четверг, 2 февраля 2017 г.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽՈՐՔԻՑ, ՆՈՐՈՎԻ

Բազում  կարիքների  տեր անհատներն ու  ժողովուրդները  կլանված են լինում ներկայով և մոռանում  իրենց  անցյալն  ու  ապագան: Ունայնամտանում  և  տկարանում  են  նմանները: 
Գարեգին  Նժդեհ

Որպես հոգեբան և քրեագետ կարող եմ վստահորեն ասել, որ երբեք չբացահայտված հանցանքներ չեն լինում... Քանզի, անգամ դարերի խորքից հնարավոր է վերարտադրել հանցանքի մանրամասն պատկերը: Ժամանակն ու պայմանները խճանկարի նման դասավորում են փաստերն ու դեպքերը` վերարտադրելով անցյալի մշուշի մեջ կորած իրականությունը: Եվ պատահական չէր, որ ժամանակի ընթացքում հայտնաբերվեց Եգիպտոսի փարավոն Թութան Համոնի դեմ գործած դավադրության պատկերը և նրա մահվան պատճառները:
Երբ պատանի էի, ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, թե ինչու՞ են մեր ժողովրդին ու ազգին հալածել... Գուցե դա էլ պատճառ հանդիսացավ ուսանելու այն գիտությունը, որը կտար ինձ հուզող հարցերի պատասխանները: Հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչո՞ւ և ո՞ւր կորավ Խաչատուր Աբովյանը, ինչու՞ էր իրեն պատեպատ զարկում Իսրայել Օրին, ինչու՞ էր Վարդան Մամիկոնյանը Ավարայրի դաշտ մեկնում, ինչպես ինքն էր ասում` « էշ նահատակ դառնալու համար »:
Չնայած բազմիցս եմ գրել այդ մասին, բայց ամփոփելով ցանկանում եմ վերջակետ դնել այդ հարցականներին, որոնք մշտապես եղել և մնալու են պատմության մեջ:
Ժողովրդական բանահուսության մեջ ու ասույթներում ևս ամեն ինչ չէ, որ կարելի է ընդունել որպես ճշմարիտ խոսք, քանզի ժողովուրդը նույնպես սխալվում է, իսկ ամբոխը առավել ևս: ( « Հասարակության կարծիքը ակնհայտ սխալ կարծիք է, քանի որ մարդկանց մեծ մասը ապուշ են »: Էդգար Ալան Պո « Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »: Րաֆֆի « Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել » : Րաֆֆի )
Այո, ժողովուրդը նույնպես սխալվում է, ու այն դառնում է ճակատագրական: Պատահական չէ, որ մեր ՄԵԾԵՐԸ ցավով են միշտ բարձրաձայնել, որ հայ ժողովուրդը իր պատմությունից երբեք չի կարող դասեր քաղել: « Պատմության դառնադառն դասերից չխրատված, ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ
Ժողովրդի գործած սխալների պատճառով է, որ աղետներն ավելի մեծ ու վտանգավոր են դառնում:
Չնայած Ժողովրդական ճշմարիտ խոսքը կարող էր լինել նաև փրկության ու լույսի ճանապարհ: Նախորդում ես գրել եմ այդպիսի մի քանի ապուշ մտքերի մասին, որոնք դարեդար օգտագործելով ժողովրդի բանավոր խոսքում` կարծրացել է և դարձել ժողովրդական բանահուսության անբաժան մաս:
Իսկապես, այս դեպքում, երբ մի ապուշ մի միտք է արտահայտում, մնացած ոչխարները կրկնում են նրա ասածը, ինչպես նկարագրում էր Ջորջ Օրիելին` « չորս ոտք լավ, երկու ոտք վատ »: Կարծում եմ, շատերը դիտեցին ՀԿԿ 16-րդ համագումարի տեսագրությունները, որտեղ դահլիճում նստած ոչխարներից ոչ ոք որևէ հարցի քննարկման ժամանակ անգամ ձեռնպահ չքվեարկեց: Այդ ոչխարները հո նոր լույս աշխար չեկա՞ն, դրանք միշտ եղել են և եկել են դարերի խորքից:
Նախորդ գրքերում նշել եմ մեռելներին վերաբերող խոսքերից մի քանիսը, որոնց հեղինակները եղել են կղերական քահանաները: Պատահական չէ, որ Ապուշությունն ու Հոգևորականները իրարից անբաժան են: Նրանք են, որ արգելափակում են իրենց ուղեղի հնարավորությունները, որպեսզի սահմանափակված մնան իրենց խավարում` հեռու մնալով աշխարհի ու Աստծո ճշմարտությունից:
Ու այդ տգետ, սևազգեստ հոգևորականներից անբաժան է իրենց ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ... ` ինչպես կասեր փնթի Գեներալը: Պատահական չէ, որ ամեն խոսքի մեջ Փնթի «հավատացյալ» օլիգարխները պատեհ, անպատեհ մեջբերում են Աստծո անունը` Աստված տեսնում է... Աստված կպատժի... Աստված կօգնի և այլն, իրականում իրենք վաղուց թքած ունեն Աստծո ու բոլոր սրբությունների վրա, առավել ևս` ժողովրդի:
Այն, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ընտրությունների ժամանակ հայտարարում էր, թե « Էջմածնում վախի մթնոլորտ չկա, բոլորը վախենում են միայն Աստծուց, դա պատահական չէր, քանի որ շատերի համար գեներալ Մանվելը իրոք աստված է, Մանավանդ ԵԿՄ-ի անդամների համար: Իսկ շատերի համար էլ նա դարձել է հերոսության ու փառքի մարմնավորում, չհաշված գեներալի գիտական ու փիլիսոփայական մտքի մեծ կարողություններն ու տաղանդը, որոնց առջև խոնարհվում են մեր մտավորականներից շատերը: Այնպես որ, Կարեն Գրիգորյանը միակը չէ, որ ՔՈՍՈՏ հորը դարձրել է աստված, այդպիսիները շատ են ու չափից ավելի... « Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում »: Հովհաննես Թումանյան
Մի խոսքով կա այն, ինչ ունենք...
Հիմա նորից հանենք պատմության խորքից մեզ հասած պատկերը, որը կարող է վերարտադրել ողջ իրականությունը:
Խաչատուր Աբովյանի առեղծվածային անհետացումն ու նրա խորհրդավոր գաղտնիքները:
Փաստեր կան, որ Աբովյանն իբր թրքուհի սիրուհի է ունեցել և նրան սպանել է հենց այդ թրքուհու ամուսինը:
Լավ, եթե համարենք, որ այդ վարկածը ճիշտ է և փորձենք այն վերլուծել, ապա արդյունքում կստացվի անիմաստ մի պատմություն: Խաչատուր Աբովյանն աննշան անձ չէր, որ սպանեին ու թաղեին և այդ մասին ոչ ոք չիմանար և չփորձեր պարզել հանգամանքներն ու փաստերը: Արդյոք արժե՞ հիշեցնել, որ Խաչատուր Աբովյանը այնքան ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսական Կայսրությունում , Իրանում ու Թուրքիայում և նրա կորուստը դժվար թե նկատելի չլիներ:
Ոչ մի փաստագրություն չկա. արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ անձի անհետացման մասով, նշանակում է, որ այդ տարբերակը սխալ է, իսկ եթե համարենք, որ քրեական գործ եղել է և այդ քրեական գործի նյութերը կորել են արխիվներից միայն կաշառակեր ու հանցագործ դատավորների կողմից: Բացառված չէ, որ այն ժամանակվա դատավորները եղել են Աղվան Հովսեփյանի, Կոստանյանի ու Ջհանգիրյանի նման հանցագործներ, որոնք ընդունակ էին թաքցնել և ոչնչացնել հանցանքների ապացույցները:
Վստահ եմ, որ Աբովյանի կորուստը անմիջական կապ ունի հենց այս տեսակի հանցագործների ու ստրկամիտ մասսայի հետ: Լուսավոր գաղափարներով օժտված մարդը` հայտնվելով խավարամիտ ամբոխի մեջ, ուզում է ակամայից վերցնել գլուխն ու փախչել որքան հնարավոր է հեռու, որովհետև այդ հասարակության մեջ ազատ և արդար գաղափարներ ունեցող, մտածող անհատը շնչահեղձ կարող էր լինել: Աբովյանը որոշում է Աբու Լալա Մահարու պես փախչել ու հեռանալ, բայց ու՞ր պետք է փախչեր նա... Դե ինարկե` ԱԶԱՏՆ ՄԱՍԻՍ... որտեղ ավելի շատ օդ ու թարմություն կար... Այն ինքը չարագործ Աղվան Հովսեփյանը պատահական չէր ասում. « որ Հրեշտակները վերևից մեզ են նայում.. »
Աբովյանը նախընտրեց հավերժական սառույցները, հավերժությունը, քան տգետ, տխմար ու ստրկամիտ ժողովուրդը: Նախընտրեց ազատ մահը, քան կեղծավոր ու փառասեր ստրկամիտ հասարակությունը, որը դափնիների է արժանացնում իր կաշին քերթողներին: Եթե հիշում եք, Փոքր Մհերն էլ հեռացավ հասարակությունից ու փակվեց Ագռավաքարում, որովհետև տխմար ու անիրավ աշխարհն իր տեղը չէր և հետաքրքիրն այն էր, որ Քուռկիկի սմբակները խրվում էին հողի մեջ, ու ձին չէր կարողանում քայլել: Իսկ դա նշանակում էր, որ նման հասարակության մեջ, ոտքերի տակից հողն է անգամ փախչում, ուր մնաց թե մարդ...
Ինչևիցե... Միքայել Նալբանդյանն ու Ավետիք Իսահակյանը ժամանակին նույն հոգվիճակում են գտնվել, ինչ Խաչատուր Աբովյանը: Ավետիք Իսահակյանն իր Աբու Լալա Մահարի բարձրարժեք ստեղծագործությամբ ոչ թե արաբական աշխարհն է ներկայացնում, այլ` հայկական իրականության գաղջը:
Եվ հիմա Սերժիկ Սարգսյանը պատահական չի ասում. « որ մեղավորը ԳԱՂՋ մթնոլորտն է » Մարդը ճիշտ է, ինքը ի՞նչ մեղք ունի, որ տգետ ենք, իրար ենք հոշոտում, ինքը ի՞նչ մեղք ունի, որ հանդուրժում ենք իրեն ու իր ոհմակին...
Սակայն, ինչպես տեսանք, Խաչատուր Աբովյանի կորուստը, ոչ ոքի չհետաքրքրեց, որովհետև Ազատիչի ասած Գաղջը այն ժամանակ էլ թագավորում էր : Եվ նույնը կատարվում է հիմա, Պավել Մանուկյանի, Արա Խանդոյանի նման լուսավոր դեմքերը մոռացվում են, մատնվում անտարբերության, բայց հիշում են Արթուր Բաղդասարյանի ու Գագիկ Ծառուկյանի պես ժանտախտներին, որոնք դառնում են տգետ մասսաների համար ժողովրդական բարերարներ և առաքյալներ:
Եվ այդ գարշանքն այնքան վառ է արտահայտվում մեր իրականության մեջ, որ ցանկանում ես միայն գլուխդ վերցնես ու փախչես այս հասարակարգից:
Վերջերս Ֆեյսբուքում մի լուսանկարի հանդիպեցի, որտեղ երկու ոստիկան գրկել էին երկու լամուկի ու նկարվել, իսկ լուսանկարի տակ գրված էր. « հերոս ոստիկան Վանոյանի բալիկները.. »
Այն ոստիկան Վանոյանի, ով առանց աչքը թարթելու ատրճանակի ողջ պարունակությունը դատարկել էր Արցախյան ազատամարտի հերոսների վրա և որի արդյունքում էլ ՍԱՏԿԵԼ էր Խորենացու դեպքերի ժամանակ... Որքա~ն ցավ ապրեցի « Սասնա ծռերի » համար, ովքեր Արցախյան պատերազմում չխնայեցին իրենց կյանքը, հոգին ու առողջությունը և այդպես էլ մնացին անտեսված, սակայն մի ոջլոտ ոստիկան, ով ողջ կյանքը միայն թալանեց ու լափեց, զենք բարձրացրեց ազգի նվիրյալ տղաների վրա, հանկարծ դարձավ հերոս:
Պատկերացնու՞մ եք, հանցագործ ոստիկանին հերոս կոչող ժողովրդի գլխից անբաժան պետք է լինեն տառապանքները, նրան պետք է քառատեն, որովհետև այն ժողովուրդը, որն ընդունակ չէ գնահատել իր արժեքները, արժանի է ոչնչացման:
Ժամանակին Գարեգին Նժդեհին ու Անդրանիկ Զորավարին նույնպես չգնահատեցին, նրանք էլ թքեցին ու կոտրած սրտով հեռացան ՀԱՅՐԵՆԻՔԻՑ: Ապերախտ ազգ ենք, հո զոռով չի... « Սասնա ծռերն » արժանացան նույն ճակատագրին, ինչ Գարեգին Նժդեհն ու Անդրանիկը, ամբոխը նախապատվությունը տվեց Լֆիկներին ու Սաշիկներին: Բոլոր դարերում էլ եղել են Սաշիկներ ու Լֆիկներ, և եղել են իսկական Չարիք մեր ժողովրդի գլխին:
Եվ տգետ ամբոխի մեջ նրանք էլ ավելի են բարգավաճում ու ծաղկում: « Խաբեբաների կարգը գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում: Նրանք տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի
Երևի տգետ ժողովրդի համար այլ պատիժ ավելի դժվար կլիներ գտնել, քան այն, ինչ կարծում եմ, արժանի են մեկ մեկու:
Եթե մի ժողովուրդ ընդունակ չէ պայքարել իր կյանքի ու ազատության համար և պատրաստ է շան նման սատկել տիրոջ ոտքերի առաջ, ապա դրան այլ անուն տալ պետք չէ:
Գարեգին Նժդեհն իր ողջ կյանքի ընթացքում սովորեցրեց ճիշտ ապրելու ձևը, սակայն ինչու՞ սովորել, երբ կարելի է սողալով ու հետույք մտնելով հասնել տիրոջ գովասանքին:
Մենք սովոր ենք մեղադրել թուրքերին, սակայն մեղադրելուց առաջ մոռանում ենք հիշել, որ Դաշնակցական կուսակցությունն ու հայ հոգևորականությունը ևս մասնակցություն են ունեցել Հայոց Ցեղասպանությունը: « Թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները »: Գարեգին Նժդեհ: Դա հենց այն զանգվածն էր, որի պատճառով Աբովյանը նախընտրեց Արարատի սառույցները, քան այդ աղբ հասարակությունը:
Քանի որ մեջբերեցինք դաշնակներին, հիշեցնեմ. որ Երիտթուրրքական « Իտտիհատ » կուսակցությունը մինչ Հայկական կոտորածները համագործակցել է ՀՅԴ հետ, և նույն դաշնակները զինաթափել են հայկական գյուղերի բնակչությանը, որն էլ դժվարացրել է նրանց հետագա ինքնապաշտպանությունը: « Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր » Գարեգին Նժդեհ.
Դաշնակցությունը այժմ էլ իր գործելաոճը չի փոխել, պատահական չէ, որ նրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակիցներն ե : Դաշնակցությունը իր փայաբաժինը փախցնողներից է, նույնը նաև` հայ հոգևորականները: « Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց »: Գարեգին Նժդեհ
Ի՞նչ եք կարծում, Իսրայել Օրին ինչու՞ էր գնացել Եվրոպա ու փորձում էր հայերի համար օգնություն գտնել... Նա շատ լավ գիտեր, որ սնահավատ, ապերախտ, ստրկամիտ ժողովրդը ի զորու չէ իր սեփական ուժին ապավինել, իրենց պետք է արտաքին որևէ ուժ, որը կարող է ոգեկոչել ու ոտքի հանել ստրկամիտներին: Իսրայել Օրին գիտեր, որ ժողովրդի մեջ կա մի ուժ, որը կար « ՍԱՍՆԱ ծռերի » մեջ, սակայն այդ ուժը չի կարող երեք ճակատով կռվել ԸՆԴՀԱՆՈՒՐ թշնամու դեմ: Տգիտությունն ու ստրկամտությունը նույնպես ուժ է և դա նորություն չէ:
Օտարին ապավինելով` կորցրեցինք մեր ինքնապաշտպանության բնազդը ու դարձնելով ինքներս մեզ հպատակ, փորձում ենք ներկայանալ որպես ազգ, սակայն ազգը ու ժողովուրդները, բացի իրենց պատմությունից ու մշակույթից պետք է ունենան դիմագիր... Իսկ մենք կորցրեցինք մեր ԴԻՄԱԳԻՐԸ... « Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի, որը ինքնուրույն պատկեր և բովանդակություն չունի »: Հովհաննես Թումանյան
Մեր դիմագիրը հիմա կոստանյանի տափակ մռութն է ու խաչատուրովի ճարպակալած ծոծրակը:
Վարդան Մամիկոնյանը, հավանաբար, հայոց զորավարներից ամենատաղանդավորն էր ու հնարամիտը, սակայն նա անկախ իր կամքից, ինչպես ինքը` մեծ Սպարապետը կասեր` « Դարձավ էշ նախատակ... »
Ինչու՞ էշ նահատակ, որովհետև նա լավ գիտեր, որ անատամ, տգետ ու սնահավատ ամբոխի հետ, որն իրեն կոչում էր աշխարազոր, դուրս գալ եռապատիկ ավելի լավ զինված բանակի դեմ, միայն էշություն էր: « Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազգի ազատության համար: Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ: Րաֆֆի
Որովհետև տգետ ամբոխը պատերազմ էր ցանկանում, իսկ Սպարապետը չկարողացավ համոզել, որ առճակատումը այդ հսկա ուժի հետ, այն էլ բաց դաշտում` անիմաստ է և լինելու է կործանարար: Նա ստիպված եղավ համաձայնել տգետ հոգևորականների հետ, որոնք գրգռում էին ամբոխին` տանելով պատերազմի: Վարդան Մամիկոնյանը Զորավար էր և նրա համար ԲԱՐՈՅԱԿԱՆ հաղթանակ գոյություն չուներ, ինչպես նշում են մեր ապուշ հոգևորականները:
Ռազմական տերմինաբանության մեջ Բարոյական հաղթանակ հյասկացություն գոյություն չունի, դա մեր ապուշ տերտերների մտքի երևակայությունն էր:
Ողջ ազգին մղեցին պատերազմի դաշտ, փղերի ոտքերի տակ կոտորեցին, հետո էլ հայտարարեցին, թե բարոյական հաղթանակ ենք տարել:
Վարդան Մամիկոնյանն այնքան խելացի էր, որ Դիզբոնում կեղծ կրոնափոխ եղավ, որպեսզի իր բանակը առանց կորուստների հասցնի հայրենիք ու կարողանա պայքարել իր երկրի ազատության համար, իսկ մեր տերտերները ինչ արեցին, ստիպեցին, որ ժողովուրդը եղաններով զինված աշխարազորի հետ դուրս գա կենաց ու մահու պատերազմի, իսկ դա իրենց պետք էր, որ մատաղ անեին ոչ միայն հայկական բանակը, այլև խավարամիտ ժողովրդին: Եվ դրա անունը դրեցին Բարոյական հաղթանակ:
Անատամ ամբոխը ոռնաց, ուրախացավ, որ հաղթեցինք բայոյապես... Պավել Մանուկյանի պես Վարդան Մամիկոնյանն էլ իր մինուճար որդուն՝ Զորհակին իր հետ տարավ պատերազմի դաշտ, հասկանալով, որ միևնույն է` այդ տգետ ժողովուրդը Վանոյանի պես Վասակներին է հերոսի կոչումներ տալու: Մամիկոնյանը լավ գիտեր, որ գնում է մահվան, սակայն նախընտրեց մեռնել կռվի դաշտում, քան գտնվել տխմար ամբոխի կողքին:
Ազգային Գենետիկական տեսակն իր ունակությունները պահում է դարերով, թուրքերը խելացի ազգ են, որովհետև իրենք կարողացան իրենց վատ տեսակը, գողանալով ուրիշներից փոխարինել լավ տեսակով, փոխել ազգային գենոֆոնդը, իսկ մենք մնացինք ազգային աղբի հույսին, որը բարգավաճեց ու շատացավ: Կուսակցական այն ոհմակը. Որն ունենք մենք, ոչ պակաս թշնամի է մեր ժողովրդին, սակայն այդ թշնամին իր մարմնից սերտաճած մասնիկն է և դրանից ազատվելու միակ ելքը` անդամահատելն է, դա Միքայել Նալբանդյանի խոսքն է: Անդամահատել ու ազատվել այն Չարիքից, որը դավաճանությունն է, նախանձը, տգիտությունն ու կեղծավորությունը սնահավատությունն ու ստրկամտությունը: Ու արդեն ժամանակն է, որպեսզի կարողանանք համարձակություն ունենալ ասելու մեր սխալների ու մեր բացթողումների մասին, հարկավոր է խոսել քյարթու Ռաբիզների ու անատամ ջադուների մասին, տգետ ու հանցագործ գեներալների, սրբապիղծ հոգևորականների, ու մեծապատիվ մուրացկանների մասին, ովքեր հեռուստաեթերից ոռնում են, իբր ՄԵԶ ՄՈՏ ամեն ինչ լավ է ու կատարյալ:
Ու այս համատարած Գաղջի մեջ մի բուռ Սասնա ծռեր, ովքեր ներկայացնում են մեր ազգային բարձր որակը, այն տեսակն է, որ համ ու հոտ է տալիս ազգին, որ վերջինիս կորուստն էլ կհանգեցնի ազգի կործանմանը: Աղետն անխուսափելի է: Ուշքի եկեք, խելամիտ հայեր, պատմությունը ձեզ չի ների ձեր անտարբերության համար...

Գեհենի Առաքել 1/02/2017



« Ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով»: Գարեգին Նժդեհ
«Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից »: Րաֆֆի
Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք «աշխարհում են, բայց աշխարհից չեն»: Գարեգին Նժդեհ
Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը: Գարեգին Նժդեհ
« Հպատակ » ազգը օտար պետության մեջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես Քաջազունի
Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։ Րաֆֆի 


Комментариев нет:

Отправить комментарий