Գրասեղանին դրված էր թերթերի հսկա կապոցը,
նա վերցրեց
ամենավերևի թերթերից մեկը,
հենց
առաջին էջի վրա խոշոր տառերով գրված
էր հոդվածներից մեկի վերնագիրը,
Ռուբեն Հայրապետյանը որոշել է
իր որդու
համար
«
դարի հարսանիքն
անել,
—
Կարծես
թե այս հանրապետությունում ուրիշ
որևե նորություն չկա,
ամեն տեղ
նույն հոդվածի արտատպված տարբերակն
է;
Թերթ․ ամ․
news.am
, yerevannews.am, mamul.am․․․
Բոլորը կարծես խոսքները մեկ արած
գրում են նույն բանը՝ «
Ռուբեն
Հայրապետյանը որոշել է իր որդու
համար «
դարի
հարսանիքն անել։ Ռուբեն Հայրապետյանը
որոշել է իր որդու համար «
դարի
հարսանիքն »
անել
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն
Հայրապետյանը որոշել է իր որդու եւ
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ
Սաշա Աֆյանի թոռնուհու համար «
դարի
հարսանիքն»
անել:
Նրա
շրջապատում աստղաբաշխական թվերի մասին
են խոսում,
որը
Նեմեց Ռուբոն չի խնայում հարսանիքը
կազմակերպելու համար,
տեղական
երգիչ-երգչուհիներով
էլ չի բավարարվել,
ի թիվս
այլոց,
հրավիրել
է նաեւ իտալացի երգիչ Ալ Բանո
Կարիզին,
ում
հայ հանդիսատեսը հիշում է Ալ
Բանո-Ռոմինա
Փաուեր գեղեցիկ զույգի ելույթներից,
եւ
ում մասին տարիներ առաջ հայկական
մամուլը գրեց,
որ
ներկա է եղել Ղարաբաղի Վանք գյուղում
տեղի ունեցած «
Ղարաբաղի
ցլամարտ »
էշերի
ավանդական մրցավազքին:
Իսկ
տաշի-տուշիի
մասը կապահովեն Թաթա Սիմոնյանը,
Արման
Հովհաննիսյանը,
Սպիտակցի
Հայկոն,
որոնք
արդեն մի քանի օր է՝ փորձեր են
անում Ավանում գտնվող Ֆուտբոլի
ակադեմիայի դաշտում,
որտեղ
էլ օգոստոսի 28-ին
կլինի հարսանիքը:
Ի
դեպ,
ավանցիներն
էլ են գոհ.
Այս
առիթով Հայրապետյանն ասֆալտ է արել,
լրացուցիչ լուսավորություն քաշել:
07:45 • 27.08.14 »
Նա մի կողմ դրեց թերթը, վերցրեց
հաջորդը, նույն բանը, հեռուստատեսային
բոլոր կայանների նորություններում
մեկնաբանվում էր « Դարի Հարսանիքի
» մասին, դա բավական չէր լրագրողները
ձայնագրիչները վերցրած ընկել են
փողոցները ու հասարակական կարծիքներ
են հարցնում:
—
Թուհ,
Ամեն ինչ պիտի փչացնեն, — բարկացավ
նա և շպրտեց ձեռքի թերթը, հանկարծ
աչքը զարնվեց գեղեցիկ շապիկով գրքին
որը դրված էր թերթերի կողքին:
Փոքրիկ գրքույկի շապիկին գեղեցիկ
ձևավորված էր, մանուշակագույն տառերով
գրված էր ԴԱՐԻ ՀԱՐՍԱՆԻՔ՝ Գեհենի
Առաքել: Նա բացեց գրքույկը․ տարօրինակ
էր գրքի առաջին մասում զետեղված էր
նույն թերթի հողվածների մասը: Նա
ձգվեց հասավ սեղանի անկյունում դրված
հեռախոսին, սեղմեց հեռախոսի կոճակը,
—
Լսում
եմ պարոն Հայրապետյան, — լսվեց
քարտուղարուհու ձայնը, — Աղջիկ ջան
անցիր մոտս․․․ Քիչ հետո բացվեց
աշխատասենյակի դուռը, և բարետես
քարտուղարուհին մտավ ներս,
—
Լսում
եմ պարոն Հայրապետյան, — վախեցած
ասաց նա,
—
Էս
ինչ գիրք ա, — բարկացած ասաց նա,
աղջկան մեկնելով ձեռքի գրքույկը,
—
Ես
չգիտեմ պարոն Հայրապետյան, առավոտյան
մամուլի հետ բերեցին, — արդարացավ
նա,
—
Բա
ինչա՞ գրված մեջը, — նույն կոպիտ
տոնով հարցրեց նա,
—
Բայց
ես չեմ կարդացել պարոն Հայրապետյան,
— վախեցած ասաց աղջիկը, չհասկանալով,
թե ինչում են մեղադրում իրեն, —
եթե կարևոր է, տվեք կտանեմ կկարդամ
և հետո ձեզ կասեմ թե ինչի մասին
է:
—
Աղջիկ
ջան, դու ընչի չգիտես, որ
կարդալ-մարդալու ժամանակ չունեմ, —
խիստ տոնով ասաց նա,
—
Գիտեմ,
պարոն Հայրապետյան, կներեք իմ սխալն
էր, այլևս չի կրկնվի, — խոստացավ
աղջիկը, նա վախեցած ու շվարած
կանգնել էր չգիտեր ինչ պատասխանել,
—
Լավ
գնա, — կարգադրեց նա, — մի հատ դառը
կոֆե բեր, Քարտուղարուհին վախեցած
դուրս գնաց աշխատասենյակից։
—
Դէ
արի ու էսքանը կարդա, — մտքի տակ
մրթմռթաց նա, — ըսկի ջահել վախտ
էսքան չեմ կարդացել, հիմա էս տարիքիս
պիտի կարդամ․․․ Նա նորից բացեց
գրքույկը և շարունակեց կարդալ։
«
Հարսանքավորների հոսքը չէր դադարում,
գալիս էին, գալիս կարծես թե
հրավիրվածների քանակը անսահմանափակ
էր։ Հսկայական հարսանյաց դահլիճը
շրջապատված էր ոստիկանական ու
անվտանգության աշխատակիցներով։ Կարծես
թե միջազգային կոֆերանս էր կամ է
G-7-ակի հերթական նիստը։ Էջմիածին
տանող մայրուղու ամեն մեկ մետրի
վրա կանգնած էին երեք ոստիկան,
այդպիսի նախապատրաստվածություն եղել
էր 1980 թվականին Մոսկովյան Օլիմպիադայի
ժամանակ, երբ Խորհրդային ներքին
գործերի և անվտանգության ողջ
համակարգը այնտեղ էր գործուղել իրենց
լավագույն աշխատակիցներին։ Այդ
ժամանակ օլիմպիադայի ջահի ողջ
ճանապարհը հսկվում էր, ամեն քայլափոխին
մեկ ոստիկան էր, ամեն թփի ու քարի
ետևում մի անվտանգության աշխատակից։
» Բացվեց աշխատասենյակի դուռը, ներս
մտավ քարտուղարուհին՝ սկուտեղը
ձեռքին,
—
Կարելի՞
է, պարոն Հայրապետյան․․․
—
Հա,
բեր ուրախ ասաց նա:
Քարտուղարուհին
ոգևորվեց նրա ժպիտից, մոտեցավ և
սկուտեղը դրեց սեղանին:
—
Պարոն
Հայրպետյան, ուզու՞մ եք գիրքը տվեք
տանեմ, կկարդամ հետո ձեզ կպատմեմ,
— ասաց նա,
—
Չէ,
ոչինչ մի կերպ կկարդամ, — քմծիծաղեց
նա, — հա մոտս ոչ մեկին չթողնես,
ոչ էլ հեռախոսները կմիացնես,
հարցնողներին ասա քաղաքից դուրս եմ
եկել․․․
—
Շատ
լավ, պարոն Հայրապետյան․․
Քարտուղարուհին
դուրս եկավ աշխատասենյակից ետևից
ծածկելով դուռը։ Նա գլուխը կախեց
գրքի վրա և շարունակեց կարդալ
«
Հարսանյաց համալիրը շրջապատված էր,
օդում պտտվում էին ուղղաթիռները,
նկարահանում էին անգամ վերևից, այստեղ
էին գտնվում միջազգային լրատվական
խոշոր հեռուստաընկերությունները SNN,
BBC, չնայած այն բանին որ MTV երաժշտական
ընկերությունն էր առաջինը հայտ
ներկայացրել ուղիղ հեռարձակումով
եթեր հեռարարձակել « Դարի Հարսանիքի »
արարողությունը։ Գալիս էին հրավիրվածները
ամենաճոխ մեքենաներով, լիմուզինների
շարասյունը խցանել էր մայրուղին։
Ներսում ուրախությունը շարունակվում
էր, հարսանյաց դահլիճի մուտքի մոտ
կանգնած անձնակազմը դիմավորում էր
հյուրերին, նրանք ընդունում էին
զույգերի համար բերած նվերները ու
առաջարկում հյուրերին զբաղեցնել
իրենց համար նախատեսված տեղերը։ Տան
տերերը արդեն դահլիճում նստել էին
դահլիճի լուսավորությունը շլացուցիչ
էր, ճոխ սեղանների առատության մեջ
փայլատակում էին ադամանդներով
զարդարված հրավիրված տիկնայք, որոնք
կարծես մրցակցությամբ ցանկանում
էին չզիջել Հոլիվուդյան օսկարակիրներին։
Փայլուն ու վառ հանդերձանքներով
մրցակցում էին մեկը մյուսի հետ։
Թամադան առաջարկում էր վայելել
խորտիկները, քանի որ հարսանիքը տևելու
էր յոթ օր յոթ գիշեր։ Հրավիրված
էին աշխարհի լավագույն խոհարարները,
իրենց ապշեցուցիչ ուտեստների
տեսականիով։ Այդ ճոխությունն ու
լուսային և ջրային շոուները ապահովելու
էին Եվրոպական և ամերիկյան լավագույն
ընկերությունները։ Ամեն ինչ նման էր
հեքիաթի, հարսնացուն իր գեղեցիկ
ճերմակափայլ զգեստով նման էր
հեքիաթների բարի փերուն, իսկ փեսացուն
սպիտակ հանդերձանքով ցանկալի ասպետին
էր հիշեցնում։ Ամեն ինչ հեքիաթի
նման էր, երաժշտությունը, ամենաթանկարժեք
խմիչքները, գեղեցիկ ու նուրբ
հանդերձանքներով կանայք։ Գեղեցիկ
մերկապարուհիների խումբը հերթական
ներկայացումն էր ցուցադրում դահլիճի
կենտրոնում։ Փայլ, լուսավորություն,
համեղ ուտեստներ, գեղեցիկ ու բարձր
երաժշտություն։ Հարսանքավորների
տրամադրությունը բարձր էր, արդեն
հարսանիքի ամենաեռուն պահն էր, բոլորը
ցանկանում էին տեսնել հարսի և
փեսայի պարը, սակայն թամադան հայտարարեց,
որ առջևում ավելի գեղեցիկ անակնկալներ
ու ելույթներ են լինելու։ Իտալիայից
հրավիրված երգիչներից հետո, հայտարարվեց
հաջորդ համարը։ Դահլիճը թնդաց ծափերից,
սպիտակցի Հայկոն սպիտակ հանդերձանքով
կանգնած էր դահլիճի կենտրոնում։
Մեղմ լսվեց կլարնետի քաղցր մուղամը,
լույսերը անջատվեցին, հանկարծ կամաց
առաստաղի վրա սկսեցին վառվել փոքրիկ
կապույտ լույսերը, որը աստղափայլ
գիշերվա տպավորություն էր թողնում,
բոլորը շունչները պահած հետևում
էին գեղեցիկ ներկայացմանը։ Կամաց-կամաց
սկսեց լուսավորվել, մշուշի քուլաների
մեջ կանգնած Հայկոն չէր երևում։
Երաժշտությունը շարունակվում էր։
Հայկոն սկսեց երգել, նրա ձայնի
ելևէջները խորտակում էին իր երգի
երկրպագուների սրտերը։ Մշուշը կամաց
ցրվեց դահլիճից, դահլիճի կենտրոնում
կանգնած էր սպիտակ հանդերձանքի մեջ
սպիտակցի Հայկոն, և մինչև ատամները
զինված խումբը, որոնք շրջապատել
էին Հայկոյին։ Հանդիսատեսը սկսեց
ծափահարել, գեղեցիկ շոուն ներկայացնում
էր սպիտակցի Հայկոն։ Հետաքրքիրը
այն էր, որ դահլիճի բոլոր կողմերում
նույն համազգեստով զինվորներն էին։
Կարծես թե շոուն այլ տեսք էր
ստանում։ Լսվեց կրակահերթ, ժողովուրդը
սկսեց ծափահարել, չգիտակցելով որ
դա արդեն ահաբեկություն է, ոչ թե
ներկայացում։
—
Բոլորդ
լռե՛ք, — բղավեց Հայկոն, երաժշտությունը
միանգամից ընդհատվեց, բոլորը զարմացած
էին, սպասում էին թե ինչ է լինելու
հետո, — Ժողովո՛ւրդ հանգիստ, մի՛
խառնվեք, մեր կարդաշ ախպերներն են
եկել հարսանիքը ծաղկեցնելու, — ասաց
Հայկոն։ Ադրբեջանցին սկսեց խոսել,
ինչ որ անհասկանալի բան, Հայկոն լսում
էր բարձրախոսի բերանը փակած, հետո
բաց թողեց և ասաց.—
Ժողովուրդ
հիմա առանց աղմուկի, հանգիստ, կանայք
շարվում են դահլիճի աջ կողմում,
իսկ տղամարդիկ ձախ․ Նախօրոք
զգուշացնում եմ, որ զինվորները
ադրբեջանի շտռաֆ- բատալիոնի զինվորներն
են, և կորցնելու ոչ մի բան չունեն,
հայերեն էլ չեն հասկանում, կարող
են կրակել առանց զգուշացման․․․
Այնպես որ շարժումը կարող է ձեզ
համար ճակատագրական լինել․․.»
Նա
բարկացած փակեց գիրքը չցանկանալով
շարունակել սակայն հետաքրքրությունից
չգիտեր ինչ անել, հանկարծ բացեց
գրքի սկիզբը, այնտեղ կարծես թե կար
գրքի համառոտ բացատրությունը, սկսեց
կարդալ « Մի խոսքով հրավիրված
կանայք բռնաբարվում են ադրբեջանի
Շտռաֆբատի կողմից, տղամարդիկ նույնպես,
իսկ հարսնացուին բռնաբարում է
սկզբից ադրբեջանցի սպան, հետո սպիտակցի
Հայկոն։ Այդպիսով երկնքից երեք
խնձոր է ընկնում՝ մեկը ադրբեջանցի
շտռաֆբատի կամանդիրին, մյուսը
սպիտակցի Հայկոյին, իսկ երրորդն
էլ մեր հարսիկին, իմիջիայլոց երորրդ
խնձորը կարմիր խնձոր էր։ Այդպիսով
ավարտվում է « ԴԱՐԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ »
քանի որ այդ բոլորը ցուցադրվում
էր MTV- ի ուղիղ հեռարձակմամբ։ » Նա
կատաղած փակեց գիրքը, սեղմեց հեռախոսի
կոճակը,
—
Լսում
եմ, պարոն Հայրապետյան, — լսվեց
քարտուղարուհու քնքուշ ձայնը։
—
Հիմա
իմաց ես տալիս բոլոր լրատվամիջոցներին
որ գան մամուլի ասուլիս է լինելու․․
—
Եղավ
պարոն Հայրապետյան, ինչպես ասեք, —
ասաց աղջիկը;
—
Այս
ամենի մեղավորը ես եմ, — ինքն իր
մտքում ասաց նա, — ախր ինձ ով էր
ստիպում մեծ-մեծ խոսալ․․. Դարի
Հարսանի՜ք․․. Ֆլան -ֆստան․․. Հազար
մարդ հարսանիք արեցին, ով իմացավ․․.
Ոչ ոք ավելի շատ փող ծախսեցին,
ավելի շքեղ հարսանիքներ արեցին, ոչ
մեկ չգրեց ու չպարզաբանեց, հիմա
մի բան սխալվեցի. Ասացի բոլորը
ձենները մեկ արած արձագանքեցին, էլ
չասեմ էս գրքի մասին։ Արա դե
ճիշտ են ասում էլի, որ պիտի զգույշ
լինենք մեր արտահայտություններ
մեջ։
«
Ապրելը դեռ չի նշանակում վայելել. վայելել` չի նշանակում ապրել »
Հեղինակային
իրավունքների իրավունքները պատկանում
են դրա հեղինակին՝ Գեհենի Առաքելին:
Էջում տեղ գտած նյութերը
պաշտպանված են Հեղինակային իրավունքով
GEHENI ARAQEL © 2014
geheniaraqel@gmail.com

Комментариев нет:
Отправить комментарий