«
ճանաչել
զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ
զբանս հանճարոյ »:
Մեսրոպ Մաշտոցը
Առհասարակ
միշտ շեշտել եմ, որ Հայ ՄԵԾԵՐԸ
իրենց պատվիրաններում ու խորհուրդներում
ներկայացրել են ու ահազանգել, որ
հայ ժողովրդի տառապանքների հիմնական
պատճառը, դա ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ է; Ու
ամենաաղետալին այն է, որ տգետներն
են խոսում տգիտությունից ՝ մոռանալով
իրենց տգիտության մասին: Ազգային
տեսակ է, մեր աչքի փուշը չենք
տեսնում, սակայն տեսնում ենք ուրիշի
աչքի գերանը: Տգիտությունը Չարիք
է ոչ միայն հասարակության համար,
այլև հենց վնասակար է տգետների
համար, որովհետև իրենց տգիտությունից
է գալիս ստրկամտությունն ու
դավաճանությունը:
Տգիտությունից է ծնվում հաճոյանալն
ու
քծնանքը,
կեղծավորությունն
ու հետույք մտնելու ավանդույթը:
Այն որ ՀԱՅ ժողովուրդը դադարել է
գիրք կարդալ կամ իրար գիրք
նվիրել՝ դա փաստ է: Սակայն, երբ փնթի
տգետներն են սկսում գրքեր գրել՝
մեծարելով իրենց հերթական տիրոջը
կամ թուլափայ տվողին, դա արդեն դարձել
է ՀԱՅԿԱԿԱՆ իրականության կարևոր
մասը: Հենց դրա հետևանքով են, որ
եկող երիտասարդ սերունդներին
ներկայացնում են ՓՆԹԻՆԵՐԻ ՈՒ ՏԳԵՏՆԵՐԻ
թողած տգիտությունը, որպես ժառանգություն:
Երիտասարդ սերունդը փոխարեն մեծանա
առողջ ու գիտելիքների ձգտող, դառնում
է պատանի երկրապահ, հետո երիտ
-կուսակցական, իսկ վերջում էլ տգետ
ենիչեր, որը ստրկամտությամբ չի զիջում
իր հայրերին: Տգիտությունը ոչ միայն
չարիք է, այլև Դավաճանություն...
Իսկ դավաճանը ոչնչով չի զիջում
հայրենիքի թշնամուն, ինչպես ասում
էր Գարեգին Նժդեհը. « ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ
ԶԻՆԱԿԻՑ Է ՈՒ ԵՂԲԱՅՐ ԱՐՏԱՔԻՆ
ԹՇՆԱՄՈՒՆ » : Այնպես որ չեմ փորձի
մեկնաբանել ու բացատրել այդ աղետի
հետևանքներն ու ՉԱՐԻՔԻ մասին,
կներկայացնեմ մեր մեծերի պատվիրանները
անփոփոխ ու ամբողջական պատկերով:
«
Հայոց քսան տարիների
պատմությունը կեղծեցին միայն
հանցագործները, որովհետև իրենց
հանցանքների սկիզբը այնտեղից է
սկսում »: ԳՀ
© ԱՌ 2014
Գեհենի
Առաքել 26/01/ 2017
«
Մի լավ գիրք կարող է
փրկել մի ամբողջ ազգ »: Րաֆֆի
«Ի՞նչ
անեն հայերը, ի՞նչ հող ածեն իրանց
գլխներին, մի՜թե առանց ուսումի, առանց
գիտության և առանց լուսավորության
մարդ կարո՞ղ է կատարյալ մարդ լինել,
յուր օգուտը ճանաչել, յուր վնասը
հեռացնել, յուր ազգը սիրել և յուր
հայրենիքը պաշտել»:
Րաֆֆի
«
Ազգս երբէք
չէ կարող կրթության
կատարելագործությանը
հասնել,
քանի նորա մեջ
չէ զարգացած
ընթերցանության սերը
»:
Րաֆֆի
«
Ողորմելի ժողովուրդ » Երկար և ձիգ
տարիների բռնակալության հարկը և
գերությունը բարբարոս
իշխանների
թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել
այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ
կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի
խոնարհություն »: Րաֆֆի
«
Բայց ավա՛ղ, հայ մարդու միտքը, սիրտը,
կրքերը և բոլոր հոգեկան զորությունները
— հավիտենիթ միշտ ճնշված լինելով
մշտնջենավոր ստրկության լծի տակ,
կաշկանդված լինելով առօրյա հոգսերից,
վարակված լինելով դարավոր խավարի
մեջ, մեռած և սասանված լինելով
բռնավորի ահից և նրա սրից — երբեք
և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ,
և որպես ասացինք, ազատ թռիչք և
ձգտողություններ...: Եվ բնականաբար մի
բան, որ միշտ կենում է անշարժ
դրության մեջ, նա ապականվում է և
փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում
է դեպի նվազումն և դեպի
ստկարություն, նա վերջապես սպառվում,
ոչնչանում, և որպես հասարակաբար
ասում ենք` մեռնում է…»: ՐԱՖՖԻ
«
Եղբայր, այստեղ քահանան սրբության
տեղ թույն է մատուցանում հիվանդին:
Իշխանները ավազակների խումբ են
բանացնում: Վասակները՝ օգուտ քաղելով
մարդիկների տգիտությունից, որպես
չղջիկները գիշերի խավարից ծծում են
իրենց զոհերի արյունը: Եվ արծաթը
բեկերի ձեռքում հրաշք է գործում...»:
Րաֆֆի
«
Աստված ստեղծել է մեր գլուխը
ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ
մենք, անասուններին հավասարվելով
ընդունենք այդ անարգությունը, մեր
գլուխը խոնարհեցնելով և ուրիշի
ոտքի տակը տալով »: Րաֆֆի
«Անաստված
երկրում բնակվի՜ր, բայց անօրեն երկրում
մի բնակվիր », այդպես է հայերի խրատը,
որ և եղել է սովորական առած: Արդարև,
մեծ հիմարություն է բնակվել մի
երկրում, ուր օրենքը, իրավունքը,
արդարությունը ոտքի տակ են ընկած,
ուր զորեղը տիրում է անզորին, ուր
հարուստը արծաթի զորությամբ կատարում
է յուր կամքի ամենա զարհուրելի
բաղձանքները...»: Րաֆֆի
«
Թշնամին մեղավոր չէ, եթե մեր
մեջ սիրտ լիներ, ... ցույց տան, թե
իրենք ևս զուրկ չ են քաջությունից, թե
իրենք և սպանել գիտեն »:
Րաֆֆի
«
Փնտրեք հայի սուրն այնտեղ, որտեղ
հայի արյուն կա »: Րաֆֆի
«
Խեղճ հայեր, բավական չէ, որ ուրիշները
կողոպտում են ձեզ, և ձեր գլխավորները,
ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց
են դարձել...»: Րաֆֆի
«
Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե
»: — «Ծառի որդը իրանից չլինի, հազար
տարի կապրե»: — «Մեր գողն մեր տանից
է, մեր որդն մեր ջանիցն է...»: Րաֆֆի
«
Ահա այդ
տեղից են
սկիզբն առել
հայերի մեջ
բաժանմունքները
կաթոլիկների,
պրոտեստանտների և
այլն: Երբ
մի հայ
մի փոքր
ընդդիմացել է
հայ հոգևորականի
կամքին, նա,
իսկույն փոխանակ
քրիստոնեական
եղբայրասիրությամբ
նրա սիրտը
ամոքելու և
նրա հետ
հաշտվելու՝
հրաժարեցնում է
յուր եկեղեցուց,
չկատարելով նրա հոգևոր
պիտույքները: Եվ
խղճալի հայը
ճարահատյալ
դիմում է
դեպի մի
այլ եկեղեցի,
մտնում է
նրա ծոցը,
ընդունում է
այլ անուն...
և այդպես, մեր
չար
եկեղեցականների
հիմարությամբ, ամեն տարի
որքան հոգիներ
կորչում
են, անհետանում
են և
կուլ են
գնում մյուս
ազգերի
անդնդում...»:
Րաֆֆի
«
Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե
այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ
է, որ աստված ստեղծել է մարդու համար,
որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի
արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և
զտվելով մաքրվի` մի նոր փառավոր
կյանքի համար մահից հետո...: Նրանք
քարոզել են և այն առասպելական խոսքը,
թե հայոց ազգի վրա լինելով մի
անեծք յուր հին հոգևոր հայրերից,
նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա
հանգստություն, այլ նրանք պիտի
հալածվին, վիշտ ու նեղություն կրեն,
տնից, տեղից, հայրենիքից պիտի զրկվին,
միշտ գերության մեջ, միշտ թշնամու
լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով
ապաշխարություն լինի նրանց մեղքերին
և ազատվին նրանց հոգիները: «Ահա՜,
այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը՝
խոստանալով իրանց ժողովրդին մի նոր
կյանք ամպերի մյուս կողմում, միշտ
հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց
սրտերն այս աշխարհից և չեն թույլ
տվել նրանց հաստատել իրենց համար
երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ
նրանց հրավիրելու դեպի երկինքը: Եվ
այդպիսով միշտ խոնարհություն
քարոզելով, միշտ հեզություն քարոզելով,
միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել
են հայերի քաջազնական և աշխատասիրության
հոգին »: Րաֆֆի
«
Երբ մենք մեր մտքին, մեր սրտին, մեր
կրքերին, մեր զգացմունքներին, մեր
բոլոր հոգեկան զորություններին տալիս
ենք սանձարձակ ձգտողություն, համարձակ
թռիչք և ազատ ներգործություն, նրանք
գնալով աճում են, ընդարձակվում են
և կատարելագործվում են: Նույն ժամանակ
ֆանտազիան, որ բնական է մարդուն,
ներշնչում է մեր հոգու մեջ մի
մոգական զորություն, և մարդկային
միտքը, վառված, բորբոքված այդ աներևույթ
կարողությունից, վեր ա սլանում է
բնական աշխարհից դեպի գերբնականը,
վերափոխվում է մարմնավոր դրությունից
դեպի հոգևորը, և այնտեղ, վերին,
կախարդական երկնակամարում, հրճվում
է, սքանչանում է, զմայլում է վսեմ
զգացմունքներով »:
Րաֆֆի
«Եվ
աստված ինքը սառն աչքով է նայում
