понедельник, 20 февраля 2017 г.

ԼԵՌՆԵՐԻ ՑԱՎԸ


Ու վիշտը տվեց լեռներին : Եվ հառաչեցին լեռներր ցավից,
Անեծք ժայթքեցին հրաբուխներով: Հովհաննես Շիրազ 

 
Ասում են, թե մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,
Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:
Զարթնել են շուտ,
Ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Լվացել են պաղ ամպերում
Իրենց երեսն ու ձեռները,
Հետո՛ միայն « բարի լույս » են իրար ասել
Եվ իրարից « բարի լույս » են սիրով լսել:

Պարույր Սևակ

— Բարի լույս, Մասիս եղբայր, ինչու՞ ես այդպես մռայլ, ինչու՞ են սև ամպեր կուտակվել ճերմակ գագաթիդ:
— Բարի լույս, իմ Արագած քույրիկ, ախր ինչպե՞ս չմռայլվեմ, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր երբեմնի հզոր հայրենիքում:
— Է՜հ Մասիս եղբայր, գիտեմ, որ տեսնում ես, լսում, մռայլվում ես... Իսկ մենք ի՞նչ անենք, երբ մենք ենք խոշտանգվում ու տառապում:
— Արագած քույրիկ, ցավալի է ու ողբալի, սակայն այդ ամենի մեղավորը տգիտությունն ու կեղծավորությունն է:
— Մասիս եղբայր, Հայաստանը դարձել է լացող ուռենի, որի արմատները արդեն նեխել ու փչացել են, ոչ բնությանն են պետք, ոչ մարդկությանը:
— Գիտեմ Արագած քույրիկ, տեսնում եմ ու լուռ արտասվում... Սիսը , առհասարակ լռում է, կարծես համրացել ու կուրացել է: Նա ասում է ավելի լավ է լինել կույր և չտեսնել այս ամենը, կամ՝ էլ ավելի լավ է լինել խուլ և չլսել այս բարձր ամբիոններից հնչող կեղտարյունների վայրահաչոցը:
— Է՜հ, բա ես ի՞նչ ասեմ Մասիս եղբայր, էդ ճառ ասողները իրենց հաչոցներից հետո գալիս են իրենց ոհմակով, իմ փեշերին խորոված խաշլամա են անում, լափում են ու լակում, մեծ -մեծ խոսում են ու կենացներ խմում, իրար հետույք մտնում ու իրար քծնում: Չկան մարդկային արժեքներ, չկա բարոյականություն: Եվ արդեն իսկ ոչ միայն բնությունն են ապականել ու կեղտոտել: Ես հպարտ էի մեր լեռների պես, իմ փեշերին ծաղկունք էր ու այգիներ, աստղադիտարան էր ու գիտական հաստատություններ... Հիմա ի՞նչ է, շուրջբոլորս չորացած առվակներ են ու ապականված մթնոլորտ, փեշերս ծանրանում են պատգամավոր օլիգարխների ու չակերտավոր բարերարների խաշկերույթներով ու խնջույքներով:
— Ճիշտ ես ասում, Արագած քույրիկ, մի ժամանակ Երևանը ծաղկում էր ու գեղեցկանում իր հազարաբյուր շատրվաններով, կանաչավուն պուրակներով ու այգիներով, ժողովուրդը ուրախ էր ու երջանիկ, իսկ հիմա մռայլվել է իր գորշության ու կեղտի մեջ:
— Հացի խնդիր կա Մասիս եղբայր, ժողովուրդը սոված է ու ահաբեկված, — արդարացավ Արագածը:
— Արագած քույրիկ, բայց դա ու՞մ մեղքով է, որ սոված է, իսկ դա ու՞մ մեղքով է, որ ահաբեկված է: Ինչու՞ եք փորձում նրանց արդարացնել, եթե այդպես վախով են ապրում, դա միայն իրենց մեղքով է, ո՞վ է տեսել, որ մի ողջ ժողովուրդ ենթարկվի մի գաճաճ բռնակալի:
— Մասիս եղբայր այդպես մի ասա, ժողովրդի ձեռքին ի՞նչ կա, ոչ առաջնորդ ունի, ոչ ղեկավար: Եղածներն էլ սրիկա են ու հանցագործ:
— Արագած քույրիկ, իսկ ինչու՞ առաջնորդ չունի, դրա մասին դու մտածե՞լ ես երբևէ:.
— Դե, ինչ իմանամ, Մասիս եղբայր, երևի վախենում են...
— Ինչպե՞ս թե վախենում են: Արագած քույրիկ, չե՞ն վախենում, որ իրենց սպանում են, բայց մեռնելու՞ց են վախենում... Արագած քույրիկ, դու գիտե՞ս, որ երկու վախը մեկ մահ է:
— Այո՛, գիտեմ սիրելիս...
— Ուրեմն չի վախենում, որ օրը մի քանի անգամ սպանում են, հետո հոգեդարձ են անում ու կրկին սպանում: Եվ այդպես շարունակ: Չեմ հասկանում, է՛ս ժողովուրդը տառապելուց հաճու՞յք է ստանում... Արա՛ հո դուք մազոխիստ չե՞ք...
— Չգիտեմ ինչ ասեմ Մասիս եղբայր:
— Արագած քույրիկ, հենա Սիսն էլ լռեց, ու Կոմիտասի պես խենթացավ, հիմա ոչ խոսում է, ոչ լսում: Մի ժամանակ կատաղությունից քիչ էր մնում ժայթքեր ու հրաբխեր... Բայց ցավը ներսում պահեց, հույսը կորցրեց ու հալվել մաշվելով խենթացավ, ինքդ տեսնում ես...
— Քոռանամ ես, որ չեմ կարող հարազատ եղբորս դարման անել:
— Արագած քույրիկ, դարմանը դու քեզ պետք է անես, թե չէ՝ մենք ինչ, արդեն քարացել ենք ու ժայռացել... Նույնիսկ օտար քամիներն են մեզ ճոճում...
— Ճիշտ ես ասում Մասիս եղբայր, Թումանյանը ճիշտ էր ասում, որ փրկությունը ներսից է լինելու, որովհետև ներսից ենք փչացած: Թե չէ ճառում են ու ջուր ծեծում: Հիմա էլ Ազգային ժողովի ընտրությունների են պատրաստվում, անգամ Քոսոտ Սեյրան Օհանյանն է որոշել դառնալ ազգային փրկիչ, իր գունազարդ կնոջ թելադրանքով երևի: Եվ այդ տգետն ասում է, որ շքեղությունը գեղեցկության հետ չպետք է համեմատել:
— Արագած քույրիկ, տեսնում ես տգիտության փիլիսոփաններին: Լավ մեկը չկա, որ դրան հարց տա ու ասի՝ « Այ հաստագլուխ ոչխար, հարցը շքեղությունը չէ, այլ անտարբերությունը, հարցն այն է, որ քո գեղեցկուհու թելավարտիքները ավելի արժեք ունեն քեզ համար, քան սահմանագծին կանգնած հայ զինվորի կյանքը »: Լավ այդքան էլ տգետ ժողովուրդ կլինի, հետո էլ թուրքերին են մեղադրում:
— Մասիս եղբայր, թուրքը թուրք է, դրանց հետ համեմատելը տեղին չէ:
— Ինչպես թե տեղին չէ, Արագած քույրիկ, լավ էլ տեղին է: Չլինի թե սոված փնթիները կողքերդ շուրջպար պարեցին, դրանով դարձան հայրենասեր... Աղվան Հովսեփյանը սուլթան Համիդի գործի շարունակողն է, մնացած ենիչերներիները նույնպես: Քո կարծիքով ինզու՞ր են « Սասնա ծռերի » հանդեպ հաշվեհարդար տեսնում, այստեղ տեսակի խնդիր է:
—Մասիս եղբայր, Սասուն ասացիր հիշեցի, ինչպե՞ս են մեր եղբայրները՝ Նեմրութն ու Սիփանը...
— Արագած քույրիկ, իրենք լավ են, հազար գլուխ լավ, որովհետև թուրքը նրանց չի ապականում այնպես, ինչպես քեզ են ապականում այս հրոսակները: Դու պատկերացնում ես, եթե Նեմրութը Հայաստանում լիներ, ինչ կկատարվեր...
— Չէ, ի՞նչ կկատարվեր որ:
— Նեմրութի հեթանոսական հուշարձանները կլինեին օլիգարխ պատգամավորների դղյակների հիմնաքարերը, ցեմենտի ու ավազի շաղախի մեջ, ինչպես « Քարերի Սիմֆոնիան », որը դարձավ Աղվան Հովսեփյանի քմահաճույքի զոհը: Փնթիները ոչ միայն պատմական ու ճարտարապետական հուշարձաններն են ոչնչացնում, այլև բնության անձեռակերտ հրաշքները: Բարբարոս ցեղերը նույնիսկ այդպես չավերեցին մեր երկիրը, որքան Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը, իսկ գաճաճիկ ցողունապատվածը հասցրեց մինչև վերջ: Դու պատկերացնում ես, եթե Վանը պատկաներ հայերին, ապա այնտեղ Աղթամարա վանքը կլիներ հյուրանոցային համալիր կամ խաղատուն: Կոկորդ եք պատռում, թե թուրքերը ոչնչացնում են Անիի ու Կարսի հուշարձանները, աշխարհով մեկ բարձրաձայնում եք, որ ադրբեջանցիները Նախիջևանում ոչնչացնում են Ջուղայի խաչքարերը, բայց մոռանում, որ մենք ինքներս ենք ոչնչացնում մեզ ժառանգություն հասած արժեքավոր պատմամշակութային կոթողները՝ Երիտասարդական պալատը, Կինո տունը, Կրկեսի մասնաշենքը, Փակ շուկան ու Զվարթնոց օդանավակայանը, մնացած հուշարձանները ու կոթողները : Լավ հիմա բարբարոս ցեղերը որտե՞ղ են, Արաքսի ա՞յս կողմը թե՞ այն...
— Չգիտեմ ինչ ասեմ սիրելի եղբայր:
— Արագած քույրիկ, պատկերացնում ես, եթե ես Հայերի հողում լինեի...
— Չէ եղբայր չեմ կարող պատկերացնել:
— Այն, որ տգետներն իրենց կազինոներն ու հյուրանոցային հասարակաց տները իմ փեշերին կկառուցեին ու կապականեին ոչ միայն իմ հանգիստը, այլ վեհությունն ու փառքը: Ապականելու համար այդ փնթիների խելքները իրենցը չէ: Պատկերացնու՞մ ես, Մասիսը հայ ժողովրդի խորհրդանիշը մի քանի օլիգարխ գող ու ավազակ իրենցով էին անելու, սեփականաշնորհելու էին ու իմ փեշերին խաղատներ կառուցեին՝ շքեղ լույսերով ողողված, այցելուներ էին հրավիրելու Հայաստան: Դեռ դա ոչինչ, որքան որ գալու էին օլիգարխների հարբած շքախմբերը, լափեին ու միզեին իմ փեշերին: Երբ կարոտախտով տառապող մեր եղբայրներին Մասիսը ցույց տալու փոխարեն՝ պետք է « Նոյան Ագռավ » հասարակաց տան մարմնավաճառներին մատուցեին ու մերկապար ցուցադրեին՝ վարագուրելով իմ Մեծությունը.... Հիմա ինքդ ասա, դրանից հետո ինչպե՞ս պետք է զգամ ես...
