воскресенье, 1 апреля 2018 г.

ԵՐԿՐԱՊԱՀ ,, ՍՊԱՐԱՊԵՏԸ ,,


« ՍՊԱՐԱՊԵՏԻ » ԵՐԱԶԱԾ ԵՐԿԻՐԸ… Արկնարկ


Հետաքրքիր է մեր հասարակությունում խեղաթյուրված մի լայն զանգված շարունակում է իր անհատապաշտությամբ խաբել ինքն իրեն, քանի որ Արցախյան պատերազմի հաղթանակը և Հայկական բանակաշինության գործը չգիտես ինչու վերագրում են Վազգեն Սարգսյանին ( « Բանակ չծառայած մարդը չի կարող բանակաշինությամբ զբաղվել » Գ.Հ ) ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի խեղաթյուրեն իրական դեպքերը: Սպարապետի վկաները կամ ԵԿՄ- երիտ կազմակերպության սաները վստահ են, որ դրական բաները ինչ կատարվել է վերջին տարիներին Հայաստանում, դա եղել է « սպարապետ » Վազգեն Սարգսյանի ջանքերով, սակայն մոռանում են նրա արած բացասական գործերը ( Մեղմ է ասված): Լավ, անցածը անցած, սակայն եկեք հաշվի առնենք ներկան և ապագան: Այդպիսով բոլորը միաբերան ասում են, որ « Սպարապետի երազած Հայաստանը ունենք »: Այդպես է պնդում ԵԿՄ- նախագահ` «սպարապետի » զինակից ընկեր` նրա գործը շարունակող` Արցախի « հերոս » գեներալ Մանվել Գրիգորյանը: (Հիշեցնեմ, որ գեներալ Գեներալ բառը չեմ վերցնում չակերտների մեջ, քանի որ արդեն փոխվել է դրա նշանակությունը ): Գեներալ Սեյրան Սարոյանի հայտարարությամբ « Զորավար Մանվել Գրիգորյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի արժանի շարունակողն է »: Գեներալ ( Սեյրան Սարոյան ©): Այնպես որ գեներալ Մանվել Գրիգորյանը և նրա զինակիցները պնդում են, որ ներկայիս Հայաստանտ «սպարապետի երազած Հայաստանն է »: Նշանակում է Իդեալական պետությունը արդեն ունենք, որը Երազել էր « Մեծն սպարապետը »: Այսինքն պետություն, որտեղ կողոպուտը և թալանը օրինականացված է օրենքով և սահմանադրական կարգով, նայած թե թալանողը, որ դասակարգին կարգին է պատկանում: Օրենքի « պաշտպանները »` ոստիկանությունը` ԱԱԾ-ն դատական ողջ համակարգը պաշտպանում են միայն ավազակների և գողերի իրավունքները, բայց ոչ ժողովրդի: Եթե հաշվի առնենք, որ այդ ամենի սկիզբը դրեց սպարապետը ու իր զինակից եղբայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իրենց իշխանակալության տարիներին: Շարունակենք միտքը: Սպարապետը երազում էր, որ իր երազած երկրում Ազատամարտիկ կոչվող երևույթը իսպատ ոչնչանա, այդ պատճառով ինչպես ինքն էր ասում. « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »: (Վ.Ս. Վիքիպեդիա ) Իր կենդանության ժամանակ նա ոչնչացրեց ում կարող էր, ավելի ճիշտ կլինի ասել ում հասցրել էր, ում էլ չէր հասցրել` թողեց, որպեսզի իր գործը շարունակողները վերջացնեն: Սպարապետը երազում էր, որ իր մեծահարուստ եղբայրները ( Դրանցից մեկը մարդասպան է, սակայն ՊՆ-ի խորհրդական է ) և սանիկները մինչև իրենց կյանքի վերջ ապրեն միշտ հարուստ և բախտավոր, ոտքի տակ տալով բարոյականությունը և ժողովրդին, ինչպես անում էր ինքը իր կենդանության ժամանակ: Սպարապետը երազում էր, որ հայկական բանակում ինքնասպան լինեն զինվորները, սպաները խոշտանգեն և նվաստացնեն