այդ ցավալի տեսարանների վրա. Նա
տեսնում է, յուր պատկերը շինել են
անասուններին հավասար, բայց աչքերը
խփում, երեսը շրջում, անց է կենում...»:
Րաֆֆի
«
Բայց հայոց աբեղաները մի այնպիսի
խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական
կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր,
փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա
ազատ հայացքը, որով քրիստոնեությունը
հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ
ներշնչել, քան թե այն միակ ստրկության
հոգին, որ և իրոք ստացան նրանք »:
Րաֆֆի
«
Խաբեբաների կարգը գնալով
ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե
նոր անդամներ էին գտնում: Նրանք
տարածվեցան երկրագնդի ա՜յն անկյունները,
ուր ավելի տիրում էր մտավոր խավարը,
ո՜ւր քրիստոնեությունը գտնվում էր
մռայլոտ հեթանոսության մեջ »: Րաֆֆի
«
Աշխարհի երևելի տիրապետողները չեն
եղել քրիստոնյա մարդիկ: Թեմուրլենգը,
Աթիլլան, Չինգիզխանյանք, Նադր-Շահը,
Աղեքսանդր Մակեդոնացին, բոլոր հզոր
աշխարհակալները մարդկության պատմության
մեջ: Բայց քրիստոնեությունն աշխարհ
գալուց հետո դադարեցավ ազգերի
քաջագործությունները, քրիստոնեությունը
կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան
և արևմտյան կայսրությունները »: Րաֆֆի
Քանի
Ավետարանի ճշմարիտ լույսը չէ ծագում
մեր ազգի վրա, քանի նա հայերի համար
դրված է գրվանի տակ, քանի ճշգըրիտ
ուսում և գիտությունը անմերձենալի
են հասարակ ժողովրդին, և քանի նրանք՝
թողնելով սուրբ գրքերի ճշմարտաքարոզ
վարդապետությունը, կհետևեն հայրապետական
մոլորություններին— ճշմարիտ եմ
ասում, ա՜յնքան ժամանակ կապրեն նրանք
իբրև լոկ նյութական մարմիններ,
զուրկ մարդկության հոգևոր մասնից »:
ՐԱՖՖԻ
«
Բայց հայ մարդը բոլոր աշխարհը
կենտրոնացնում է յուր հովտի մեջ... և
բոլոր մարդկությունը համարում է
թե ծնված է միմիայն ծառայության և
ստրկության համար…»: Րաֆֆի
«
Ազգային հոգին Հռոմեացիներին դարձրեց
աշխարհի տերը, կորցնելով այդ հոգին`
կորավ Հռոմը »: Գարեգին Նժդեհ
«
Բայց ասես թե ամեն մարդ յուր գլուխն
է պահում, յուր փորի, յուր հանգստության
համար միայն ծառայում. մի բան, որ
նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ
մտածում: Եվ այդպես, մարդիկ սառն
աչքով են նայում իրանց նման մարդկանց
չարչարանքներին, նրանց նեղություններին:
Եվ աստված ինքը սառն աչքով է նայում
այդ ցավալի տեսարանների վրա. Նա
տեսնում է, յուր պատկերը շինել են
անասուններին հավասար, բայց աչքերը
խփում, երեսը շրջում, անց է կենում...»:
Րաֆֆի
«
Երբ մեր աստվածը, երբ մեզ նման
մարդիկ, ամենևին հոգս չեն քաշում
մեզ համար, որ մեզ ազատեն մեր
նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը
մնում է մեր վզին, էլի հարկավոր է,
որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի
լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ
գլուխը ազատելու համար ուրիշից, որ
մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ
օգուտ չկա:
«
Որովհետև բոլոր ազգերը, որոնցից
որևիցե օգնության հույս ունինք մենք,
բոլորն էլ առանց մեղքի չեն: Երբ
նրանցից մինը` ասում է իմ նեղիչին՝
դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա
նրան պատասխանում է. — ուրեմն դու
էլ դուրս հան քո աչքի միջի գերանը,
հետո խրատիր ինձ: Ահա՜ այդպես, նա
նրան ասում է` կույր ես, նա պատասխանում
է` դու էլ քաչալ ես:
«
Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից,
այդ վիթխարի հրեշներից ամեն մինը,
առած յուր ճանկերի մեջ մի քանի
մանր ազգեր, ծամում են նրանց լերդը,
ծծում են նրանց արյունը: Խղճալի
զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք
չէ լսում նրանց ձայները. և նրանք
լսում են ճակատագրական սպառնալիքը
— լո՜ւռ կաց...»: Րաֆֆի
«
Մեր պատմությունը լեցուն է
դավաճանության փաստերով։ Պարսիկների,
հույների, արաբների, սելջուկների կամ
մոնղոլների բանակները մեզ նվաճելուց
առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։
