Լռությունը
խախտեց լսվող ոտնաձայները: Առաքելը
վառեց մահճակալի մոտի լույսը. դիմացը`
աթոռին նստած էր բոլոր ժամանակների
մեծությունների մեծությունը:
— Առաքե՛լ,
արթնացրի՞, — կամաց շշնջաց նա:
— Ճիշտն
ասած քնած չէի, Վարպետ, — զարմացավ
նա:
— Կներե՛ս,
չէի ուզում անհանգստացնել, հիմա
կասես. ի՞նչ է մեռելներից պրծում
չունեմ, անցած անգամ Անդրանիկը, հիմա
էլ սա՛, — կատակեց նա:
— Ո՛չ,
ինչ եք ասում, Վարպե՛տ,
ինչպե՞ս կարող եմ այդպես մտածել,
Դուք այն մեծությունն եք, որի հետ
անգամ զրուցելը երազանք է...
— Գիտեմ
տղաս, սակայն սա երազ չէ, — ասաց
Րաֆֆին:
— Դու
գիտես, որ մենք հանդերձյալ աշխարհում
հանգիստ չունենք, քանի դեռ մեր
ժողովուրդն ու երկիրը գնում են
կործանման ճանապարհով...
— Վարպետ
գիտեմ, ես զգում եմ, որ Ձեր անդորրը
ևս խանգարվել է: Զորավարը ասել էր,
որ իրենք ևս ահաբեկված ու խոշտանգված
են...
— Առաքել,
չգիտեմ ինչպես արտահայտվեմ, որպեսզի
կարողանաս պատկերացնել...
— Վարպետ
Դուք ասեք, ես պատկերացնում եմ,
ինչպես հարկն է, — ասաց Առաքելը, — ես
գիտեմ, որ Դուք մտահոգված եք...
Արտահայտվեք, դա կթեթևացնի Ձեր հոգում
կուտակված մաղձը, ես նույն դրության
մեջ եմ, այնքան ասելու բան է
կուտակվում, որ քիչ է
մնում պայթեմ: Ստիպված գրում եմ,
որպեսզի կարողանամ ազատվել այդ ծանր
բեռից, չեմ կարողանում ներսում
պահել: Բարի մարդիկ կարդում են և
արձագանքում... Վարպետ, իրենք նույն
տառապանքներն ու դժբախտությունը
կիսում են ինձ հետ, քանի որ իրենք
հալածված են ազգադավների կողմից:
— Առաքել,
գիտեմ տղաս, ես էլ երիտասարդ ժամանակ
քեզ պես էի, փորձում էի թղթին
հանձնել այն ամենը, ինչ կուտակվում
էր իմ մեջ, ինչ-որ պիտի ասեի
ժողովրդին ու սերունդներին... Սակայն
ավա՜ղ, ոչինչ չկարողացա անել, դրանք
մնացին միայն թղթի վրա ու եղան
անպետք...
— Այդպես
մի ասեք, Վարպետ, — դժգոհեց Առաքելը,
— ինքս Ձեր աշակերտն եմ, Դուք կարողացաք
դաստիարակել մի սերունդ, որը կարողացավ
պետություն կերտել, կարողացավ պատերազմ
հաղթել...
— Առաքել
հաղթելը դեռ քիչ է տղաս, այդ
հաղթանակը պահել է պետք...
— Համաձայն
եմ Վարպետ, Ձեր ամեն մի գրած
մարգարեություն ընդունում եմ, որպես
սեփական գաղափար...
— Գիտեմ
տղաս, դու և ես նույն կաղապարում
ենք ձուլվել, — կատակեց Րաֆֆին, —
Առաքել, գիտե՞ս, երբ
ազգադավը գլուխ է բարձրացնում, չպետք
է վախենալ, չպետք է խոնարհվել,
չպետք է խղճալ ու նահանջել... Ազգադավին
խղճալ, կնշանակի սեփական գերազմանը
փորել...
— Վարպետ,
ես գրել եմ դրա մասին, — ասաց
Առաքելը:
— Գիտեմ
տղաս, գիտեմ, մենք` նահատակներս
հպարտանում ենք և հանգստություն զգում,
որ դեռ կան ազնվազարմ հայրենասեր
մարդիկ, որոնք գիտեն ճշմարտության
ճանապարհը, ու վստահ եմ, որ ճիշտ
ճանապարհի վրա ես: Մենք հաճախակի
հավաքվում ենք ու խոսում քո գրածների
մասին...
— Վարպետ,
կներեք, որ ընդհատում եմ: Մենք
ասելով, ու՞մ ի նկատի ունեք, եթե
գաղտնիք չէ...
Րաֆֆին
ծիծաղեց:
— Առաքել
ջան, մեզ մոտ` « Վերնատանը », բոլոր
անդամները` ես, Խորենացին, Մաշտոցը,
Նարեկացին, Վարդան Զորավարն ու
Նալբանդյանը, Աբովյանն ու Սևակը,
Չարենցն ու Շիրազը, Նժդեհը, Պապ
թագավորը, Այգեկցին, Կոմիտասը, Սայրանն
ու Թերլեմեզյանը...
— Ուրեմն
« Վերնատունը » կա՞...
— Այո՛
տղաս, հայ ժողովրդի հոգսերով ապրող
մեծությունները այնտեղ են հավաքվում`
« Վերնատանը », տեսնում ենք ու լսում
ժողովրդի ձայնը:
— Վարպետ,
բոլորդ միասի՞ն եք, զորավարներն ու
գրողները...
— Այո՛
Առաքել, — հաստատեց Րաֆֆին, — գիտե՞ս
տղաս, բոլորը` ովքեր ազգի ոգով
են ապրել, անկախ իրենց մասնագիտությունից
ու կոչումից... Առաքել, եթե չեմ
սխալվում դու բժիշկ ես չէ՞...
— Այո՛
բժիշկ եմ, Վարպետ...
— Տեսնու՞մ
ես. բժիշկ, որը դարձել է
ժողովուրդի քնարն ու աղաղակում է
իրականության ոճիրների դեմ...
— Այո՛
Վարպետ, իրավացի եք, ես ինքս չեմ
գրում, այլ գրիչն է գրում, դա սրտից
դուրս ելած բառեր են, չգիտեմ, թե
միտքն ու գաղափարը ինչպես է գալիս...
— Մուսան
է դա տղաս, — ժպտաց Վարպետը, — մուսան
ու ժողովրդի հառաչանքը միաձուլվում
ու անկախ իրենից գրվում են տողերը:
Նարեկացին, Աբովյանն ու Նալբանդյանը
այդ հառաչանքի աղաղակի ձայնից գրիչ
վերցրեցին ու սկսեցին գրել:
Վարդան
Սպարապետն, Անդրանիկն ու Նժդեհը
իրենց սրով էին ճանապարհ հարթում,
իսկ մենք` գրիչով: Սայրանն ու Փանոսը`
վրձինով, Կոմիտասը` երգով... Առաքել,
ժողովրդի ձայնը չլսողը չի կարող
երբեք արարել, անկախ նրանից, նա
գիտնական է, թե հոգևորական, զինվորական,
թե արվեստագետ...
— Վարպետ,
իսկապե՞ս Դուք լսում եք մեր ձայնը,
մեր այս
հառաչանքներն
ու աղոթքները:
— Այո՛
տղաս, լսում ենք և ողբում: Նարեկացին
իր ողբով, Խորենացին իր մատյաններով,
Կոմիտասն իր մեղեդիներով... Սակայն
տղաս, ողբի ու արտասուքի մեջ նաև
պայքարի մարտակոչեր կան: Նալբանդյանն
ու Նժդեհը չեն դադարում ի զեն
կոչել, Չարենցն ու Շիրազը, Տիգրան
Մեծն ու Սեպուհը, Թեհլերյանն ու
Մոնթեն. վրեժի, ցասումի պայքարի են
կոչում:
— Վարպետ,
ի՞նչ եք կարծում, այսպիսի վիճակից
ինչպե՞ս կարելի է դուրս գալ...
— Առաքե՛լ
որդիս, հարցը ինչու՞ տվեցիր,
եթե դու գիտես պատասխանը...
— Չգիտեմ
Վարպետ, պահ է գալիս` հուսահատվում
եմ, անգամ իմ տեսածին ու գրածին չեմ
հավատում: Դժվար է կողմնորոշվել
այս քաոսի ու խառնաշփոթի մեջ: Վարպետ,
խելագարվել կարելի է...
— Գիտեմ
Առաքել, գիտեմ, դժվար է, գիտես
ժողովուրդը կույր է և սնահավատ, այդ
կուրության ու տգիտության արդյունք
է, կույր են մտքով, քանզի կույր
աչքը ավելի լավ է, քան կույր միտքը:
Տգիտության այս շղարշը ծանրացել է:
Նրանց մտքին միայն մշուշ է ու
դատարկություն, իսկ դատարկության մեջ
ոչինչ չի ստեղծվում: Առաքել, շարժում
է պետք, մտածել ու գործել, որտեղ
արագությունն ավելի նպաստաբեր է
լինում, թեկուզ անհաջող փորձ, սակայն
պետք չի, որպեսզի անգործությունից
ժանգոտի միտքը, ժողովուրդը ասում
է. « Երկաթը տաք-տաք են ծեծում »:
Հարկավոր է գործել, ոչ թե սպասել,
որ այդ մի բուռ եղած ընտրյալներին
էլ ոչնչացնի բորոտը: Առաքել, գաղջը
արդեն ամենուր է, անգամ սերունդն է
ստրկամիտ ծնվում, էլ ուր մնաց
պայքարելը... Չպետք է կիսատ թողած
գործը կանգնեցնել, հարկավոր է ավարտին
հասցնել մինչև վերջ... Մինչև հաղթանակ...
— Գիտեմ
Վարպետ, բազմիցս ասել եմ, որ այս
թուլությունը, որը ցուցաբերում ենք
մենք, փոխանցվելու է եկող սերունդին,
արդեն այս սերունդը չգիտի, որ
Հայաստանը ժամանակին եղել է ամենահզոր
երկերից մեկը` իր գիտությամբ ու
մշակույթի կրթօջախներով: Ներկան միայն
ավերակ դարձած մշակույթի ակումբներ
ու գրադարաններ, դպրոցներ ու
մանկապարտեզներ: Նախկինում ամեն գյուղ
ու ավան իր մշակույթի տունն ուներ,
գրադարանը, թատրոնի ու երգի խմբակները,
դրանք բոլորը ոչնչացրեցին, իսկ հիմա
դրանց փոխարեն աղանդավորական ու
կուսակցական շտաբներ են, որտեղ միայն
բութ` « Կվալդ » դեմքով, կուսակցական
նշանով ղասաբներ ու աստվածապիղծ
հոգևորականներ են:
— Իրավացի
ես տղաս, այս ամենը մենք տեսնում
ենք, ու ցավ ապրում, որ չկարողացանք
կրթել ժողովրդին, որ պետք չի հավատալ
ու աստվածացնել առաջնորդներին:
Առաքել, անկախ նրանից, առաջնորդը լավն
է, թե վատը, պետք է նրան հարգել և
սիրել իր արժանիքներով, սակայն չպետք
է աստվածացնել ու երկրպագել, եթե
սկսեցին երկրպագությունը, ապա
հավատացնում եմ, անգամ լավ առաջնորդը
կարող է դառնալ բռնակալ, ինչպես
ժողովուրդն է ասում. « Ամեն ինչ չափի
մեջ է գեղեցիկ »...
— Վարպետ,
դուք իսկապե՞ս տեսնում եք ելքը:
— Առաքել,
քո կարծիքով ինչու՞ եկա: Ճիշտն ասած
Միքայել Նալբանդյանն էր ուզում գալ,
Խորենացին ու Նժդեհը, սակայն գիտեյինք,
որ դու ինձ էիր սպասում...