իրենց ենթականներին, չհաշված սահմանին զոհված Քյասիբի ու անճար մարդու զավակները, քանի որ, սպարապետի այդ ցուցակից դուրս էին մեծահարուստների զավակները նրանք միայն ձևի համար են ծառայության գնում: Սպարապետը երազում էր, որ երկրում ծախվի ամեն ինչ, անգամ բարոյականությունը և ձայնի իրավունքը, քանի որ սպարապետը իզուր չէր ասել «Ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ ստանար, նրան իշխանություն տվող չկար » ։ (Վազգեն Սարգսյան 1996 Թ ) Հետո սպարապետը երազում էր որ ստրկամիտ սերունդ ունենանք, որը պետք է միայն խոնհար ծառայի պես ծառայի իր Տիրոջը քանի որ սպարապետը արդեն որոշել էր թե ով է ՏԵՐԸ, իսկ ով է Ծառան ( կարելի է ասել ստրուկը ) Սպարապետը երազում էր Հայաստանը հայաթափել ի շնորհիվ Երիտ-Հանրապետականների կամ Երիտ-Երկրապայների, քանի որ ինքը դարձավ գեներալական դինաստիայի կնքահայրը: « Գեներալ » բառը, որը մինչ այդ խորհրդանիշում էր հաղթանակների ու բանակի խորհրդանիշ, նրա շնորհիվ դարձավ խամաճիկ բոշաների տիտղոս: Սպարապետի շնորհիվ քաղքենի բոշեքը դարձան ազվնական ու արիստոկրատական խավ, իսկ ժողովուրդը նրա շնորհիվ դարձավ վախկոտ ու ստրկամիտ: ( չնայած մինչ նա այդպիսին էր ) Այդպիսով սպարապետը երազում էր, որ ցանկացած ոք` անգամ նորածինը եկրպագի իր ազնվատոհմ աստվածածին կենդանի մեծությունը: Նրա տիեզերական առաքելությունը ավարտվեց, քանի որ ամեն ինչ իր ցանկությամբ վերջացավ, քանի որ հենց իր տեսակով ( Բոշա ) ծնունդ տվեց հայրենյաց վրիժառու Նաիրի Հունանյանին, որը պետք վերջ դներ հրեշի հաղթարշավին: Սակայն ստրկամիտ հասարակությունը փոխանակ գնահատելու իր իսկական հերոսին, նորից բռնեց «սպարապետ » կոչված հրեշի ուղին: Այնպես որ, շարունակեք նրա ուղով քանի որ նա երազած երկիրը արդեն ունենք… Եվ մի դժգոհեք ոչ ղեկավարությունից, ոչ էլ պետությունից « ՍԱ՛ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՐԱԶԱ՛Ծ ԵՐԿԻՐՆ Է»…
Գեհենի Առաքել

понедельник, 5 марта 2018 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ


« Ով որ տնտեսում է դպրոցների վրա, կկառուցի բանտեր :
Օտտո Բիսմարկ
« Ազգային բանակի վրա տնտեսելը, նշանակում է գերեզմանաշինություն » Օտտո Բիսմարկ




Վերջերս եվրոպական գործուղումների ժամանակ հետաքրքիր փաստերի ականատես եղա, որոնք շատ հայտնի պատճառներով մեր իրականության մեջ մնացել են լուսանցքից դուրս, սակայն այդ կարևորագույն փաստագրությունները հայոց պատմության վերջին երեսուն տարիների ցավալի էջերից են, որոնք արգելափակում են Հայաստանի առաջխաղացումն ու զարգացումը` ոչ միայն տնտեսական ու ռազմաքաղաքական ոլորտում, այլև բարոյահոգեբանական խորը հիասթափության պատճառ են դառնում եկող սերունդների համար: Մինչդեռ բացահայտելով ու լուսաբանելով այդ սխալները՝ այն կարող էր հնարավորություն տալ մեր երկրին դառնալու ոչ միայն տարածաշրջանի հզոր պետությունը, այլև տարբեր ձեռքբերումներով համաշխարհային ճանաչում արձանագրել բոլոր ոլորտներում : Ինչպես գիտենք հայկական բանակի թեմայի արծարծումը ամենավտանգավորն է, արգելված է այդ կառույցի հասցեին քննադատություններ հնչեցնել : Հայկական բանակի «առեղծվածը» վտանգավոր թեմա է դարձել մարդկանց առողջության ու կյանքի համար, ուստի շատերը խուսափում են անգամ վերհիշել կամ շոշափել այն: Առհասարակ ընդունված է Հայկական Բանակի ծնունդը կապել Վազգեն Սարգսյանի հետ, որին դարձրեցին ազգային հերոս, սպարապետ, իսկ հետո էլ բանակաշինության նախահայր: Վազգենի մասին բազմիցս ներկայացրել եմ ու լուսաբանել, սակայն, կարծում եմ, դեռ հետաքրքիր առեղծվածներ կան մոլագար շիզոֆրենիկի կյանքի հետ կապված: Երբ նրան համարում են Հայկական բանակի անկյունաքարը դնողը, կարծում եմ, մասամբ կարելի է ճիշտ համարել, նայած թե ինչ տեսանկյունից է այն դիտվում:
Հիշեցնեմ այն կարևոր փաստը, որ Վազգեն Սարգսյանն առհասարակ բանակում չի ծառայել, որը պատկերացում չուներ անգամ, թե ինչ է զինվորականը և ինչ է իրենից ներկայացնում բանակը, չէր տարբերում անգամ ուսադիրների տարբերանշանները: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակումը միանգամայն արդարացվում է, ինչպե՞ս կարելի էր մոլագար ու անգրագետ Վազգեն Սարգսյանին դարձնել պաշտպանության նախարար, հետո վարչապետ և հետագայում հերոս սպարապետ, իսկ Վիգեն Սարգսյանին՝ ոչ: Ամեն ինչ արդար է` ինչպես որ տեսնում ենք: Վազգենը բանակաշինության նախահայր դարձավ ոչ հենց այնպես, դրա մասին բազմիցս գրվել է, իսկ հիմա տեսնենք, թե նրա կառուցած Բանակ կոչվածը իրենից ինչ է ներկայացնում: Ըստ ԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ Վազգեն Սարգսյանի կառուցած բանակը «Քոսոտ բանակ» է իր բնույթով: Եվ փաստն այն է, որ Հայկական Բանակը Բանվորա-գյուղացիական բանակ է, որը ոչնչով չի տարբերվում Ստ.Զորյանի նկարագրած բանակից, որտեղ Մաճկալանց Դավիթի նմաններին խոշտանգում են ու սպանում: Ապացույցը` սևազգեստ մայրերն են ու չբացահայտված խոշտանգումները, որոնք քսանհինգ տարուց ավելի շարունակվում են և դարձել են արդեն ավանդույթ: Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի մասին բազմիցս է գրվել, կարծում եմ կարիք չկա անդրադառնալու, սակայն հիշեցնեմ, որ դա ոճրագործների ու մարդասպանների դարբնոց է, որտեղ թրծվում են Ռամիլ Սաֆարովից ոչ պակաս ոճրագործներ: Կարծում եմ, բոլորդ հիշում եք կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Հայկական բանակի ծնունդը սովորաբար համարվում է հունվարի 17 -ը սակայն իմ ազատամարտիկ բարեկամները, որոնք կանգնած են Հայկական բանակի կազմավորման ակունքներում, պնդում են, որ Հայկական բանակի կազմավորման օրը Սեպտեմբերի 21-ն է՝ Հատուկ Գնդի կազմավորման օրը. 21 սեպտեմբեր 1990 թ., բայց չգիտես ինչու Հայկական բանակի օրը նշվում է հունվարի 17- ը, հիշեցնեմ միայն, որ այդ օրը ` 1993 թվականին ստեղծվել է Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության Նախարարության և հայկական բանակի տարբերությունը պետք է տեսնել և հասկանալ, որովհետև այդ կառույցները իրար հետ առնչվում են, սակայն ոչ փոխկապակցվում: Պատահական չէ, որ Հայաստանում ՊՆ-ն անվանում են ՊԵՆՏԱԳՈՆ: Թեման շարունակելով` անցնենք փաստերին: Սովորաբար ընդունված է ասել, որ Հայկական բանակի կազմավորման ընթացքում Վազգեն Սարգսյանն իր անևրևույթ կոչով դիմել է Խորհրդային բանակում ծառայող բարձրաստիճան սպաներին, որպեսզի վերադառնան հայրենիք ու համալրեն նորատեղծ հայկական բանակի շարքերը: Ինչպես գիտենք շատերը ականջալուր եղան ու վերադարձան` մտնելով հայկական բանակ: Սակայն իրականում ինչպես և ինչ է եղել, շատերը վախենում են խոսել, անգամ վախենում են մտաբերել կամ էլ կարելի է ասել, որ անգամ տեղյակ են չեն եղել, իմացողներն էլ նախընտրում են լռել, այլապես կհայտնվեն այնպիսի վիճակում, որ նկարագրելն անհնար է: Վստահ եմ այս հրապարակումը պատճառ է դառնալու, որպեսզի նորից սվինահարեն ինձ` մեղադրելով դավաճանության ու թշնամության մեջ: Նախկինում «Ազգադավ» գիրքը հրապարակելու ժամանակ նույն հիստերիան էր և նույն մեղադրանքները: Հետաքրքիրն այն փաստն էր, որ Հայաստանում եղած ժամանակ փորձել եմ ծանոթներիս նվիրել «Ազգադավը» գիրքը, սակայն զգում էի, որ այլայլվում էին ու սառը քրտինք էր պատում նրանց, ճիշտ է, չէին ցանկանում վիրավորել, բայց դժկամությամբ էին ընդունում գիրքը, որոշեցի թողնել իրենց հայեցողությանը և … պարզվեց մի բան... Շատերը պատճառաբանում էին, թե համացանցում կարդացել են ու լավ կլինի գիրքը նվիրեմ նրանց, ովքեր չեն կարդացել: Հարցը փակված էր, որովհետև սպարապետի հանցանքները հիշողներին ազգի թշնամի են դարձնում, ավելի շուտ` ադրբեջանցի: Երեսուն տարի մարդկանց պատել է վախը, ու կարծես թե նրանից չեն էլ կարող ձերբազատվել:
Ինչևէ, հայկական բանակը համալրվելով Խորհրդային բանակից եկած սպաներով` դարձավ Խորհրդային բանակի ստերիոտիպը, իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի շրջանավարտների օգնությամբ ներմուծվեցին քրեական աշխարհի օրենքներն ու բարքերը: Խորհրդային բանակի բացասական երևույթներին միացավ գողական աշխարհի չգրված օրենքները, ու Հայկական բանակը դարձավ մի հսկայական ԶՈՆ՝ Սպանդանոց , որտեղ խոշտանգվում ու սպանվում են աղքատ ընտանիքների զավակները, սպանությունների ու խոշտանգումների հիմքում ընկած էր թալանն ու կողոպուտը: Ծանոթ բարեկամ, խնամի ու սանիկ , ամեն ինչ արվում էր ծախելու ու առնելու համար, բանակից ազատելով ու տարկետում տալով ` ուսադիրներով ավազակները իրենց գրպաներն էին լցնում: Կոծկելով անմեղ զինվորների սպանությունները` հարստանում էին ու դղյակներ կառուցում: Հիշենք Վազգեն Սարգսյանի կոչը, որի օգնությամբ Խորհրդային բանակի հայ սպաները համալրեցին Հայկական Բանակի շարքերը: Նախ հիշեցնեմ Խորհրդային Բանակին վերաբերող մի փաստագրություն :
1990-1992 թվականներին Խորհրդային Բանակը գտնվում էր սոսկալի վիճակում, պետական գանձարանը դատարկ էր, ու զինվորականները 7-8 ամիս շարունակ աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ զորամասեր կային , որոնք մեկ տարուց ավելի գումար չէին ստացել: Սպաներին հասանելիք սննդամթերքի քանակը կրճատվել էր զորամասերի հրամանատարները երբեմն իրենց ենթակայության տակ գտնվող զինվորներին աշխատեցնում էին քաղաքացիական շինարարություններում ` հավելյալ սնունդի կամ գումարի դիմաց: Բանակը հոգևարքի մեջ էր, պետական ֆինանսավորումը դադարեցված էր, պահեստային հանդերձանքն ու զինամթերքը վաճառում էին անօրինական ու հանցավոր եղանակով: Շտաբային սպաների վիճակը ավելի ծանր էր, վաճառելու ոչինչ չունեին: Բանակում զանգվածային կրճատումներ էր գնում, մանավանդ Խորհրդային հանրապետության քաղաքացիներին պետական բնակարաններից էին զրկում, շատ ընտանիքներ զինվորական զորամասերում էին գիշերում` օգտագործելով զինվորական կազարմաներն ու հարակից կառույցները: Հայազգի սպաների վիճակը ավելի վատ էր, որովհետև նրանք հիմնականում թիկունքային և շտաբային ծառայություններում էին աշխատում: Խորհրդային միության փլուզումը նոր , ավելի սարսափելի վիճակի մեջ գցեց սպաներին, որոնք կրճատման սարսափից արդեն ահաբեկված էին: Սպաներից շատերը քաղաքացիական կյանքում չէին կարողանում հարմարվել և նախընտրում էին անգամ ոստիկանությունում ցածր պաշտոններում աշխատել:
Խորհրդային բանակի սպաների համար նպաստավոր եղավ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի կոչը, որը քաղաքական ու ռազմական պայմաններից ելնելով ` նրանց ծառայողական աշխատանք էր առաջարկում հայկական բանակում: Նրանցից շատերն էլ օգտվեցին այդ հնարավորությունից ու վերադարձան Հայաստան: Բարձրաստիճան գեներալների ու գնդապետների մուտքը հայկական բանակ
« պտղաբեր» եղավ: Հարբեցողություն, թղթախաղ, թալան ու կողոպուտ. Խորհրդային բանակի աղբը լցվեց Հայկական բանակ: Սպաները սկսեցին անխնա թալանել պետության ու բանակի միջոցները, թալանվում էին թիկունքում, թալանում էին ինչպես կարող էին, տաքուկ զինկոմիսարիատներում նստած սպաները զորակոչիկների ու եռամսյա հավաքների կանչվածների վրա էին գումարներ աշխատում ` մուծվելով վերադասին: Զորամասերի հրամանատարները ազատամարտիկների ու կամավորների հասանելիք միջոցներն էին կողոպտում: Թիկունքը ճակատի հաշվին հարստանում էր, ամեն ինչ թիկունքի համար էր դառնում: Շտաբային սպաները թղթախաղով էին տարված , խրախճանքների մեջ էին` անգամ ճակատային շտաբներում իրենց սիրուհիների հետ էին ժամանակ անցկացնում: Այդ կամանդուշի կոչվածների ու գեներալների կողմից ոչ մի ռազմական գործողություն կամ օպերացիա մշակված չի եղել , ամեն ինչ արվել է խրամատային հրամանատարների կողմից, Արցախյան պատերազմի ողջ ընթացքում միայն կամավորականների ու դաշտային հրամանատարների անձնազոհության շնորհիվ են գրանցվել հաղթանակները: Հարբեցող սպայակույտը Պաշտպանության նախարարության առանձնասենյակներում նստած հերոսանում էր ու հարստանում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին հետաքրքրում էր սեփական որովայնն ու գրպանը: Պատահական չէր, որ բռնաբարության մեջ մեղադրվող կանանց գաղութի կլյուչնիկ գնդապետ Մարտիրոսյանին նշանակեցին