« ԶՈՐԱՎԱՐԸ »



Այս պատմության մեջ տիտղոսների տակ չակերտներ չեմ դնում, քանի որ կարծում եմ ընթերցողը կդնի, որտեղ որ պետք է:
Ինչպես Ջուզեպպե Գարիբալդին, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իր մարտական ընկերների համար կմնա որպես մի թանկ հասկացություն, և անմոռաց մեր բոլորի հիշողության մեջ։ Արցախյան ազատամարտի մասնակից, գրականագետ Վարդան Դևրիկյանը սպարապետի ավանդը այսպես բնութագրեց և ընդգծեց, որ ժողովրդական ակունքների մեջ է նրա հմայքը, որի շնորհիվ էլ հավատ ձևավորվեց նրա անձի նկատմամբ:
Հիշեցնեմ որ ականատեսները պնդում են․ որ Վարդան Դևրիկյանը երբեք չի կռվել, և մարտական գործողությունների չի մասնակցել, նա միայն գրագիր է եղել Մանվելի շտաբում այն էլ երկու ամիս։

« ԶՈՐԱՎԱՐԸ »
Քարտուղարուհին թակեց դուռը և մտավ ներս.
— Պարոն Գրիգորյան, Վարդան Դևրիկյանն է եկել, ներս թողնե՞մ,
— Հա՛, ասա թող գա, իրեն եմ սպասում, Հակոբին էլ ասա, թող բարձրանա մոտս,
— Եղավ, հիմա:
Քարտուղարուհին դուրս գնաց և հրավիրեց Դևրիկանին ներս:
— Արի՛ Դևրիկյան, նստի...
— Բարև Ձեզ, հրամանատա՛ր...
— Դևրիկյան, տեսնու՞մ ես սաղ մամուլը ինչ ա գրում, արա չե՞ք կարում մի բան անեք, սաղ կողից վրա են տվել, քեզ ընչի՞ հմար եմ պահում, արա՛...
Գեներալը զայրացած էր, ամբողջ զայրույթը թափում էր անճար Դևրիկյանի վրա, խեղճի ձեռքերը վախից դողում էին:
— Հրամանատար, ինչ ասեք կանենք, — հազիվ կմկմաց նա
— Արա, որ ես իմանայի, թե ինչ պտի անենք, հմի ըստեղ չէի ըլնի, նախագահի տեղը նստած կլնեի...
— Պարոն գեներալ, ճիշտն ասած ես ծաղիկ Ռուբոյի գրածը կարդացել եմ, հեսա մի հատ լավ պատասխան կգրեմ, որ դրա եղած չեղածը թառամի...
— Դևրիկյան, ինչքան են հաբռգել, մեր քավորի մասին ըտենց բաներ են գրում, չգիտեմ էն սատանի անունը ի՞նչ էր...
— Գեհենի Առաքել...
— Արա՛ վաբշէ էդի հայ ա, թե՞ թուրք...
— Դե երևի հայ է պարոն գեներալ, բայց չի բացառվում, որ թուրքերը դրան փող են տալիս, որ գրի...
— Ասըմ էս ի՞նչ ա գրե Վազգենի մասին...
— « Ազգադավը », պարոն գեներալ...
— Է՛դ ի՞նչ ա էդ ազգադավը...
— Այսինքն ազգադավը` ազգադավ է, — զարմացավ Դևրիկյանը:
— Արա քեզ ասըմ եմ բացատրի թէ էդի ի՞նչ քֆուր ա... Չե՞ս ջոգում ինչ եմ ասըմ, — կատաղեց գեներալը:
— Դե « Ազգադավ » նշանակում է հայրենիքի դավաճան, — կմկմաց Դևրիկյանը:
— Վա՜յ ես ձեր հերն եմ անիծե... Դրան պիտի իմ ձեռներով Վազգենի գերեզմանի վրա մատաղ անեմ, — մռնչաց գեներալը, — Դևրիկյան ասըմ ես անումը ինչ ա՞...
— Գեհենի Առաքել...
— Էդի հմի ուրդե՞ղ ա...