Հայերը միշտ կռվել են թշնամու հետ
ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի
«
Հայոց որդիք խլացած են,
Լսել
չկամին քո օ՛րո՛ր,
Ստրկության
ծանր լծի տակ
Ճնշվել
կամին ամեն օր»: Րաֆֆի
«Այդ
խոսքերը, ապացուցանել, թե կրոնքները
և կրոնական պաշտոնյաները կարող էին
խլել ազգերից նրանց արիությունը և
նրանց քաջությունը և ընդհակառակը՝
կարող էին ոգևորել ազգերը դեպի
քաջագործություններ: Բայց երանի՛ այն
ազգին, որի կրոնքը քարոզում է այդ
վերջինը....»: Րաֆֆի
«
Բայց ես չեմ կարծում, թե հայերն
այնպես քաջությամբ կարողանային կռվել,
եթե կռիվը լիներ հայրենիքի և ազգի
ազատության համար: Բայց այնտեղ թշնամին
սպառնում էր նրանց կրոնքի կորուստը,
և կրոնասեր հայերն իրանց հավատքի
համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ.»:
Րաֆֆի
«
Ժողովուրդների արյունն ու արցունքը
պիտի չդադարի, մինչև որ նրանք
ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև
չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ
«
Հայերի
վիճակը խիստ
նման
է անառակ
որդու առակին,
նրանք թողին
իրանց հոր
տունը, իրանց
հայրենիքը, և
ցրվեցան օտար
աշխարհներ, և
պանդխտության մեջ՝
նրանց մեծ
մասը մյուս
ազգերի
անդնդին
կուլ գնալուց
հետո,
մնացածների վիճակը
տեսնում
ենք. նրանց
օրը միշտ
սև կլինի
մինչև կրկին
չդառնան
դեպ իրանց
հոր տունը
և նորոգեն
իրանց
բաժանված
ուժը և
զորությունը
»: Րաֆֆի
«
Մենք չունենք ազնվականություն,
առաջնորդներ, ղեկավարներ։. Մեր ունեցածը
վաճառականություն ու հոգևորականություն
են Վաճառականությունն աղբ է, իսկ
հոգևորականությունը միշտ դեմ է անհատի
ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու
են մեր անվտանգության համար, հանցագործ
ավազակախումբ են »:
Րաֆֆի
«
Մեր պատմությունը լեցուն է դավաճանության
փաստերով։ Պարսիկների, հույների,
արաբների, սելջուկների կամ մոնղոլների
բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել
են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը
միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի
սեփական ժողովրդի դեմ »: Րաֆֆի
«
Դուք արժանի՜ եք ձեր վիճակին, որ
ինքներդ եք պատրաստել ձեր համար․․․
Նա մեղավոր չէ, որ այրում է և մորթում
է․․․ Կամ մահ և կամ կյանք․․․ »:
Րաֆֆի
«
Մեր
կրոնավորները, մեր վանական աբեղաները,
որոնք պետք է ջերմ հավատքի և
եղբայրասիրության օրինակ տային
ժողովրդին, որոնք պետք է վառեին նրա
մեջ սիրո ու միաբանության ոգին,― իրանք
ավելի ևս երկպառակության սերմեր են
ցանում։ Դրանք՝ միայն փարիսեցու
կեղծավորությամբ, միայն արտաքին
բարեպաշտության դիմակով խաբում են
ժողովրդին, բայց ներքուստ են՝ սնափառ,
պատվասեր, քան թե աստվածասեր։ Իրանց՝
աշխարհի վայելչությունից անջատված և
մարդկային հասարակությունից հեռացած
ձևացնելով, վանքերի խուլ պատերի մեջ
վայելում են ամբողջ աշխարհը »:
Րաֆֆի
«
Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը
խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր
ոսկորներին: Եթե դուք այս վանքերի
տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը,
բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի
և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր
հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք
այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում
են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ
մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր
երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին
կոտորի և մեր կանանց չէին հափշտակի...
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը,
նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը,
նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ,
սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր
սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ
մանիա այրը` ճգնելու...
