Իմ
ստեղծագործությունների մեջ կան
տարբեր թեմաներով գրվածքներ, որոնց
մեջ տեղ են գտնում, առակներ, առածներ
պատմվածքներ, հեքիաթներ, աֆորիզմներ, փաստավավերագրական նյութեր, հումորային
ժանրի գործեր նույնիսկ պամավեպեր
և այլն: Սակայն, մտքովս երբեք չէր
անցնի, որ հնարավոր է էրոտիկ ժանրին
անդրադառնամ։ Բայց, ինչպես ասել եմ
միշտ, այդ ամենը գրվում է հանկարծակի,
և այս անգամ իմ ընկերներին եմ
ներկայացնում` 18 + « ԲՈՑԱՎԱՌ ԿՐՔՈՏ ՍԵՐ
» ստեղծագործությունը։
Գեհենի Առաքել.
ԲՈՑԱՎԱՌ ԿՐՔՈՏ ՍԵՐ
Կամաց
բացվեց ննջարանի դուռը, նա ներս
մտավ անձայն, երևում էր` շատ հոգնած
է: Ծիրանագույն, խավար լույսերի մեջ
վարագուրված հսկա մահճակալին` տիրուհին
ճեմում էր, մետաքսյա թափանցիկ գեղեցիկ
գիշերային զգեստը նրան բոցավառ և
կրքոտ էր դարձնում, բաց կուրծքը
ալեկոծվում էր, էլ չէր համբերում,
որպեսզի իրեն նետի սիրեցյալի գիրկը։
— Սերժի՛կ
ջան, եկա՞ր,
— մեղմ, կրքոտ ձայնով հարցրեց նա:
— Ռի՛տա,
էս քնած չե՞ս,
— զարմացավ Սերժիկը:
Երևի
լուսավորված միջանցքից մտնելով
կիսախավար, դեռ չէր ընտելացել այդ
խավար լույսին, փորձեց շարժվել ձայնի
ուղղությամբ։
— Սերժիկ,
այստեղ եմ, անուշս, — ասաց կրքոտ
ձայնով, սիրո շղարշով ամփոփված կինը։
Սերժիկը մոտեցավ մահճակալին, կինը
ամբողջությամբ այրվում էր, կարծես
թե ուր որ է կժայթքի ու հրաբխի նման
կսկսի իր շիկացած լավան դուրս
թափել։ Ինչպիսի՜
կրքոտ գիշերներ է ունեցել նա, երբ
դեռ աղջիկ էր, իսկ այս վերջին
տարիների բժշկությունը կարծես
կրկնապատկել էր իր և ամուսնու էներգիան
և կիրքը։
— Ռիտա,
էլի էս վիճակու՞մ ես, — դժգոհեց
ամուսինը:
— Հա,
Սերժիկ ջան, միայն ոչ թե էլի, այլ
կրկին, — կրքոտ ձայնով ասաց նա, —
Սերժո, չես տեսնու՞մ,
որ արդեն այրվում եմ, շիկացել եմ,
ինչպես երկաթը հնոցում:
— Հա,
տեսնում եմ, — դժգոհ ֆշշացրեց նա:
— Դէ,
էլ ու՞մ
ես սպասու՞մ, — ասաց կինը, — Սերժո
ջան, երկաթը տաք-տաք են ծեծում:
— Ռիտա
ջան, հիմա ուզում ես, որ ծեծե՞մ:
— Հա
Սերժիկ ջան, էնքան եմ ուզում, որ
ծեծես, նվաստացնես, խոշտանգես, ես
դրանից միայն բավականություն եմ
ստանում:
— Ռիտա
ջան, հո դու հայ ժողովուրդը չե՞ս,
— զարմացավ ամուսինը:
— Սերժիկ
ջան, ինչու՞
ես վիրավորում, անկողնու մեջ կինը
պետք է լինի, որպես Վենետիկյան պոռնիկ,
որպես հարճ, որպես գիշոտա ու մի
մոռացի, որ սիրո և գեղեցկության
աստվծուհին այդպես էր․․․
Այնպես որ, վերցրու ինձ, ես ամբողջության
քոնն եմ։
Չարչարի՛ր
քո ստրկուհուն․․․
— Ռիտա,
դու գիտես, որ առանց այն էլ գործի
տեղը այդ եմ անում, հիմա էլ դու՞:
— Սերժո
ջան, լավ էլի, բա իզուր քեզ
ուղարկեցի՞
ցողունապատվելու։
Բա չես հիշու՞մ,
թե բժիշկը ինչ ասաց, որ ցողունը
չօգտագործես` կկախվի ու ամբողջ ծախսած
փողը կգնա կկորի:
— Հա
ասել է Ռիտա, բայց էդ անտեր ցողունը
սաղ օրը Գալուստ Սահակյանի ձեռքին
է, նա թողնու՞մ
է, որ իջնի:
— Լավ
էլի, Սերժիկ ջան, շա՜տ
եմ խնդրում, — աղաչեց կինը:
— Լավ,
Ռիտա, ասա տեսնեմ էս անգամ ի՞նչ
ես մտածել:
— Սերժիկ
ջան, այսօր սեքս չեմ ուզում, բայց
ուզում եմ, որ ինձ նվաստացնես:
Պատկերացրու, որ ես էն « 100 ամյակը
առանց Ռեժիմի » տղերքից եմ, ինձ
նվաստացրու և խոշտանգի:
— Բայց,
Ռիտա ջան, արդեն հոգնում եմ
քաղաքականության քո խաղերից, անկողնում
չեմ ուզում պոլիտիկա, անցած անգամ
Գարեգին -Բ ն էիր, հետո Գագիկ
Հարությունյանը․․․
Գիտե՞ս ինձ հեշտ է, հա՛մ գործի տեղը
դրանց հետ կենակցել, հա՛մ էլ տանը:
— Հասկանում
եմ, Սերժո ջան, բայց դու էլ ինձ
հասկացի՛,
ես քո համար եմ անում, հո չե՞նք
թողնելու, որ ցողունի հետ բան
կատարվի:
— Ռիտա
ջան, ցողունի մասին մի մտածի, ողջ
կառավարությունը ու ազգային ժողովը
դրա մասին են մտածում:
— Լավ
էլի Սերժո ջան, գոնե էս վերջին
անգամ, խնդրում եմ:
— Ռիտա
ջան, գիտես արի ավելի ճիշտ
սպարապետ-սպարապետ խաղանք, — առաջարկեց
ամուսինը:
— Ո՞նց,
Սերժիկ ջան, — ուրախացավ կինը:
— Դե,
դու կասես սպարապետ ես, ես էլ քեզ
կդոմփեմ:
— Լուրջ
ես ասու՞մ,
— կնոջ աչքերը փայլեցին ուրախությունից,
— բա ես ի՞նչ պիտի ասեմ, Սերժո ջան:
— Դե,
դու կասես, — նա սկսեց մտածել, հանկարծ
հիշեց թե ինչ պիտի ասի կինը, — Ռիտա
ջան, դու կասես. « Մեր դեմ խաղ չկա
»:
— Վա՜յ,
ինչ լավ բան ասացիր, Սերժո ջան, —
ուրախությունից սկսեց ցատկոտել կինը։
Քիչ
հետո ննջարանից լսվում էր աղիողորմ
ճիչ, կարծես ինչ-որ մեկին էին
խոշտանգում, « Մեր դեմ խաղ չկա »
բղավում էր կինը:
— Ա՛ռ քեզ սպարապետ, ա՛ռ ա՛ռ, — բղավում էր սիրեցյալը և նվաստացնում սիրուհուն։
— Ա՛ռ քեզ սպարապետ, ա՛ռ ա՛ռ, — բղավում էր սիրեցյալը և նվաստացնում սիրուհուն։
Գեհենի
Առաքել 11/04/2015