— Ճիշտն ասած փնտրում ենք պարոն գեներալ, Լևոն Երանոսյանին ասված է, ամբողջ քաղաքը ընկած դրան է փնտրում. Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Հարությունյանի, Վազգենի եղբայրները, անգամ կաթողիկոսը` Գարեգին Բ-ն...
— Բա դու ի՞նչ ես անըմ, իմացի արա, քեզ ընչի՞ եմ փող տալմ, — Անցած անգամ մետրոյում պատահական լսեցի երկու կնոջ խոսակցություն, իրար հետ զրուցում էին, նրանցից մեկը ասաց, որ էդ Գեհենի Առաքելը KГБ-ի շեֆն է` Գորիկ Հակոբյանն է, ինքն է գրում-մրում, որ մեզի սաղիս իրար դեմ հանի...
— Լավ, ես տղերքին կասեմ իմանան, էդ Գորիկնա, թե չէ...
— Չի բացառվում պարոն գեներալ,
— Էդ քյոփակից ամեն ինչ սպասելի է... Բայց Հակոբը ասաց, որ կարողա դա Բաքվի խաղերն ա...
— Ընկեր գեներալ, ոնց լինի էս երկու օրը կիմանանք, թե դա ով է...
Դուռը թակեցին ու ներս մտան:
— Հակոբ, արի տեսնենք, թե ինչ ենք անում, — առաջարկեց գեներալը, պարոն Հակոբը` խոնարհվելով մի քանի անգամ մոտեցավ և նստեց գեներալի ասած տեղը.
— Բարև Ձեզ Պարոն Հակոբ, — ասաց Դևրիկյանը:
— Բարև Վարդան ջան, ի՞նչպես ես, — պատասխանեց նա:
— Արա՛ չեմ կանչել ըստեղ, որ իրար սիլի-բիլի անեք, գործից խոսացեք, — ժայթքեց գեներալը, — մինչև հետևներիդ ձեռք չեմ տալիս, չեք աշխատում...
Պարոն Հակոբն ու Դևրիկյանը վախից քարացել էին:
Ներս մտավ գեներալի թիկնապահը` Ժարիտ Գրիշը:
— Շեֆ ջան, բան ասացի՞ր... Հետևներին ձեռ տալու գործ կա՞...
— Արա՛ չէ էլի՜, որ պետք ըլի կասեմ, դու դրսում սպասի...
Ժարիտ Գրիշը դուրս գնաց:
— Պարո՛ն հրամանատար, մտքովս մի բան անցավ, — հազիվ խոսեց Դևրիկյանը, — բայց չգիտեմ ինչքանով դա Ձեր դուրը կգա...
— Արա բան գիտես` ասա, ընչի՞ ես մեյմունություն անըմ...
— Հիշու՞մ եք ես գրել էի մի քանի տարի առաջ, որ Վազգենը մեր Ջուզեպպե Գարիբալդին է,
— Հա հիշում եմ...
— Ինձ թվում է` դա շատ հաջողված բնութագիր էր սպարապետի մասին, հարկավոր է բոլոր լրատվամիջոցներին ասել, որ դա հրապարակեն նոր ամսաթվով, դա գերազանց կլինի: ժողովրդին անընդհատ պետք է հիշեցնենք, որ Դուք և սպարապետը, լեգենդներ եք...
— Հակոբ լսեցի՞ր...
— Այո պարոն հրամանատար, հեսա կզանգահարեմ բոլոր լրատվամիջոցներին ու կզգուշացնեմ, — վախեցած կմկմաց նա, — հրամանատար, էն տեսաերիզը, որ ունեյինք, որտեղ Վազգենը ասում է. « Մանվել դու հերոս ես... » արդեն մոնտաժ ենք արել ու երեկվանից YouTube- ում է, մեր տղերքին էլ ասել եմ, որ տակը քոմմենթներ գրեն ու լայքեն...
— Էդ լայքելը ինչա՞ որ...
— Դէ, որ հավանեն, — բացատրեց նա:
— Արա, քեզ չեմ ասե՞լ, որ իմ մոտ հայերեն խոսա, թե չէ լայքեմ-մայքեմ...
— Ոնց կասեք, պարոն Գեներալ...
— Բա լավ, հիմա էդքանով պրծա՞վ ձեր մեյմունությունը...