— Շնորհակալ
եմ Վարպետ, իրոք երազում էի այս
հանդիպումը: Ինձ համար մեծ պատիվ է
կանգնել ու լսել Ձեզ...
— Առաքել,
ժամանակը սուղ է որդիս, պետք է
գնամ, այդ պատճառով կասեմ այն ինչ
անհրաժեշտ է, խնդրում եմ հիշիր ինչ
կասեմ, կարող ես ընդունել, որպես
պատգամ, թեկուզ կտակ...
— Ինչպես
կասեք Վարպետ...
— Առաքել,
դեռ 1914 - ին կանխագուշակում էինք
մոտալուտ աղետը. ես, Նարեկացին ու
մյուսները շրջում էինք գյուղից
գյուղ, աղաղակում, որ աղետը մոտենում
է, պետք է ոտքի կանգնել` զենք
վերցնել, սակայն ապարդյուն, ոտքի
ելան միայն նրանք, որոնք ծնվել էին
ազատության ջահը սրտում, իսկ մնացածը
քշվեցին Դեյր -Զոր... Առաքել, ով ոտքի
ելավ, զենք վերցրեց` նա ապրեց, ով
գլուխ խոնարհեց` նա կոտորվեց... Այդպես
էլ հիմա է, որդիս: Ինչ կարևոր է,
քո թշնամին թուրքերեն է խոսում, թե
հայերեն, թշնամին` թշնամի է, ժողովրդի
թշնամուն սպանելը մեղք չէ: Գիտե՞ս
հրեաները ինչու՞ կարողացան հասնել
հաջողության, որովհետև ընդունեցին
իրենց տիրոջ խոսքը. « Նա, ով մեղանչում
է ու խախտում Տիրոջ պատվիրաններից
մեկնումեկը, այսինքն՝ անում է մի
բան, որ չպետք է աներ, բայց չիմանալով
գործում է, այդ մեղքը` ուրեմ մեղավոր
է» : Բացի այդ, նրանց համար ոսկե
օրենք դարձավ տիրոջ խոսքը. « Եթե
քահանայի դուստրը պոռնկությամբ պղծվի,
նա արատավորած կլինի իր հոր անունը.
Նա պետք է հրով այրվի » : Առաքել,
հրեանները դավաճանների ողջ գերդաստանին
են պատժում` հասկանալով, որ նրա գործած
հանցանքի համար անգամ նրա անմեղ
ծնողն է մեղավոր: Տեսնում ես, իսկ
մենք ներեցինք ազգադավներին, որպեսզի
շատանան ու հոշոտեն ազգին: Առաքել,
այստեղ գոյի պայքար է, այստեղ բարու
և չարի պայքար է, այստեղ տեսակի
պայքար է: Եթե չարը ոտքի է ելել
ու կոտորում է մեզ, ուրեմն մի
վարանի՛ր սուր վերցնել: Առաքել, գրիչը
զենք է, զենք է երգը, զենք է նաև
խոսքը... Տղաս, այսօր մեզ պետք է
ռազմաշունչ երգ, ռազմաշունչ խոսք,
սակայն երգում ենք ու ճառում, բայց
չկա կիրք, պայքար և զենք... Անիմաստ
է դառնում խոսքն ու երգը, երբ չկա
զենք... Ազգադավի արյունը պետք է
լինի որպես սրբագործված գործի
սկիզբ... Արյունով պետք է մաքրվի
ժողովրդի տառապանքն ու լացը: Հազարավոր
մանուկների աչքերի արցունքները
չորացել են նրանց այտերին ու մնացել
անհատույց... Մնացել են տասնամյակներով
ու կմնան, քանի դեռ պայքարը չի եղել
նպատակային: Ինչու՞ ենք վախենում
արյունից, եթե մեր թշնամին չի վախենում
թափել մեր արյունը, չի վախենում,
երբ խոշտանգում ու նվաստացնում է
ժողովրդին, չի վախենում, որ գալու է
այդ պատասխան տալու ժամանակը... Այն
ժամանակ դուք էլ մի վախեցեք թափել
նրա արյունը, նրա զավակներին ու
ժառանգներին ոտնատակ տալով, մի
վախեցեք, որ մեղսագործվելու եք, քանի
որ ժողովրդի թշնամու արյունը դա
չի մեղսագործում, այլ մաքրում է:
Սատանայի հետ դաշն կնքած ոճրագործին
պատժելը մեղք չէ, այլ պատիվ:
Թեհլերյանի պատգամը հիշի՛ր...
Նա անհանգիստ է Առաքել, նա չի
կարողանում հաշտվել այն մտքին, որ
երիտ-թուրքերին փոխարինած ենիչերները
նվաճել են մեր երկրի պետականությունն
ու խոշտանգում են բազմաչարչար մեր
ժողովրդին: Առաքել, իմ և ողջ հայ
ժողովրդի մեծերի ու նահատակների
անունից եմ ասում, ու պատգամում. մի
վախեցե՛ք, թող վախենա մեր թշնամին,
մի վարանե՛ք, թող վարանեն մեզ
խոշտանգողները, ո՛չ թե մեր արյունով
այլ ազգադավների, ո՛չ թե մեր
զավակները` այլ նրանց զավակները պետք
է լացեն: Առաքել, ապրել մեկ անգամ,
սակայն ապրել, ոչ թե ստրկանալ, ոչ
թե աղերսել: Ապրել այս արևի տակ,
որպես ազգ ու ժողովուրդ, որպես մարդ,
ոչ թե որպես անասուն: Բանականությունը
մեզ տրվել է, որպեսզի տարբերենք
լավը` վատից, չարին` բարուց: Աստծուն`
սատանայի, այնպես որ, տղաս, քանի դեռ
ժողովուրդը չի գիտակցում, որ իր
ստրկությամբ ստրկացնում է մեզ` իրենց
մեծերին ու պատմությունը, ջնջում
է Աստծու բարի կերպարը: Աստված մեզ`
մարդկանց, ստեղծեց ազատ ու հպարտ,
սակայն մենք չընդունեցինք Աստծուն,
փոխարենը ստրկացանք սատանայի ու
չարի առաջ: Այնպես որ, չարիքի դեմ
պայքարը սուրբ պարտք է, մեռնել, եթե
պետք է հպարտ, ոչ թե ոտքերի տակ,
սակայն Առաքել չպետք է գնալ մեռնելու
համար, այլ ապրելու... Եթե պայքարը
պետք է լինի մեռնելով, ապա թող
մեռնի մեր թշնամին, որպեսզի մենք
ապրենք ու ապրեցնենք: Առաքել` որդիս,
ավարտում եմ, քանի որ երկար խոսեցի...
Շնորհակալ եմ, չմոռանա՛ս
պատգամս տալ ժողովրդին, սա իմ պատգամը
չէ, այլ Խորենացու և Մաշտոցի,
Նարեկացու ու Թումանյանի, Նժդեհի ու
զորավար Բաղրամյանի, Չարենցի ու
Սևակի... Առաքել, հրաժեշտ չեմ տալիս,
քանի որ խոստանում եմ կրկին այցելել,
սակայն վստահ եմ, որ Նալբանդյանի
ազատության ոգին դեռ կա ժողովրդի
մեջ... Գիտեմ, որ մենք միասին կարող
ենք ազատությունը նվաճել... Մեր ոգին
ձեզ հետ է: Պայքա՛ր,
զե՛նք, կռի՛վ,
հաղթանա՛կ... Մա՛հ
մեր թշնամուն... Րաֆֆին հրաժեշտ տվեց
և հեռացավ, ինչպես եկել
էր:
Գեհենի
Առաքել 14/03/2015

Комментариев нет:
Отправить комментарий