— Ցավում եմ, իմ ճերմակահեր եղբայր, սակայն, կարծես դու շատ ես չափազանցեցնում ։
— Ինչպես թե չափազանցեցնում եմ, աչքերդ լայն բաց արա, մի ինքդ տես, թե ո՞վ է քո մտավորականը, տես, թե ինչպես ոչխարների հոտը լուռ ու խոնարհ նորահահարսի նման համակերպվում են ամեն ինչին ու սպասում, որ փնթիների ոհմակը գա ու կենակցի իր հետ, և հետո գանգատվեն, որ իրենց օր ու արև չեն տալիս։ Բայց բռնաբարողի համար խիղճն ու հոգին ո՞րն է, ինչպես իրենք՝ փնթիներն են ասում, « Ծակ լինի, տաք լինի »: Լավ ինչքա՞ն կարելի է Նժդեհի ասած Մետերլինգյան կույրերի նման մոլորված « տգիտության անտառում » լուռ սպասեն, որ մի գեղեցիկ օր սպիտակ ասպետը կգա ու կազատի չար դևի ձեռքից։ Լսե՛ք, հիմա 21- րդ դարն է, սպիտակ ասպետների ժամանակները վաղուց անցել են, եթե դուք ի վիճակի չեք ինքներդ ձեզ պաշտպանել, ուրեմն մի դժգոհեք, թե բռնաբարում են, եթե ինքդերդ չեք կարողանում հարգել ինքներդ ձեզ, ապա մի դժգոհեք, որ ուրիշները չեն հարգում ձեզ: Բավական է մի փոր հացի համար ապրեք, Աստված ստեղծել է մարդուն գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է, երբ մարդը անասուններին հավասարվելով՝ ընդունում է այդ անարգությունը, գլուխը խոնարհեցնելով ուրիշի ոտքի տակ՝ ուրանում եք Աստծո տված հարստությունը: Աստվածն ինքը սառն աչքերով է նայում այդ ցավալի տեսարանները: Նա տեսնում է, որ մարդիկ յուր պատկերը հավասարեցրել են անասուններին, բայց աչքերը փակում, երեսը շրջում, անց է կենում...:
— Մասիս եղբայր, բայց մի մոռացիր, որ շրջապատված ենք թշնամի երկրներով:
— Լսի՜ր սիրելիս, ի՞նչ թշնամի երկիր... Ախր դա ի՞նչ կապ ունի... Թշնամի երկի՞րն է ձեր զինվորներին խոշտանգում ու սպանում, թե ձեր հաստագլուխ գեներալները, որոնք անգամ չգիտեն նախահարձակը ինչ է: Թշնամի երկի՞րն է Ձեր սպանված զինվորների մայրերին քարշ տալիս ասֆալտի վրա, թե քո ենիչերիները... Թշնամի երկիրը ինչ կապ ունի Հաց բերող Արթուր Սարգսյանի ձերբակալության հետ, բավական չէ խոշտանգում եք նրան, հետո էլ արդարանում, զվարճալիքների մասին դեռ չասեմ... Դու գիտես, թե Մուրացանը ի՞նչ է ասել:
— Ի՞նչ է ասել որ...
— Ասել է՝ « Մի աշխատիր արդարանալ: Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ »: Գիտես հայ ժողովուրդը իրեն քրիստոնյա է համարում... Ով է տեսել. որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդը, երկիրը Հաց բերող Սուրբ մարդուն խոշտանգի, նման բան անգամ դժոխքում չես գտնի, որովհետև դժոխքում անգամ հարգում են Սրբերին: Իսկ այս երկիրը Դժոխքից էլ վատ է: Հաց բերողը սրբության խորհրդանիշ է, Սուրբ մարդը Արցախյան պատերազմի բովով անցավ, ապրեց ու չգնահատվեց երբեք... Չգնահատվեց, որովհետև շուրջբոլորը փարիսեցիներ են, ովքեր պատրաստ են նրան խաչին գամել: Ազնվազարմ Սողոմոն Քոչարյանի հետ էլ նույն կերպ վարվեցին՝ գամեցին խաչին, նա էլ էր հերոս, նա էլ էր Սուրբ, սակայն տեսանք ինչ եղավ... Հիմա ասա ինձ, սիրելի քույրիկ, այդ ապերախտ ժողովրդին, որը չգիտի գնահատել իր հերոսներին, արդյոք ինչ պատիժ կարելի է տալ...
— Մասիս եղբայր, ճիշտ ես ասում, ինչ անեմ, գլուխս որ քարին տամ...
— Արագած քույրիկ, հիմա ասա մեղավորը մե՞նք ենք, թե՞ թշնամի երկրները: Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն: Գիտես մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր::
— Չգիտեմ, Մասիս եղբայր, Քիչ է մնում ինքս էլ բարկությունից ժայթքեմ ու հրաբխեմ:
— Արագած քույրիկ Պոմպեյի վերջի օրը հիշու՞մ ես:
— Է՜հ Մասիս եղբայր, տո խելք է մնացել, դու հարցրու, թե երեկվա եղածը հիշու՞մ եմ:
— Պոմպեյը հին Հռոմի երբեմնի ծաղկուն քաղաքներից մեկն էր. Այնտեղ էլ թագավորում էր անբարոյականությունը, պոռնկությունը տգիտությունն ու կեղծիքը, ատելությունն ու նախանձը և վերջը այն բանին հասավ, որ Վեզուվի համբերությունը հատեց, նա էլ բարկությունից ժայթքեց ու կործանեց չարիքի այդ որջը, լավայի ու մոխիրների տակ տալով քաղաքն իր 5000 բնակիչներով: Մի օր մենք էլ ենք այդպես ժայթքելու ու ոչնչացնենք Չարիքի այս որջը:
— Մասիս եղբայր, ես լավատես եմ, չէ որ կան ազնիվ հայորդիներ, ովքեր պայքարում են չարիքի դեմ...
— Արագած քույրիկ, ասֆալտին պառկելով ու ամբիոններից ճառելով են պայքարում, պայքարելու համար խելք ու գիտելիք է հարկավոր, ոչ թե անիմաստ բառեր ու կոչեր, սովորել ու անընդհատ կրկնել: Պայքարի համար Արիություն ու կիրք է պետք.... Իսկ մենք ինչ ենք տեսնում, Ձեր կիրքը միայն « Կիսաբաց լուսամուտներում » է, այն էլ Փնթի փորձագետների ուղեղներում, որոնք անատամ ողորմելիներից ոչնչով չեն տարբերվում: Նույն տգիտությունը, նույն մակարդակը:
— Մասիս եղբայր, մակարդակ ասացիր հիշեցի, գիտես, որ հիմա հայ գիտնականները պարզել են, որ Հայաստանը ծովի մակարդակից ավելի բարձր է, քան կարծում էին առաջ...
— Արագած քույրիկ, տեսնում եմ դու էլ ես հավասարվել տգետների մակարդակին... Քո կարծիքով Քոսոտ երկրի գիտնականների մակարդակը այնքան բարձր է, որ կարող են ինչ-որ բան ինքնուրյուն որոշել.... Հայաստանն առհասարակ ամեն տեսակ մակարդակներից ցածր է, ուր մնաց ծովի: Երկիրը վաղուց գլորվել է ամենախոր անդունդը, այնպես որ, մակարդակների մասին խոսելն ավելորդ է: Իսկ գիտության և կրթության մակարդակը քաղաքային կոյուղուց էլ շատ ավելի ցածր է: Դուք անընդհատ մատնացույց եք անում թուրք պատմաբաններին, թե իրենք կեղծում են պատմությունը: Ապա մի տեսեք, Ձեր պատմաբանները ինչ է, պակա՞ս են կեղծում պատմությունը: Փռչոտ ոջլոտին դարձրեցին սպարապետ, անտառաճանաչ փնթի Կռազի շոֆեռին էլ Զորավար... Դե հերոսներ Շմայսի ու Լֆիկի մասին էլ չասեմ: Զավեշտալին այն է, որ Հերմինե Նաղդալյանին ու Հրանուշ Հակոբյանին դարձրել են հերոսապատումի հերոսներ, որն էլ մատուցում են սերունդներին: Կա փիլիսոփայող եսականություն, ատելություն, նախանձ, փոքրոգություն ու քաղաքական շաղակրատանք: Կա այն ամենը, որ դժոխքն իսկապես դժոխք է դարձնում: Կա այդ ամենը, որովհետև ճշմարտություն չկա: Կա կեղծիքը և, ի ուրախություն