суббота, 11 апреля 2015 г.

ԲՈՑԱՎԱՌ ԿՐՔՈՏ ՍԵՐ 18 +

Իմ ստեղծագործությունների  մեջ  կան տարբեր  թեմաներով գրվածքներ, որոնց մեջ տեղ  են  գտնում, առակներ, առածներ պատմվածքներ, հեքիաթներ, աֆորիզմներ,  փաստավավերագրական նյութեր, հումորային ժանրի գործեր նույնիսկ  պամավեպեր և այլն: Սակայն, մտքովս երբեք չէր անցնի, որ հնարավոր է էրոտիկ ժանրին անդրադառնամ։ Բայց, ինչպես ասել եմ միշտ, այդ ամենը գրվում է հանկարծակի, և այս անգամ իմ ընկերներին եմ ներկայացնում`  18 + « ԲՈՑԱՎԱՌ ԿՐՔՈՏ ՍԵՐ » ստեղծագործությունը։

  Գեհենի   Առաքել.

ԲՈՑԱՎԱՌ    ԿՐՔՈՏ ՍԵՐ

Կամաց բացվեց ննջարանի դուռը, նա ներս մտավ անձայն, երևում էր` շատ հոգնած է: Ծիրանագույն, խավար լույսերի մեջ վարագուրված հսկա մահճակալին` տիրուհին ճեմում էր, մետաքսյա թափանցիկ գեղեցիկ գիշերային զգեստը նրան բոցավառ և կրքոտ էր դարձնում, բաց կուրծքը ալեկոծվում էր, էլ չէր համբերում, որպեսզի իրեն նետի սիրեցյալի գիրկը։
— Սերժի՛կ ջան, եկա՞ր, — մեղմ, կրքոտ ձայնով հարցրեց նա:
— Ռի՛տա, էս քնած չե՞ս, — զարմացավ Սերժիկը:
Երևի լուսավորված միջանցքից մտնելով կիսախավար, դեռ չէր ընտելացել այդ խավար լույսին, փորձեց շարժվել ձայնի ուղղությամբ։
— Սերժիկ, այստեղ եմ, անուշս, — ասաց կրքոտ ձայնով, սիրո շղարշով ամփոփված կինը։ Սերժիկը մոտեցավ մահճակալին, կինը ամբողջությամբ այրվում էր, կարծես թե ուր որ է կժայթքի ու հրաբխի նման կսկսի իր շիկացած լավան դուրս թափել։ Ինչպիսի՜ կրքոտ գիշերներ է ունեցել նա, երբ դեռ աղջիկ էր, իսկ այս վերջին տարիների բժշկությունը կարծես կրկնապատկել էր իր և ամուսնու էներգիան և կիրքը։
— Ռիտա, էլի էս վիճակու՞մ ես, — դժգոհեց ամուսինը:
— Հա, Սերժիկ ջան, միայն ոչ թե էլի, այլ կրկին, — կրքոտ ձայնով ասաց նա, — Սերժո, չես տեսնու՞մ, որ արդեն այրվում եմ, շիկացել եմ, ինչպես երկաթը հնոցում:
— Հա, տեսնում եմ, — դժգոհ ֆշշացրեց նա:
— Դէ, էլ ու՞մ ես սպասու՞մ, — ասաց կինը, — Սերժո ջան, երկաթը տաք-տաք են ծեծում:
— Ռիտա ջան, հիմա ուզում ես, որ ծեծե՞մ:
— Հա Սերժիկ ջան, էնքան եմ ուզում, որ ծեծես, նվաստացնես, խոշտանգես, ես դրանից միայն բավականություն եմ ստանում:
— Ռիտա ջան, հո դու հայ ժողովուրդը չե՞ս, — զարմացավ ամուսինը:
— Սերժիկ ջան, ինչու՞ ես վիրավորում, անկողնու մեջ կինը պետք է լինի, որպես Վենետիկյան պոռնիկ, որպես հարճ, որպես գիշոտա ու մի մոռացի, որ սիրո և գեղեցկության աստվծուհին այդպես էր․․․ Այնպես որ, վերցրու ինձ, ես ամբողջության քոնն եմ։ Չարչարի՛ր քո ստրկուհուն․․․
— Ռիտա, դու գիտես, որ առանց այն էլ գործի տեղը այդ եմ անում, հիմա էլ դու՞:
— Սերժո ջան, լավ էլի, բա իզուր քեզ ուղարկեցի՞ ցողունապատվելու։ Բա չես հիշու՞մ, թե բժիշկը ինչ ասաց, որ ցողունը չօգտագործես` կկախվի ու ամբողջ ծախսած փողը կգնա կկորի:
— Հա ասել է Ռիտա, բայց էդ անտեր ցողունը սաղ օրը Գալուստ Սահակյանի ձեռքին է, նա թողնու՞մ է, որ իջնի:
— Լավ էլի, Սերժիկ ջան, շա՜տ եմ խնդրում, — աղաչեց կինը:
— Լավ, Ռիտա, ասա տեսնեմ էս անգամ ի՞նչ ես մտածել:
— Սերժիկ ջան, այսօր սեքս չեմ ուզում, բայց ուզում եմ, որ ինձ նվաստացնես: Պատկերացրու, որ ես էն « 100 ամյակը առանց Ռեժիմի » տղերքից եմ, ինձ նվաստացրու և խոշտանգի:
— Բայց, Ռիտա ջան, արդեն հոգնում եմ քաղաքականության քո խաղերից, անկողնում չեմ ուզում պոլիտիկա, անցած անգամ Գարեգին -Բ ն էիր, հետո Գագիկ Հարությունյանը․․․ Գիտե՞ս ինձ հեշտ է, հա՛մ գործի տեղը դրանց հետ կենակցել, հա՛մ էլ տանը:
— Հասկանում եմ, Սերժո ջան, բայց դու էլ ինձ հասկացի՛, ես քո համար եմ անում, հո չե՞նք թողնելու, որ ցողունի հետ բան կատարվի:
— Ռիտա ջան, ցողունի մասին մի մտածի, ողջ կառավարությունը ու ազգային ժողովը դրա մասին են մտածում:
— Լավ էլի Սերժո ջան, գոնե էս վերջին անգամ, խնդրում եմ:
— Ռիտա ջան, գիտես արի ավելի ճիշտ սպարապետ-սպարապետ խաղանք, — առաջարկեց ամուսինը:
— Ո՞նց, Սերժիկ ջան, — ուրախացավ կինը:
— Դե, դու կասես սպարապետ ես, ես էլ քեզ կդոմփեմ:
— Լուրջ ես ասու՞մ, — կնոջ աչքերը փայլեցին ուրախությունից, — բա ես ի՞նչ պիտի ասեմ, Սերժո ջան:
— Դե, դու կասես, — նա սկսեց մտածել, հանկարծ հիշեց թե ինչ պիտի ասի կինը, — Ռիտա ջան, դու կասես. « Մեր դեմ խաղ չկա »:
— Վա՜յ, ինչ լավ բան ասացիր, Սերժո ջան, — ուրախությունից սկսեց ցատկոտել կինը։
Քիչ հետո ննջարանից լսվում էր աղիողորմ ճիչ, կարծես ինչ-որ մեկին էին խոշտանգում, « Մեր դեմ խաղ չկա » բղավում էր կինը: 
— Ա՛ռ քեզ սպարապետ, ա՛ռ ա՛ռ, — բղավում էր սիրեցյալը և նվաստացնում սիրուհուն։


Գեհենի Առաքել 11/04/2015

 

Комментариев нет:

Отправить комментарий