понедельник, 23 января 2017 г.

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԼԻՄԱՔՍ



«Արդ` եթե ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է չարացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք… ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Հովհաննես Թումանյան


Կլիմաքս... Հունարեն բառ է, որը նշանակում է « Փուլ ,,... Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ԿԼԻՄԱՔՍԸ.... Սակայն, որպես բժիշկ- հոգեբան, կփորձեմ ներկայացնել Կլիմաքսի առանձնահատկությունները, նրա սկզբնաղբյուրը և նրանից բխող վտանգավոր հետևանքները: Ես կփորձեմ ներկայացնել իմ հետազոտությունների արդյունքները՝ թեթևակի առանձնացնելով բժշկությանն արդեն հայտնի ախտորոշումների ու միջոցների մասին:
Կարևորեմ, որ այստեղ չեմ նշելու կանանց` հասուն տարիքում հանդիպող Կլիմաքսի մասին, այլ տղամարդկանց կլիմաքսի, որի մասին Հայաստանում հատկապես երիտասարդները տեղյակ չեն:
Հայաստանում և նախկին Խորհրդային միության երկրներում Կլիմաքսը համարվում է ամոթալի երևույթ, և դա պատճառ է դառնում խուսափել բժիշկներին դիմելու և հետևելու նրանց խորհուրդներին: Երևույթը` փոխարեն կանխվելու, ավելի է խորանում, պատճառ դառնում մի շարք բարդությունների: Ի տարբերություն եվրոպական ու ամերիկյան փորձի, կլիմաքսային երևույթերով հաճախակի դիմում են հոգեբանների, որոնք օգտակար խորհուրդներով կարող են թեթևացնել ու անգամ բուժել դրանից առաջացած երևույթները:
Կցանկանայի հիշեցնել, որ Կլիմաքսը ոչ միայն ֆիզիոլոգիական երևույթ է, այն հանդես է գալիս նաև հոգեկան խանգարման երևույթներով:
Փաստն այն է, որ, երբ կնոջ օրգանիզմում երբեմն 50 տարեկանից հետո կամ առաջ դադարում է Էստրոգենի արտադրությունը` սկսվում է Կլիմաքսը: Չնայած Կլիմաքսային վիճակը համարվում է գինեկոլոգիական երևույթ, սակայն դրա հետևանքով ինչպես ասացի, կարող են առաջանալ հոգեկան շեղումներ:
Հորմոնային խանգարում շատերի մոտ առաջանում է հոգեկան ծանր ապրումներից կամ ցնցումներից, որոնք հանդիպում են հատկապես 40-ից բարձր տարիքի անձանց մոտ, երբեմն այդ տարիքը տատանվում է ավելի վաղ կամ ավելի ուշ: Հայաստանի պարագայում դա սկսվում է շատ ավելի վաղ, քան կարելի է պատկերացնել:
Ես շեշտեցի, որ կլիմաքսը առաջանում է մարդկանց մոտ, նկատի ունենալով ոչ միայն կանանց, այլև արական սեռի ներկայացուցիչների մոտ:
Հիշեցնեմ, որ այդ երևույթը արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով, քրտնարտադրությամբ, տրամադրության կտրուկ փոփոխություններով և անքնությամբ: Չնայած ընդունված է ասել նաև, որ Կլիմաքսը սեքսուալ խանգարում է ու այն էլ` անբուժելի, սակայն դա այդպես չէ, կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը:
Զարգացած երկրներում կան տարբեր հորմոնալ միջոցներ՝ դեղահաբեր, հորմոնալ թերապիա, հոգեթերապիա, գիմնաստիկայի, դիետայի ու ճիշտ սնման դասընթացներ, որոնց միջոցով հնարավոր է օրգանիզմում սկսվեն վերարտադրվել էքստրոգենների արտադրությունը, կալցիի լրացուցիչ օգտագործումից օրգանիզմը հնարավորություն կարող է ունենալ վերականգնելու իր ֆունկցիաները և կայունացնել հոգեկան հավասարակշռությունը, այսինքն` հոգեկան խանգարումները:
Սակայն չեմ փորձի ներկայացնել այն, ինչն հայտնի է բժշկությանը, կփորձեմ այլ տեսանկյունից մոտենալ հարցին:
Դեղորայքի սխալ օգտագործումից կարող է խախտվել օրգանիզմի ֆունկցիան... Ուղեղը դադարում է ճիշտ գործել և օրգանիզմը չի կարողանում տալ համապատասխան իմպուլսներ:
Դա իր հերթին առաջացնում է վախ, հյուծվածություն, հոգնածություն, գլխացավ ու գլխապտույտ, ջերմություն ու քրտնարտադրություն, անքնություն, ցրվածություն, արյան ճնշման կտրուկ փոփոխություններ: Ծոծրակի կարմրություն, միզարտադրության ու օդի պակաս, քաշի ավելացում, սեռական ու հոգեկան խանգարումներ, կանանց մոտ՝ դաշտանի դադարում, իսկ տղամարդկանց մոտ` դադարում է սպերմատազոիդների արտադրությունը և այլ խանգարումներ:
Այն փաստերը, որոնք ներկայացնում եմ, իմ կատարած հետազոտությունների ախտորոշման արդյունքներն են, համաձայն որի Հայաստանի չափահաս բնակչության մոտ 85 տոկոսը տառապում է Կլիմաքսով:
Եզակի երևույթ է, երբ երիտասարդ, 21 տարեկան օրիորդը տառապում է Կլիմաքսով: Վերջերս իմ Ֆեյսբուքյան ծանոթներից մեկի հետ երկխոսությունը տալիս էր դրա բոլոր նախանշանները: Երիտասարդ աղջիկը ուսանողուհի էր ու Հանրապետական կուսակցության անդամ: Եթե երիտասարդ աղջիկը իր գիտելիքները զարգացնելու փոխարեն` մտնում է կուսակցության մեջ, այս պարագայում` ԵՐԻՏ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակի մեջ, ապա սկսվում է առողջ ուղեղի ապականում, ուղեղը դադարում է առողջ բջիջների արտադրությունը ու այն դառնում է ոչ միայն ուղեղի հիվանդ, այսինքն մտավոր կարողություններից զուրկ, այլև ֆիզիկական ու հոգեկան շեղումներով դառնում է կուսակցականամոլ:
Այդ երևույթը ոչ միայն Հանրապետականների մոտ է, այլև Երիտ- դաշնակների, Երիտ-Օեկների, Երիտ-Բարգավաճների, Երիտ բազմակուսակցականների մոտ: Իսկ ամենաաղետալի երևույթը` պատանիներին կլիմաքսային վարակով վարակելն է, նկատի ունեմ Պատանի Երկրապահների ջոկատները, ովքեր Ենիչերի Մանվել Գրիգորյանի կործանարար ձեռքով դառնում են պետության ու ժողովրդի համար չարիք:
Հիմա խոսենք ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ մոտ առաջացած ԿԼԻՄԱՔՍԻ պատճառների և դրանց վնասակար ազդեցության մասին:
Արական կլիմաքսը ավելի տարածված է Հայաստանում: Քսանհինգ տարի Հայաստանի իշխանությունը տառապում է Կլիմաքսով, սակայն ինչպես տեսնում ենք, այդպես էլ չի ցանկանում ընդունել իրեն օգնություն ձեռք մեկնած բժիշկների օգնությունը: Դա միայն տգիտության արդյունք է, հոգեբանները, ի տարբերություն բժիշկների, աշխատում են այլ սկզբունքով, այն հիվանդը, ով չի ցանկանում բուժվել, սակայն իրեն համարում է առողջ մտածելակերպով մարդ` հասարակության մեջ, հոգեբանին տալիս է բոլոր հիմքերը` հրաժարվելու նման հիվանդից ու նրա գործը փոխանցել հոգեբույժներին` այլ մեթոդներով աշխատելու համար:
Այդ երևույթը կատարվում է Հայաստանում և պատահական չէ, որ Չարիքի իշխանություն գրքում մանրամասն ներկայացրել եմ այդ ՉԱՐԻՔԻ սկզբնաղբյուրն ու դրանից բխող հետևանքները: Այդ գիրքը Հայաստանի ախտորոշման պատասխանն է, որը հնարավորություն կարող է տալ բուժել ճիշտ եղանակով:
Տղամարդկային կլիմաքսը ավելի ցայտուն արտահայտված է Ազգային Ժողովի բոլոր պատգամավորների մոտ, անկախ կուսակցական պատկանելությունից կամ խմբակցությունից: Կլիմաքսի զոհ են դարձել Հայկական բանակի սպայական անձնակազմի զգալի մասը, այդ թվում ուժային բոլոր կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, իշխանության ու կառավարության անդամները` անկախ իրենց տարիքից ու սեռից:
Կեղտարյունների հորմոնային խախտումները, քրտնարտադրությունն ու բոլոր առկա երևույթները հաշվի առնելով` միանշանակ կարելի է ասել, որ նրանց մոտ վաղ հասակից է սկսվել Կլիմաքսը, որը ժամանակի ընթացքում բարդանալով` ազդում ուղեղի ու շարժումների վրա: Դատելով այս ամենից` տեսնում ենք, որ Շուշան Պետրոսյանը, Շմայսը, գեներալներ Մանվելն ու Սեյրան Սարոյանը, կլիմաքսային վիճակում են, նրանց անիմաստ խոսքն ու տրամաբանությունը հենց հոգեկան խանգարման արդյունքն են: Չկարծեք, թե վատ սնվելը կարող է պատճառ դառնալ Կլիմաքսին, ընդհակառակն, յուղալի ու ճարպոտ սննդամթերքը հակացուցված է այս դեպքում, սակայն այս կենդանիները ոչ թե ուտում են, այլ լափում ու լափում են գիտակցաբար: Կլիմաքսով տառապողները, ճիշտն ասած « Տառապել » բառը այստեղ վերցնում եմ չակերտների մեջ, քանի որ իրենք չգիտեն, թե ինչ է դա, որովհետև լափում են պետական միջոցները, զինվորի ու բանակի համար նախատեսված միլիոնները, չհաշված ժողովրդի արյուն-արցունքը ու այդքան լափելուց նույնիսկ խղճի խայթ չեն զգում: Հատկապես Երևանյան ռեստորանների ու հյուրանոցային համալիրների, շոգեբաղնիքների ջիփավոր այցելունների մեծ մաս լափում է ինչ պատահի` յուղոտ խաշլամայից սկսած մինչև ծերունիների թոշակներն ու զինվորներին հասանելիք գումարները:
Փորձեմ ներկայացնել մի փաստագրություն, որի մասին գրել եմ բազմիցս:
Նորից պետք է հիշեցնեմ, որ Շիզոֆրենիան իրենից ներկայացնում է Կլիմաքսի ցայտուն դրսևորում: Հիշենք, որ Չարիքի հիմքը դնողներից մեկը եղել է մոլագար Վազգեն Սարգսյանը, ում իշխանությունները ներկայացրել են որպես պատերազմի հերոս, սպարապետ, այդ թվում` կրքոտ ու առնական մեծություն:
Նախորդ գրքերի մեջ պարզ ու մանրամասն ներկայացրել եմ նրա հիվանդության ու հանցանքների մասին, սակայն այս ենթաբաժինը համոզում է, որ Վազգենը բացի Շիզոֆրենիայից տառապել է կլիմաքսով, որն էլ փոխանցվել է իր հետնորդներին:
Մի կարծեք, թե ես ինձանից եմ հորինել տղամարդկային կլիմաքսի մասին փաստը, կարծում եմ կասկածողներին հարկավոր է ծանոթացնել բժշկությանը հայտնի այն փաստին, որ տղամարդկային կլիմաքսը ավելի վտանգավոր է, քան կանանց կլիմաքսը: Իսկ կուսակցական կլիմաքսի հետևանքները տեսնում ենք: ( Мужской климакс http://www.complex-clinic.ru/diagnoz/klimaks-u-muzhchin.html ) Նախորդում ես ներկայացրել էի Վազգենի քրտնարտադրության, լեքսիկոնի, շարժուձևի, նրա մոլագար երևույթների մասին: Սակայն ինչու՞ ենք խուսափում խոսել նրա աձի ու անձնականի մասին: Ինչպես կարող էր հասուն տղամարդը ոչ մի կնոջ հետ սեռական կամ մտերմական կապ չունենար, եթե, իհարկե, նա հիվանդ չէր: Իսկ ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները նա առողջ էր մտավոր և ֆիզիկական առումներով, նրա բանակ չծառայելու պատմությունը քողարկելով Շուշի քաղաքի ազատագրման լեգենդի ետևում: Իսկ ինչպես պարզվեց վերջերս, Շուշի քաղաքը ազատագրումը եղել է սուտ լեգենդ, որովհետև ադրբեջանցիները կամավոր են լքել Շուշին՝ հասկանալով, որ դժվար է անկլավի մեջ գտնվող քաղաքը պահել: Սակայն այդ միֆը դարձրեցին լեգենդար սպարապետի հանցանքների վարագույրը: Հետաքրքիր է, համացանցում տարածված Մուրադ Կիրակոսյանի ( մականունը` Փռչոտ Մուրադ ) հարցազրույցում ներկայացված փաստը, որ Վազգենը սիրած աղջիկ է ունեցել, բայց ոչ ոք նրան չի տեսել, ոչ էլ ճանաչել: Լավ, եթե համարենք, թե դա ճիշտ է, ինչպե՞ս եղավ, որ այդ սիրած աղջիկը երբևէ չհայտնվեց հասարակության մեջ: Ինչպես տեսնում ենք` այստեղ ևս փորձել են նրան դարձնել տղամարդկային կատարյալ օրինակ, ինչպես կրքոտ Ջորջ Քլունին:
Պատկերացնու՞մ եք, 25 տարիների ընթացքում չգտնվեց մեկ կին, կամ մեկ մարմնավաճառ, ով ներկայանար որպես լեգենդար սպարապետի կին կամ ընկերուհի: Չնայած որ, ինչպես ներկայացնում են հանրապետականները` ցանկացած կին կերազեր նման Սպիտակ Ասպետի ընկերակցությանը: Սակայն այն հուշագրությունը, որ թողել էր Տիգրան Նաղդալյանը իր թղթապանակում, կարծես թե գալիս է համոզելու հետևյալ վարկածը: Վազգեն Սարգսյանի վարորդ և թիկնապահ՝ Մովսես Գեղանգուլյանը անմիջական կապ է ունեցել ու անգամ հովանավորել է Երևանի՝ Էրեբունի թաղամասի հայտնի կավատուհի Սվետի հետ... Ինչպես իմ ծանոթ ոստիկաններն էին պնդում` բոլորին հայտնի էր Սվետի գործերը, սակայն ոչ ոք իրավունք չուներ մոտենալ Սվետի բնակարանին, որովհետև Սվետի մեջքին ազդեցիկ մարդիկ էին կանգնած: Հայտնի էր, որ Սվետն իր ծառայություններն էր մատուցում ՀՀՇ վերնախավին: Ինչպես նշում էր Տ.Նաղդալյանը, ժամանակին իշխանական շրջանակներում շրջանառվում էր այն փաստը, որ Սվետին խեղդամահ են արել իր իսկ բնակարանում: Չնայած ոստիկան ծանոթներս պնդում են, որ նրան գնդակահարել են իր բնակարանում: Կարևորն այն չէ, թե ինչ եղանակով են կավատուհուն սպանել, այլ այն, որ նա կապված եղել է Մովսես Գեղանգուլյանի ու Վազգենի հետ: Փաստը հետաքրքիր է, հնարավոր է, որ Սվետան եղել է « մեծն Սպարապետի » ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ անցանկալի վկան: Հաշվի առնենք, որ շատ հայ տղամարդկանց համար ամլությունը մահվան հավասար մի բան է, որ նախընտրում են հասարակությունից թաքցնել ամեն գնով, քան դիմեն բժշկի: Այն, փաստը, որ կանայք խորշել են Վազգենի ընկերակցությունից իր փնթիության, քրտնահոտի ու ձանձրալի լինելու համար, դա փաստ է: Այդպիսին լինելով հանդերձ` նա նույնիսկ ցանկացել է բռնաբարել մի ռուս երգչուհու, ում Հայաստան էր հրավիրել հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը: Տարօրինակն այն է, որ իր շրջապատում այդպես էլ չհասկացան, թե իրականում ով էր նա` որպես տղամարդ, նույնիսկ կասկածներ կային, որ նա իր սեռական ցանկությունները բավարարում է ձեռնաշարժությամբ, այն պարզ պատճառով, որ նրա կողքին երբևէ կին չհայտնվեց, իսկ եթե հասուն տղամարդը դադարում է սեռական կյանքով ապրել, ապա դա հետագայում առաջացնում է խոր կլիմաքս, որն ազդում է օրգանիզմի գործունեության վրա, հատկապես` ուղեղի:
Այն, որ հանրապետականների կամ կուսակցական ոհմակի 99 տոկոսը ԿԼԻՄԱՔՍԱՅԻՆ վիճակում է, դա անհերքելի է: Գագիկ Ծառուկյանի տաղանդավոր և բարձր մակարդակի ճառը` « որ ես ուրախ եմ, որ ձեզ հետ եմ » հենց այդ երևույթի ցայտուն դրսևորումն է, Գալուստ Սահակյանի, ՀՀՇ-ականների, կոնգրեսականների անիմաստ ու անհեթեթ ելույթները, որոնց լեզուն ավելի շատ ծառայում է որպես սեռական օրգան... որն էլ դարձել է խաղալիք` ձեռնաշարժության համար, որ ավելի են նախընտրում, քան իրենց կանանց հետ հարաբերվելը: Իսկ նրանց կանայք էլ իրենց հերթին ետ չեն մնում ամուսիններից` օգտվելով իրենց ամուսինների թիկնազորի ծառայություններից, կամ էլ Օնլայն Սեքս Շոփերից, որտեղ կարելի է ձեռք բերել ցանկացած տրամաչափի պատգամավորի փոխնորդ:
Ի տարբերություն մնացածի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կլիմաքսով չեն տառապում, որովհետև ողջ իշխանական ու կուսակցական էլիտան պատրաստ է բավարարել նրանց ոչ միայն սեռական պահանջները, այլև պատրաստ են սեռափոխության` տիրոջ հրամանի կամ քմահաճույքին համաձայն: Այնպես չէ, որ կլիմաքսը միայն իշխանական էլիտայի մեջ է տարածված, այն կրում է համատարած բնույթ` նաև մտավորականության ու մշակույթի գործիչների մոտ: Բացարձակ մեծամասնության մոտ արդեն առաջացել է ուղեղային կաթվածահար վիճակ, որի արդյունքն է Երևանում տեղակայված անճոռնի արձանների շարքը, որ վերջին քսանհինգ տարիների ընթացքում անընդհատ ավելանում են Հայաստանի տարբեր քաղաքներում: Հայ հոգևորականների դասը նույնպես Կլիմաքսային վիճակում է և շարունակում է ավելի խորացնել իր հիվանդությունը` որից ոչ միայն ժողովուրդն է խորշում ու երես թեքում իրենց հոգևոր հայրերից, այլ Աստված նույնպես: Հերիք չէ, որ Առաքելական եկեղեցու Գերագույն Ծայրապետը ինքն է կլիմաքսային վիճակում, նաև հասցրել է այդ վարակը տարածել անգամ Հայ Առաքելական եկեղեցում և ո՛չ միայն հայրենիքում այլև Սփյուռքի գաղթօջախներում: Սփյուռքի հայությունը հնարավորություն ունի վերագտնել իրեն և բուժվել այդ հիվանդությունը, սակայն նրանց մեծ մասը նույնպես նախընտրում են մնալ կաթվածահար վիճակում:
Հիշեցնեմ, որ այս տարբերակում կլիմաքսը ՎԱՐԱԿԻՉ է, քանի որ ինչպես սկզբում ասացի` ԵՐԻՏ-ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ համագումարներն ու Պատանի ԵԿՄ կառույցները նպաստում են Կլիմաքսի տարածմանը երիտասարդ սերնդի մեջ: Մոնթե կինոարտադրության ստուդիան, որի հետ համագործակցում եմ ես, կարողացել է իր ֆիլմաշարերում ճիշտ ներկայացնել կլիմաքսային երևույթները: Մտավորականների Կլիմաքսը ավելի հետաքրքիր է... Այսպես ասած ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ մոտ դա շատ ավելի վառ է արտահայտված, որի վերջին դրսևորումներից մեկը ռադիո « Վան » ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի լկտի պահվածքն էր հեռուստաեթերում, որտեղ հայտարարում էր, որ « թքած ունեմ »... Մի զայրացրեք ինձ, թե չէ սեղանի վրա կպարեմ...» և այլ արտահայտություններ, որ ցույց են տալիս նաև մեր հայտնիներից շատերը` Ալլա Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Շպռոտը, Հերմինե Նաղդալյանը, Սեյրան Օհանյանն ու իր գունազարդ տիկինը: Նրանցից ետ չեն մնում Արարատյան թեմի պարագլուխ՝ Նավասարդ Կճոյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը, Արցախի թեմի արքեպիսկոպոս Մարտիրոսյան, « սրբազանը » դե Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Աղվան Հովսեփյանը, Գևորգ Կոստանյանն ու Գագիկ Հարությունյանը:
Գրող հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի ու իր կնոջ` Վերժիկի մասին արդեն գրել եմ, այստեղ նրա ողջ ընտանիքն էր կլիմաքսի մեջ՝ ներառյալ « Շամիրամ » կուսակցությունը, որից էլ հավանաբար սկսվել է կլիմաքսի տարածումը:
Ինչպես տեսնում ենք, Կլիմաքսը վարակիչ է առանց հեռավորության ու ժամանակի: Այդ վարակը աղետալի է, մանավանդ եթե ախտահարում է մարդկանց ներաշխարհը` հասցնելով հոգեկան անհավասարակշիռ վիճակի, որին գումարած ֆիզիոլոգիական վարակը:
Փաստորեն, ինչպես պնդում են գիտնականները, կլիմաքսը սկսվում է 35-60 տարեկանների մոտ, սակայն, ինչպես տեսանք, Հայաստանում այն տարիք չի ճանաչում, սկսվում է ավելի վաղ` պատանեկան տարիքից, երբ նրանց ներարկվում է Երկրապահի վարակը:

Գեհենի Առաքել 22. 01.2017


Комментариев нет:

Отправить комментарий