ԳՅՈՒՂԱՑՈՒ և ՍԱՏԱՆԱՅԻ ԱՌԱԿԸ


Մի գյուղացի է լինում, էս գյուղացին զավակ չի ունենում, սկսում է աղոթել Աստծուն, որ մի զավակ տա իրեն: Մի օր էլ հանդում աշխատելիս նորից սկսում է աղոթել: Նրա ձայնը լսում է սատանան ու դուրս գալիս, կանգնում գյուղացու առջև:
— Բարև բարի մարդ, — ողջունում է սատանան, — տեսնում եմ առանց ժառանգ ես մնացել...
— Հա, առանց ժառագ եմ մնացել, — հոգոց է հանում գյուղացին, — ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ մի զավակ պարգևի...
— Սխալ հասցեով ես դիմում, — ասում է սատանան, — Աստծուն չպետք է խնդրես, այլ ինձ...
— Բա հիմա ի՞նչ անեմ, — շվարած ասում է գյուղացին,
— Եթե ուզում ես, ես քեզ զավակ կպարգևեմ, մեկի փոխարեն երեքը, բայց մի պայման պիտի կապենք...
— Հա՛ ես համաձայն եմ ցանկացած պայմանի, — ուրախանում է գյուղացին:
Այդպիսով պայման են կապում իրար հետ: Սատանան մի սրվակ գինի է տալիս ու ասում.
— Ամեն անգամ երբ կնոջդ հետ անկողին մտնես, իմ անունով եկրպագություն կանեք, հետո մեկ գավաթ այս գինուց կխմեք, դու էլ կինդ էլ, դրանից հետո կնոջդ ձեռք չտաս, մինչև զավակդ ծնվի: ՈՒ այդպես երեք անգամ կանես ու երեք զավակ կունենաս: Բայց չմառանաս, որ սրանից հետո էլ աստծո անունը այլևս էլ չես տալու:
— Համաձայն եմ, — ուրախանում է գյուղացին, սրվակը վերցնում է շնորհակալություն հայտնում նրան ու շտապում է տուն:
Գալիս է տուն կնոջը պատմում է, ուրախ
անում են, երկրպագում սատանային:
Նրանք երեք զավակ են ունենում, ինչպես խոստացել էր սատանան, առաջինի անունը դնում են Լևոն, երկրորդինը` Սերժիկ, իսկ փոքրինը` Սաշիկ: Տարիներ են անցնում նրանք մեծանում են ու դառնում են մեկը մեկից ագահ ու անկուշտ:
Գյուղացին անգամ չի կարողանում ճանաչել իր զավակներին: Նա գալիս է նույն հանդը, որտեղ տարիներ առաջ պայման էր կապել սատանայի հետ ու սկսում է կանչել նրան:
Նորից հայտնվում է սատանան ու հարցնում.
— Ինչու՞ ես կանչել Ազատ
եղբայր, այսքան տարի է անցել ու հանկարծ նորից եկար...
— Ինչ ասեմ, զավակներս մեծացան ու դարձան մի հրեշ, ես նրանց չեմ ճանաչում, մեկը մյուսից դաժան է ու արյունախում...
Սատանան սկսում է ծիծաղել:
— Ազա՛տ, քո կարծիքով դրանք քո զավակներն են, — նորից հռհռում է նա, — ա՛յ տղա, էն ժամանակ մոռացա քեզ ասել, որ դրանք քո զավակները չեն լինելու, այլ ի՛մ... Բա է՛ն սրվակով գինին ինչի՞ համար էր...
Սատանան նորից սկսում է հռհռալ: Գյուղացին հուսահատությունից ընկճվում է, ընկնում ու մեռնում:
Առակս ինչ կցուցանե, որ սատնայի հետ գործարք անելուց առաջ մտածեք հետևանքների   մասին:


Գեհենի Առաքել 31/10/2014

Հեղինակային իրավունքների իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:Էջում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

1 комментарий: