четверг, 5 ноября 2015 г.

« Прыщик. Պրիշչիկ » Ռուզաննա Խաչատրյան



Հիշեցնեմ, որ « Прыщик . Պրիշչիկ » նշանակում է թարախային գնդիկ, ուստի այստեղ օգտագործվում է, նույնը, տարբերակը:
Ճիշտն ասած բարկացած եմ, երևի հենց սա էլ առիթ դարձավ գրելու այս ակնարկը, ու վստահ եմ, որ հասցեատերը կարդալու է սա:
Բանն այն է, որ Ռուզաննա Խաչատրյանը, պրիշչիկի պես դուրս է եկել, ավելի ճիշտ աճել է իր ամուսնու` ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի քթին: Ինչպես ասում են քթի պրիշչիկը սիրո խորհրդանիշ է, բայց դե գիտենք, թե պրիշչիկն իրենից ինչ է ներկայացնում, շատ դեպքերում էլ երկու մատով ճտտցնում են ու վերջ: Հիմա եկել է նրան ճտտացնելու ժամանակը: Չնայած, որ էդ Գլամուռոտ Պրիշչիկը իրեն դրել է Քիմ Քարդաշյանի տեղը, ամենուր նրա բազմագույն լուսանկարներն են բազմերանգ ծաղիկների ֆոնին: Եթե նայելու լինենք, նա վազգեն սարգսյանի մարդասպան եղբորը` Արմեն Սարգսյանին շատ է նման, քանի որ Հայկական Վիքիպեդիայում անգամ նրա մասին հիշատակում են, նրա մասին գրում են տարբեր կայքեր ու ամսագրեր, ու գրում են միայն լավը, ակամայից կարծում ես, թե նա հրեշտակ է. Սակայն, հրեշտակ ասածը հարաբերական է: Եթե նայենք Գլամուռոռ Պրիշչիկի լուսանկարները, երփներանգ ծաղիկների ֆոնին, ապա հաճույք կստանաք, իսկ երբ նայում ես, սպանված զինվորների սևազգեստ մայրերի ֆոնին, ապա անկախ քեզանից հակակրանք ես ապրում, անգամ բարձրանում է արյանդ ճնշումը։ Ու գիտե՞ք ամենակարևորը, որ այս սևազգեստ մայրերը հենց այդ Պրիշչիկի ամուսնու պատճառով են փողոց ելել, ու արդեն տաս տարուց ավելի է, արդարություն ու հատուցում են պահանջում, հատուցում պահանջում են նրանց սպանված զավակները, քանի դեռ ազատության մեջ են իրենց խոշտանգողները: ՈՒ բավական չէ որ այդ նախարարը սպանել է նրանց որդիներին, նրանց մայրերին էլ ծեծում է ու ասֆալտի վրա քաշ տալիս: Իսկ Պրիշչիկը լուսանկարվում է իր շքեղության մեջ ու վայելում կյանքը, հետո էլ ծաղրում է ժողովրդին ու թոզ փչում մարդկանց աչքերին, իբր ինքը հոգատար կին է, մայր, քաղաքական տիկին ու բժիշկ, այն էլ ատամնաբույժ... Սակայն ամուսնու կողոպտած ու թալանած գումարները որտեղի՞ց է գալիս, նա դրա մասին մոռանում է: Երևի մոռանում է նշել, որ զինվորների արյան հաշվին են ձեռք բերել Չեխիայի և Գերմանիայի սահմանին գտնվող կուրորտային « Ժելեզնա Ռուդայի » հյուրանոցային համալիրը՝ իր խաղատներով, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում գտնվող հիվանդանոցը: Այդ ամենը աստղաբաշխական թվեր են անգամ Եվրոպացի մեծահարուստների համար... Սակայն փաստը փաստ է... Մի խոսքով տիկին Պրիշչիկը երևի տեղյակ չէ իմ գրած պատմություններից մեկի՝ Փնթի դասակարգի մասին, ինքը հենց այդ դասակարգի կարկառուն աղջիկներից մեկն է: Տիկին Պրիշչիկը այնքան է իրեն երևակայում, որ նույնիսկ Ֆեյսբուկ սոցիալական ցանցում ունի իր էջը, ինչպես գրել էի այդ պատմության մեջ, Փնթիների համար դա պարտադիր նախապայման է, քանի որ պետք է իրեն « Լայքեն » ու ամեն լայքի դիմաց ինչպես ասում են « Կայֆ » է ստանում: Հա, իմիջիայլոց, իմ ՖԲ ընկերներից մեկը, որը հաշմանդամ ազատամարտիկ է, անունը չեմ նշում, մի չորս ամիս առաջ նամակ է ուղարկել նրան, խնդրելով, որպեսզի իրեն օգնեն վիրահատության համար, ու հետաքրքիրը է, որ տիկին Պրիշչիկը լռում է, ինչքանով գիտեմ ազատամարտիկը մի քանի նամակ է ուղարկել, սակայն ինչպես ասում են լռություն է « Ձայն բառբառո հանապատի... » Ու այդպես լռում է տիկինը, սակայն խոսում են նրա Գլամուռոտ լուսանկարները, ծաղիկների ֆոնին ու նրա արտասովոր ու խորհրդավոր ժպիտը, որը մահաբեր է հայ զինվորների համար: Կարելի է ասել, որ նա առանձնապես թքած ունի զինվորների, նրանց մայրերի, ժողովրդի ու արդարության վրա: Նրան հետաքրքրում է միայն ինքը, իր զգեստապահարանը, ծաղիկներն ու իր երեխաները, որոնց ամեն անգամ դեմ է տալիս, իբր հոգատար մայր է և բարի... Բայց մեկը չկա, որ ասի. Ա՛յ Փնթի՜, քեզանից ի՞նչ մայր... Դու ի՞նչ գիտես թե մայրը ով է... Արդյո՞ք հասկանում ես ինչ է նշանակում երեխա բերել, պահել, մեծացնել, որ ուղարկես բանակ կոչված սպանդանոցը... Ու այնտեղից էլ որդիդ վերադառնա հաշմանդամ, որը ողջ կյանքը պետք է գումար աղերսի, որպեսզի դեղորայքի համար գումար գտնի... Էլ չհաշվեմ սպանված ու խոշտանգված զինվորներին... Դու լավ գիտես, որ այդ Սպանդանոցի Գլխավորը քո ամուսինն է, ու նրա հրամանով են հաշմանդամ ու հիվանդ պատանիներին զորակոչում բանակ, իսկ փոխարենը շահագործող դասակարգի թուլեքին քո ամուսնու պատվերով են բանակից ազատում, նույնիսկ սպայական տիտղոսներ ու շքանշաններ ստանում: Երևի մոռանում ես որ զինվորի արյունով ես սնում քո երեխաներին, Քո ու արյունածարավ ամուսնուդ հետ եք շարունակում զվարճանալ Փնթիների խրախճանքներում ու հարսանիքներում: Մի՞ թե չգիտեք, որ սահմանին զոհվում են զինվորներ ու գյուղացիներ... Ձեր պես լվերը ժողովրդի արյան հաշվին են ապրում, դա երևի քիչ է ձեր մեջ եղած թույնը ներարկում եք ժողովրդին: Մոռանում եք, որ ձեր փոխարեն, ձեր զավակներն են պատասխան տալու, այն շքեղ դղյակների պարիսպները անգամ չի պաշտպանելու նրանց, արտասահմանի Հյուրանոցներն ու հիվանդանոցները, որը ունեք չի մնալու, միևնույն է չեք վայելելու... Քանի որ հազարավոր հայ մայրեր անիծում ու նզովում են ձեզ ու ձեր ժառանգներին, քանի որ դուք դարձաք պատճառ, որ նրանց զավակները հանգչում են հողում, հանգչում են անհատույց, քանի որ դուք էիք ոճրագործ մարդասպանների հովանավորները: Խոշտանգված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի արյունը ձեր ձեռքերին է, ռազմական բժիշկ Վահե Ավետյանինը ու հարյուրավոր հայորդիների, որոնք խելագարված ու հաշմանդամ վերադարձան հայրական տուն: Քո ամուսինն էլ Ջհանգիրյանի ու Կոստանյանի հետ հագել դահիճի դիմակը ու կացնահարում է մեր զինվորներին, մատղաշ սերունդին: Հիմա քեզ դրել ես « Ղառի Դամայի » տեղը ու քշում էս էշը, ավելի ճիշտ էշին, քանի որ քո ամուսինը հիմա դառել է « Քյարպնջի վեցնոց » ու ծառայում է ոչ միայն իր տիրոջը` սերժիկ Ցողունասերին, այլև քեզ... Ճիշտն ասած դու ո՛չ թե « Ղառի դամա » ես, այլ « Խաչի թագավոր » ու գիտե՞ս լուսանկարներդ նայողը կմտածի, թե դու մանուկների մեղու Մայան ես, բարի և հոգատար, սակայն քեզանից ի՞նչ մեղու, դու լու՛ ես, իսկական լու` նրանք ծծողների դասին են պատկանում, ու հետաքրքիր է բացի Շմայս բռնաբարիչից ու Կվալդամռութ Կոստանյանից էլ ի՞նչ պաշտպան ունես, որը կպաշտպանի քո բարոյականությունն ու առաքինությունը, որ պատրաստ լինի հանուն քեզ բռնաբարել ու գլխատել ցանկացածին... Իզուր չէ որ քո ամուսնու խորհրդականը մարդասպան ոճրագործ Արմեն Սարգսյանն է, որովհետև դուք այդպիսին եք, բոլորդ մի սանրի կտավ եք, բոլորիդ ձեռքերը ու հոգիները արյունոտ են ու ավելորդ է մարդկանց աչքին թոզ փչել, իբր հոգատար ես ու բարի, գոնե պատիվ ունենաիր այն հաշվանդամ ազատամարտիկի նամակը անպատասխան չթողնեիր... Եթե հերթական անգամ լուսանկարվելու լինես, խորհուրդ կտաի հիշել այս գրածներս, ու լավ պատկերացնելու համար կարդա Փնթիների մասին գրածս տողերը, որպեսզի հասկանաս, որ Շմայսներից ու Թոխմախի մհերներից ոչնչով չես տարբերվում, տարբերությունը միայն ծաղիկներն են։

Գեհենի Առաքել 23/10/2015



ՄՈՌԱՑՎԱԾ ՈՃԻՐ... ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆ


Մոտենում է լրագրող` « Հանրային հեռուստառադիո » ընկերության խորհրդի նախագահ, Տիգրան Նաղդալյանի սպանության 13 տարին: Շատերը կհիշեն, որ Տիգրան Նաղդալյանը սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28–ին Երևանում՝ ծնողների տանից դուրս գալիս։ Մարդասպանը կրակել է 7 անգամ։ Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել։ Ոճրագործության կազմակերպիչը և պատվիրատուն՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանի և « սպարապետ » Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արմեն Սարգսյանի ոճրագործությունը ուղղված էր ամբողջ հայ ժողովուրդի դեմ, քանի որ հետագայում պարզվել էր մանրամասնությունները, իսկ Տիգրան Նաղդալյանից բացի նա սպանեց Տիգրանի դեռ չծնված մանկանը... Տիգրանի կինը հղի էր և ամուսնու դաժան սպանությունը առիթ հանդիսացավ, որպեսզի նա կորցնի մանկիկին, մոր որովայնում մանկիկը միացավ հոգին ավանդած հայրիկին... Ինչպի՜սի ոճիր, երիտթուրքերի պես դաժան ու սառնասիրտ... Իսկ ոճիրը կրկնվելու էր հետո, քանի որ ոճրագործ մանկասպանը դեռ իր պատիժը չկրած, միանգամից բազմում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնին... Ու այդ ամենի հետ հանդերձ նա վերջերս ակտիվացել է հասարակության մեջ, լրատվական ծառայություններին ներկայացնում է, որ ինքը « կռվող տղա է » ու կռվել է իր եղբոր` վազգեն սարգսյանի կողքին, այդ մեկին համամիտ եմ, քանի որ իր եղբայրը՝ « սպարապետ » կոչվածը, անգամ սահմանների տեղը չգիտեր ու իրենց արած « հայրենանվեր » գործը դա Ռեկետն էր, այդ հարցին չանդրադառնամ, դրա մասին գրել եմ նախորդում, հարցը հիմա Տիգրան Նաղդալյանն է, փորձեցի համացանցում որևէ նյութ գտնել Տիգրան Նաղդալյանի մասին, սակայն ոչինչ չգտա, ամեն ինչ ջնջված է կամ էլ ուղղակի չի եղել, փոխարենը ակտիվացած ոճրագործ ու մանկասպան Արմեն Սարգսյանի գովազդային « կռված տղա » լինելու տեսանյութերն են: Տիգրան Նաղդալյանի հարցը կարծես թե փակել են վերջնականապես, սակայն կարճատև ուսումնասիրությունները ապշեցուցիչ էին ինձ համար, և մոտակա ժամանակներս կգտնեմ համապատասխան վկաներին ու ապացույցները: Այդպիսով, Տիգրան Նաղդալյանին ոչ մեկ չի հիշում, ինձանից բացի, երևի թեման վտանգավոր է, որ մարդիկ խուսափում են անգամ հիշել Տիգրան Նաղդալյան անունը: Ու վազգեն Սարգսյանի հուշարձանները բարձրացնելու համաճարակի ֆոնի վրա մեծ ու տաղանդավոր լրագրողին ու նրա դեմ գործած Ոճիրը մոռացության ենք տալիս:
Հիշում եմ տիկին, ավելի ճիշտ Գրետա մայրիկը Նաիրի Հունանյանի մորը անվանում էր « Հրեշածին »: Ու այդ Վհուկը մոռացավ, որ իր արգանդից են ծնված չարիքների մասին, որոնցից մեկը Ազգադավ վազգեն սարգսյանն էր, իսկ մյուսը մանկասպան ու ոճրագործ Արմեն Սարգսյանը: Հետո էլ Թոխմախի մհերին ենք ասում թե նա սպանել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեռ չծնված մանկանը, իսկ Արմեն Սարգսյան երևույթը հենց այն տականքներից էր, որ դրեց այդ ավանդության սկիզբը, ավելի ճիշտ նրա եղբայր վազգեն սարգսյանը դրեց անարխիայի ու հանցանքի սկիզբը ու փոխանցելով նաև իրավահաջորդներին` մանվելին ու սերժիկին:
Ուզու՞մ եք իմանալ թե ինչու Արմեն Սարգսյանը սպանեց Տիգրան Նաղդալյանին... Ու ինչո՞ւ էր նրա հանցանքը ուղղված հայ ժողովրդի դեմ։ Որովհետև մոտենում էր « Հոկտեմբերի 27-ի » գործով Տիգրանին Նաղդալյանին դատարան հրավիրելու ժամանակը: Կաին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է նա տար: Մասնավորապես, տեսաժապավենի մոնտաժման հարցը ու Նաիրի Հունանյանի քայլը արդարացնող փաստեր: Քանի որ Տիգրան Նաղդալյանի ցուցմունքից հետո ժողովուրդը կիմանար, որ ոչ թե Նաիրի Հունանյանն է ոճրագործը, այլ վազգեն սարգսյանը, որը պատերազմի ժամանակ թիկունքից ոչնչացնում էր ազատամարտիկներին, որը թալանում էր ոչ միայն Հայաստանի ժողովրդի տարիների ստեղծածն, այլև թալանում էր սփյուռքահայ հայրենակիցների նվիրատվությունները ու կտապալվեր սպարապետացված հրեշի հերոսական միֆը... Այդ պատճառով Արմեն Սարգսյանը լռեցրեց Տիգրան Նաղդալյանին:
Իսկ գիտե՞ք ցավալին որն է... Այն չէ, որ Արմենը չկրեց իր արժանի պատիժը, ու դա դեռ բավական չէ իր ֆեյսբուկյան ընկերների ցանկը գերազանցում է 1500 ու գիտե՞ք թե ինչ ողբալի է, որ այդ մարդիկ իմանալով ճշմարտությունը, նրան ընկերանալու հայտ են ուղարկում, հետո էլ իրենց ՖԲ- ում գրում են, որ վա՜խ ի՞նչ անարդար է... Թե ցավում են հայրենիքի ու ժողովրդի համար, իրենք հայրենասեր են ու ազնիվ:
Ու ցանկանում եմ այդ մարդկանց հարց տալ... Մի՞թե կարելի է հավատալ ձեզ, որոնք ոճրագործի ընկերությունն են կիսում ու հպարտանում են, որ իրենք էլ են նրա ընկերների ցանկում և բարերարությունից ու ազգասիրությունից խոսելը անբարոյականություն է... Թույլ տվեք ավարտեմ այս խոսքս, Սիամանթոյի խոսքերով. « Ո՛վ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹՈՂ ՈՐ ԹՔԵՄ ՔՈ ՃԱԿԱՏԻՆ »։

Գեհենի Աառաքել 29/10/2015 Թ


вторник, 26 мая 2015 г.

ՀՐԵՇԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ․․․


ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՈՒ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԵՂՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ


Рожденный ползать – летать не может!.
Максим Горький 

Գեղանգուլյանը մտավ աշխատասենյակ, մոտեցավ բազմոցին քնած վարչապետին։
— Վազգեն քնա՞ծ ես, — վարչապետը բացեց աչքերը,
— Մոսո, ի՞նչ է, բան կա՞, — հարցրեց նա,
— Վազգեն, արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանն է եկել, ուզում էր քո հետ խոսել, հիշու՞մ ես նրա մասին քեզ ասել էի։
— Հա հիշում եմ, — ճմրթվեց նա,
— Վազգեն, հիմա Գարեգինը ներքևում քեզ է սպասում, ուզում է քեզ հետ անձամբ խոսել, — կրկնեց Գեղանգուլյանը:
— Մոսո, բայց փողի համար դու իրեն ասել էիր չէ՞, եթե համաձայն չի, ես հավես չունեմ անիմաստ բազառի․․․
— Հա Վազգեն ջան, իր հետ խոսել եմ, ասում է, որ համաձայն է, այնպես որ փողի մասին ամեն ինչ պայմանավորված է, մնում է, որ հիմա դու քո ծանր խոսքն ասես, որ ինքն իր ականջով քեզանից լսի։
— Մոսո, ասա թող կես ժամից գա, — դժգոհ ասաց վարչապետը:
— Լավ, կասեմ:
Մովսեսը դուրս գնաց, կառավարության գորգապատ աստիճաններով սկսեց իջնել ներքև։ Ներքևում՝ անցակետում իրեն էր սպասում Գարեգին արքեպիսկոպոս ներսիսյանը:
— Մոսո ջան հը՜, ի՞նչ ասեց շեֆը, — անհանգստացած հարցրեց Գարեգին արքեպիսկոպոսը,
— Գարեգին ջան, շեֆը խորհրդակցության է, բայց ասաց, որ էդ քո ասած գումարը քիչ է, ընենց որ հետո էլ քո ընտանիքի առկայությունն արդեն պրոբլեմ է, այնպես որ ասում է դժվար գործ է, պիտի գումարը բարձրացնես, թե չէ հիմա 15 միլիոն դոլլարը գիտես որ հեչ փող չի։
— Բայց Մոսո ջան, դու ասել էիր, որ շեֆը 15 միլիոն դոլլարով համաձայն է, կարող է գործը գլուխ բերել, — դժգոհեց արքեպիսկոպոսը:
— Բայց դե չստացվեց, դու էլ գիտես, որ դա շատ բարդ գործ է․․․ Շեֆը խորհրդակցել է արքեպիսկոպոսների հետ, բոլորն էլ քո թեկնածությունից դժգոհ են, էլ չասեմ, որ քո կինը և աղջիկը արդեն բարդացնում են գործը, — բացատրեց նա:
— Բայց մոսո ջան, 15 միլիոն դոլլարը քիչ փող չի, — դժգոհեց Գարեգինը:
— Իսկ քո կարծիքով Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելը հե՞շտ է, — քմծիծաղեց Մովսեսը, — Գարեգին, դու էլ լավ գիտես, որ դա չլինելու բան է, շեֆն ասաց, որ եթե համաձայն չես, չի կարող ոչինչ անել:
Գարեգին արքեպիսկոպոսը նյարդայնացած էր, կարծես իր ողջ ծրագրերը հօդս ցնդեցին, ինչու՞ Աստված այսքան դաժան գտնվեց, ինչու՞․․․ Այսքան մոտ էին երազանքները, ինչպիսի վեհությամբ էր հնչելու անունը․ Ամենա՜յն Հայոց Կաթողիկոս Գարեգին - Բ։
— Գարեգի՛ն, Գարեգի՛ն, — Մովսեսի ձայնից նա սթափվեց, — Գարեգին, հը՜, ի՞նչ ես ասում, ի՞նչ անեմ, շեֆին ի՞նչ ասեմ, համաձա՞յն ես, թե՞ չէ․․․
— Ի՞նչ, — շփոթված հարցրեց նա,
— Գարեգին ի՞նչ է, էս ինձ չես լսու՞մ, — դժգոհ հարցրեց Մովսեսը, — ասում եմ 20 միլիոն դոլլարով կարելի է գործը գլուխ բերել, եթե կարող ես հինգ միլիոն էլ ավելացրու, կփորձենք գործը գլուխ բերել, եթե չէ, ուրեմն ոչնչով չեմ կարող օգնել, — ասաց Գեղանգուլյանը և փորձեց հեռանալ,
— Մոսո, մի պրոբլեմ կա, — փորձեց կանգնեցնել նրան,
— Ի՞նչ պրոբլեմ, — զարմացավ Գեղանգուլյանը,
— Մովսես ջան, շեֆին ասա՛, ես համաձայն եմ, բայց մի պայմանով, հիմա նրան կտամ հինգ միլիոն դոլլարը, իսկ մնացած 15 միլիոնը միայն կաթողիկոս դառնալուց հետո, ու քիչ-քիչ, ես այդքան գումար չեմ կարող միանգամից գտնել, երբ կաթողիկոս դարձա, այդ ժամանակ Էջմիածնի գանձարանից կարող եմ օգտվել, չհաշված, որ մի քանի բարեգործներ կան սփյուռքից, որոնք պատրաստ են օգնել մեզ․․․
— Ուրեմն այդպե՞ս ասեմ շեֆին,
— Մոսո ջան, խնդրում եմ, համոզի շեֆին, գիտեմ որ դու կարող ես, այնպես որ քո լավության տակից դուրս կգամ․․․
— Եղավ Գարեգին, հիմա սպասի, ես բարձրանամ շեֆին համոզեմ, բայց ասեմ, որ շատ դժվար է լինելու․․․
— Մովսես ջան, խնդրում եմ, լավությունդ չեմ մոռանա, — խնդրեց արքեպիսկոպոսը։
Մովսեսը նորից աստիճաններով բարձրացավ ընդունարան, հանգստասենյակում Վազգենը նույն դիրքով քնած էր։ Մովսեսը մտավ ներս, մոտեցավ և թեթև ձեռքը դրեց ուսին։
— Շեֆ․․․
— Հը՜, — քնաթաթախ ասաց նա,
— Շեֆ ջան, խոսեցի Գարեգին արքեպիսկոպոսի հետ, մի հինգ միլիոն դոլլար ավելացրել եմ, այնպես որ գործերը լավ են։ Վազգենը պառկած տեղից նստեց և սկսեց տրորել աչքերը։
— Մոսո՛, սպասի, հիմա նորից ասա, տեսնեմ ի՞նչ ես ասում․․․
— Շեֆ ջան, Գարեգին արքեպիսկոպոսը համաձայն է 20 միլիոն դոլլար վճարել կաթողիկոս դառնալու համար, բայց ասում է, որ հինգ միլիոնը հիմա կտա, իսկ մնացած 15 միլիոն դոլլարը կտա կաթողիկոս դառնալուց հետո, ու ասաց քիչ-քիչ կփակվի, թե չէ չի կարող միանգամից բոլորը փակվել․․․
— Մոսո ջան, ապրես ախպեր ջան, հետո էլ ասում ես թե բիզնեսից բան չես հասկանում, նոր ոտի վրա հինգ միլիոն դոլլար կպցրիր։
— Շեֆ ջան, քեզանից եմ սովորել, — ուրախ ասաց նա, — ընենց որ շեֆ, ավել թիքեն փոր չի ծակի․․․
— Հա Մոսո ջան, իմացի՛, որ մի հատ Մերսեդես իմ կողմից քեզ նվեր։
— Շեֆ ջան, հիմա Գարեգինը ներքևում սպասում է, ուզում է քեզնից լսել, որ համաձայն ես,
— Հա դե լավ Է, ասա թող բարձրանա վերև, — ասաց նա,
— Շեֆ ջան, մի վռազի, թող մի կես ժամ անցնի, որ իմանա թե քեզ դժվարությամբ եմ համոզել,
— Լավ, դե եկ մի հատ սուրճ խմենք, նոր կասես թող գա, — համաձայնվեց վարչապետը։
Վազգենը ելավ տեղից և մտավ լոգարան լվացվելու, Մովսեսը քարտուղարուհուն պատվիրեց, որպեսզի սուրճ մատուցի վարչապետին։ Կես ժամ անցել էր, սակայն Մովսեսից ոչ մի ձայն:
« Երևի դժվար է վարչապետին համոզել, մի՞թե ճակատագիրն ինձ զրկելու է Կաթողիկոսի գահին բազմելուց », — մտորում էր Գարեգինը։ Վերջապես երևաց Մովսեսը, նա աստիճաններով իջավ և մոտեցավ իրեն,
— Կներես Գարեգին ջան, սպասեցնել տվի, դժվարությամբ համոզեցի շեֆին, այնպես որ մաղարիչ ունես։
— Վա՜յ Մոսո ջան, աչքիս վրա ախպեր ջան, հաստատ դիլխոր չեմ թողնի, — ուրախացավ արքեպիսկոպոսը, — դե ասա տեսնեմ շեֆն ի՞նչ ասաց,
— Գարեգին ջան, փողի համար արդեն ասացի, հինգը կտաս վաղը, իսկ մնացած տասնհինգը գործից հետո, ոնց որ պայմանավորվեցինք,— ասաց Գեղանգուլյանը,
— Վա՜յ Մոսո ջան, ապրես ախպերս, առավոտյան փողը կբերեմ, — ուրախացած ասաց Գարեգինը:
— Լավ, արի բարձրանանք շեֆի մոտ, հիմա նա քեզ է սպասում, իրենից կլսես ու կհամոզվես:
Նա Գարեգինին ուղեկցեց վարչապետի ընդունարան:
« Աստված բարի գտնվեց, վերջապես ամեն երազանք իրականանալու է, իզուր չէր, որ այսքան տարի փորձում էի նվաճել Ամենայն Հայոց գահը, ես դրան արժանի եմ, այս աշխարհում ամեն ինչ առնում և ծախում են, կաթողիկոսի տիտղոսը նույնպես, ես բացառություն չեմ, ժամանակին Հռոմի պապը՝ Ալեքսանդր VI պապը՝ Ռոդրիգո Բորջանն էր կաշառքով նստել պապի աթոռին։ Թագավորները և իշխանները փողով են ձեռք գցել իրենց տիտղոսներն ու պաշտոնները, այնպես որ իմ արածը մեղսագործություն չէ, սակայն մի հարց է ինձ տանջում, ինչպես եմ ես փակելու այդ ոճրագործի պարտքը, քսան միլիոն դոլլարն այդքան փոքրիկ գումար չէ, սակայն կարևորը, որ հիմա դառնամ կաթողիկոս, դրանից հետո ամեն ինչ կգնա իր հունով, վստա՛հ եմ, շուտ թե ուշ կգտնվի մի դուխով տղա, ով շանսատակ կանի դրան, ու ես էլ պարտքերից կազատվեմ », — մտքում ասաց նա:
— Պարոն վարչապետ, թույլ կտա՞ք, — պաշտոնական հարցրեց Գեղանգուլյանը,
— Հա համեցեք, — ժպտաց վարչապետը, — անցեք նստեք:
— Պարո՛ն վարչապետ, ես Գարեգին արքեպիսկոպոսին արդեն ասել եմ, մնում է, որ Դուք Ձեր ծանր խոսքով հաստատեք, — դերի մեջ մտավ Մովսեսը,
— Իհարկե, մենք խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ կարող ենք օգնել քեզ, այնպես որ Մովսեսի հետ կպայմանավորվեք ինչ-որ պետք է, հուսով եմ, ամեն ինչ կլինի ձեր ուզածով, — խոստացավ վարչապետը:
— Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, — ասաց Գարեգինը, — Աստված օգնական Ձեզ, հուսով եմ, ներկա կգտնվեք կաթողիկոսական երդմնակալությանը:
— Գարեգին ջան, ճիշտն ասած, ես այդ օրը նիստի եմ, բայց երեկոյան անպայման կայցելեմ շնորհավորելու համար, — խոստացավ վարչապետը։
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հրաժեշտ տվեց և դուրս եկավ վարչապետի աշխատասենյակից: Կարծես ամեն ինչ ստացվեց, սակայն նրա մեջ ատելությունն ու հակակրանքը բազմապատկվեցին վարչապետի հանդեպ, նրա հիշողության մեջ տպավորվեց վարչապետի կեղծ ու շինծու ժպիտը։
« Ոչի՜նչ, երկար չես ձգի պիղծ ու ոճրագործ տականք, Աստված ամեն ինչ տեսնում է, նզովյալ լինես դավաճան հայվան ու անժառանգ սատկես ու գնաս », — մտքում անիծեց Գարեգինը։


Գեհենի Առաքել 24/05/2015



http://www.thetruthmustbetold.com/hy/vazgen-karekin/


1999 թ., Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից հետո, Գարեգին Ներսեսյանն սկսեց ակտիվորեն զբաղվել ընտրարշավով։ Իր ընտրվելու դիմաց այն ժամանակվա ՀՀ վարչապետ ամենակարող Վազգեն Սարգսյանին առաջարկել էր 20 միլիոն դոլար։ Իր պարտավորությունների բաժինը Սարգսյանն իրականացրեց կոշտությամբ և դաժանաբար. Հայաստանի թեմերի ղեկավարները ստիպված էին իրենց ձայնը տալ Գարեգին Ներսեսյանին։ Ընտրության ժամանակ` հոկտեմբերի 27-ին, Վազգեն Սարգսյանը սպանվեց, իսկ պատգամավորները պատանդ վերցվեցին։ Կարելի էր ենթադրել, որ նորընտիր կաթողիկոսն առաջին հերթին կուղևորվի Ազգային ժողով և որպես միջնորդ հանդես կգա ահաբեկիչների համար, սակայն հաղթանակի ցնծությունը ստվերել էր մարդկային կարեկցանքն ու Պատրիարքի պարտքն իր հոտի առաջ։ Հաղթանակը տոնել էին մինչև առավոտ` թաքուն ուրախանալով խոշոր վարկատուից այնքան անսպասելի ձերբազատման համար։
Վազգեն Սարգսյանի մահվանից հետո կարճ ժամանակով ՀՀ վարչապետ նշանակվեց նրա եղբայր Արմեն Սարգսյանը [մյուս եղբայր Արամը – ՃՊԱ], ով երեք մեքենաներով զինված մարդկանց հետ ժամանեց Էջմիածին` կաթողիկոսարան, պահանջելով մարել 20 միլիոն դոլարի «պարտքը»։ Գարեգին Բ-ն խոստացավ վճարել մինչև վերջին ցենտը, սակայն ժամանակ խնդրեց։
Դրամական աղբյուրների տենդագին որոնումը հանգեցրեց մի հետաքրքիր տարբերակի. Մոսկվայում սկսվել էր Հայոց առաքելական եկեղեցու «Սուրբ խաչ» մայր տաճարի շինարարությունը։ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը կարողացել էր ապահովել մոսկովյան կառավարության մի շատ կարևոր որոշում։ 16 միլիոն դոլարի չափ գումարը (մոսկովյան կազմակերպությունների եկամտահարկը), որը պետք է փոխանցվեր Մոսկվայի քաղաքային բյուջե, կարող էր փոխանցվել հայկական տաճարի Դրամական աջակցության հիմնադրամին, որի ղեկավարն է Տիրան Կյուրեղյանը։ (Տաճարի և մշակութային-լուսավորչական կենտրոնի շինարարության ընդհանուր արժեքը գնահատված է 23 միլիոն դոլար)։ Փողերը կարծես ձեռքին էին հոսում։ Իսկ շինարարությո՞ւնը։ Կարևորը «պարտքի» հետ կապված հրատապ խնդրի լուծումն է, իսկ տաճարի շինարարությունը…

Այս հատվածում առկա պնդումներն այնքան լուրջ են, որ պահանջում են լուրջ ուսումնասիրություն, ինպես նաև մեկնաբանություններ այս հարցերում ներգրավված կամ դրանց հետ առնչված մարդկանց` Գարեգին Բ-ի, Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանի և Արամ Սարգսյանի կողմից։



понедельник, 18 мая 2015 г.

ՊԱՊԻԿԻ ԽՐԱՏԸ ՌՈԲԵՐՏԻԿԻՆ

ՊԱՊԻԿԻ ԽՐԱՏԸ ՌՈԲԵՐՏԻԿԻՆ

« Դժոխքը դատարկվել է... Բոլոր հրեշներն այստեղ են... » Շեքսպիր


« Ազգադավները երբեք էլ հայրենասեր չեն դառնա… » Սերվանտես 


Նա արթնացավ քնից` աչքերը չռված էին ու սարսափած:
— Ռոբիկ ջան, հի՞նչ եղավ, էդ վատ երա՜զ տեսա՞ր:
— Հա Բելլա, և ի՜նչ երազ, կաշմա՜ռ էր, կաշմա՜ռ:
— Յա՜ Ռոբիկ ջան, հի՞նչ կաշմառ է, որ:
— Այ Բելլա, էրազիս Նաիրի Հունանյանին տեսա, եկավ ու ասեց. « Ինչի՞ համար, պարոն նախագահ »:
— Վայ Ռոբիկ ջան, մի պատմի, դա վատ նշան է, — խորհուրդ տվեց կինը, — Ռոբերտ ջան քինա բաղնիք, կռանթը պյեց արա ու հոսող ճրին պատմի, հինչ տեսալ էս, երազումդ, պատմի, թող ցավն ու վատ պյեները ճրի հետ քինան:
— Բելլա ջան, տյուզն ես ասու՞մ:
— Հա Ռոբերտ ջան, էդպես արա, թե չէ հազար չուզող օնինք, մենակ տես պիտի ասես, որ ցավն ու չոռը քինան:
Ամուսինը առանց երկարացնելու շտապեց լոգարան, արագ բացեց բոլոր ծորակները ու սկսեց պատմել.
— Թող իմ երազի հետ ցավն ու չոռը քինան: Նաիրի ջան, դու գիտես, որ ես չէի կարող քեզի քյօմագ անել, մեկը իլեր ինձի քյօմագ աներ, ինչ կարողացա արեցի: Վազգենի ախպրտիքը ձեռքերս կապալ էին, դրա հմար չկարողացա: Ու մի մոռացի, որ ես էն ժամանակ պուճուր մարդ էի:
Քոչարյանը պատմեց իր երազը, վերջին անգամ նորից հիշեց կնոջ ասած չոռ ու ցավի բառերը, հետո փակեց ծորակները և վերադարձավ կնոջ մոտ։
— Լյոխ պատմեցի՞ր, Ռոբիկ ջան, — հարցրեց կինը:
— Հա Բելլա ջան, լյոխ պատմեցի մի պան էլ ավելի:
— Ապրես Ռոբիկ ջան, թե չէ նախանձ ու չար լեզունները հինչ ասես, որ չեն խոսում մեր մասին, այնպես որ Ռոբիկ ջան բարին դա է, թող ցավն ու կրակը ուրանց ծոցն լցվի, որ յուրանց լավ օրը սև ըլի, ու արևի երես չտեսնեն լի: Ռոբիկ ջան, գիտե՞ս ինչքան չուզող ու թող լյոխ նախանձիցը սատկեն քինան:
— Բելլա ջան, հեչ դարդ մի անի, էդ սև ասած օրը շուտով կբերենք յուրանց գլխին, ու էդ մեր պրոգռամայումը կա, — հանգստացրեց ամուսինը։
— Ռոբիկ ջան, չես պատկերացնում, թե ինչքան եմ ատում էս ժողովրդին, սրանք ազգովի պիտի սատկեն ու պրծնեն:
— Բելլա ջան, էդպես մի ասա, մենք քանի սրանցից օգուտ օնինք, սրանք չպիտի սատկեն, հենա, առանց էն էլ իրար հոշոտում են:
— Ռոբերտ ջան, չես գիդու՞մ ես, ես չար աչքից եմ վախենում, թե չէ գիտես, որ իմ վեջն էլ չի, փողն էլ կա, տօնն էլ:
— Բելլա ջան, քեզ չասացի, աչքի ուլունգ կպցնես մեր եղած չեղածին:
— Ռուբիկ ջան, կպցրալ եմ, քո կարծիքով ամբողջ օրը հի՞նչ գործ եմ անում:
— Ոչինչ Բելլա ջան, քիչ մնաց, լյոխ լավ կինի, — հանգստացրեց ամուսինը:
— Ռոբիկ ջան, ինչի՞ն քիչ մնաց, ամեն օր նույն բանն ես ես ասում:
— Բելլա ջան, հեսա էս եղածն էլ ծախենք, նոր կարող ենք հանգիստ քինալ Ամերիկա ու վայելել մեր օնեցածը։
— Ռոբիկ ջան, եթե սեկրետ չի, հի՞նչ եք օզում ծախել, — հարցրեց կինը:
— Բելլա ջան, ժողովրդի՛ն պիտի ծախենք, ժողովրդի՛ն:
— Յա՜ Ռոբիկ ջան, ժողովրդին հու՞նց եք ծախալու, — զարմացավ կինը,
— Բելլա ջան, մի մոռացի հիմա ամեն ինչ առնվում ու ծախվում է ու ծախվում են մարդիկ, էկոլոգիան, պետությունը, ու ընդերքը ժողովուրդը, անգամ անցյալն ու ապագան: Մի խոսքով, ինչ տեսնում ես և ինչ չես տեսնում:
— Յա՜ Ռոբիկ ջան, հինչ-որ չեմ տեսնում, դա ո՞րն է:
— Բելլա ջան, այսինքն այն, որ կա, համ էլ չկա:
— Չհասկացա, Ռոբիկ ջան, պարզ ասա պյեն հասկանամ, — խնդրեց կինը:
— Օրինակի համար, Բելլա ջան, ցեղասպանության հարցը, կամ հայկական պահանջատիրության հարցը կա՞ չէ:
— Եսի՞մ, Ռոբիկ ջան, ես դրանից չեմ հասկանում:
— Բելլա ջան, պատկերացրու, որ թօրքերը ցեղասպանություն են արալ:
— Հա, պատկերացրեցի, Ռոբիկ ջան, — հասկացավ կինը:
— Բելլա ջան, թօրքերը վախենում են, որ հայերը ցեղասպանության ճանաչումից հետո պահանջատեր են դառնալու, ու իրանք դրանից շատ են վախենում, դե մենք էլ վերցրեցինք ու չեղած տեղից էդ պահանջատիրությունը ծախեցինք թօրքերին:
— Յա՜, — զարմացավ կինը:
— Ըհը՜, Բելլա ջան, չեղած տեղից էդ ցեղասպանության ծախված փողերը եկավ ու մտավ մեր գրպանը: Կամ էլ Բելլա ջան, Ռուսները օզում էին իրենց ռազմաբազաները ունենալ Հայաստանում, դե մենք էլ վերցրեցինք ու նրանց հետ 99 տարով պայմանագիր ստորագրեցինք, էլ չասեմ « Գույք պարտքի » դիմաց մեր նախաձեռնությունը: Այսինքն, ծախեցինք այն ինչ կա, կամ էլ չկա, որ պետք եղավ, էդ չեղածը կարանք երկրորդ անգամ ծախել նրանց վրա ու ավելի թանկ գնով, քան առաջին անգամ։ Ահա, թե որն է օդից կպցրած փողերը:
— Ռոբիկ ջան, Սաշիկն էլ կա՞ էդ գործումը, լյօխ ասում են, որ Սաշիկը 50% փայ ա մտնում:
— Բելլա ջան, Սաշիկն մեր գործում չկա, Սերժիկն Սաշիկին ուրիշ գործա տվալ, էնպես որ Սաշիկն յուրան ձևովա ա փող աշխատում, ինքը` իրա 50% ի տերն ա։
— Ռոբիկ ջան, բա մեր թոռնիկի՝ Ռոբերտիկի համար ասացիր, որ հյուրանոց ես գնելու:
— Չէ Բելլա ջան, էդպես թանկ է նստում, ես տղորացը ասալ եմ, Հունաստանի մի քանի կղզիներից գնեն ու ենտեղ մենք հյուրանոցներ կկառուցենք, թոռնիկս մի հյուրանոցի փոխարեն մի քանի հատ հյուրանոցային համալիրներ կունենա` իրենց կռուիզնի նավերով, այնպես որ Ռոբերտիկս պիտի թագավորներից ու սուլթաններից լավ ապրի:
— Ռոբիկ ջան, էն որ ասում ես, թե ժողովրդին ծախելու ենք, բա մեր ժողովրդին ո՞վ պիտի առնի:
— Վայ Բելլա ջան, հարցը ոչ թե ո՞վ, այլ որքա՛ն: Հիմա էնքան առնող կա՜, բայց պետք ա, որ լյավ գին տան, մեր ուզածով:
— Էդ հու՞նց, Ռոբիկ:
— Դե հիմա տես, մենք ընդերքը ծախեցինք չէ՞:
— Հա՛ ծախեցիք, — ասաց կինը:
— Բելլա ջան, էդ ընդերքը առնողները իրենց համար աշխատում են ու օգտակար հանածոններ հանում, հետո էլ մենք կասենք, որ մեր ժողովրդին թույնում են ու էկոլոգիան փչացնում, ու դրա պես նման պյաներ, ինչքան ժողովրդի անունից գոռանք, որ մեզ թույնում են, ենքան ավելի շատ փող կպոկենք էդ հանքարդյունաբերողներից: Այնպես որ այդ գումարները, որ պիտի օգտագործենք առողջապահության ու էկոլոգիան վերականգնելու համար, կգնա ու կլցվի մեր թոռնիկի՝ Ռոբերտիկիս գրպանը, մեր թոռնիկը ո՛չ գումարի կարիք կզգա, ո՛չ էլ նեղություն կքաշի։ Բելլա ջան, ժողովուրդը` դա կատարյալ եկամուտի աղբյուր է, նրանք պիտի աշխատեն, որպեսզի մենք ապրենք, նրանք հարկեր են մուծում, որ մենք վայելենք։ Ինչքան ժողովրդին շատ նեղեցինք, այնքան եկամուտը մեծ կլինի, ժողովրդին պիտի վախի ու սարսափի մեջ պահես, որ հանկարծ չփորձեն ըմբոստանալ, դրա համար մենք օրենքով արդեն հաստատել ենք, որ հանկարծ ըմբոստանալու լինեն վարչական տուժերով հարվածենք նրանց գրպանին, դրա համար կա օրենք ու ոստիկանություն, դե դատարաններն էլ գիտեն իրենց անելիքը, ամենաակտիվ ըմբոստներին ուղարկում ենք ճաղերի ետևը, որ մնացածին դաս լինի, իսկ մեր դեմ ելնողներին կարող ենք սննկացնել ու բոմժ սարքել: Բելլա, մեր ժողովուրդը Բոմժ լինելուց վախենում է, այնպես որ գիտեն, որ պետք եղավ իրան ու իրա ողջ գերդաստանին բոմժ կսարքենք: Հիմա դարը փոխվել է, մենք ժողովրդին չենք կարող քշել Դեր Զոր, բայց կարող ենք նրանց ազատություն տալ, որպեսզի իրար հոշոտեն, դրա համար կա օրենք ու դատարան։ Մեռնեմ օրենքին, Ժողովուրդի գրպանին, որ խփում ես, իսկույն զգաստանում են, ամեն ինչ պիտի անենք օրենքով, որպեսզի չկարողանան թփրտալ: Գիդումըս` փողն էլ է մեր ծիռքում, վլաստն էլ, վլաստի պահապաններն էլ, դատավորն էլ ու պառլամենտն էլ։ Ինչպես ասում են. « Մեր դեմ խաղ չկա »:
— Ռոբիկ, բա դա է՛ն փռչոտ օճլոտը ասում չէր՞․․․
— Հա Բելլա, մատաղ, ինքն էր ասում, հիմա էլ մենք են ասում․ — բացատրեց ամուսինը, — Բելլա ջան, ինքը վաղուց 1000 տարվա մեռելներին հետ փտել, քինացալ ա։ Նրա հարազատները պիտի գոհ լինեն, որ մենք չթողեցինք, որ նրան գերեզմանից հանեն ու զիբիլանոցը գցեն, այնպես որ գլխով, ձեռքով մեզ են պարտական, թե չէ Նաիրի ձեռքի թղթերը, որ մեյդան գար, նրանից պոլի շոր կսարքեին:
— Ռոբիկ ջան, քարը իրենց կլխովը, սատկել քինացել է:
— Լավ Բելլա ջան, քինամ թոռնիկիս սիրեմ։
Քոչարյանը դուրս եկավ ննջասենյակից և ոլորապտույտ աստիճաններով իջավ ճաշասենյակ։
Սիրուշոն թոռնիկի հետ բազմոցին նստած իրեն էին սպասում։
— Վայ Ռոբերտիկ ջան, պապիկը եկավ, — ուրախ ասաց նա:
— Հարսիկ ջան, կարո՞ղ եմ թոռնիկիս այգի տանել:
— Իհարկե՜ պապիկ ջան, ես վաղուց քեզ եմ սպասում, — մանկավարի ասաց Սիրուշոն, և փոքրիկին տվեց պապիկին:
— Արի պաչիկ անեմ, իմ փոքրիկ գանձ, — ասաց պապիկը և համբուրեց թոռանը։
Հսկայական, շքեղ առանձնատան մեջ զգացվում էր երջանկության բուրմունքը, ամեն ինչ այստեղ իդեալական էր, և՛ տան դասավորությունը, և՛ տան բնակիչները։ Սիրուշոն երջանիկ էր, որ շրջապատված էր ջերմության և հարստության մեջ, նա աշխարհի ամենաերջանիկ ու գեղեցիկ մայրիկն էր։
— Պապ, շատ չուշանա՛ք, մեկ ժամից պետք է կերակրեմ, — զգուշացրեց նա:
— Լավ, մեկ ժամից կգանք, — ասաց պապը` թոռնիկին դնելով կառքը դուրս եկավ այգի, — Ռոբերտիկ ջան, պապիկի հրեշտակ, հիմա կգնանք զբոսնելու, քեզ մաքուր օդը անհրաժեշտ է:
Հսկա առանձնատան ծաղկազարդ այգում կարծես մշտապես գարուն էր` ծառ ու ծաղիկների մեջ միայն պոչերը բացած սիրամարգեր էին զբոսնում, նրանք արդեն ճանաչում էին պապին և թոռանը, այնպես որ նրանց ներկայությունը սիրամարգերին չվախեցրեց։ — Ռոբերտիկ, այս ամենը քեզ համար եմ արել, ամեն ինչ կա, աշխարհը դու ես, ու դու պիտի որոշես, թե ինչպես պտտվի երկրագունդը, դու ես, որ պիտի որոշես, թե ով ապրի և ով` ոչ։ Ռոբերտիկ ջան, ես քեզ համար ստեղծել եմ ամեն ինչ, այնպես որ այն հարստությունը ու Արքայից-Արքա տիտղոսը քոնն է լինելու, փող ու իշխանություն՝ դու ամեն ինչ ունես, ինչ էլ չունես այն էլ կունենաս, այնպես որ պապիկի թողածը ոչ միայն քեզ է բավական, այլև քո ծոռի ծոռանը: Ռոբերտիկ ջան, կյանքը մի քսակ է ու քսակի մեծությունից ու պարունակությունից է կախված քո հզորությունը, ինչքան քսակդ մեծ եղավ, այնքան քեզ կհարգեն, ինչքան դաժան եղար, այնքան շատ կխոսեն քո մասին, ինչքան հզոր եղար, այնքան ճանաչված կլինես, դու պետք է կարողանաս ավելի հզոր լինել, քան թե ես։ Լավ հիշի՛ր, որտեղ փողն է այնտեղ կունենաս իշխանություն, մի վարանիր, փողով կարող ես ջնջել անգամ պատմությունն ու անցյալը, փողով կարող ես ոճրագործին ու մարդասպանին հերոս ու բարեգործ դարձնել: Փողով հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ գնել բաներ, որոնց մասին անգամ չես էլ երազել` Փող ու ոսկի։ Ռոբերտիկ ջան, ոսկին մթության մեջ էլ է լույս տալիս, լուսավորում է անգամ տգետներին՝ նրանց դարձնելով գիտնական ու դոցենտ: Ոսկին է, որ կարող է քաղաքականության մեջ երանգներ փոխել, սակայն հիշիր, պետք է խորամանկ լինել, որպեսզի քսակիդ ոսկին չպակասի, մի մտածիր, թե այդ քսակը անսպառ է, քանի որ շուտ-շուտ ամեն ինչ վերջանում է, սակայն երբ խելացի եղար, այդ ամենը կարող ես պահել, քանի որ այս աշխարհը զոռբայի դար է, պիտի սպանես, որպեսզի դու ապրես, չպետք է ձեռքդ դողա սպանելու ու գողանալու ժամանակ, իմացիր, հենց որ մի անգամ վախեցար արյունից, ապա դա կլինի քո վախճանը: Արյունից մի վախեցի, ինչքան պետք է` զոհաբերի՛ր: Ռոբերտիկ ջան, Ռամիկը նրա համար է, որպեսզի զոհաբերես, ինչպես շախմատում, նրանք պիտի սատկեն, որպեսզի դու ապրես: Բարի լինելը կարող է քեզ կործանել, Ռոբերտիկ ջան, բարի չլինես երբեք ու չփորձես երբեք ընկածին ձեռք մեկնել, նույնիսկ հարազատ ընկերոջդ, քանի որ դարն է փչացած և այդ հարազատ ընկերդ կարող է դաշույնը թիկունքդ խրել։ Հրեշտակ ջան, դյուզն ասած հավատարիմ ընկերություն չկա, ամեն մեկը իր շահի համար է անում, այնպես որ դու մենակ պիտի մտածես քո մասին։ Ռոբերտիկ ջան հիշի՛ր, ինչքան շատ փող ունենաս, այնքան շատ ընկեր կունենաս, բայց հենց քսակիդ պարունակությունը պակասեց, ընկերներդ էլ կպակասեն, այնպես որ փողերդ երբեք չցփնես սրան-նրան օգնելու համար, եթե դա անելու լինես, մտածիր թե ինչպես օգուտ քաղես դրանից։ Պետք է մեկը դնես, որպեսզի հազարը շահես, թե չէ բարեգործությունը Ռոբերտիկ ջան դա աննպատակ չի արվում, պիտի հարյուր ընտանիք դժբախտացնես, որպեսզի մեկին լավություն անես, ու էդ լավությունդ էլ պիտի աշխարհը իմանա, մի երկու թուլափայ կտաս լրագրողներին ու գրողներին, թող քո մասին գրեն ու գովաբանեն։ Ռոբերտիկ ջան, երբեք չասես շատ է, ինչքան շատ ունենաս, այնքան լավ, ինչքան շատ թալանեցիր ու կողոպտեցիր քո պատիվն է, այնքան ավելի հարգված կլինես, քեզանւց   վախենալով պիտի քեզ հարգեն, ինչքան շատ արյուն թափեցիր, այնքան շատ կվախենան քեզանից, ու հենց այդ վախն է քո եկամուտի աղբյուրը, Ռոբերտիկ ջան բոլոր դարերում էլ հզորները արյան հաշվին են հզորացել, այնպես որ դարերը անցել են սակայն մեզ մոտ Հայաստանում ամեն ինչ մնացել է առաջվա պես։ Ներոնն ու Նապոլեոնը իզուր չէին կրակի մատնում քաղաքներն և գյուղերը, իզուր չէին խոշտանգում և ոչնչացնում իրենց մրցակիցներին, դրանով նրանք մտան պատմության մեջ, որպես մեծություններ, նրանց անունը հավերժ գրվեց պատմության մեջ, այնպես որ Ռոբերտիկ ջան, Ռոբերտ անունը պետք է դառնա ավելի ազդու, ավելի սարսափելի․․․ Մենք մեր կայսրությունը արյան վրա հիմնեցինք, հազարավոր դիերի ու կյանքերի հաշվին, ու դու չպետք է ամաչես դրանից, չպետք է վախենաս, որովհետև քո մեջ մեր արյունն է: Ռոբերտիկ ջան, հիշի՛ր կյանքի օրենքն է այդպես` « Կամ Շահին են մորթում, կամ շահն է մորթում »:
Պապիկը ավարտեց իր խրատը և թոռան հետ միասին ուղղվեց դեպի տուն։




Գեհենի Առաքել 18/05/2015 



понедельник, 11 мая 2015 г.

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013

Այս պատմությունը պատմեց իմ բարեկամներից մեկը, ով ականատես է եղել այս միջադեպին, հենց այդ պատմությունն էլ պատճառ դարձավ ներկայացնելու այս պատմությունը։ Դեպքերը և դեմքերը հնարված չեն, պատմության հերոսների անունները փոփոխված չեն։


Գեհենի Առաքել


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2013

2013 թվական Երևան նախագահական ընտրություններ:
Մարտիկ Սարգսյանը նախագահական ընտրարշավին մասնակցելու համար Ասպարեզ ակումբում հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրարշավին մասնակցելու իր մտադրությունը։ Մարտիկ Սարգսյանը մանկավարժ է, ազատամարտիկ, նրա կարծիքով միայն գործող նախագահը՝ Սերժ Սարգսյանն է իրեն հակակշիռ ուժը։ Մինչ այսօր ոչ մի քաղաքական կուսակցություն կամ խմբակցություն չի հայտնել նախագահական ընտրարշավին մասնակցելու իրենց ծրագրերի մասին։ Նախագահը մի կողմ նետեց թերթը.
— Արա վափշե ո՞վ է էս, — բարկացավ նա և սեղմեց բարձրախոսի կոճակը:
— Լսում եմ, պարոն նախագահ, — ասաց քարտուղարուհին:
— Միացրու Շարմազանովի հետ:
Քիչ հետո լսվեց Շարմազանովի ձայնը:
— Լսում եմ, պարոն նախագահ:
— Շարմազանո՛վ, դու կարդացե՞լ ես այսօրվա նորությունները, — հարցրեց նախագահը:
— Ո՞ր մեկը, պարոն նախագահ, — խառնվեց նա:
— Էն, որ նախագահի թազա թեկնածու է ի հայտ եկել, առանց մեզ հարցնելու:
— Հա, դա տեղյակ եմ, պարոն նախագահ:
— Բա հետո՞...
— Պարոն նախագահ, ես արդեն հանձնարարական եմ տվել, էսօր-էգուց դրա հարցերը կլուծեն, ինչքանով տեղյակ եմ` այդ նոր թեկնածուն ինքնասպան է ուզում լինել, — կատակեց նա:
— Իյա՜ իրո՞ք:
— Հա պարոն նախագահ, մինչև ընտրարշավի սկիզբը չի ձգի, դա հաստատ է:
— Շարմազանով դա լավ է, — ուրախացավ նախագահը, — բայց տես մաքուր արեք, որ ոչ մեկ չիմանա:
— Մի՛ անհանգստացեք, պարոն նախագահ, հո առաջին անգամը չի՞:
— Դե լավ է, որ գիտես քո անելիքը, ապրե՛ս Շարմազանով:
— Շնորհակալ եմ պարոն նախագահ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
— Լսի՛ Շարմազանով, ասում ես էդ Մարտիկ Սարգսյանը ինչացու՞ է: — Պարոն նախագահ, Մարտիկ Սարգսյանը « Ազդարար » ամսագրի վերահրատարակիչն է, հետո էլ ազատամարտիկ է եղել, Մանվելի 5- րդ բրիգադի` Վեդու գումարտակի շտաբի պետն է եղել։
— Իյա՜, իրո՞ք:
— Հա՛ , պարոն նախագահ,
— Ուրեմն ավելի լավ, — ուրախացավ նախագահը, — Շարմազանով, էն ինքնասպանության օպերացիան թողնում ես, ես Մանվելին կասեմ, թող ինքը դրանով զբաղվի, իրա երկրապահի տղերքից է, ինքն էլ թող ոնց ուզում է լուծի:
— Ինչպես ասեք պարոն նախագահ, — համաձայնվեց Շարմազանովը:
— Լավ Շարմազանով, դու քո գործին կաց, պետք լինի կասեմ ինչ անես, — ասաց նախագահը, և անջատեց կապը, նորից սեղմեց բարձրախոսի կոճակը:
— Լսում եմ պարոն նախագահ, — լսվեց քարտուղարուհու ձայնը:
— Հլա միացրու Երկրապահ միություն՝ Մանվելին:
— Ալյո՜, — բարձրախոսում լսվեց Մանվելի մռնչյունը, — ինչա՞ էղե:
— Մանվել, էս տեղը չե՞ս բերում, — բարկացավ նախագահը:
— Վա՜յ, պարոն նախագահ ջան, էդ Դու՞ք եք, — անմիջապես հանդարտվեց նա:
— Հա ես եմ, արա՛ չե՞ս ջոկում, որ կառավարական գծով եմ զանգում:
— Պարոն նախագահ, ինչ գիդամ, զանգ էր էկավ, ես էլ վերցրեցի:
— Այ տղա չե՞ս տեսնում, որ կարմիր հեռախոսն է զանգում, — բարկացավ նախագահը:
— Տո ես ինչ գիդամ պարոն նախագահ ջան, բա չես գիդում, որ ես գույները իրարից չեմ ջոկում, իմ համար սաղ գույներն էլ մի գույնի են:
— Իյա՜, իրո՞ք, — զարմացավ նախագահը: — Մանվել, ուզում ես ասել դալտոնիկ ես՞:
— Դե ոնց ասես, պարոն նախագահ, չագուջն էլ է Ձեր ձեռը, նալն էլ:
— Մանվել, գոնե գիտե՞ս, թե դալտոնիկը ինչ է, — հարցրեց նախագահը:
— Ես ի՞նչ գիդամ պարոն նախագահ, որ ասում եք երևի էդպես էլ կա:
— Ա՛յ տղա դալտոնիկն էլ չգիտե՞ս, թե ինչ է նշանակում:
— Տո ի՞նչ գիդամ, — միամիտ ասաց նա:
— Մանվել, դալտոնիկը այն է, որ մարդը գույները չի տեսնում, ամեն ինչ նրա աչքին սև-սպիտակ է երևում` շների նման:
— Խա՜, մկա խասկցա, — ուրախ ասաց նա, — սև-սպիտակ եմ տեսնում:
— Ա՛յ տղա քեզ գեներալ տվողի հերն եմ անիծել, բա ո՞նց ես քարտեզի վրայի նշումները տեսնում:
— Է՜հ, պարոն նախագահ, ընչի դու չգիտե՞ս, թե ով է գեներալ տվել:
— Լա՜վ, գիտեմ կարիք չկա հիշեցնես, նա ինքն էլ չգիտեր էլ ուր մնաց իրա սանիկը, — կատակեց նախագահը:
— Լսի՛, Մանվել, այսօր իմացա, որ քո բրիգադում Մարտիկ Սարգսյան անունով մարդ կա:
— Ես ի՞նչ գիդամ, պարոն նախագահ ջան:
— Ա՛յ տղա, ինչ հարցրեցի ասացիր ես ինչ գիդամ, դու գոնե մի բան գիտե՞ս՞․․․
— Դե ոնց ասեք, պարոն նախագահ:
— Լավ, անօգուտ է քեզ բացատրել, — հոգնեց նախագահը, — լսի Շարմազանովը ասաց, որ Մարտիկ Սարգսյանը ձեր բրիգադի՝ Վեդու գումարտակի շտաբի պետն է եղել:
— Հա էղեր է, իրան « Դեպոն » են ասում:
— Ես չգիտեմ, դա դեպոն է, թե պառավոզը, — կատակեց նախագահը:
— Պարոն նախագահ, նա մի ժամանակ դեպուտատ է եղե, դե տղերքը իրան Դեպո են ասե, — բացատրեց նա:
— Մանվել, բա էդ Դեպոն, ինչացու՞ է, — հարցրեց նախագահը:
— Դե մարդ է էլի, ընչի բան ա էղե՞, — հարցրեց գեներալը:
— Հա՛ եղել ա, — դժգոհեց նախագահը, — Մանվել, երեկ էդ քո Դեպոն հայտարարել է, որ ուզում է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին։
— Վայ, ես դրա հերն եմ անիծել, — բարկացավ գեներալը, — պարոն նախագահ, ուզում եք Շմայսին ասեմ դրան խփի, կամ էլ ոտերը ջարդեն։
— Մանվել, հա լավ կլիներ, — ուրախացավ նախագահը, — բայց այ տղա, հիմա խփել-մփելը չի անցնում, չեմ ուզում, որ էս ընտրությունները հարամեն, քաղաքակիրթ ձևով պիտի արվի:
— Պարոն նախագահ, մի մտածեք քաղաքակիրթ ձևով կգյուլլենք, ես լիքը գրագետ տղերք ունեմ:
— Չէ Մանվել, էդպես չէ, էսի հո Վազգենի ժամանակը չի՞, որ սպանեք ու խոշտանգեք, հիմա ամեն ինչ արվում է ուրիշ ձևով՝ քաղաքավարի ու օրենքով։
— էդ ո՞նց, օրենքո՞վ, — զարմացավ գեներալը:
— Այ տղա, հիմա ոստիկանություն կա, կամ էլ հարկային, մի հատ քրեական գործ սարքեք գլխին, կոխեք թող գնա նստի` բռնաբարությունից սկսած, վերջացրած խարդախություն ու կավատությունը։ Այնպես որ, դատարաններով ու օրենքով արեք ինչ պետք է:
— Յա՜, — զարմացավ գեներալը, — բա էդ Կավատությունը ի՞նչ ա որ:
— Լսի՛ Մանվել, ես ժամանակ չունեմ քեզ հայերեն բառարանը սովորացնեմ, մի խոսքով տես ինչ ես անում:
— Էլավ պարոն նախագահ, հեսա տեսնեմ ինչ եմ անում, կզանգեմ կզեկուցեմ։ Նախագահը անջատեց և նորից միացավ Շարմազանովին: — Լսում եմ, պարոն նախագահ, — բարձրախոսում լսվեց Շարմազանովի ձայնը:
— Շարմազանով, հլա տես, էս նախագահական ընտրություններում ու՞մ ենք նշանակելու ինձ, որպես մրցակից:
— Պարոն նախագահ, դե Հրանտ Բագրատյանն է, դուք էիք ասել, որ մի 30 հազար դոլլարով գրանցենք:
— Հա դա հիշում եմ, բացի Բագրատյանից էլ ո՞վ կա:
— Դե մենք առաջարկել ենք Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին ու Փաշինյանին հետո էլ Վազգենի եղբորը՝ Արամ Սարգսյանին, էդքանից մենակ Հրանտ Բագրատյանը համաձայնվեց, մի քիչ սակարկեց, բայց 35 հազարով համաձայնվեց։
— Բա դա լավ է, — ուրախացավ նախագահը, — Շարմազանով, ոնց գցում, բռնում եմ թեկնածուները քիչ են, մի քանի հոգի էլ գտի, գայթակղի ասա որ հետո պաշտոն կտանք, թե չէ եվրոպացիք կարող են մեղադրել, որ ընդդիմություն չունենք:
— Պարոն նախագահ, Պարույր Հայրիկյանը ու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս կան, այնպես որ մի քանի թեկնածու էլ կավելացնենք ու վերջ:
— Լավ, ապրես Շարմզանով, լսի՛ էն Մարտիկ Սարգսյանի համար ես Մանվելին ասել եմ, ինքը նրանով կզբաղվի, մենակ դու Մանվելի հետ կապի մեջ եղիր, թե չէ կվերցնի ու էդ հարիֆին կգյուլլի, ունքի փոխարեն` աչքը կհանի, դու գիտես, որ մեզ հիմա ավելորդություններ պետք չեն:
— Եղավ, պարոն նախագահ:
— Լսի՛, դրան ընտրարշավի կեսից կհանեք ու կուղարկեք Սովետաշենի հյուրանոցը, հլա տես ինչով կարաս դրանց օգնես, թե չէ Մանվելն էլ ու իրա հաստագլուխ տղեն ոչնչի ընդունակ չեն։
— Շատ լավ, պարոն նախագահ, ամեն ինչ կանենք բարձր մակարդակով, — խոստացավ նա, — պարոն նախագահ, մոռացա Ձեզ ասել, որ էն Ձեր ասած էպոսագետին նույնպես գրանցել ենք, փողից էր դժգոհում, բայց համոզեցինք, ինչպես որ պետքն էր:
— Ապրե՛ս, Շարմազանով:
— Պարոն նախագահ, Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին էլ ուզեցինք գրանցել, նրանք հրաժարվեցին, Լևոնը վերջին պահին զադնի գցեց:
— Ոչինչ, Շարմազանով, դրանք եղած-չեղած մի հաշիվ է, ոնց գցում-բռնում եմ դրանց ժամանակը եկել է։
— Հա, ես էլ եմ դա ասում:
— Շարմազանով, կանգնի էս ընտրությունները բարով-խերով ավարտենք, ես դրանց հետ առանձին-առանձին եմ խոսալու, հիմա կարևորը, որ ընտրական քարոզարշավը լավ ընթանա:
— Պարոն նախագահ, մի անհանգստացեք, մենք Նազենի Հովհաննիսյանին ենք ընդգրկել կազմակերպչական խմբում, ինքը հիմա դրա վրա է, երեկ զանգահարեցի, որպեսզի իմանամ, թե գործերը ինչպես է, նա ասաց, որ Ձեր համար անակնկալ ունի, այնպես որ հաստատ հարյուրից՝ ինսուն կխփենք:
— Դա լավ է Շարմազանով, ապրես, — ուրախացավ նախագահը:
— Պարոն նախագահ, Նազենին ասաց, որ Աստվածաշունչն է կարդում, ու Ձեզ համեմատելու է Մովսեսի հետ, այնպես որ մեր հայ ժողովրդի միակ առաքյալն ու փրկիչը Դուք եք:
— Դա լավ է, կեցցեք:
— Շամշյանին էլ զգուշացրել եմ, որ հիմա օլիգարխների մասին շատ խոսա, որպեսզի ժողովրդին ասենք, որ պայքարում ենք նրանց դեմ, սա կգայթակղի մեր ընտրողներին ու ժողովրդին։
— Ապրես Շարմազանով, դա լավ է, տեսեք, թե ինչ եք անում, ես հույսս դնում եմ քո վրա։
— Մի անհանգստացե՛ք, ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով, այնպես որ ժողովրդի միակ հույսը Դուք եք պարոն նախագահ։
— Լավ դե, դու քո գործը գիտես, մենակ տես, չմոռանաս որ Մանվելին տեղյակ պահես, որ էդ Մարտիկ Սարգսյանին ձեռք չտա, նա դեռ մեզ պետք է, ընտրություններից հետո կանեք, ինչ անելու եք։
— Եղավ, պարոն նախագահ:
Նախագահը անջատեց կապը և փռվեց բազմոցին։
— Ուֆ հոգնեցի: Վույ աման, վույ աման, վույ աման,
Թագավոր լինելուց լավ բան,
Կեր, խմի քեֆ արա,
Աշխարհը խալի է ոտքիդ տակ։


