ԵՐԵՔ ԻՇԽԱՆԻ ԱՌԱԿԸ


ԱՌԱԿ ըստ  Գեհենի Առաքելի


Ժամանակին երեք իշխան են լինում, մեկը մյուսից ավելի դաժան ու արյունախում: նրանցից ավագը ոչնչացնում է ամեն ինչ` անգամ պուրակներն ու այգիները, բարոյականությունն ու մարդկությունը: Միջնեկ իշխանը լինում է անբարոյական ու մարդասպան, իսկ կրտսեր իշխանը լինում է բոլորից դաժան` ոճրագործ և շիզոֆրենիկ:
Ժողովուրդը տեսնելով իր դաժան իշխանների բռնությունները, ոտքի է կանգնում, որպեսզի նրանցից ազատվի: Սակայն կրտսեր իշխանը, որը ոճրագործն էր, հրամայում է, որ կրակեն ժողովրդի վրա և հայտարարում է` « Որ ընդդիմությունը 100 տոկոս ձայն էլ ստանար, նրան իշխանություն տվող չկար »։ Իսկ միջնեկ իշխանը ասում է « 600-700 հոգի պետք ա սպանեինք, որ լավ լիներ »: Իսկ մեծ իշխանը գավաթը բարձրացնում է, խմում իր կրտսեր ընկերների կենացը:
Սակայն ժամանակ անց ավագ իշխանը դառնում է Ազգի փրկիչ, Կրտսեր իշխանը դառնում է սպարապետ, իսկ միջնեկ իշխանը դառնում է Նոստալգիան հիշողությունների ասպետ:
ժողովուրդը մոռանում է իր մութ ու ցուրտ տարիները, մոռանում է նրանց հանցանքներն ու ոճրագործությունները, դարձնում նրանց աստվածներ ու երկրպագում:
Առակս ինչ կցուցանե, որ մարդ կա մարդ է, մարդ էլ կա հավի ուղեղով սպարապետամոլ     կոնգրեսական:

Գեհենի Առաքել 


Հեղինակային   իրավունքների   իրավունքները   պատկանում   են   դրա   հեղինակին՝   Գեհենի    Առաքելին:  Գրքում   տեղ   գտած   նյութերը   պաշտպանված   են   Հեղինակային    իրավունքով  GEHENI  ARAQEL  ©  2014 geheniaraqel@hotmail.com

Комментариев нет:

Отправить комментарий