Ո՜վ
Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ,
Ո՜վ Վահագն, նվիրում եմ այս բաժակը
Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք
մեզ...»: Րաֆֆի
«
ՄԵԶԱՆՈՒՄ ՄԻ ՏԵՍԱԿ
ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԻ ՀԱՅԻ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԹԱՔՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՓՏԱԾ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅԱՆ
ՄԵՋ »: Րաֆֆի
«
Բայց մինչև երբ. Պիտի
ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ,
ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ
այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի
փտելով, նեխելով վարակումեն մարմնի
ամբողջ կազմվածքը..»: Րաֆֆի
«
Տգիտությունը ներքին թշնամու կերպարով
իր սև գործն է անում և
շարունակելու
է անել, քանզի թշնամու այդ տեսակը
կենսունակ է այնտեղ, որտեղ պարարտ
հող կա իր համար »:
Հովհաննես Թումանյան
«
Օտարը չի հարգի և սիրի մի ժողովրդի,
որը ինքնուրույն պատկեր և
բովանդակություն չունի »: Հովհաննես
Թումանյան
«
Անգիտությունը, ասել է, թե սեփական
ինքնությունը և օտարինը չճանաչելը,
մի մութը դրություն է, իսկ
ամեն չար բան մութիցն է ծնվում »:
Հովհաննես Թումանյան
«
Ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ
է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում
է, դառնանում և փչանում: Սա է
բնության օրենքը »:
Հովհաննես Թումանյան
«
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել
են մեր ժողովրդով, հայ մարդով, միշտ
եկել են մի ծանր եզրակացության,
թե շատ չարություն կա մեր հոգում
»: Հովհաննես Թումանյան
«
Արդ` եթե ունենք ազգային իմաստություն,
հոգու արիություն և առողջ բնազդներ,
անկարելի է աչքներս փակենք մեր էս
ծանր հիվանդության
առաջ
և չզգանք, որ մեր հոգին շատ է
չարացած, մեր ներքին մարդը շատ է
փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու
առաջին պայմանը էն է, որ մենք…
ճանաչենք մեր դժբախտությունը… Ուրիշ
ճանապարհ չկա. ներսից է լինելու
հաստատ փրկությունը, որովհետև ներսից
ենք փչացած »: Հովհաննես
Թումանյան
«
Կարելի է տաղանդներ ու հանճարներ
ունենալ, բայց ունենալու համար պետք
է ճանաչել, գնահատել ու պաշտպանել,
իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն
վաղուց ասված է, կնշանակի` ստեղծել
»: Հովհաննես
Թումանյան
«
Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը
տառապում է մի ծանր ու խոր բարոյական
հիվանդությամբ »:
Հովհաննես
Թումանյան
«
Ասել է, թե ներքին թշնամուց պետք
է ազատվել այնպես, ինչպես ծովն է
ինքնամաքրվում` հորձանք տալով և ափ
նետելով այն ամենը, ինչը խորթ է
իր ներքին բաղադրությանը և դրսից է
պարտադրված, այդպես նաև աչքն է
ինքնամաքրվում արցունքով և այդ
ինքնամաքրումն է գոյատևելու թիվ մեկ
նախապայմանը »:
Հովհաննես Թումանյան
«
Մամուլ կա: « Տասնյակ տարիներով ու
անհամար դեպքերով փորձված է, է´լ
հայհոյանք, է´լ զրպարտություն, է´լ
ափաշկարա սուտ, է´լ չարախոսություն,
կեղծավորություն: Նեղ թայֆայականությունը
ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել
կերպարանք չի առել, որքան սրա մեջ
»: Հովհաննես Թումանյան
«
Հրապարակախոսի համոզմամբ մամուլը
« փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու
» պետք է ուժ տա և կենդանացնի
հասարակությունը, միշտ առանձնանա
«պայծառ հայացքով և ազնիվ, բարյացկամ
վերաբերմունքով դեպի հայ մարդը …»:
Հովհաննես
Թումանյան
«…Չի
ուղղվելու հայ թերթը, մինչև չտեսնի
իր դեմ կանգնած է այն ընթերցողը, որ
հասկանալ ու պահանջել գիտի, որ
թույլ չի տալ իրեն հետ ամեն բան
խոսել և ամեն ձևով խոսել »:
Հովհաննես
Թումանյան
«
Մեր դժբախտությունն այն չէ, որ
աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ
կան թուրքանման հայեր » Գարեգին
Նժդեհ.
«
Եվ
ամեն մեկը, որ տգիտություն և
վատություն ունեցավ իրենից դուրս
փնտրելու աղետի պատճառները, կրկնեց
հիմարություններ միայն »:
Գարեգին
Նժդեհ
«
Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի
պատճառները` վաղը ևս հաղթանակելու
համար, պարտվածը կանդրադառնա իր
պարտության պատճառներին` վաղը նրանցից
խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ
«
Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն
դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն
ունեն, բայց չեն ապրում, որոնք «
աշխարհում են, բայց աշխարհից չեն »:
Գարեգին Նժդեհ
«
Դժբախտություն է, սակայն, երբ
դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի
դաստիարակության »: Գարեգին Նժդեհ
«
Կյանք վատնեցին առանց հոգեպես
վառվելու և մի հատիկ կայծ վառելու
իրենց շրջապատի մեջ »:
Գարեգին Նժդեհ
«
Եվրոպական խոսքեր, ասիական
արարքներ: Եղել է այդ տարրը, և
շարունակում է մնալ տկարը, անփառունակն
ու ամոթալին մեր պատմության մեջ՝
այն ամենը, որ հաճախ հեշտացրել է
օտար տիրապետությունը Հայաստանում »:
Գարեգին Նժդեհ
«
Անկախ Հայրենիքը անհրաժեշտ
է հենց նրա համար, որ ձեզ` հոգով
թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ,
պարտվողականության այն ցավագար ոգու,
որի նյութած վատության պատճառով
դարերով օտարի լուծն ու ամոթն է
եղել մեր ժողովրդի բաժինը
»: Գարեգին Նժդեհ
«
Թուրքն ավելի դրական կարծիք
ուներ և ունի հայ ցեղի մասին, քան
մեր հայանուն ստրկամիտները »:
Գարեգին Նժդեհ
«
Մեր բարյացակամ չեզոքության
դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ,
նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը
պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով,
ինչպես որ վարվեց »:
Գարեգին Նժդեհ
«
Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի
պատճառները` վաղը ևս հաղթանակելու
համար, պարտվածը կանդրադառնա իր
պարտության պատճառներին` վաղը նրանցից
խուսափելու նպատակով »: Գարեգին Նժդեհ
«
Եվ ամեն մեկը, որ տգիտություն
և վատություն ունեցավ իրենից դուրս
փնտրելու աղետի պատճառները, կրկնեց
հիմարություններ միայն:»:
Գարեգին Նժդեհ
«
Այդ տարրերի մեջ տգիտության հետ
զինակցած է վատությունը »: Գարեգին
Նժդեհ
«
հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի,
ճշմարտությունը, որով զինված, դու
աննահանջ կռվի պիտ դուրս գաս
տգիտության ու վատության դեմ »:
Գարեգին Նժդեհ
«
Վե՛րջ կեղծիքի թագավորությանը
մեր կյանքում, որ բազմիցս փորել
է հիմքերը մեր ազգային գերիշխանության
և կործանել այն: Թագավորող կեղծիքի
երեսից հալածական է ճշմարտությունը
մեր իրականությունից »:
Գարեգին Նժդեհ
«
Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում,
և դրա համար էլ այնքան անլույս ու
անհույս է մեր կյանքը, դրա համար
էլ այնքա՜ն տգեղ են մեր բարքերը,
այնքա՜ն խոպան մեր հոգիները: Չկա
ճշմարտություն, դրա համար էլ ներքին
համերաշխությունը շարունակում է
մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար
էլ մտքի, զգացումի, ոգու աղքատությունն
այնքա՜ն աղաղակող է մեր ազգային
կյանքում: Չկա՛ ճշմարտություն, և դրա
համար էլ մեր ժողովուրդի մի մ ասը
Մետերլինգյան կույրերի նման մոլորված
է « տգիտության
անտառում »: Գարեգին
Նժդեհ
«
Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում,
քան արտաքին թշնամուն »: Գարեգին
Նժդեհ
«
Տե՛ս, թե ինչպիսի՜ մոլեռանդությամբ
նրանք ազգային գործիչների
մեծագործությունները սառույցի, իսկ
սխալները մարմարիոնի վրա են քանդակում:
Իսկ նրանց կեցվա՞ծքը. ծառայական`
օտարի, ամբարտավան` հայ մարդու հանդեպ:
Իսկ իրենց հոգևոր ծուլությունն ու
չքավորությունը սքողելու զավեշտական
ճիգե՞րը: Իսկ սրանց նյութակրոն
վարդապետությո՞ւնը, որ մարդկային
կյանքը համարելով մի օրվա ճամփորդություն՝
հորդորում է` « կե՛ր, խմի՛ր, խնդա »
աշխարհի՝ ազգիդ ցավերը թողնելով
ուրիշներին »: Գարեգին Նժդեհ
«
Պատմության
դառնադառն դասերից չխրատված,
ժողովուրդների արյունն ու արցունքը
պիտի չդադարի, մինչև որ նրանք
ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև
չհզորանան հոգով »: Գարեգին Նժդեհ
«
Կարսի ամոթը Հանրապետական կառավարությանը
չէ միայն, այլ` ողջ հայ ժողովրդինը:
Չափվում են, բախվում բանակները,
բայց հաղթում կամ պարտվում են
ազգերը, ցեղերը : Կա
երրորդ կեղծիքը, որին « պաշտոն և
ժամերգություն » է կատարում քո անդարձ,
անապաշխար հայրերի որոշ մասը. դա
մեծ կեղծիքն է Կարսի մասին:
Տարիներ
են անցել Կարսի անկման օրից,
տարիներ, և … այդ բերդի շուրջը տեղի
ունեցած ողբերգության մասին
հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ
ճշմարտություն: Մի նշանախեց անգամ:
Շատ բան գրվեց, ավելի շատ խոսվեց,
և դեռ գրում են, խոսում Կարսի անկման
պատճառների մասին, բայց ոչ ճշմարտությունը
երևան հանելու մտահոգությամբ:
Հայաստանի
կառավարության անհեռատեսությանն ենք
պարտք Կարսի անկման համար:
–
Պատերազմը
դիվանագիտորեն կազմակերպված չէր,–
ասացին և ասում են ոմանք,– Զինվորական
նախարարի ապիկարության երեսից ընկավ
Կարսը, որովհետև զորք չկար, որովհետև
եղածը զորք չէր:
– Կարսը
թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության
անճարակությունը` զորք կար, բայց
կռվեցնող չկար:
Եվ
ամեն մեկը, որ տգիտություն և
վատություն ունեցավ իրենից դուրս
փնտրելու աղետի պատճառները, կրկնեց
հիմարություններ միայն:
Այդ
տարրերի մեջ տգիտության հետ զինակցած
է վատությունը:
−
Ընդունել
ճշմարտությունը հանրապետական բանակի
անհաջողության մասին, պարզել Կարսի
անկման իսկական պատճառները, կնշանակի
պատասխանատվության բաժին ընդունել:
Ճշմարտությունն
ընդունողը առաքինություն պիտ ունենար
զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր
աղետաբեր սխալներն ու պակասությունները
չկրկնելու համար:
Իսկ
ինքնաուղղումը պահանջում է մտքի և
հոգու ճիգեր՝ մի բան, որ այնքան էլ
հաճելի չէ հոգեպես ծույլերի և
նյութականացածների համար:
Իմաստությունը
չէր, որ նրանց հեռու էր պահել
ազատագրական պայքարից, այլ`
փոքրոգությունը: Հին ծանոթ դասալիքներն
են դրանք, որ միշտ էլ փորձել են
փիլիսոփայել ու արդարացնել իրենց
փախուստը ազգային պարտականություններից
»: Գարեգին Նժդեհ
«
Միևնույն
մարդու մեջ չեն ապրում միաժամանակ
ստրկամիտն ու ազա-տատենչը: Նա կամ
մեկն է կամ մյուսը »: Գարեգին Նժդեհ
«
Հոգեպես
ծույլերն են ստեղծել դժվարին ու
անկարելի խոսքերը »: Գարեգին Նժդեհ
«
Դժվարանո՞ւմ
ես հարգել քեզ, բարոյապես կորած
ես արդեն: Զո՞ւրկ ես ինքնահարգանքի
և ինքնատիրապետումի զորեղ զգացումներից,
աշխարհն էլ ոչինչ չունի քեզ ուժեղ
դարձնելու »:
Գարեգին Նժդեհ
«
Տանջանքն
ու տխրությունը միշտ էլ հետևանք
են վատառողջ մտքերի, որոնք ցույց
են տալիս, թե անհատը հաշտ ու համերաշխ
չէ իր խղճի հետ »:
Գարեգին Նժդեհ
«Ազգերն
ամենից շատ տառապել են և կտառապեն
իրենց տականքների երեսից: Պատմության
մեջ նախընթացը չունեցող մի
ողբերգություն է խաղացվում Հայոց
աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող
անձինք, որի դերակատարներն են
բռնությունը, բռնության կենդանի
գործիքները` հայ ժողովրդի տականքը,
և բռնության զոհերը ինքը՝ հայ
ժողովուրդը »:
Գարեգին Նժդեհ
Մարդկային
ազգը տառապել է և կտառապի իր
տականքների երեսից:
Իրենց
տականքները` ահա՛ ազգերի իրական
թշնամին: Իրենց տականքները` ահա՛
ազգերի գոյությունը հաճախ և հաճախ
դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը:
Ազգորեն ու մարդկորեն ընկածներն
են կարելի դարձրել ապերասան
բռնակալությունը Ներոնների, Ցեզար
Բորջիաների, Համիդների և նմանների
»: Գարեգին
Նժդեհ
Ժողովուրդները
շարունակում են տառապել իրենց
տականքների երեսից: Դեռ ժողովուրդների
կյանքը շարունակում է մնալ մի
արնոտ ողբերգություն, որի գործող
անձինքը երեքն են` բռնությունը, սրա
ծառաները և սրա զոհերը »:
Գարեգին Նժդեհ
Միշտ
էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ
բերումով օտարն է իշխել Հայաստանում,
համարձակ գլուխ է բարձրացրել մեր
ժողովրդի տականքը` ազգորեն հերձվածողը,
հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած`
ազգային ինքնագիտակցության և
ինքնահարգանքի զգացումից զուրկ
ցանցառության տարրերը: »:
Գարեգին Նժդեհ
«
Քո
մեջ մի գանձարկղ կա անբավ ու
անհաշիվ հարստությամբ, բայց դու չես
օգտվում նրանից, որովհետև քեզ
պակասում է այդ արկղի ոսկե բանալին`
ինքնաճանաչությունը »: Գարեգին Նժդեհ
«
Գիտակից ստրուկի
և
հանցագործի
մեջ
չկա
տարբերություն
» : Գարեգին
Նժդեհ
«
Թշնամուն մի
հանցանք
ներել
` նշանակում
է
նորե՛րն
արտոնել »: Գարեգին
Նժդեհ.
«
Մի
ժողովուրդ,
որի
որդիները
հավասար
չեն
օրենքի
եւ
մահվան
առջև` հաղթական
հայրենիք
չի
ունենա
»: Գարեգին
Նժդեհ
«
ՉԿԱՆ ԱՆՏԱԿԱՆՔ
ԱԶԳԵՐ, ԲԱՅՑ ՀԱՅ
ՏԱԿԱՆՔԸ ԿՄՆԱ
ԱՆՄՐՑԵԼԻ »
: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«
ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ
ԶԻՆԱԿԻՑ Է
ՈՒ ԵՂԲԱՅՐ
ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ
» : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«
ՄԻՆՉԵՒ ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՆՔ
ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ
ՍՊԱՆԵԼ, ԱՆԿԱՐԵԼԻ Է,
ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ
ԱԶԱՏՎԵԼ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ
» : ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«
Կընկնեն, կպարտվեն, կմեռնեն
ժողովուրդները, երբ կթունավորվեն
անասնացող նյութապաշտությամբ, երբ
նրանց մեծամասնությունը իր Աստվածը
կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի
այլասիրական ամեն տեսակի պարտականություն
և վախով ու անվստահությամբ կնայի
իր ապագային » :ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«
Ունեինք
աչք...
ու
չուզեցինք տեսնել։
Երբ տեսանք.., չուզեցինք
հավատալ...
Մորթվում
էինք,
բայց չեինք ուզում
սովորել ողջ մնալու ճամփան »:
Շահան
Նաթալի
«
Սուտ է
այն լուսավորունը, որ պիտի լինի
օտարի լեզվով։ Այդպիսի դիպվածում դուք
ձեր զավակները օտարացնում
եք ձեզանից։
Նրաեց զավակները անունով
միայն
կլինիև հայ, իսկ հաջորդ սերունդները
ավելորդ կհամարեն այդ անունը կրելյուր
Յուրանց վրա։
Ուրեմն խելամիտ եղեք, թող
ձեր
դպրոցներում հնչի
մայրենի
լեզուն »:
ՄԻՔԱՅԵԼ Նալբանդյան
«
Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ
թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ
սուրը միակ հնարն է փտած ու ճարակած
խոցը առողջ մասերից բաժանելու եւ
հեռացնելու համար »: Միքայել Նալբանդեան
«
Հպատակ » ազգը օտար պետության մեջ
նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու
լայնախոհ պետութեան մեջ անխուսափելիօրէն
մնալու է զրկուած սնունդից »: Հովհաննես
Քաջազունի
«
Ազգերը
անմահական չեն, Եթե մի ազգ մեռնի,
պատճառը իր իսկ ներսից է »:
Հովհաննես Քազազնունի:
(Ընդհակառակը,
պետք
է սովորել երբեք և ոչ մի բանի դեմ
չտրտնջալ,
այլ
դրա փոխարեն աշխատել նեղության
պատճառը մեջտեղից հեռացնել: Ծույլ ու
անզոր մարդը ճանճի շիթելու դեմ էլ
է տրտնջում, փոխանակ լռությամբ ձեռքը
բարձրացնելու և նրան քշելու:
Մի
ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել
է ստրկական կյանքով, չի կարող ծնել
այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու
հետ միասին՝ կարողանային նաև ազատ
գործել:
Ազատամտության
գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ՝
ներողամիտ աչքով նայես ընկերոջդ
թերության ու սխալանքների վրա,
երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե
այն բարիքները, ինչ-որ
դու վայելում ես կամ կցանկանայիր
վայելել, և երրորդ՝ որ նրան էլ իրավունք
տաս խոսելու կամ գործելու այնպես,
ինչպես որ դու ես խոսում կամ գործում:
Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է
գտնել այսօրինակ ազատամտություն : Թուրքը
մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ
մտածը՝ հոգու հետ դուրս կգա»: Այս
ճշմարտության մենք հանդիպում ենք ամեն
քայլափոխում, թե ինչպես՝ բացատրեմ:
Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն
հարմարում իրար: Խոսքն առաքինական է,
գործը՝ մոլեկան: Ներբող ենք կարդում
ազատամտության և արդարության համար,
բայց առանց խղճահարվելու բռնանում
մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը
հափշտակում: Դրվատում ենք գութն ու
բարեգործությունը և, սակայն, առանց
ամաչելու, հանում մեր եղբոր վերջին
շապիկը, առարկելով թե՝ դա մեզ է
պատկանում: Ինչո՞ւ է այս այսպես նրա
համար, որ « կաթի հետ » միասին
ստրկության, բռնության և անարդարության
շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և
նրանք միայն մեր « հոգու հետ պիտի
դուրս գան »: Մուրացան
«.Մի
աշխատիր արդարանալ: Դրանով միայն
ծանրացնում ես հանցանքդ »:
Մուրացան
«.
Հիմի
է՞լ
լռենք, մարդիկ
ի՞նչ
կասեն,
Երբ
մեր
տեղ
քարինք,
ապառժք խոսեն,
Չե՞ն
ասիլ, որ
Հայք
արժանի
էին
Այդ
ըստրկական
անարգ
վիճակին:
Մեր
սուրբ
քաջ
նախնյաց
գործերը
լավ
գիտենք,
Մինչև
ե՞րբ
լռենք »:
Ռաֆաել Պատկանյան
«.
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին
ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին
հազար դեկան ոսկի,
Մէկին
ոչ փող մի պըղնձի.»:
Ֆրիկը
«.
Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց,- լոկ
ոսկուց- վախից հարգ են մատուցում,
Իսկ
երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ
մարդ է դառնում և քեզ հարվածում »:
Ի՞նչ
է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ
ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի
գլխին կախված հավիտյան, խեղճին
խողխողող, հզորին պաշտպան »:
Ավետիք
Իսահակյան
«.Դուք,
որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր
նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ
մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ
ու նոթի կանցնեք ծովից ծով։»:
Ավետիք
Իսահակյան 1903թ.
Թշնամի
մի փնտրեք ներսում. Սերժ Սարգսյանի
7 խորհուրդները
2016-11-26

Комментариев нет:
Отправить комментарий