Երևանի նոր բացված ռազմական ուսումնարանի պետ: Խորհրդային Միության ժամանակ գնդապետ Մարտիրոսյանին հեռացրել էին ծառայությունից, սակայն Վազգեն Սարգսյանին ու Անդրանիկ Քոչարյանին վճարելով կլորիկ գումար, նա ոչ միայն նշանակվեց ուսումնարանի պետ, այլև գեներալական ուսադիրներ ստացավ: ՊՆ-ում վճարում էին պաշտոնների ու կոչումների համար, խորհրդային բանակի ենթասպան դառնում էր գնդապետ, իսկ Կռազի շոֆեռն էլ գեներալ և ավելին: Ազատամարտիկների հուշագրերում և օրագրերում շատ փաստեր են հիշատակված, որոնք մնացել են այդպես էլ անտեսված: Չնայած իմ ձեռքի տակ եղած փաստերը բավական են պատկերացում կազմելու այդ ամենի մասին: Ճիշտ է , շատերի համար դժվար է լսել այս ծանր հանցանքների ու կեղծիքների մասին, սակայն դա է իրականությունը և այն չբացահայտելով` ավելի ենք մխրճվում հանցանքների ու մեղքերի մեջ: Կցանաանայի հիշեցնել այն կարևոր փաստը, որ խորհրդային բանակի բացասական երևույթները ներմուծվեցին հայկական բանակ` այն դարձնելով ավանդույթ, քրեական օրենքները լրացրեցին այդ բացը` դարձնելով այն սպանդանոց: Չաստ նայողների ինստիտուտի ձևավորումը ծեծի ու ջարդի, խոշտանգումների ու ինքնասպանությունները կոծկելու ավանդույթը նույնպես պատմություն ունի: Բանակից սննդամթերքի ու հեղուկ վառելիքի թալանը ուղղորդվում էր սպանություններով կամ ինքնասպանություններով, ականատեսներին ու վկաներին ոչնչացնում էին ինչպես կարող էին ` ամենը վերագրելով ինքնասպանություն: Հայկական սպանդանոցի մասին արգելված էր խոսել , անգամ բարձրաձայնելը վտանգավոր էր, լրատվությունը արգելափակելով` հասարակությանը մատուցվում էր , որ ,, Հայկական Բանակը,, տարածաշրջանի ամենահզոր բանակն է: Ծիծաղելի է, բայց ողբերգական , որ հայ զինվորին ստիպում են ստրուկի պես բանել, հետո էլ ստիպում են չոքել ու մահմեդականի պես աղոթել, ինքնասպանությունները դեռ չհաշված: Ահա այն բանակը, որի նախահայրը շիզոֆրենիկ Վազգեն Սարգսյանը եղավ:
Պորտաբույծ սպաների մուտքը հայկական բանակ ուղղորդվեց պարտվողական մարտավարությամբ՝ կորցրեցինք Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Արցախի Մարտակերտի շրջանի մի զգալի մասը և Հայաստանի Արծվաշեն ավանը: Չնայած Արծվաշենի պարտությունը բարձրաստիճան հրամանատարների դավաճանության ու մասնակցության շնորհիվ կատարվեց` հանձինս Վազգեն Սարգսյանի: Եթե հաշվի առնենք, որ դեռ այն ժամանակ ՊՆ բանակի հարբեցող սպայակույտը նույնպես արդարացնում էր Վազգեն Սարգսյանին Արծվաշենի ու Շահումյանի կորստի համար, նույնը մենք տեսանք ապրիլյան պատերազմի 800 հեկտար տարածքի կորստի համար, գեներալական ոհմակն ու սպայակույտը ջանասիրաբար արդարացնում էր այդ տարածքների կորուստը` Ազատիչին շռայլելով խոսքեր ու հետույք մտնելով; Հայկական բանակում չգտնվեց գեթ մեկ սպա, ով կփորձեր հակառակվել ու դավաճանության մասին բարձրաձայներ: Ինչպես տեսնում ենք սպայակույտը մնացել է անփոփոխ՝ ինչպես Վազգենի օրոք էին, այնպես էլ Ազատիչի օրոք մնացել են նույն աղբակույտը:
Հայկական բանակին մաս կազմեցին ՀՀՇ -ական ոջլոտների ու քրեածին հանցագործների ոհմակները: Ժամանակին դրանց կոչում էին Ասֆալտի ֆիդայիններ կամ Ասֆալտամարտիկներ, սրանց մասին բազմիցս գրել են անգամ պատմագետները: Կարծում եմ կարիք չկա վերհիշել այն ամենը, ինչ արդեն ասվել է , միայն հեշեցնեմ կռազի շոֆեռ Մանվել Գրրգորյանի և մակաբույծ խեղկատակ՝ Սեյրան Սարոյանին ուղին : Այդ երկու հաստագլուխնրի ձեռքով ավելի շատ հայ ազատամարտիկ է սպանվել, քան ադրբեջանական բանակի կողմից: Այս փնթիներին Վազգենն օգտագործում էր, որպեսզի իր թալանն ու կողոպտածը ավելացնի, նրանց անպատժելիության մանդատ տալով ապահովում էր իր իշխանությունը, պատահական չէր, որ Վազգենի թեթև ձեռքով նրանք գեներալական ուսադիրներ ստացան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Լևոն Երանոսյան, Սերգեյ Չալյան, Արթուր Աղաբեկյան ու հարյուրավոր նման փնթիներ: Վազգեն Սարգսյանին պետք էր, որ մինչև պատերազմի ավարտը՝ ճակատում ոչնչացվեին հայրենասեր տղաների ջոկատները, որոնք հետագայում կարող էին իրենից պատասխան պահանջել, ինչպես Մանվելն է հայտարարում իրենից պատասխան ուզողները թուրք են: Վազգենը ազատամարտիկներին ու կամավորականներին ոչնչացնում էր հենց այդ քրեածինների ձեռքերով, նրանց շնորհելով անձեռնմխելիություն ու գեներալական ուսադիրներ: « Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »։ Վ․ Սարգսյան: Վիքիպեդիա: Ազատամարտիկների սպանդը շարունակեցին Վազգենի հետևորդները: Եվ պատահական չէր, որ Ժիրար Սեֆիլյանն ու Սասնա ծռերը համարվում են ահաբեկիչներ ու երկրի համար մեկ թշնամի, դա ավանդույթ դարձած գործելաոճ է: Քանի որ Փնթի գեներալներին հիշեցինք, տեղին է նշել նաև Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի հանցանքների թիվը ավելացնել ևս մեկով, թե ինչպես հայկական բանակի հակաօդային Իգլա տիպի հռթիռները վաճառում էին Չեչեն գրոհայիններին, իսկ Արթուր Աղաբեկյանի, Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի, Սերգեյ Չալյանի ու Աշոտ Գրիգորյանի և ոհմակի մասին առանձին առանձին գրվել է: Հենց այդ ոհմակն էր, որը Վազգեն Սարգսյանի շնորհիվ ոչ միայն չսատկեց սովից, այլև միլիոններ կուսակեց ու հարստացավ: Հենց այդ ոհմակը նրան պետք է դարձներ սպարապետ ու ազգային հերոս, հենց այդ ոհմակն է խոշտանգում ու հետապնդում նրանց, ովքեր մոլագարի հանցանքների մասին խոսում են, նրանք Վազգենի ուրվականի ետևում մնում են անձեռնմխելի, քանի դեռ Վազգենը հերոս է, իրենք անպատիժ գործելու են: Իսկ ինչ եղան Արցախյան պատերազմից վերադարձած ազատամարտիկները, որոնք խոշտանգվեցին ու հետապնդվեցին, որոնց ծաղրում են ու նվաստացնում հենց այն փնթիները, որոնք նրանցից վերցրեցին հաղթանակի փառքը: Ինչու լուսանցքից դուրս մնացին այդ հերոսները, որովհետև ժողովուրդը անտարբեր գտնվեց իր հերոսների հանդեպ: 30 տարուց ավելի այդ անողնաշարավոր սպաների ու գեներալների հաղթարշավը պետք է շարունակվեր, իրենց ետևում թողնելով հարյուրավոր սևազգեստ մայրերի և հարյուրավոր դղյակներ ու առանձնատներ պետք է կառուցվեին այդ զինվորների ու ազատամարտիկների արյան ու կյանքի հաշվին: Պատահական չէր, որ Արցախի Հերոս Վահան Բադասյանը բարձրաձայնում է այդ հանցագործ գեներալների մասին: Հիմա պատկերացնում կազմեցի՞ք տարածաշրջանի ամենահզոր բանակի մասին: Հենց այդ գեներալներն են պնդում, որ Արցախյան պատերազմի վերսկսման վտանգը միշտ լինելու է, հավիտենից հավիտենիս, դա հերթական կեղծիքն է ու սուտը, ընդամենը մի քանի օր է հարկավոր, այդ պատերազմը ավարտին հասցնելու և հակամարտությունը լուծելու համար, սակայն ինչպես Ջորջ Օրուելն է ասում. «Բռնակալները պատերազմում են սեփական ժողովրդի դեմ», այնպես , ինչպես Հայաստանում սպայակույտի լուռ համաձայնության ներքո խոշտանգում են ժողովրդին ու տանուլ տալիս սահմանային տարածքները: Վտանգը արտաքին թշնամուն մատնացույց անելով` փորձում են քողարկել ներքին թշնամու արարքները: Հայկական բանվորա-գյուղացիական բանակը իր բնույթով խեղճ է ու հուսալքված, այնտեղ բացակայում են պատիվ ունեցող սպաները: Ամենաքոսոտ ենթասպան իրեն համարում է արքա, իրեն թույլ տալով կողոպտել զինվորի ոչ միայն հանդերձանքը, այլև սնունդն ու հիգիենայի պարագաները: Խնամի, բարեկամ, քավոր սանիկ` ահա Հայկական բանակի ցեցը, որը ներսից հոշոտում ու թուլացնում է բանակը: Իսկ Հայկական բանակը կարող էր իրականում հզոր լինել: Իմ ազատամարտիկ բարեկամներից մեկը, դեռևս Արցախյան պատերազմի տարիներին մշակել էր հայկական բանակի մոդելը, որը կարող էր ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, կարող էր տնտեսել հազարավոր դոլարներ ու կարող էր իր մարտունակությամբ հավասար լինել աշխարհի հզոր բանակների հետ, սակայն, ցավոք սրտի նա այդ ամենը չկարողացավ կյանքի կոչել, որովհետև ոհմակապետական իշխանությանը դա պետք չէր: Հիմա ինչպե՞ս կարելի է հայկական բանակը հզոր ու անպարտելի համարել, եթե նրա գերագույն գլխավոր հրամանատարը Քոսոտ դասալիք է ու վախկոտ: Ի՞նչ եք կարծում, Հայոց մեծ բանաստեղծ Հովաննես Թումանյանը ինչու՞ էր գրել իր «Քաջ Նազարը» հայտնի հեքիաթը, կարծում եմ հասկացողները այն պետք է համեմատեն ներկայիս իրականության հետ, որ դասալիք գաճաճը ոչ ավելին է, քան իր հեքիաթի հերոսը: Գրել է , որպեսզի սովորենք իր խրատներն ու դասերը: Հիմա մեր զինվորների ուսերի վրա է ոչ միայն սահմանի պաշտպանությունն ու անվտանգություն, այլև գեներալական ու սպայական որմակին կերակրելը: Ջորջ Օրուել. Կա ճշմարտություն և կա սուտ, ու եթե կառչում ես ճշմարտությունից՝ նույնիսկ հակառակ ամբողջ աշխարհի, խենթ չես :
Անհնար է վախի, ատելության ու դաժանության վրա քաղաքակրթություն հիմնել: Այն չի հարատևի: Ջորջ Օրուել
Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ է դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում: Ջորջ Օրուել

« Հայոց պատմությունը   մեզ   մի   բան   է   սովորեցնում,   այն,   որ   հայը   իր պատմությունից     բնավ   չի   սովորում »:  Գարեգին Նժդեհ.


ԳԵՀԵՆԻ ԱՌԱՔԵԼ 27.01.2018