понедельник, 23 января 2017 г.

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ haqqin.az.

Իմ բարեկամների  համար տեղադրում եմ այս էջում Հաքին.ազ -ին տված հարցազրույցի բնօրինակը... Ես նախորդում նշել էի, որ Հաքին.ազ կայքը որոշ չափով կրճատել էր հարցազրույցի մի մասը, որը վերբերվում էր Հայաստանում բնակվող իրենց քաղաքացիների մասին: Իրենց հայրենակիցներ Ռ Քոչարյանը, Ս Սարգսյանը և դրանց հարող մտերիմ բարեկամները,   շատ ավելի լավ են ապրում մեր հայրենիքում, քան հայ ժողովուրդը:
 


1. 1.Հավանաբար տեղյակ եք, որ վերջերս մի խումբ հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների և իրավապաշտպանների կողմից ստեղծվել է «Խաղաղության պլատֆորմ Հայաստանի և Ադրբեջանի միջև » , որի նպատակն է քաղաքացիական դիվանագիտության շնորհիվ հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և երկու ազգերի հաշտեցմանը: Ասացեք խնդրեմ՝ ողջունո՞ւմ եք արդյոք այդ նախագիծը և ըստ Ձեզ ի զորո՞ւ է այն ի վերջո բերել էական քայլերի` բաղձալի հաշտեցման ուղղությամբ:

Իհարկե, ես որպես բժիշկ, ցանկացած խաղաղարար գործընթացի կողմնակից եմ, չնայած որ շատերի համար Արցախյան հարցը անեզր ու անլուծելի է թվում, սակայն դա այդպես չէ: Ճիշտն ասած, ինքս դիվանագիտական նախաձեռնությունների կողմնակից չեմ, քանի որ արդեն երեսուն տարի տեսնում եմ, թե ինչպիսի դիվանագիտական ,, հաջողություններ ,, ենք գրանցել, դրանք չակերտավոր հաջողություններ են, որովհետև ժամանակի փորձը ցույց տվեց, որ Ասիայում՝ կամ նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում դիվանագիտությամբ ոչ մի հարց չի լուծվել ու չի կարող լուծվել, եթե այդ հարցում խառնված են հետամնաց երկրների  տգետ դիվանագետները, ապա ամեն ինչ մատնվելու է անհաջողության: Այդ անհեռանկար  դիվանագիտության արդյունքում է, որ Արցախյան հարցը դարձել անլուծելի ու անեզր կնճռոտ հարց: Մինչդեռ նախկին բոլշևիկյան նոմենկլատուրային դիվանագետների, կոմսոմոլ ու կոմունիստական գաղափարներով օժտված դիվանագետները չեն կարող հարցին լուծում տալ, որովհետև  սեփական շահերը ավելի են գերադասում հայրենիքի ու ժողովրդի շահից: Ես նկատի ունեմ և Ադրբեջանի, և Հայաստանի դիվանագետներին, ովքեր  զուրկ են նախաձեռնողական ունակություններից: Իհարկե, կարելի է խաղաղարար նախաձեռնությունները ողջունել` անկախ ձևաչափերից, քանի որ ժամանակի ընթացքում ժողովուրդների մեջ կարթնանա հասարակական բարձր գիտակցություն  և կարող են գրանցվել դրական տեղաշարժեր: Այստեղ շատ կարևոր է նաև, թե ովքեր են նախաձեռնողները, քանի որ հիմնականում արժեզրկված ու որևէ դրական բան անելու անկարող և անընդունակ  մարդիկ են, որ ամեն գնով, ինչպես ժողովուրդն է  ասում ՝ ,, Անպոչ գդալի,, պես ընկնում են ամեն գործի մեջ, ու փչացնում ցանկացած լավ ու օգտակար նախաձեռնություն:

2. 2. Ըստ ձեզ՝ ի՞նչ է տվել և տալիս Ղարաբաղյան պատերազմը այսօր Հայաստանին և միջին վիճակագրական հային:

Գիտեք, եթե ասենք, թե պատերազմներն ու ազգամիջյան կոնֆլիկտները ինչ որ դրական բան  կարող են տալ ժողովուրդներին ու ազգերին, ապա դա հիմարություն կլինի: Պատերազմը չի կարող լավ բան տալ ցանկացած կողմի, այստեղ կարելի է հասկանալ, որ Արցախյան պատերազմը ողբերգություն է ոչ միայն հայերի համար, այլ նաև`ադրբեջանցիների: Հայաստանը և Ադրբեջանը պարտվել են այս պատերազմում... Ցավալին այն է, որ քսանհինգ տարի հայ ժողովրդին խաբել են, թե իբր իրենք հաղթել են պատերազմում և ունեցել  հաջողություններ: Իրականում այդ ամենը խաբկանք է և մեծ սուտ: Նույնն արել են Ադրբեջանում, խաբելով, թե իրենք պարտվել են Արցախյան պատերազմում, բայց իրականում հաղթող կողմը իրենք էին, և ոչ թե պարտվող: Այս պատերազմի իրական արդյունքն այն է, որ պատերազմի ընթացքում հայտնվեցին  տգետ ու հանցագործ գեներալներ, ովքեր ավելի շատ քրեական հանցագործներ են ոչ միայն Ադրբեջանի համար, այլ առաջին հերթին ` հայ ժողովրդի: Նույնն է արդյունքը Ադրբեջանում, կաշառակեր հանցագործներ, ովքեր հսկայական գումարներ աշխատեցին ժողովրդի արյան հաշվին: Ցավալին այն է, որ նրանք գտնվում են իշխանության վերին էշելոններում, ինչպես  Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Ադրբեջանում ու Նախիջևանում:

3. 3.Ի՞նչ կասեք ՀՀ ներկայիս իշխանությունների մասին, ո՞ւր են հասցրել  և ո՞ւր են տանում նրանք Հայաստանը և հայ ազգին: Շատերը,  ոչ միայն Հայաստանում, պնդում են, որ Ղարաբաղյան պատերազմի հանգուցալուծման գլխավոր խանգարիչ հանգամանքը Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունն է, ի՞նչ կարծիքի եք դուք այդ մասին:

Գիտեք, այս հարցը շատ են բարդացնում Ադրբեջանի իշխանությունները, քանի որ այս կնճռոտ հարցում իրենք ավելի շատ մեղքի բաժին ունեն: Հարցը միայն Հայաստանի իշխանությունները չեն, այլև Ադրբեջանի իշխանությունների կատարած անիմաստ գործելաոճը, ովքեր երբեք չեն փորձել արդյունավետ քայլերով հաջողությունների հասնել: Սխալ դիվանագիտությամբ ու սխալ գործընթացով ավելի են բարդացրել լուծվող հարցերը: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի իշխանությունները ոչ մի հարցում պատրաստ չեն որևէ  լուծում տալու խնդրահարույց  հարցերին: Այստեղ տեղին է նշել Ադրբեջանի այն սխալ դիրքորոշումը, որ փորձում են Խոջալուի դեպքերը օգտագործել միջազգային ատյաններում` որպես հարցի լուծում, սակայն չեն հասկանում, որ դա հարցի լուծում չէ, այն  ավելի բարդացնում և խճճում է իրավիճակը: Կան ավելի լավ տարբերակներ, որոնք կարող են արդյունավետ լինել ոչ միայն Ադրբեջանի համար, այլև Հայաստանի: Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանին, ապա ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները միայն ձևականորեն  են շրջանառում  Սերժ Սարգսյանից ազատվելու հարցը: Չնայած, չեմ կարծում, որ Ադրբեջանում չի գտնվել գեթ մեկ խելացի ադրբեջանցի, ով  սեփական իշխանություններին հուշեր ճիշտ գործելու բանաձևը: Կարծում եմ, եթե ցանկանան ճիշտ գործել,  ապա կարող են գտնել լուծում, ինքս որպես հոգեբան կարող եմ հուշել. կարծում եմ, ադրբեջանցի իշխանավորներին դժվար չի լինի հրապարակել Խորհրդային Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակից, կոմունիստական կուսակցության անդամ Սերժ Ազատի Սարգսյանին վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնք պահվում են Ադրբեջանի ԿԳԲ ի արխիվներում, չհաշված նրա զեկուցագրերն ու ծառայողական բնութագրերը, գտնել ու տեսագրել նրա ծառայակից ընկերներին ու բարեկամներին: Կարծում եմ, այդ ամենը կարող է լույս սփռել ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների համար, այլև միջազգային հանրության ու քաղաքական գործիչների մեջ: Հասարակությունը իմանալով կոմունիստ դաշնակցական չեկիստի անցած արյունոտ ճանապարհը, դժվար թե կարողանա նրան ընդունել որպես երկրի ղեկավարի, եթե ոչ որպես Բռնակալի , ով ոչ միայն հարևան պետության թշնամին է, այլև սեփական երկրի  ու ժողովրդի: Հուսով եմ, որ Ադրբեջանի իշխանություններին իմ այս հարցազրույցը կարող է հուշել, որ հարկավոր է արագացնել Ադրբեջանի ԿԳԲ ի արխիվային փաստաթղթերի հրապարակումը:



4. 4.ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով այսպիսի արտահայտություն արեց՝ « Հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի ազգեր են »: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին և որպես մարդ, ով ապրում է ոչ Հայաստանում, ինչ կասե՞ք արտասահմանում հայերի և ադրբեջանցիների փախհարաբերությունների մասին :

Այստեղ նորից կարելի է հիշեցնել նախորդ հարցը: Առհասարակ ադրբեջանցիներն ինչու՞ են փորձում ցեխ շպրտել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, երբ իրենք կարող են փոխարենը օգտավետ գործողությամբ ծրագրեր իրականացնել: Նաև նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը,Ադրբեջանի ՍՍՀ ի քաղաքացիներ են ու ազգությունը  ճշտելու դեռ ոչ մի փորձագիտական հետազոտություններ չեն կատարվել: Այնպես որ, Ադրբեջանի դատական ատյանները կարող են քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի, որովհետև հենց նրանք են ազգամիջյան արյունալի բախումների հրահրողները... Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը և թվարկածս անձինք ԽՍՀՄ սահմանադրության շատ կետեր խախտելով են հասել այդ պաշտոններին, ում արյունոտ անցյալը հիշողների թիվը շատ է: Ադրբեջանում  նրանց նախկին ընկերները դրանց մասին կարող են բարձրաձայնել առանց վախենալու: Հայաստանում ու Արցախում շատերը վախենում են հիշել նրանց անցյալը, սակայն Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի սպանության մեջ մասնակցություն ունեցած այդ եռյակի պատմության մասին բոլորը գիտեն, անգամ համացանցում կան տարածված տեսանյութեր ու ապացույցներ: Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի արտահայտած մտքին, չեմ կարծում, որ ադրբեջանցիներն այդքան լուրջ են ընդունել գավառական  անգրագետ ապուշի կատարած արտահայտությունը, ով անգամ չի կարողանում իր մտքերը շարադրել ու ձևակերպել: Գենետիկական տեսակների մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրա գենետիկական տեսակը առհասարակ կասկածի տակ է դրվել իր կողմից: Այն կարծիքը, թե հայերը և ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին` կողք կողքի,  ես համաձայն չեմ, քանզի վատ ազգեր չկան, կան վատ դեկավարներ: Քաղաքակրթությունը լուծումներ տվել է այդ հարցին,  կրոնը և ազգությունը չի կարող դեր խաղալ հարևան ազգերի փոխհարաբերություններում, եթե հասարակությունն առողջ է: Եթե կրոնը կամ ազգայինը զբաղեցնում է առաջին  հորիզոնականը , քան մարդկային ու բարոյական արժեքներն են,  ապա միշտ այդ  հարցը մնալու է կնճռոտ ու անլուծելի: Հասարակությունը կարող է ինքնամաքրվել ու կրթվել, ինչպես Եվրոպայում: Այդ ժամանակ հնարավոր է լուծել անլուծելին: Շատ դեպքերում լավ ղեկավարն է  պարտադրում բարոյական նորմերի հաստատում:

5. 5. Ձեր գրքերի մեծ մասը ներկայիս և նախկին ՀՀ իշխանությունների հանցանքները բացահայտող  ստեղծագործություններ են, որոնք  լույս են տեսնում Հայաստանում և նույնիսկ արգելված են այնտեղ: Սակայն ես տեղյակ եմ, որ դուք ազատ կարող եք գնալ Հայաստան և վերջերս նույնպես գտնվում էիք այնտեղ, ի՞նչ տպավորություն թողեց  Ձեր վրա ներկայիս Հայաստանի վիճակը և ինչպիսի՞ բարոյահոգեբանական տրամադրություններ են տիրում հայաստանաբնակ մեր հայրենակիցների մոտ:

Առհասարակ այդ հարցը սխալ է ձևակերպված, իսկ  դա գալիս է անտեղյակությունից: Չնայած բազմիցս նշել եմ, որ ինքս գրող կամ բանաստեղծ չեմ, այլ բժիշկ հոգեբան, սակայն հանգամանքներն են ստիպել ինձ` վերցնել գրիչը ու գրել: Առհասարակ, ես նպատակ էլ չունեի գրքեր հրապարակել, գրում էի միայն գրելու համար: Սակայն բարեկամներս ստիպում էին հրապարակել դրանք, որովհետև կարևորում էին դրանց նշանակությունը` ժողովրդի մեջ հասարակական միտքը արթնացնելու գործում: Իմ ընկերների օգնությամբ հրապարակվեց առաջին գիրքը համացանցում ,  արձագանքն այնքան մեծ ու անսպասելի էր, ակամայից ինքս ոգեշնչվեցի: Մեկ ամսվա մեջ հարյուր հազար ընթերցող: Ճիշտն ասած, անհավատալի էր թվում: ,,Հատուցում,, փոքրածավալ  գիրքը հենց այն առաջին ծիծեռնակն էր, որը գալու էր կոտրելու ժողովրդի մեջ կարծրացած այն միտքը, որ ՀՀ իշխանությունների կողմից մատուցված Սուտ սպարապետը ոչ թե Ազգային հերոս է, այլ Ազգային աղետ ու չարիք: ,,Հատուցումին,, հաջորդած գրքերը հնարավորություն տվեցին ներկայացնել մեր ժողովրդի վերջին երեսուն տարիների պատմությունը: Իմ գրքերում քաղաքականություն չկա, այնտեղ զուտ փաստագրություն է ու պատմագրություն: Սակայն չի նշանակում, որ Քաղաքական աղբի անունը նշվում է հենց այնպես, որպես փաստագրություն, նրանք ուղղակիորեն են  մեղավոր, որ ընկել են պատմության հորձանուտը ու հիմա կազմում են փաստագրության մաս: Ոչ, այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները,  հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի , այլև համաշխարհային պատմության ու քաղաքակիրթ հասարակության հանդեպ: Հենց նրանք են արգելում իմ գրքերի հրատարակումը, հասկանալով, որ իրենց արյունոտ անցյալի համար մի օր արժանանալու են Չաուշեսկու կամ Քադաֆիի ճակատագրին: Կեղծելով իրենց կենսագրության արյունոտ էջերը` եկող սերունդներին մատուցում են կեղծ ու սուտ հերոսներ, իրենց էլ դարձնում հերոսական կերպարներ:
Սերունդներին դարձնում են ոչ միայն տգետ, այլև շովինիստ ու ստրկամիտ` փորձում են  թշնամի դարձնել ուրիշներին: Ինչպես Ջորջ Օրուելն էր ասում բռնակալները պատերազմում են սեփական ժողովրդի դեմ, պահելու համար իրենց իշխանությունը: Իսկ այն, որ ես գրում եմ հենց այդ հանցագործ ոհմակի մասին, ովքեր  կոչվում են քաղաքական գործիչներ, բոլորովին չի նշանակում, որ ինքս եմ հորինել կամ ստեղծագործել: Փառք Աստծո, կան նրանց հանցանքների վկաներն ու զոհերը, և չի նշանակում, որ գրում ենք նրանց հանցանքների մասին` կոչվում է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Ո՛վ էր իրենց խնդրում գործել չարիք,  չմտածելով, որ մի գեղեցիկ օր  գործած հանցանքները ջրի երես են դուրս գալու, և այն ժամանակ գալու է հատուցման ու պատասխան տալու ժամանակը: Իմ գրքերում գրված է այն, ինչ եղել է ու կա այն ինչ ունենք. Այնպես որ, փաստագրությունն ու լույսը սարսափելի է խավարը սիրող հանցագործների համար: Եվ իզուր է, որ ինձ համարում են Ադրբեջանի գործակալ անգամ ադրբեջանցի: Ի՞նչ եք կարծում Ադրբեջանի գործակալի պիտակով արդյոք հե՞շտ է հայտնվել Հայաստանում, մանավանդ, որ Երկրապահ կոչված մարդասպան Մանվելի ոհմակը պատրաստ է ամեն վայրկյան հոշոտել ցանկացած մեկի: Պատահական չէ, որ գեներալ Մանվելի հանցագործ բանդան փնտրտուքների մեջ է` գտնելու ,, ազգային ,, հերոսին վիրավորող ցանկացած մեկին: Եվ ես բացառություն չեմ, սակայն ամեն անգամ փորձում եմ խույս տալ դրանից, ես  շնորհակալ եմ իմ լավ բարեկամներից, ովքեր ամեն ինչ անում են ճանապարհիս խոչընդոտները հաղթահարելու համար: Հայրենիքից վերադառնալուց հետո ավելի մտահոգ եմ, քանի որ ժողովրդին դարձրել են գիշատիչ և փորձում են օգտագործել նրան: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հայրենակիցներին, ապա վստահ կարող եմ ասել, որ իրենք շատ ավելի լավ են ապրում, քան իմ հայրենակիցները: Ձեր հայրենակից՝ Ռոբերտ Քոչարյանը եռապատկել է իր կարողությունը, Ձեր հայրենակից՝ Սերժ Սարգսյանը հավերժացրել է իր իշխանությունը, իսկ Ձեր հայրենակից՝ Սեյրան Օհանյանն ու իր չքնաղագեղ տիկինը վերադարձել են քաղաքականություն: Դե Ձեր քաղաքացի՝ Մովսես Հակոբյանի մասին էլ կտեղեկանաք հայկական մամուլից:

6.Եթե Ձեզ հրավիրեն Բաքու, մասնակցելու Խաղաղության պլատֆորմի հերթական ֆորումներից մեկին , կգնաք արդյո՞ք:

Շնորհակալ եմ, այս հարցը կընդունեմ որպես հրավեր... Չեմ կարծում, որ ես այն մարդն եմ, ով կարող է ինչ որ արդյունավետ գործ կատարել այդ հրավերի շրջանակներում: Հարցը Բաքուն չէ, կամ որևէ այլ քաղաք, անգամ եթե դա Մոսկվայում կամ Լոնդոնում էլ լիներ, միևնույն է, իմ ներկայությունն ավելորդ կլիներ: Ինչու չէ, մի օր գուցե բախտ վիճակվի ներկա գտնվելու հայերի ու ադրբեջանցիների բարեկամության տոնահանդեսին: Այդ ժամանակ հպարտությամբ ու սիրով կներկայանամ, սակայն ներկա լինելու մի ֆորումի, որը չգիտես, թե ինչ արդյունքներ կարող է գրանցել՝ ցանկալի չէ: Հասարակական միտքը ձևավորվելու փուլում իմ ներկայությամբ կարող եմ ավելի վնասել, կփորձեմ դիտորդի կարգավիճակում գտնվել... Չեմ ցանկանա գտնվել խաբվածի կարգավիճակում, ինքս բժիշկ եմ ու կարծում եմ քաղաքական գործընթացները իմ տեղը չեն: Ես ներկայացնում ու արձանագրում եմ փաստերը: Այնպես որ, հուսով եմ, որ մի օր կարձանագրեմ կատարվելիք դրական փաստերն ու հաջողությունները:

10/01/2017

Комментариев нет:

Отправить комментарий