թուրքերի, շարունակվում է ներքին իրարակերությունը: Կա կեղծիքը, և հայությունը կշարունակի գրավաստակ լինել, մի մասը՝ շինարարելով, մյուսը` քանդելով: Կեղծիքի մեջ շնչում են, ապրում են շատերը, և ահա՛, հայությունն իր ամբողջության մեջ շարունակում է մնալ հոգեպես տկար, ասել է` և անկարող ու անարժան անկախ հայրենիք ունենալու: Մի խոսքով մակարդակը այնքան ցածր է, որ հիշեցնում է աֆրիկյան հետամնաց երկրներին: Տգիտությունը թագավորում է ամենուր, պատահական չէ, որ Կռազի շոֆեռը հայրարարում է « Որ Ձյունը անձվեր չի ըլնում, անձվերն ա անձվեր »: Ու որ ինքը իր անտառաճանաչ հալով երիտասարդ սերունդներին է դաստիարակում: Ի՞նչ ես կարծում արդյոք նրա դաստիարակած պատանի երկրապահը դառնալու է հայրենիքի զինվո՞ր, թե՞ իր պես ենիչեր, որի համար ոչ մի տեսակի սրբություն գոյություն չունի, որը անգամ իր հաստագլուխ թուլեքի արևով է սուտ երդում տալիս: Դե էն գերագույն գլխավոր տգետի մասին էլ չասեմ, որ ասում է թե տգիտությունը Չարիք է, ու այդ տխմար անգրագետ երկարականջ գաճաճին դպրոցի տնօրեններն ու դասախոսներն են երկրպագում: Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության ու այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը:
— Մասիս եղբայր, լավ իսկ վերջն ի՞նչ է լինելու:
— Արագած քույրիկ դու ինձ ես հարցնում... Հարկավոր է ժողովրդի մակարդակը բարձրացնել, որպեսզի թշնամուն բարեկամից տարբերի, կեղծիքը՝ ճշմարտությունից, Հերոսին էլ՝ ազգադավից: Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք « աշխարհում են, բայց աշխարհից չեն: Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով:


Գեհենի Առաքել 17/02/2017



ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ

Ասում են, թե մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,
Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:
Զարթնել են շուտ,
Ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Լվացել են պաղ ամպերում
Իրենց երեսն ու ձեռները,
Հետո՛ միայն « բարի լույս » են իրար ասել
Եվ իրարից « բարի լույս » են սիրով լսել:
Եվ մի՛շտ այսպես
Ու ճիշտ այսպես.
Շուտ են զարթնել, ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Հետո՛ միայն բարև ասել,
բարև լսել:
Անց է կենում շա՛տ ժամանակ,
Ինչքա՜ն արդյոք` ի՞նչ իմանաք,
Եղբայրները ծերանում են
Ու մի օր էլ շատ են քնում,
Շատ են քնում — ուշ վեր կենում
Եվ ի՜նչ... հանկարծ մոռանում են
Նախ և առաջ կապել գոտին.
Առանց գոտու ելնում ոտի,
«Բարի լույս» են իրար ասում,
Բայց... իրար ձայն է՜լ չեն լսում:
Եղբայրները քարանում են,
Դառնում լեռներ հազար ու բյուր,
Նրանց աչքի արցունքները`
Հազար աղբյուր,
Նրանց մեջքի գոտիները`
Դաշտ ծաղկաբույր...
...Ով ուզում է չքարանա,
Պիտի որ նա չմոռանա
Զարթնել շատ շուտ,
Ելնել ոտի,
Մեջքին կապել ամուր գոտի
Այսինքն` միշտ գոտեպնդվել
Ու եղբորը գոտեպնդել...

Պարույր Սևակ