Գեհենի Առաքել 21/05/2015

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Մարտիկ Սարգսյանը 1 տարի 7 ամիս Նուբարաշենի մեկուսարանում է




Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը Aravot.am-ին հայտնեց, որ գտնվում է մեկուսարանի հոգեբուժական բաժանմունքում, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 6-ին կշարունակվի նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «ուրիշի գույքը մեկ միասնական դիտավորությամբ, խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մարզի բնակչուհի Հերմինե Թովմասյանի հետ, 2013թ. հուլիսի 12-18-ը, իր ծանոթների եւ ազգականների վստահությունը չարաշահելով, 20-30 հազար դրամի օգնություն տրամադրելու խոստումներով նրանց հրավիրել է «Արման Տոնոյան» անհատ ձեռներեցի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահ»:
Ըստ մեղադրանքի կողմի՝ նրանց էր տրամադրել մինչեւ 250 հազար դրամ գումարի չափով սպառողական վարկ, այն փոխանցել խանութի հաշվեհամարին: Ըստ էության կատարվել էին նոթբուքերի, պլանշետների, համակարգիչների ապառիկ գործարքներ:
Մարտիկ Սարգսյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ բազմաթիվ դիմումներ, խնդրագրեր է ուղարկել արդարադատության տարբեր ատյաններ: «Մենք՝ լքված ու արհամարհված «Ազդարար» հանդեսի վերջին մոհիկաններս, դիմում ենք ձեզ՝ սիրելի լրագրողներ, զորավիգ լինել հնարավոր բոլոր միջոցներով հայ մամուլի լեգենդ «Ազդարար» հանդեսին եւ նրա վերահիմնադիր Մարտիկ Սարգսյանին», տարբեր լրատվամիջոցների դիմելով՝ ստորագրել էին տնօրեն Աննա Էլոյանը, մենեջեր Ա. Շամամյանը, խմբագիր Խ. Մարգարյանը: Նրանք խնդրել էին իրենց պաշտպանական ուղերձը տպագրել վեբկայքերում, լրատվամիջոցներում: «Արդյոք պե՞տք է թույլ տանք, որ պատմաբան, ազատամարտի մահապարտ, վիրավոր հաշմանդամ եւ համեստ լրագրող Մարտիկ Սարգսյանը կործանվի ճաղավանդակների ետեւում»,- ահազանգում են ազդարարցիները:
Ի դեպ, մայիսի 6-ին նշանակված դատական նիստում Մարտիկ Սարգսյանի հետ դատարանում կլինի նաեւ Հերմինե Թովմասյանը, որը մեղադրվում է սոցիալական օգնության գումարը յուրացնելու, 7.725.000 դրամ արժողությամբ նոթբուքեր, պլանշետներ, համակարգիչներ հափշտակելու եւ վերավաճառելու համար: