերժ,
բայց դու ասացի՞ր որ Վազգենի
ДОСЬЕ-ն
քո ձեռքի տակով է անցել, —
խորամանկ ժպտաց Քոչարյանը:
—
Այո՛,
անցել է, — հաստատեց
նա, — բայց
այնտեղ մի մասն էր միայն: Այնպես
որ, այն ինչ ես էի փնտրում, չկար:
—
Իսկ
ամոթ չլինի հարցնել, դու՛ ի՞նչ էիր
փնտրում, որը այդպես էլ չկարողացար
գտնել:
Նախագահը
ինչ որ բան էր թաքցնում ընկերոջից,
չցանկանալով հայտնել իր իմացածը։
—
Դե,
դա նեղ անձնական կյանքի վերաբերյալ
է, — խոստովանեց
նա, — դե,
լավ, դա այնքան էլ կարևոր չէ:
Դու այն ասա՛, իսկ քեզ որտեղի՞ց
Վազգենի ծրագրերը:
—
Սե՛րժ,
դու ինչ որ բան թաքցնում ես, —
նկատեց ընկերը, —
եթե փնտրել
ես, ուրեմն
դրանք շատ կարևոր են եղել, չեմ
կարծում, որ դու անիմատ ժամանակ
վատնած լինես:
—
Ռոբերտ,
այն արխիվի փաստաթղթերի կարևոր
մասը չկար, — խոստովանեց
նախագահը,
—
Ինչպես
տեսնում եմ, շատ կարևորություն ես
տալիս այդ փաստաթղթերին, —
խորամանկ ժպտաց ընկերը,
— հնարավոր
է ինչ փնտրում ես դու իմ ձեռքին
է:
—
Ինչպե՞ս
թե, որտեղի՞ց:
Ռոբերտը
սկսեց ծիծաղել:
—
Պարոն
Սարգսյան, զարմացրեցի՞, —
կատակեց նա, —
ա՛յ տեսնու՞մ ես, որ
ես էլ շատ բան գիտեմ, միայն դու
չես:
—
Ռոբերտ,
լու՜րջ այդպիսի բան կա՞, խնդրում
եմ ասա, ինչ և որտեղի՞ց ես գտել
այդ փաստաթղթերը:
—
Ուրեմն,
մաղարիչ ունես, — կատակեց
ընկերը, — դա
երկար պատմություն է, այնպես որ
կարծում եմ կխլեմ քո ոսկի ժամանակից:
Նախագահը
վերցրեց կոնյակի շիշը, լցրեց
գավաթները և տվեց ընկերոջը:
—
Ոչինչ,
դրա համար ժամանակ կգտնենք, —
պնդեց նախագահը —
պատմի՛ր ինչպե՛ս և ո՞վ
է տվել այդ փաստաթղթերը:
—
Լավ
եթե շտապելու բան չունես կասեմ, —
համաձայնվեց նա —
հիշու՞մ ես 1999-ի
հոկտեմբերի 27-ը:
—
Այո՛
շատ լավ եմ հիշում:
—
Հիշու՞մ
ես, որ Նաիրի Հունանյանը պահանջում
էր, որպեսզի հանդիպեմ իրեն:
—
Այո:
—
Ուրեմն,
երբ ես հանդիպեցի Հունանյանին, նա
ինձ պատմեց այն ամենը, և ինձ
հանձնեց Վազգենի մասին եղած
թղթապանակը ու տեսաերիզները:
—
Ահա՜
թե ինչ, — զարմացավ
նախագահը, — իսկ
այդ մասին ինչու՞ այն ժամանակ
չասացիր:
—
Չէ՛,
եղբայր, այդ ժամանակ մի մոռացիր,
որ խառն էինք, մեզ համար անակնկալ
էր դեպքերի նման զարգացումը, —
արդարացավ նա, —
առանց այն էլ դու
ծանրաբեռնված էիր, Վազգենի ախպերներին
մոռացա՞ր: Նրանք մեզ էին մեղադրում
այդ ամենի համար, հարյուր կողմից
վրա էին տվել, քիչ մնաց որ ես
հրաժարական տայի ու հեռանայի:
—
Իսկ
այդ առանձնազրույցի ժամանակ
Հունանյանը քեզ հասցրե՞ց ասել, թե
որտեղից է ձեռք բերել այդ
թղթապանակը:
—
Ասե՛լ
է, իհարկե, ասել է, —
հաստատեց նա, —
բանը այն է, ինչպես
դու ասացիր, Կառլոս Բագրատիչը՝ ԿԳԲ-ի
նախկին ղեկավարը, Վազգենի մասին
պատրաստել էր ողջ ինֆորմացիան:
Վազգենը իմացել էր այդ մասին, և
կարգադրել էր իր մտերիմներից մեկին՝
Վահրամ Խորխոռունուն հայտնաբերել
այդ թղթապանակը: Խոռխոռունուն
հաջողվում է ԿԳԲ-ի արխիվից աննկատ
հանել թղթապանակը, մինչ Վազգենին
տալը` նա աչքի տակով անցկացնում է,
տեսնում է, որ թղթապանակը շատ հզոր
ինֆորմացիա է պարունակում, վերցնում
է ու պատճենահանում ամենը` և
տեսաերիզները և աուդոժապավենները:
Խոռխոռունին հանձնում է Վազգենին
արդեն պատճենահանված տարբերակները,
բնօրինակները պահելով իր մոտ: Հետո
Վազգենը պարզում է, որ Խոռխոռունին
իրեն խաբել է, պահանջում է նրանից
բնօրինակները: Խոռխոռունին հասկանում
է, որ սխալ է թույլ տվել, սակայն
գիտակցում է, որ բնօրինակները
վերադարձնելուց հետո իրեն կվերացնեն:
Նա վստահ էր, որ քանի Վազգենի
գաղտնիքները իր ձեռքին են, իրեն
ձեռք չեն տա, բայց իր ապահովության
համար, իր ծանոթ լրագրողներից
մեկին պահ է տալիս թղթապանակը, և
պատվիրում որպեսզի իր հետ որևէ
բան պատահելուց հետո նա բացի
թղթապանակը և տարածի ողջ ինֆորմացիան:
Բացառված չէր, որ հենց այդ լրագրողն
էլ օգնել էր Խոռխոռունուն պատրաստել
վիդեո ու աուդո երիզների պատճեները:
—
Ուրեմն,
Խոռխոռունին նախօրոք իմացել էր
իր գլխի գալիքը:
—
Այո,
իմացել էր, դրա համար էլ փորձել
է գտնել իր կյանքի համար երաշխիքներ:
Եվ այդ թղթապանակը իր կյանքի
երաշխիքն էր: Սակայն նա սխալվեց,
քանի որ մեզ մոտ Հայաստանում ամեն
ինչ թարս է արվում, —
քմծիծաղեց Քոչարյանը, —
դե, Խոռխոռունուն խփում
են, իսկ ինֆորմացիան` այդպես էլ
չեն գտնում:
—
Իսկ
ինչպե՞ս հետո այդ թղթապանակը
հայտնվեց Նաիրի Հունանյանի ձեռքում,
— հարցրեց
նախագահը, — հա՜,
երևի հենց այդ լրագրողը Հունանյանն
էր, որին Խոռխոռունին հանձնել էր
գաղտնիքը, — գուշակեց
նա:
—
Ո՛չ
Նաիրին չէր, — ժպտաց
նա, — ինձ
թվում է դու կարող ես գուշակել:
—
Մտքովս
անգամ չէի անցնում, —
տարակուսեց նախագահը:
—
Այդ
լրագրողը Տիգրա՛ն Նաղդալյա՛նն էր:
—
Ահա՜
թե ինչ…
—
Այո՛,
Նաղդալյանը: Խոռխոռունու սպանությունից
հետո բացում է թղթապանակը և նայում,
սակայն վախենում է, որ ինքն էլ
կարժանանա նույն Խոռխոռունու
ճակատագրին, լռում է այնքան ժամանակ,
մինչև որ հանդիպում է Նաիրի
Հունանյանին։ Նաիրի
Հունանյանը թղթապանակի դիմաց խոստանում
է պաշտպանել Նաղդալյանին, քանի որ
նախապատրաստում է հոկտեմբերի 27-ի
առաջին թիրախը ընտրել Վազգեն
Սարգսյանին, սպանելով Վազգենին նա
փրկելու էր Նաղդալյանին։ Իսկ
թղթապանակը, որը իր ձեռքի տակ էր,
դառնալու էր իր համար անվտանգության
երաշխիք:
—
Լա՜վ,
իսկ հետո՞:
—
Դե,
ինչպես ասացի, — շարունակեց
Քոչարյանը, — Նաիրի
Հունանյանի առաջին թիրախը Վազգենն
էր, քանի որ նա համոզված էր, որ
թղթապանակի ինֆորմացիան հասարակությանը
հայտնի լինելուց, ժողովուրդը ոտքի
կկանգնի, դե, իմ ու քո մասին էլ
գիտեր, որ Վազգենից ԱԲԻԺՆԻԿ ենք,
կարող ենք նրա համար երաշխիք լինել,
չհաշված որ հայրենանվեր գործ արած
կլիներ սպանելով ազգի դահիճներից
մեկին, որը հարյուրավոր ազատամարտիկների
գլուխն էր կերել, էլ չհաշվենք
մնացած բաները։
—
Դե,
դա հասկանալի է:
—
Նաիրի
Հունանյանը պատրաստել էր թղթապանակի
պատճեն և Ազգային ժողովում Հոկտեմբերի
27- ին տվեց ինձ, երբ առանձնազրույց
ունեցանք, — շարունակեց
նա, — Հունանյանը
տվեց ինձ ու խնդրեց, որպեսզի այդ
ամենը հրապարակվի, և միայն այդ
դեպքում նա հոժարակամ կհանձնվի առանց
դիմադրության: Դե, ես էլ խոստացա,
որ հասարակությունը կիմանա դրա
մասին: Նաիրին ուզում էր աղմկահարույց
դատավարություն, որպեսզի կարողանա
ներկայացնել այս ամենը:
—
Թեհլերյանի
դատավարության պե՞ս:
—
Այո՛,
հե՛նց այդպես, — քմծիծաղեց
Քոչարյանը, — բայց,
դե, գիտես, մեզ մոտ Բեռլինը չէ,
որպեսզի նման դատավարություն սարքեինք:
Նաիրի Հունանյանը ազնիվ ու խելացի
երիտասարդ է, նա գիտեր թե ինչ է
անում, նա թղթապանակի բնօրինակը տվել
էր մորը, որպեսզի դատարանում
ներկայացնի ի պաշտպանություն որդուն,
սակայն ինչպես գիտես, աղմկահարույց
դատավարություն չեղավ, ու հետո էլ
այդ կնոջը գտան սպանված Ռուսաստանի
լողափներից մեկում:
—
Ահա՜,
ուրեմն այդպես:
—
Սա
դեռ ամենը չէր, —
շարունակեց Քոչարյանը,
— Նաղդալյանի
մոտ կար այդ փաստաթղթերի պատճենները,
և դրա համար էլ Վազգենի եղբայրները
շտապեցին լռեցնել նրան:
—
Ուրեմն,
Վազգենի եղբայրները գիտեի՞ն այդ
թղթապանակի գոյության մասին:
—
Այո՛,
իհարկե գիտեին, —
հաստատեց Քոչարյանը, —
դրա համար նրա եղբայրները
սպանությունից հետո, փորձում էին
անել ամեն ինչ, որպեսզի չբացահայտվի
եղբոր գաղտնիքը: Նրանք ոչնչի առջև
կանգ չեն առնի: Գիտես, Հոկտեմբերի
27- ից հետո մի անգամ այցելել էի
Նաիրի Հունանյանին, աչքերիս չհավատացի,
նա սոսկալի վիճակում էր, Վազգենի
եղբայրները ատամները և եղունգները
ակցանով քաշել էին, ռեժիմով ծեծում
էին ու էլեկտրահարում, ողջ դեմքը
ու մարմինը ուռած էր կապտուկների
մեջ, այնպես էին այլանդակել, որ
անճանաչելի էր դարձել, սակայն նույն
հպարտ երիտասարդն էր, նա չկարողացավ
խոսել, ասացին, որ ներքին
արյունահոսություններ ունի, նա միայն
հարցրեց ինձ հարցնել` Ինչի համար
պարոն Քոչարյան: Ճիշտն ասած, Սերժ
ջան, շատ ափսոսացի, բայց, դե, ինքդ
գիտես, այդ ժամանակ մենք չէինք
կարող Բեռլինյան դատավարություն
սարքել:
—
Դե՜
դա հասկանալի է Ռոբերտ ջան, —
համաձայնվեց նախագահը։
—
Դրանից
հետո ես Նաիրիին չտեսա, որովհետև
փոշմանեցի, որ գնացի այցի, այնպես
որ չուզեցա տրամադրությունս փչացնել:
—
Ռոբերտ,
երևում է թղթապանակի պարունակությունը
շատ հետաքրքիր է, որ Վազգենի վկաները
ետևից են ընկած, —
կատակեց նախագահը:
—
Իհարկե՛
հետաքրքիր է, — ծիծաղեց
Քոչարյանը, — կարելի
է անգամ պոռնո ֆիլմ նկարահանել
այդ թեմայով:
—
Ահա՜
թե ինչ, — զարմացավ
նախագահը, — ուրեմն,
դրա մասին ինչ որ բան կա՞:
—
Այո՛,
նույնիսկ ավելին, —
խորամանկ ժպտաց նա, —
թղթապանակի տեսաերիզը
դա իսկական ատոմային ռումբ է
վազգենականների համար: Վազգենն ու
Աստվածատուր Պետրոսյանը ինչ որ
օբեկտներից մեկում իրար հետ կրքոտ
գիշեր են անցկացրել, մանրամասն
նկարահանված է, այնպես որ շնորհավորում
եմ արևամոլ սպարապետ և գեներալ
ունենք: Լավ էր, Վազգենի գլուխը
շուտ կերան, թե չէ մեր մոտ գեյ
պառադ էին անցկացնելու...
Քոչարյանը
սկսեց բարձրաձայն ծիծաղել:
—
Լու՞րջ,
Ռոբերտ ջան, — ուրախացավ
նախագահը, — գիտե՞ս,
հենց այդ օբեկտը Արտաշատի խճուղու
վրա էր, Վազգենի հրամանով այն
այրել են, որպեսզի չբացահայտվի
գաղտնիքը, սակայն պարզվում է տեսաերիզը
կա, ա՜յ, քեզ հետաքրքիր պատմություն:
—
Այո՛,
այնպես որ ոչինչ չի ոչնչացվել, —
ասաց ընկերը:
—
Ռոբերտ,
սատանեն ասում ա, վերցրու ու է՛դ
վիդեոն համացանցում տեղադրի, տենամ
դրանից հետո ինչ պիտի ասեն նրա
մասին:
—
Հա՜
շատ զվարճալի կլինի:
—
Ռոբերտ,
բայց դու ասացիր, որ Վազգենի
ծրագրերի մի միայն մասը կուղարկես
ինձ, իսկ ինչու՞ մի մասը:
—
Դե՜,
Սերժո ջան, առաջին մասը այս էր,
ինչ պատմեցի, սա քո գործին չի օգնի,
իսկ երկրորդ մասը ավելի օգտակար
կլինի քո գործերին, —
արդարացավ նա:
—
Դե՛
լսու՞մ եմ... Ի՞նչ կա, որը կարող է
օգնել...
—
Հիշու՞մ
ես 1993 թվականին երբ «
Արաբոյի »
ջոկատի 79 հոգին անհայտ
կորան...
—
Այո՛
ի՞նչ կա որ, նրանք ընկել էին
ազերիների ծուղակը, —
ասաց նախագահը:
Քոչարյանը
սկսեց ծիծաղել:
—
Չէ՜...
Չէին ընկել ծուղակը, այլ` գցե՛լ
էին ծուղակը՛: Վազգենը կարգադրել
էր, որպեսզի տղաները ազատագրեն
Մարտակերտի Լևոնարխ գյուղը, բայց
իմանալով, որ ազերիները բավականին
ուժեր ունեն այնտեղ կուտակված,
նախօրոք հեռախոսային զրույց է
ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ
հետ, տեղեկացնելով մեր մարտական
ջոկատի մասին... Դե, ազերիներն էլ
ծուղակ են պատրաստում և ոչնչացնում
նրանց: Վազգենի այդ հեռախոսազրույցի
աուդո -ժապավենները թղթապանակում
է: Ինչպես պարզվում է, Կառլոս
Ղազարյանը դեռևս սկզբից կարգադրել
էր, որպեսզի Վազգենի առանձնասենյակի
բոլոր խոսակցությունները ձայնագրեն,
հետո նրա մոտից անհայտանում է
թղթապանակը, նա Վազգենի վրա կոմպրոմատ
չուներ: Վազգենը Բագրատիչի գլուխը
չկերավ, որովհետև Կառլոսը իրեն
խորհուրդներ էր տալիս, թե չէ Վազգենին
գիտես, որ անուղեղ շիզոֆրենիկ
էր: Վազգենը Կառլոսի դաստիարակած
հրեշն էր... Սերժ ջան, թղթապանակում
կան կոնկրետ փաստեր, թե Վազգենի
հրամանով ում և որտեղ են ոչնչացրել,
Արթուր Մկրտչյանից սկսած վերջացրած
Մոնթե Մելքոնյանով ու Արծրուն
Մարգարյանով: Այնպես որ, այդ
ազատամարտիկների ոչնչացման ծրագիրը
օգտակար կլինի նաև հիմա:
—
Հա՜,
այդ մեկը իրոք որ մեր գործին
օգտակար կլինի, — ուրախացավ
նախագահը, — Ռոբերտ,
իսկ ուրիշ ինչ ինֆորմացիա կա
այնտեղ...
—
Դե՛,
մնացածի մասին Սերժ ջան, դու երևի
տեղյակ ես, — շարունակեց
Քոչարյանը, — այնտեղ
կար` Արտաշատի «
Անկախության բանակի »
տղաների դեմ սարքած
դավադրության մասին, Սամվել Մարգարյանի
սպանության, հետո Գարեգին կաթողիկոսի
ու Վազգենի գործարքի մասին, հետո
Հրազդանի « Լիզինի
» գործարանի
ու Չեչեն գրոհայիններին հակաօդային
հռթիռների առք ու վաճառքի մասին...
Հետո Քըրք-Քրքորյանի կողմից ստացված
միլիոնների յուրացման մանրամասնություններն
են...
—
Գիտե՞ս,
Ռոբերտ, ես Մոսոյի հետ խոսացել եմ,
— ասաց
նախագահը, — Մովսես Իսագուլյանը
հաստատում էր, որ Քըրք Քըրքորյանի
նվիրատված 99 միլիոն դոլլարի մի
մասը` շուրջ 66 միլիոն դոլլար Վազգենը
իր անունով Շվեցարական բանկում
է գցել... Մոսոն ցանկանում էր մեզ
օգնել, որպեսզի այդ գումարը
վերադարձնեինք, սակայն չհասցրեցինք`
Վազգենի եղբայրները Մոսոյի գլուխը
կերան: Ես հանձնարարականներ եմ
տվել, որպեսզի պարզեն թե ինչպես
կարելի է ստանալ այդ փողը...
—
Գիտե՞ս,
Սերժ ես լավ ծանոթներ ունեմ
Շվեյցարիայում, այնպես որ կարող ենք
գումարի 50% վերադարձնել, եթե ուզենաս
կարող եմ խոսել նրա հետ:
—
Այո,
իրարկե Ռոբերտ ջան, շատ լավ կլինի,
— ուրախացավ
նախագահը, — այնպես
որ ախպերավարի 25% քեզ, 25% էլ ինձ,
որպեսզի իրարից նեղանալ չլինի:
—
Լավ,
ես կպայմանավորվեմ Շվեյցարիայում
մեր ընկերներին ու քեզ տեղյակ
կպահեմ, — խոստացավ
նա:
—
Ռոբերտ
ջան, շնորհակալություն, շատ օգնեցիր,
— ասաց
նախագահը, — տես
հա, ես սպասում եմ թղթապանակին...
—
Լավ,
ես գնամ, եթե հարցեր լինի կզանգահարես,
— ասաց
Քոչարյանը, — վաղը
երեկոյան մեկնելու եմ, հուսով եմ
Ռիտան և երեխաները կուղեկցեն ինձ,
ես իմաց կտամ Բելլային, որպեսզի
Ռիտային համոզի...
—
Շատ
լավ, Ռոբերտ ջան. կտեսնվենք...
Քոչարյանը
հրաժեշտ տվեց և դուրս եկավ
աշխատասենյակից, ներս մտավ Ռիտան:
—
Սերժո
ջան, վերջացրեցիք, —
հարցրեց նա,
—
Այո,
Ռիտա ջան, բայց մի քսան րոպեից,
կուզենայի զրուցել
Վաչիկի
հետ:
—
Շատ
լավ, Սերժիկ ջան, —
համաձայնվեց
կինը:
—
Ռիտա,
իմաց տուր, թող ներս գա...
Քիչ
անց ներս մտավ նախագահի Անվտանգության
ծառայության ղեկավար՝ գեներալ Վաչիկ
Ղազարյանը մոտեցավ և զգաստ կանգնեց.
—
Լսում
եմ, պարոն նախագահ...
—
Վաչիկ
ջան, ասա թող մեքենաները պատրաստեն,
գնում ենք «Հարսնաքար
»
քիչ
լիցքաթափվելու...
—
Լսու՛մ
եմ...
—
Վաչիկ
ջան, առանձին հրահանգ ունեմ տալու,
այնպես որ, ուշադի՛ր լսի՛ր, —
նա
զգաստացավ լսելով առանձին հրահանգ
բառը, —
քո
տղերքին կասես` թող Օհանյանին
հետևեն, նրա ընտանիքի անդամներին
նույնպես ոչ մի պահ չկտրես
տեսադաշտից... Նրա հեռախոսազրույցի
ձայնագրությունները կներկայացնես
անձամբ ինձ, պետք է լսվի նրա
մտերիմների ու հարազատների բոլոր
խոսակցությունները: Այսօրվանի՛ց նրա
բնակարանում ու առանձնատան
խոսակցություննեը կձայնագրե՛ք,
կասկածելի բան նկատելու դեպքում
կզեկուցեք, որ ժամին էլ որ լինի...
—
Լսու՛մ
եմ պարոն նախագահ...
—
Օհանյանին
մի գաղտնի ծրագիր է հայտնի, այնպես
որ դա հույժ գաղտնի տեղեկատվություն
է` պետական գաղտնիք, ոչ մեկ չպետք
է իմանա դրա մասին... Ցանկացած
մարդ, ով իմացավ այդ մասին, ուրեմն
ոչնչացրեք տեղում, լինի դա Օհանյանի
կինը, կամ թե որդին...
—
Լսու՛մ
եմ պարոն նախագահ... Պարոն նախագահ,
Օհանյանին չե՞ք վստահում, —
միամիտ
հարցրեց նա,
—
Վաչիկ
ջան, այսօրվանից ետ ես ոչ ոքի չեմ
վստահում, բացի քեզանից...
—
Ծառայու՛մ
եմ, հայրենիքի՛ն, — զգաստացավ թիկնազորի
պետը:
—
Դե,
ուրեմն, առա՛ջ, հայրենիքին ծառայելը
սուրբ գործ է, —
լուրջ
ասաց նախագահը, —
տե՛ս,
հա՛, աչքդ Օհանյանի վրա...
—
Լսու՛մ
եմ, —
ասաց
նա և դուրս եկավ աշխատասենյակից:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴՈՒՄ
ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՄՏԵՔ http://www.scribd.com/doc/236428672/ՄՂՁԱՎԱՆՋ
Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում
են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:
Գրքում Էջում տեղ գտած
նյութերը պաշտպանված են Հեղինակային
իրավունքով GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

Комментариев нет:
Отправить комментарий