— Մի բան ասեմ, — կմկմաց Դևրիկյանը:
— Ասա՛ տենամ:
— Ես լսել եմ, որ շուտով մոտենում է Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակը, ու կարելի է մի գեղեցիկ միջոցառում կազմակերպել, մանավանդ որ սպարապետի ծննդյան տոնը ևս մոտենում է... Կարող ենք երկու զորավարների ծննդյան տոնակատարությունը միացնենք իրար, կստացվի երկու հերոսի ոգեկոչման տոն...
— Հա՜, լավ բան մտածեցիր, Դևրիկյան, — ուրախացավ գեներալը, — ես կկարգադրեմ անասուն-մանասուն մորթեն, մատաղ կանենք եքյա ժողովուրդ կհավքենք ու...
— Պարոն հրամանատար, մի բան էլ ասեմ, — ոգևորվեց Դևրիկյանը:
— Ասա տենամ...
— Դուք, որպես ԵԿՄ-ի հրամանատար, ու Արցախի հերոս, կարող եք Զորավար Անդրանիկին հետմահու շնորհել « Վազգեն Սարգսյան » հուշամեդալ, դա Անդրանիկին էլ պատիվ կբերի, սպարապետին էլ, Ձեզ էլ...
— Արա, դուզ ես ասըմ...
— Հա, պարոն հրամանատար, իսկապես, որ շատ լավ գաղափար է, — առիթից օգտվեց Պարոն Հակոբը, — էջմիածինից քահանա կտանենք, թող օծի ու պատարագ անի, այնպես որ տոնական տրամադրությունը կհաղորդվի: Ես մամուլին կզգուշացնեմ, որ բոլորը նկարահանեն ու գրեն դրա մասին...
— Հակոբ, կզանգես Շմայսին ու Սարոյանին, թող պատգամավորներին էլ հավքեն ու բերեն, — կարգադրեց գեներալը, — դե՛ ձեզ տեսնեմ, ընենց չանեք, որ դիլխոր մնամ...
— Մի անհանգստացեք, ամեն ինչ պատշաճ կլինի, — խոստացավ պարոն Հակոբը:
— Հակոբ, մեր հաշվապահին կասես, թող զանգի մեր հովանավորներին ու տեղյակ պահի, ծաղիկ-մաղիկ ա, դե դու գիտես... — Պարոն հրամանատար, որ կաթողիկոսը գար, շատ լավ կլիներ, — առաջարկեց Դևրիկյանը, — Նավասարդ Կճոյանին ես իմաց կտամ: Միևնույն է, այսօր ես իրեն տեսնելու եմ, հիմա իրա մասին մի գիրք եմ գրում,
— Լավ, կզանգեմ Սարոյանին, թող Գարեգինին բերի, թե չ է քամակը տեղից չի շարժում հայվանը...
— Պարոն գեներալ, Անդրանիկի ծննդյան տոնին մեդալ կշնորհեք, լավ կուրախացնենք ժողովուրդին, իսկ ողջ մամուլը կբարձրաձայնի, որից հետո սպարապետի ծննդյան տոնին էլ կարելի է պատանի Երկրապահների երդումնակալության միջոցառում կազմակերպել սպարապետի գերեզմանին: Այնպես որ, այս ամենի ֆոնին կարծում եմ այդ ասեկոսները ուղղակի չի երևա...
— Դևրիկյանը ճիշտ է ասում, — հաստատեց Պարոն Հակոբը:
Գեներալը գոհ էր: Դևրիկյանը և պարոն Հակոբը խոնարհվեցին և դուրս եկան աշխատասենյակից: Գեներալը փռվեց բազմոցին:
— Արա, ինձանից աչոտ ուզողը թուրք ա, հլա թուրքից էլ բեթար ա: Որ Վազգենն ըլներ, դուք տենց էվելնորդ խոսքեր չէիք ասի: Հակապետական, սրան նենց ասեիք, նրան նենց ասեք։ Էս երկրում ոչ մեկը չէր կարա պետությանը Վազգենի ներկայությամբ ձեր պես հարցեր տար. Նա կդներ տանկերի տակ ու կլղճեր, որ լեզուներդ բերանից դուրս թռներ...


Գեհենի Առաքել 07/03/2012




1 комментарий: