понедельник, 14 ноября 2016 г.

« ՌԱՍԿԻՐՈՎԿԱ » ( Փոխատեղում )


« Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք » Ալեքսանդր Սոլժենիցին

Այս բառը բառարաններում էլ չեք գտնի, քանի որ այն « Փառահեղ Զորավարի » Տիկոզի բառապաշարի գոհարներից է: ( https://www.youtube.com/watch?v=afqTKT448eI Գեներալ ա, տեղերը ռասկիրովկա են արել. Մանվել Գրիգորյան 16 июн. 2015 г ) Պատահական չէ, որ որոշեցի հենց այս անունն էլ դնել որպես ենթավերնագիր: Կռազի շոֆեռը Ռասկիրովկա ասելով նկատի ուներ շախմատային խաղում օգտագործվող Փոխատեղումը, որը ռուսերեն « Рокировка » բառի աղավաղված ձևն է, որը հավանաբար ինչ-որ տեղ պատահական լսել է, սակայն չիմանալով, թե դա ինչպես է արտասավում, հնչում կամ օգտագործվում: Այնպես որ, ենթավերնագիր դնելով, այսպես շեշտադրվում է իրենց փնթի տեսակի մտքերը: Ուրեմն այսպես, Ռասկիրովկան, առհասարակ, Չարիքի իշխանության հերթական բանաձևերից մեկն է, որն օգտագործվում է շուրջ քսանհինգ տարուց ավելի և արդեն ավանդույթ դառնալով, շարունակվում է մինչև հիմա: Չարիքի իշխանության այս վերջին վարչապետի ու կառավարության փոփոխությունը հենց այս Ռասկիրովկան է, որ կա: Ռասկիրովկան օգտագործվում է հատկապես այն ժամանակ, երբ ժողովրդի լարվածությունը հասնում է գագաթնակետին: Այսինքն ձևական փոփոխությունները ներկայացնելով՝ փորձում են թուլացնել լարվածությունը: Եթե ասենք, որ Ռասկիրովկայի ավանդույթը նորից մնացել է Վազգեն Սարգսյանից, ապա չենք չափազանցացնի: Կարծում եմ, նրա ժամանակակիցները լավ են հիշում, թե Վազգեն Սարգսյանը քանի անգամ « հրաժարական » տվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից ու կրկին վերադարձավ նույն պաշտոնին: Միայն 1990 -1993թթ. երեք թե չորս անգամ հրաժարական տվեց, հետո նորից վերադարձավ: Այսինքն ձևական իբր հեռանում է, սակայն արդյունքում մնում է նույն տեղում: Ռասկիրովկան անելով՝ հանցագործները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից, այլև թաքցնում են իրենց գործած ոճիրները: Վազգեն Սարգսյանը Արծվաշենն ու Շահումյանը ծախելուց հետո հրաժարական տվեց, որպեսզի իրեն չմեղադրեն հանցագործության մեջ, նույնը եղավ Կապանի օդանավակայանի մոտակա ադրբեջանական գյուղերի տարբերակում: Երբ պետք է պատասխանատվություն կրեր անհաջող մարտական գործողությունների համար, նա « Բկլիկ ձկնիկի » պես իջնում էր ջրի հատակը, մինչև անցնում էր վտանգը: Ամեն ինչ հանդարտվում էր, նա կրկին վերադառնում ու սկսում էր շարունակել իր պաշտոնավարումը: Եթե շատերը կարծում էին, թե նա իսկապես հեռացել էր, ապա թող հիշեն նրա 1996 թվականին ասած խոսքերը « իշխանություն չենք տա »: Ռասկիրովկայի շնորհիվ էր. որ ղարաբաղցիների ոհմակը հայտնվեց Հայաստանի իշխանական օթյակում: Առաձնապես կցանկանաի նշել այդ ոճրագործի արտասանած խոսքերից մեկը, որն անմիջական կապ ունի այս հավելվածի հետ: Վազգենը շեշտում էր, որ « Ազատամարտիկը Քաղաքականությամբ չպետք է զբաղվի »: Այս խոսքերը դարձրեցին լոզունգ, կարգախոս, ու սկսեցին հալածել նրանց, ովքեր ցանկալի չէին իրենց: Այսօր էլ Փնթի Մանվելն ու գերագույն ապուշը անընդհատ կրկնում են այդ խոսքերը, սակայն շատերը չեն պատկերացնում այդ խոսքերի իմաստը, դրա ետևում թաքնված հանցանքները: ( http://www.7or.am/am/news/view/79105/ Դեկտեմբեր 11, 2014 01:00 Ով և որտեղ է արյուն թափել . Տարեսկզբին՝ փետրվարի 15-ին, ԵԿՄ համագումարում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթից մեջբերում.) Ազատամարտիկներին արգելեցին քաղաքականությամբ զբաղվել, քանի որ քաղաքականությամբ պետք է զբաղվեին կոմունիստական նոմենկլատուրայի աղբը՝ սկսած ԺԵԿ- ի պետերից վերջացրած գյուղսովետի թալանչիներ, կոմկուսի կենտկոմի հրեշներ ու թալանչի պահեստապետներ, Խորհրդային բանակի հարբեցող սպայակույտը, մինչև անգամ Կոմսոմոլամետ տականքները, քրեական հեղինակությունները ու գրպանահատ սրիկաները: Բոլորը քաղաքականության մեջ մտան, բացի ազատամարտիկներից: Հենց այդ քաղաքականությամբ զբազվող քրեականամետ ոհմակը, որոնք այդքան տարի թալանեցին ժողովրդին: Վազգենի խոսքերը նորից հիշենք « Լևոնը իմ ընկերն է, ինչպես և Վանոն, Ռոբերտը, Սերժը » Ինչպես տենսում ենք թվարկված ընկերները բոլորն էլ ոճրագործներ են՝ բառիս բուն իմաստով: Ինչպե՞ս կարող էր բանականություն ունեցող մարդը այդ ոհմակի հետ ընկերություն անել, եթե իհարկե ինքը ոհմակապետը չլիներ: ( http://lurer.com/?p=39180&l=am&fb_comment_id=256903151097695_1105181 Վազգեն Սարգսյան. Մենք ինքներս ենք մեր տունը շինելու (տեսանյութ) ( Խնդրում եմ ընդունել, որ ես երբեք տարբերություն չեմ դրել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև, քանի որ դա մեկ ժողովուրդ է, ու այդ ժողովուրդը, տառապում է հենց նույն ոհմակի ձեռքին, անկախ իր բնակության վայրից: ) Ես « Փոխանցիկ դրոշ » բաժնում ներկայացրել եմ որոշ մանրամասներ իրար պաս տալու, այսինքն պաշտոնը իրար փոխանցելու երևույթի մասին: Ռասկիրովկան, որի մասին խոսում ենք հենց այդ երևույթի ենթակառուցվածքն է: Ռասկիրովկան, ինչպես ասացի, օգտագործվում է ծայրահեղ իրավիճակների դեպքում, երբ ժողովրդի դժգոհության ալիքը հասնում է կրիտիկական աստիճանին, այդ դեպքում գործի է դրվում Ռասկիրովկան, որպեսզի ժողովրդին հույս տան, որ նոր փոփոխությունները՝ նոր որակ ու նոր լիցք կտան ոչ միայն պետության զարգացման համար, այլև ժողովուրդի կյանքում: ( https://www.youtube.com/watch?v=PjCFMUITZik Ծառուկյան. Եթե անհրաժեշտություն լինի, փակված էջը հնարավոր է բացվի 26 окт. 2016 г. ) Սակայն, ինչպես ասում են « գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում »: Այդ պատճառով էլ քսանհինգ տարի ոչինչ չի փոխվում: Ինչպես եղել ենք Հատակում, այդպես էլ մնացել ենք, նույնիսկ գլորվել ենք ավելի ներքև՝ Դժոխք: Լևոնը Տեր-Պետրոսյանը պատահական չէր, որ 2012 թվականին շեշտել էր դժոխքում ենք: ( Չեմ չափազանցնում հայաստանը վերածվել է դժոխքի հակ առաջնորդ: 22 ապրիլ 2012 http://mamul.am/am/news/9273/չեմ-չափազանցնում-հայաստանը-վերածվել-է-դժոխքի-հակ-առաջնորդ ) Սակայն ոճրագործ հանցագործը մոռանում է, որ հենց ինքը եղավ դժոխքի առաջին անկյունաքար դնողը: Ցավալին այն է, որ այդքանից հետո նա համարձակվում է խոսել: Քաղաքակիրթ հասարակության մեջ նա պետք է վաղուց դժոխքում լիներ, ոչ թե հարթակից բարձրաձայներ: Չարիքի իշխանության մեջ ամեն մեկի պոչը մյուսի ոտքի տակն է, այդ պատճառով նրանք ոչ թե փոխարինում են, այլ Ռասկիրովկա են լինում, ինչպես եղավ Լևոնի ժամանակ, հետո Քոչարյանի ու Սերժի: Նրանք փոխվում են տեղերով, նրանց վարչապետները նույնպես՝ Գագիկ Հարությունյանից սկսած վերջացրած Կարեն Կարապետյանով: Պատահական չի, որ Չարիքի իշխանությունում մեկ հանցագործին հանում են ու տեղափոխում մեկ այլ նախարություն, իբր թե նա այդ բնագավառում ավելի լավ կարող է աշխատել: Ամբողջ համակարգը սկսած դպրոցի տնօրեններից մինչև վարչապետներ ու նախարարներ, անգամ կուսակցական ու հասարակական կազմակերպություններն են Ռասկիրովկայով գործում: Ծառուկյանը գնում է՝ Զուրաբյանն է գալիս, նա գնում է, Լֆիկն է գալիս, նա էլ գնում է՝ նորից Ծառուկյանն է գալիս ու այսպես անվերջ ու շարունակ: ( https://www.168.am/2016/10/24/706094.html «Ծառուկյանի վարկանիշը բավականին կայուն-բարձր է, նրա վերադարձի պահանջը կա». Երվանդ Բոզոյան Հոկտեմբեր 24 2016 Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի. Գագիկ Ծառուկյան https://www.youtube.com/watch?v=8RMY2ezb_T8 ) ( http://www.tert.am/am/news/2016/10/31/vahanbabayan/2178791 Վահան Բաբայանը մտադիր է դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ և մտնել ՀՀԿ ցուցակ 22:15 • 31.10.16 ) Նույնը ուժային կառույցներում է ու անվտանգության համակարգում:
Առհասարակ Հայկական բանակը Ռասկիրովկաների կիզակետում է հայտնված: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ռասկիրովկաներով Ղարաբաղից եկավ ու նստեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին, նույնը գեներալ Վարդան Ավետիսյանը, Մովսես Հակոբյանը, Սերգեյ Չալյանն ու Արթուր Աղաբեկյանը, մնացած շնագայլերը, որոնք այնքան շատ են, որ մտածելն անգամ սարսափելի է: Նույնիսկ Ռազմական ուսումնարանում ոճրագործությունից հետո ուսումնարանի պետ ( Հայկազ Բարսեղյանի դաժան սպանությունը ) նշանակվեց Արմեն Ղահրամանյանը, ով ավելի ճիշտ, Ռասկիրովկա եղավ, ոչ թե նշանակվեց պակաս հանցագործ ու ոճրագործ էր, քան նախորդը: Տարիներ առաջ էր, երբ Արմեն Ղահրամանյանը մեղադրվել էր զինվորներին խոշտանգելու մեջ, քանի որ գործը մաքրեցին ու մոռացվեց, ուստի կարելի էր Ռասկիրովկա անել: Ապրիլյան պատերազմից հետո Պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալները նույնպես ռասկիրովկա եղան: Հայկական բանակում մի ոճրագործին փոխարինում է մյուս ոճրագործը, այդ պատճառով երկար տարիներ սպանված զինվորների գործերը մնում են առանց բացահայտման: ( Զինվորի երակի մեջ ջո՞ւր են ներարկել | ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ 15 мар. 2013 г.Լավ, մինչև ե՞րբ ենք խաղաղ պայմաններում մեր զինվորներին կորցնելու: https://www.youtube.com/watch?v=ntjOt2DvrIc ) Որդեկորույս մայրերը տասնամյակից ավելի պայքարում են, որպեսզի իրենց որդիներին սպանած գեներալներն ու սպաները պատժվեն, սակայն ապարդյուն: Առհասարակ որդեկորույս մայրերը լավ են հասկանում այս Ռասկիրովկայի բանաձևը, որովհետև տարիներով վազում են ու պայքարում, սակայն չգիտեն, թե որտեղ է ավարտվելու իրենց պայքարը: Փոխատեղվում են՝ գնում է Ջհանգիրյանը, գալիս է Աղվան Հովսեփյանը, գնում է նա գալիս է Կոստանյանը, Կոստանյանը գնում է նորից գալիս է Աղվան Հովսեփյանը ու այդպես շարունակ: Ռասկիրովկա են լինում քննիչներն ու դատավորները և գործերը այդպես մնում են մոռացված ու անպատիժ: Պատահական չէր, որ Ապրիլյան պատերազմում կորցրած 800 հեկտարը անպետք հողեր համարեցին, ժամանակին Արծվաշենի կորստից հետո Վանո Սիրադեղյանն հայտարարել էր, որ մի Արծվաշեն էլ թող չլինի, նույն խոսքը հաստատել էր նաև Լևոն Տեր -Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը: Շահումյանի կորուստը նույնպես ջրեցին գնաց: ( «Վանոն ասեց` ի՞նչ եք էդքան աղմկում, թող մի հատ փոքր Արծվաշեն էլ չլինի, Լևոնն էլ թե` ի՞նչ է եղել` 5000 հա տվել ենք, 7200 հա վերցրել» http://haynews.am/hy/1375448773 02 Օգոստոսի 2013 – 17:00 )
Սակայն տարածքային կորուստների ետևում հազարավոր խորտակված ու մարված ընտանիքներ ու ճակատագրեր են, իսկ ոհմակը թքած ունի, ինչպես հիմա թքած ունեն 800 հեկտարի ու հարյուրից ավելի զոհերի վրա: Ոհմակը արդարանում է, իրենց դավաճանությունը քողարկելով ու ծածկելով, ինչպես նախկինում: Սակայն ոչ ոք հարց չտվեց, թե ինչու այդ 800 հեկտարի վրա, թշնամու ոչ մի զրահատեխնիկա չպայթեց հակատանկային ականի վրա, կամ ինչու թշնամին առանց խոչընդոտի պետք է անցներ այդ տարածքով: Նշանակում է, որ քսան տարվա մեջ չկարողացան ականապատել իրենց ասած քոսոտ 800 հեկտարը, կամ էլ՝ ադրբեջանցիների հարձակումից առաջ դրանք հատուկ ականազերծվել էին, որպեսզի թշնամուն հանձնեին այդ անպետք տարածքները: Առհասարակ 1992 թվականին նույն ձևով ականազերծել էին Շահումյանի պաշտպանական գիծը, հնարավորություն տալով, որ ռուսական զրահատեխնիկան առանց խոչընդոտի մտնի Շահումյան: ( https://surhandak.wordpress.com/2012/11/02/անլռելի-զանգակատուն-ո՞վ-ծախեց-շահու/ ) Ինչպես տեսնում ենք, ներկան անցյալի շարունակությունն է: Ինչպես եղավ, որ Քոսոտ երկիրն անգամ իր սեփական ինքնապաշտպանության համար, չկարողացավ քսան տարվա մեջ, գոնե պաշտպանական ականներ արտադրել, որը շատ մեծ գումարներ չէր պահանջում: Ինչպես ստացվեց, որ քսան տարվա մեջ չկարողացան ինժեներական ու ականապատված ամուր պաշտպանություն կառուցել, որպեսզի թշնամու դիվերսանտների ամենօրյա այցելությունները վերածվեին իսկական դժոխքի: Սակայն ինչպես տեսնում ենք, այդ հրեշները դժոխքը ժողովրդի համար են կառուցել, ու անապահով ընտանիքների զավակների: Իրենք տեղերով ռասկիրովկա են լինում, իսկ ժողովուրդը տառապում է նրանց փոփոխություններից: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներին Ռասկիրովկա արեցին, որովհետև, ինչպես ասացի, դրանք խոշոր ձկները չէին, այլ միջին օղակի: Պն Նախարարն ու գերագույն գլխավորը իրենց մեղքը կոտրեցին նրանց գլխին, չնայած որ նրանք էլ անմեղ չէին, իրենք էլ իրենց հերթին օգտվում իշխանության լափամանից: Ուղղակի նրանց զոհաբերեցին, որպեսզի հանցանքի կծիկը չբացվի: Այն, որ կծիկի մեջ իր ուրույն տեղն ուներ գեներալ Խաչատուրովը, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է իր զինվորի կողքին լիներ, բիլիարդ էր խաղում: Փոխարենը՝ նրան պատժեին, նույնիսկ պաշտոնի բարձրացում ստացավ: Սակայն հիշեցնեմ, որ Խաչատուրովը հենց այն խոշոր ձկներից մեկն է, որի մասի ասացի: ( http://araratnews.am/yuri-xachaturovn-azatvec-zinvatc-uzheri-glxavor-shtabi-peti-pashtonic/ Յուրի Խաչատուրովն ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից 4 Հոկտեմբեր 2016 ) Խաչատուրովի մասին շատ հետաքրքիր ու զազրելի պատմություններ են շրջանառվում, նույնիսկ համացանցում: Խաչատուրովը ոչ միայն բիլիարդի մասնագետ է, այլև Ռասկիրովկայի վարպետ, որովհետև իր կողմից կատարված տեղափոփոխությունները միլիոնավոր դոլարների օգուտ է բերում նրա գերդաստանին: Սակայն, ինչպես ասել էի նախորդում, Չարիքի իշխանությունում նրանք պաշտպանված են ոչ միայն օրենքով, այլև սահմանադրությամբ, դրա համար նրան անգամ հաուբիցայով չեն կարողանում տապալել: Հետաքրքիր մեկ փաստագրություն, որի մասին հայտնել է ՊՆ իմ բարեկամներից մեկը: Պարզվում է, տարիներ առաջ, երբ Խաչատուրովի որդին եղել է Արարատի զորամասերից մեկի հրամանատարը կամ տեղակալը, հարբած վիճակում սխալմամբ հայտնվել է Նախիջևանում և ադրբեջանցիները գերեվարել են նրան: Դե, Խաչատուրովը, որպես ազդեցիկ մարդ կարողացել է բանակցել և փրկագին տալով՝ ազատել որդուն գերությունից: Սակայն փրկագինը եղել է ոչ թե իր գրպանից այլ պետության: Խաչատուրովը ողջ Նախիջևանի սահմանի երկայնքով հայկական դիրքապահներին հրամայել է նահանջել ու նոր դիրքեր գրավել թիկունքում: Այդպիսով փրկագինը եղել է տարածքային կորուստները Նախիջևանում: Ինչպես տեսնում ենք, այս գործարքի մասին ոչ մի արձագանք չեղավ, ինչպես Շահումյանի ու Արծվաշենի տարբերակում: Գործն անգամ լռեցրին ու փակեցին: Չնայած այս պատմությունը միակը չէ Խաչատուրովի ու նրա հանցագործ որդու մասնակցությամբ, քանի որ Ապրիլյան պատերազմին նրա որդու և հոր հանցանքն ակնհայտ էր, դրանից առաջ էլ հայր ու որդի մասնակից են եղել շատ ոճիրների ու հանցանքների: ( http://www.lragir.am/index/arm/0/right/view/44098 14 Փետրվարի 2011, 18:51 ՈՎ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ “ՌՈԺԻՆ” ) Շարունակենք խոսել մեկ այլ դավաճան գեներալի մասին: Այժմ արդեն նախկին Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի մասին: Փոխարենը ռազմադաշտային դատարանին հանձնելու որպես դավաճանի՝ Սեյրանին Ռասկիրովկա արեցին Վիգեն Սարգսյանով, չնայած նա դժգոհությունը չէր թաքցրել Գլխավոր հրամանատարին՝ հայտնելով իր հեգնանքը: ( http://hayeli.am/article/951798 Oct 04, 2016 Սերժ Սարգսյանին դուր չի եկել Սեյրան Օհանյանի պահվածքը ) Սակայն դա կարող է ծանր նստել Սեյրանի վրա ու զրկել հետագա ռասկիրովկաներից, քանի որ Բոլշևիկ Չեկիստ ընկերը չի ներում դավաճաններին ու հակադարձողներին: Այնպես որ, այս տարբերակում հնարավոր է, որ նրան թողնեն « Բորտին »: Սակայն այնպես չէ, որ Օհանյանն ու իր գեղեցկուհին կարող են զրկվել իրենց բարեկեցիկ ու շքեղ կյանքից: Նրանք վաղուց հոգ են տարել դրա մասին: Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ձեռք բերած հիվանդանոցը, Չեխիայում գտնվող հյուրանոցային համալիրներն ու խաղատները նրանց մշտական եկամտի աղբյուրն են, այնպես որ չի բացառվում, որ Օհանյանը Տիգրան Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պես թռնի Եվրոպա և այնտեղ սկսի վայելել Հայաստանից թալանած միլիոնները: Նրա համար, իհարկե, դժվար չէ ստանալ Ֆրանսիայի կամ Չեխիայի քաղաքացիություն, մանավանդ, որ այնտեղ մեծ մասշտաբների է հասնում սեփականություններն ու կարողությունները: Պատահական չէ, որ խոսք է գնում Օհանյանի՝ Վիկտոր Դալլաքյանի հետ նոր կուսակցություն հիմնելու և ընդդիմադիր դաշտում հանդես գալու հավանականությունը: Քանի որ նա Ռասկիրովկայի իր հույսը չի կորցնում, փորձում է նստել գերագույն գլխավորի աթոռին: ( http://shabat.am/am/article/88184/88184.html Ո՞ւր են տանում Սեյրան Օհանյանի ճանապարհները. դեպի Վիկտոր Դալլաքյան. «Իրավունք» 04 Հոկտեմբեր, 2016 08:38 ) Կարծում է, որ Պաշտպանության նախարարության իր կադրերի հաշվին ինչ-որ դիվիդենտներ շահել: Սակայն Օհանյանի թեման ավելի ողբերգական է, քան Ռասկիրովկայի զոհ դարձած Հովիկ Աբրահամյանի, ով ամեն գնով ցանկանում է իր իշխանությունը, կամ ազդեցությունը պահել կառավարությունում: Պատահական չէ, որ նա իր հավատարիմ կադրերին պատգամել էր, որպեսզի պայքարեն իրենց նախարարական պորտֆելների համար: ( Հովիկ Աբրահամյանն իրեն հավատարիմ նախարարներին պատգամել է պայքարել 2016-09-20 www.1in.am/2009905.html#sthash.QV2MgkaS.gbpl&st_refDomain=&st_refQuery= ) Իսկ թե ինչ ստացվեց այդ պայքարից, կարծում եմ, բոլորն հիմա համոզվում են: Աղվան Հովսեփյանի Ռասկիրովկան ավելի հաջող էր, քանի որ իշխանությունը հատուկ նրա հագով նոր Քննչական Կոմիտե ստեղծեց, որպեսզի նա շարունակի աշխատել, նույնն արեցին Գորիկ Հակոբյանի ու Հրանուշ Հակոբյանի համար: ( Աղվան Գառնիկի Հովսեփյան, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, ) ( http://operativ.am/?p=197327&l=am Պաշտոնյաների որդիները հերթով լքում են Հայաստանը. հերթը՝ Ներսիկ Նազարյանի և Աղվան Հովսեփյանի որդիներինն է 21 Հոկտեմբեր, 2016 9:04 ) Ավագ տարիքի սերունդը պետք է լավ հիշի, թե ինչպես Վազգեն Սարգսյանն իր համար նոր աշխատատեղ « բացեց՝ » Ազգային Անվտանգության պետական նախարարի պաշտոնը, որի ձեռքին էին գտնվում երկրի բոլոր ուժային կառույցները: ( 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար https://hy.wikipedia.org/wiki/Վազգեն_Սարգսյան ) Չնայած Հայաստանի Սահմանադրությամբ այդպիսի հաստիք չկար, հասկանալի է, որ նա ինքնագործունեությամբ էր այդ ամենը սարքել: Դա էլ նրա հերթական Ռասկիրովկաներից էր, որպեսզի միշտ մնա բարձրունքում: Այստեղ պետք է օղորմի ասենք Նաիրի Հունանյանի անցավորներին, որ կարողացավ ավտոմատի խզակոթով նրան ուղարկել իրեն հասանելիք տեղը՝ Դժոխքը: Առհասարակ Ռասկիրովկան իրենից ներկայացնում է մեծ եկամտաբեր բիզնես, մանավանդ վարչապետի Ռասկիրովկան: Ինչպես միշտ այդ գումարները գնում են գերագույն գլխավորի գրպանը: Այսինքն նոր վարչապետը գալով կառավարություն, պետք է կազմի նոր կառավարություն նոր աշխատակազմով: Այսինքն՝ հները, ովքեր պատրաստ չեն վճարել իրենց պաշտոնը պահելու համար հեռանում են, իսկ ովքեր ավելի շատ են վճարում ձեռք են բերում նախարարական պորտֆելը: Առհասարակ այդպիսի պաշտոնները սակարկվող տարբերակով է գործում, ով շատ է վճարում, նա էլ մնում է: Չնայած սա Ռասկիրովկայի ավանդական ձևն է, որը գործածվում է քսանհինգ տարուց ավելի: Այդ պատճառով մեր քաղաքական էլիտայում միշտ նույն դեմքերն են, սկսած Արմեն Զավենի Սարգսյանից, վերջացրած Հրանուշ Հակոբյանով: Քանի որ խոսեցինք Արմեն Սարգսյանից, ուստի ինչպես կասեր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը. « Մի Փոքր Սպռավչկա՛ »: Ժամանակակիցները լավ են հիշում, թե Արմեն Սարգսյանը ինչպես թալանեց ու կողոպտեց Հայաստանի գործարանները, հետո սպանեց ոչ միայն Տիգրան Նաղդալյանին, այլև նրա դեռ չծնված երեխային, հետո, իբր նստեց ու հետո համաներումով ազատվեց, այնուհետև եկավ ու բազմեց Պաշտպանության նախարարի խորհրդականի աթոռին: Հիմա լավ խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է խոշտանգել, թալանել, սպանել ու մնալ անպատիժ: Պատահական չէ, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, ով ժամանակին նախարար էր, թալանեց ու կողոպտեց անօգնական թոշակառուների թոշակները, հիմա արդեն համաներումով շուտով ազատ է արձակվելու: ( http://politik.am/վազգեն-խաչիկյանը-ներում-է-խնդրել-սերժ/ Վազգեն Խաչիկյանը ներում է խնդրել Սերժ Սարգսյանից. «Ժողովուրդ» 2016/09/16 ) Իսկ ազատամարտիկներ գնդապետ Վոլոդիա Ավետիսյանն ու փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն անգամ համաներման տակ չեն ընկել: ( http://lakmoes.am/hasarakutyun/1454-2016-10-27-12-01-14 Ս. Սարգսյանն արգելել է քրեականների ու օլիգարխների հետ աշխատանքը Հոկտեմբերի 27 2016, 09:01-ին ) Վազգեն Խաչիկյանն Արմեն Սարգսյանի պես մնացել է անպատիժ և դրա համար էլ անգամ գաղութից է սպառնում ( «Վազգենն է գաղութից ղեկավարում Ախթալան». Խաչիկյանը գաղութից սպառնում է ընտրողներին. ՀԺ 2016-10-01 « Վազգենն է գաղութից ղեկավարում Ախթալան, Հայկազն ո՞վ է, որ կարողանա ինչ-որ բան անել: Կալանավոր է, բայց հեռախոսը ձեռքից չի գցում, գործող քաղաքապետը մեկին մի տեղեկանք տալու համար էլ պիտի զանգի, ախպոր հետ համաձայնեցնի: Վազգենն էլ Ախթալայում բոլորի համարներն ունի, օրը տասն անգամ զանգում է՝ սպառնում, վախացնում »: http://www.1in.am/2018864.html ) Ինչպես տեսնում ենք, Ռասկիրովկան իրենց « Ընտրյալների » համար է, սակայն ոչ ժողովրդի: ( « Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ »: Հովհաննես Թումանյան )
« Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք »
Շատ դեպքերում անգամ իրենք իրենց հետ են Ռասկիրովկա լինում, ինչպես Սուրիկ Խաչատրյանը Բուդաղյանների սպանությունից հետո հրաժարական տվեց, ու նորից վերադարձավ նույն մարզպետի պաշտոնին, Մանվել Գրիգորյանի թուլեն՝ Կարեն Գրիգորյանը նորից վերընտրվեց Էջմիածնի քաղաքապետ: Ճիշտ է, համեմատած ԱԱԳ- ի նախագահ Ռադիկ Հակոբյանի, Կարեն Գրիգորյանը Ռասկիրովկա եղավ արյան ու ահաբեկության գնով, նույնը իր հայրը, ով ամեն տարի Ռասկիրովկա է լինում ինքն իր հետ, մնալով հավերժական ԵԿՄ-ի նախագահի պաշտոնին: Ռասկիրովկան գործում է բոլոր բնագավառներում, ինպես Գրողների ու կոմպոզիտորների, ժուռնալիստների միությունների նախագահները, և անթիվ անհամար նման պաշտոններ: Օրինակ հանցագործ Արմեն Սարգսյանի կինը Ռասկիրովկա եղավ ու խոհանոցից միանգամից հայտնվեց Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրենի պաշտոնին: ( http://hzham.am/մարդասպան-խորհրդականի-կինը-քոլեջի-տն/ Մարդասպան խորհրդականի կինը` քոլեջի տնօրե ՞ն 07-10-2016 ) Նրա փեսայի՝ աղջկա ամուսնու՝ Գևորգ Տեր-Ղազարյանի մեծագույն ցանկությունն է Ռասկիրովկա լինել Դուբայում Հայաստանի հյուպատոսի պաշտոնին: Ռասկիրովկան լինում է նաև սփյուռքի համայքներում, մի փնթին գնում է, գալիս է մյուս փնթին:
Ինչևիցե, Ռասկիրովկա լինում են բոլորը, անգամ նախագահներն ու վարչապետները, սակայն կարծես հավերժական են թվում Գագիկ Հարությունյանն ու Հրանուշ Հակոբյանը: Դրան կարելի է գումարել նաև Գարեգին Սրբապիղծին:
Ինչպես ներկայացրել էի նախորդ բաժիններում, Սփյուռքի նախարարությունը հատուկ ստեղծվել է, որպեսզի Սփյուռքն ու հայրենիքը չմիավորվեն մեկ գաղափարի ու մեկ դրոշի տակ: ( http://168.am/2016/10/25/706534.html  13:15 | Հոկտեմբեր 25 2016 «Այստեղ Ազգային անվտանգության խնդիր կա. երկքաղաքացիության մեր պահոցը պետք է լրացնենք». Գագիկ Ջհանգիրյան) Ինչպես տեսնում ենք Սփյուռքահայերի գլխավոր թշնամի կոմսոմոլ Հրանուշ Հակոբյանն իր գործը գերազանց է կատարում, դրա համար, դժվար թե գտնեն մեկ այլ հրեշ, ով այդքան շատ ատի սփյուռքահայերին: Ամենահետաքրքիրը վերջերս ստացված մի նամակ էր, որը կցանկանայի ներկայացնել ընթերցողներին: Իմ Սիրիահայ բարեկամներց մեկը Շվեդիայից տեղեկացրեց, ( 02 /10/ 2016 ) թե Հրանուշ Հակոբյանն ինչեր է անում Սիրիահայերի գլխին: ( https://www.youtube.com/watch?v=8cNDg-L4g84 Անգամ փախստականն է փախնում Հայաստանից ) Այն սիրիահայերը, ովքեր պատերազմից մազապուրծ փախել ու ապաստանել են Հայաստանում, հայրենիքում արժանացան ամենադաժան ու վայրի վերաբերմունքի, անվերջանալի խոշտանգումների ու թալանի և ստիպված շատերը մի կերպ պարտք անելով կարողացավ փախչել Սփյուռքի Նախարարի ճանկերից ու մեծ դժվարությամբ հասնել Եվրոպա՝ Շվեդիա: Սակայն ահաբեկիչհի Հրանուշ Հակոբյանը հասավ նրանց ետևից՝ նույնիսկ Շվեդիա: Չնայած, որ Շվեդիան սիրիացի փախստականներին աջակցում է ամեն ինչում և օգնում, սակայն սիրիահայերին կտրականապես հրաժարվում է տրամադրել փախստականի կարգավիճակ, պարզաբանելով, որ իրենց հայրենիքը Հայաստանն է: Փաստորեն Հրանուշ Հակոբյանը Շվեդական միգրացիոն ծառայություններին է ներկայացրել այն սիրիահայ փախստականների ցուցակը և պահանջել, որպեսզի նրանց վերադարձնեն Հայաստան: Նա նույնիսկ սպառնացել է սիրիահայերին, որ Ինտերպոլի միջոցով բոլորին արտաքսել է տալու Հայաստան: Սիրիահայերն ահաբեկված են, և չեն էլ ցանկանում հիշել այն խոշտանգումները, որոնք տեսել են Չարիքի Իշխանությունում՝ Հրանուշ Հակոբյանի կողմից: Սակայն շատերը կզարմանան, թե ինչու՞ է Հրանուշ Հակոբյանը այդպես շահագրգռված սիրիահայերի վերադարձով: ( https://www.youtube.com/watch?v=r5paP25OoUU Սիրիահայերը հեռանում են Հայաստանից 09.03.2013  9 мар. 2013 г.) Այն, որ Հայաստանը միջազգային կառույցներից ու Եվրոպական երկրներից բավականին մեծ գումարներ է ստանում և ամեն եռամսյակ պետք է հաշվետվություն ներկայացնի իր երկրում փախստականների թվի վերաբերյալ, որպեսզի շարունակվի ֆինանսավորումը: ( http://armlur.am/37528/ Քուվեյթը 100 հազար դոլար կհատկացի Հայաստանում գտնվող սիրիահայերին 17:44 | Նոյեմբեր 29 2012 ) Ահա պատճառը: Հայրենակիցների դժբախտության վրա տզրուկներն հարսանիք են անում և թալանում: Ինչքան շատ սիրիահայ, անքան ավելի մեծ եկամտի աղբյուր: Այնպես որ, Հրանուշը ոչ միայն հայ ժողովրդի թշնամին է, այլ չարիք մարդկության համար, ում համար պատերազմը եկամտի աղբուր է :( http://www.panorama.am/am/news/2016/10/12 Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս1 6:23 12/10/2016 Հայաստան ) (  http://m.mamul.am/am/news/92688
ՀՀ կառավարությունը բնակարաններ տրամադրելու անվան տակ թալանում է սիրիահայերին 16:05, 10.10.2016)

ՀԱՏՎԱԾ   ՉԱՐԻՔԻ   ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ   ԳՐՔԻՑ     ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ՉԱՐԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՐՔԸ

Комментариев нет:

Отправить комментарий